Preface
Read
+
Publisher
Nainoia, Inc.
PO Box 462, Bellefonte, PA 16823
(814) 470-8028
Nainoia Inc, Publisher
LinkedIn/NAINOIA-INC
Third Party Publisher Resources
Request Custom Formatted Verses
Please contact us below
Submit your proposed corrections
I understand that the Aionian Bible republishes public domain and Creative Commons Bible texts and that volunteers may be needed to present the original text accurately. I also understand that apocryphal text is removed and most variant verse numbering is mapped to the English standard. I have entered my corrections under the verse(s) below. Proposed corrections to the Eastern Armenian Bible, Genesis Chapter 5 https://www.AionianBible.org/Bibles/Armenian---Armenian-Bible-Eastern/Genesis/5 1) Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, 2) արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց: 3) Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ: 4) Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 5) Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի: 6) Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին: 7) Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 8) Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի: 9) Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին: 10) Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 11) Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի: 12) Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին: 13) Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 14) Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի: 15) Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին: 16) Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 17) Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի: 18) Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին: 19) Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 20) Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի: 21) Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային: 22) Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 23) Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի: 24) Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ: 25) Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին: 26) Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 27) Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի: 28) Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի: 29) Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»: 30) Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր: 31) Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի: 32) Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին: Additional comments?
Refresh Captcha
The world's first Holy Bible un-translation!