< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 17 >

1 Եօթը սկաւառակներ ունեցող եօթը հրեշտակներէն մէկը եկաւ եւ ինծի հետ խօսեցաւ՝ ըսելով. «Եկո՛ւր. ցոյց պիտի տամ քեզի դատաստանը այն մեծ պոռնիկին, որ կը բազմի յորդառատ ջուրերու վրայ.
И прииде един от седми Ангел имущих седмь фиал, и глагола со мною, глаголя ми: прииди, да покажу ти суд любодейцы великия, седящия на водах многих:
2 անոր հետ պոռնկեցան երկրի թագաւորները, եւ անոր պոռնկութեան գինիով արբեցան երկրի բնակիչները»:
с неюже любодеяша царие земстии, и упишася живущии на земли от вина любодеяния ея.
3 Զիս առաւ՝ հոգիով տարաւ անապատը, ու տեսայ կին մը՝ որ բազմած էր որդան կարմիր գազանի մը վրայ: Այդ գազանը լեցուն էր հայհոյութեան անուններով, եւ ունէր եօթը գլուխ ու տասը եղջիւր:
И веде мя в пусто место духом: и видех жену седящу на звери червлене, исполненем имен хулных, иже имеяше глав седмь и рогов десять.
4 Կինը հագած էր ծիրանի եւ որդան կարմիր, պճնուած էր ոսկիով, պատուական քարերով ու մարգարիտներով, եւ ձեռքին մէջ ունէր ոսկիէ բաժակ մը՝ գարշութիւններով ու իր պոռնկութեան անմաքրութիւններով լեցուն:
И жена бе облечена в порфиру и червленицу, и позлащена златом и камением драгим и бисером, имущи чашу злату в руце своей полну мерзости и скверн любодеяния ея:
5 Անոր ճակատին վրայ գրուած էր անուն մը. «Խորհուրդ, Մեծ Բաբելոն, պոռնիկներուն ու երկրի գարշութիւններուն մայրը»:
и на челе ея написано имя: тайна, Вавилон великий, мати любодейцам и мерзостем земским.
6 Տեսայ այդ կինը, որ արբեցած էր սուրբերուն արիւնով եւ Յիսուսի վկաներուն արիւնով: Երբ տեսայ զայն՝ մեծապէս զարմացայ:
И видех жену пияну кровьми святых и кровьми свидетелей Иисусовых, и дивихся, видев ю, дивом великим.
7 Հրեշտակը ըսաւ ինծի. «Ինչո՞ւ զարմացար. քեզի պիտի ըսեմ խորհուրդը այդ կնոջ ու այդ գազանին՝ որ կը կրէ զայն իր վրայ, եւ ունի եօթը գլուխ ու տասը եղջիւր:
И рече ми Ангел: что дивишися? Аз ти реку тайну жены (сея) и зверя носящаго ю, седмь глав имуща и рогов десять.
8 Այդ գազանը որ տեսար՝ կար, բայց չկայ. սակայն պիտի բարձրանայ անդունդէն ու երթայ դէպի կորուստ: Երկրի բնակիչները, որոնց անունը գրուած չէ կեանքի գիրքին մէջ՝ աշխարհի հիմնադրութենէն ի վեր, պիտի զարմանան՝ երբ տեսնեն այդ գազանը որ կար, բայց չկայ, թէպէտ կայ՝՝: (Abyssos g12)
Зверь, егоже видел еси, бе, и несть, и имать взыти от бездны, и в пагубу пойдет: и удивятся живущии на земли, имже имена не написана суть в книгу животную от сложения мира, видяще, яко зверь бе, и несть, и преста. (Abyssos g12)
9 Հո՛ս պէտք է իմաստութիւն ունեցող միտք մը: Այդ եօթը գլուխները՝ եօթը լեռներ են, որոնց վրայ կը բազմի կինը. նաեւ եօթը թագաւորներ են:
Зде ум, иже имать мудрость. Седмь глав горы суть седмь, идеже жена седит на них,
10 Հինգը ինկած են, մէկը կայ, իսկ միւսը դեռ եկած չէ. երբ գայ՝ պէտք է որ կարճ ատեն մը մնայ:
и царие седмь суть: пять их пало, и един есть, (а) другий еще не прииде: и егда приидет, мало ему есть пребыти.
11 Այդ գազանը՝ որ կար, բայց չկայ, ան ալ ութերորդն է. եօթնէն է, ու կ՚երթայ դէպի կորուստ:
И зверь, иже бе и несть, и той осмый есть, и от седмих есть, и в пагубу идет.
12 Տասը եղջիւրները՝ որ տեսար, տասը թագաւորներ են, որոնք դեռ թագաւորութիւն ստացած չեն. սակայն գազանին հետ մէկ ժամու չափ թագաւորներու պէս իշխանութիւն պիտի առնեն:
И десять рогов, яже видел еси, десять царей суть, иже царства еще не прияша, но область яко царие на един час приимут со зверем.
13 Ասոնք միեւնոյն նպատակը ունին.- իրենց զօրութիւնն ու իշխանութիւնը տալ գազանին:
Сии едину волю имут, и силу и область свою зверю дадут:
14 Ասոնք պիտի պատերազմին Գառնուկին հետ, եւ Գառնուկը պիտի յաղթէ անոնց. քանի որ ան տէրերուն Տէրն է, ու թագաւորներուն Թագաւորը, եւ անոր հետ եղողները՝ կանչուած, ընտրուած ու հաւատարիմ են»:
сии со Агнцем брань сотворят, и Агнец победит я, яко Господь господем есть и Царь царем: и сущии с Ним званнии и избраннии и верни.
15 Նաեւ ըսաւ ինծի. «Այն ջուրերը՝ որ տեսար, որոնց վրայ բազմած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմութիւններ, ազգեր եւ լեզուներ:
И глагола ми: воды, яже еси видел, идеже любодейца седит, людие и народи суть, и племена и языцы.
16 Այն տասը եղջիւրները՝ որ տեսար գազանին վրայ, անոնք պիտի ատեն պոռնիկը. ամայի ու մերկ պիտի ընեն զայն, պիտի ուտեն անոր մարմինը եւ կրակով պիտի այրեն զայն:
И десять рогов, яже видел еси на звери, сии любодейцу возненавидят, и запустевшу сотворят ю и нагу, и плоть ея снедят, и сожгут ю огнем:
17 Որովհետեւ Աստուած դրդեց զանոնք՝՝ գործադրելու իր նպատակը, միեւնոյն նպատակը.- իրենց թագաւորութիւնը տալ գազանին, մինչեւ որ իրագործուին Աստուծոյ խօսքերը:
Бог бо дал есть в сердца их, сотворити волю Его, и сотворити едину волю, и дати царство свое зверю, дондеже скончаются глаголголы Божии.
18 Եւ կինը՝ որ տեսար, այն մեծ քաղաքն է՝ որ կը թագաւորէ երկրի թագաւորներուն վրայ»:
И жена, юже видел еси, град есть великий, иже имать царство над цари земными.

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 17 >