< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 3 >

1 Ուրեմն ի՞նչ առաւելութիւն ունի Հրեան, կամ ի՞նչ շահ կայ թլփատութենէն.
ועתה מה הוא יתרון היהודי ומה היא תועלת המילה׃
2 շատ՝ ամէն կերպով: Նախ այն՝ որ Աստուծոյ պատգամները վստահուեցան անոնց:
הרבה מכל פנים בראשון כי הפקדו בידם דברי אלהים׃
3 Ուրեմն ի՞նչ. եթէ անոնցմէ ոմանք հաւատարիմ չեղան, միթէ անոնց անհաւատարմութիւնը ոչնչացո՞ւց Աստուծոյ հաւատարմութիւնը. ամե՛նեւին:
כי מה הוא אם מקצתם לא האמינו היבטל חסרון אמונתם את אמונת אלהים׃
4 Հապա Աստուած ճշմարտախօս պիտի ճանչցուի՝՝, եւ բոլոր մարդիկ՝ ստախօս. ինչպէս գրուած է. «Հետեւաբար դուն արդար պիտի ըլլաս խօսքերուդ մէջ, եւ յաղթես՝ երբ դատուիս»:
חלילה אבל יהי האל הוא הנאמן וכל האדם כזב ככתוב למען תצדק בדברך תזכה בשפטך׃
5 Ուրեմն եթէ մեր անիրաւութիւնը կ՚ապացուցանէ Աստուծոյ արդարութիւնը, ի՞նչ ըսենք. միթէ անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն կը ցուցաբերէ
ואם עולתנו תרומם את צדקת האלהים מה נאמר הכי יש עול באלהים המשלח חרון אפו לפי דרך בני אדם אנכי מדבר׃
6 (մարդկօրէն կ՚ըսեմ). ամե՛նեւին: Այլապէս՝ Աստուած ի՞նչպէս պիտի դատէ աշխարհը:
חלילה שאם כן איך ישפט האלהים את העולם׃
7 Որովհետեւ եթէ Աստուծոյ ճշմարտութիւնը կը ճոխանայ իմ ստութեամբս՝ իր փառքին համար, ա՛լ ես ինչո՞ւ կը դատուիմ իբր մեղաւոր:
כי אם על ידי כזבי תרבה ותפרץ אמת אלהים לתהלתו למה זה אני אשפט עוד כחוטא׃
8 Եւ ինչո՞ւ պատշաճ չէ ըսել. «Չարիք գործենք՝ որ բարիք յառաջ գայ», ինչպէս ոմանք մեզի հայհոյելով կը զրպարտեն՝՝ թէ մենք այդպէս կ՚ըսենք: Ատոնց դատապարտութիւնը արդարացի է:
ולא נעשה כדבר מחרפינו ומקצת מוציאי דבה עלינו לאמר הנה אמרים נעשה הרע למען יצא הטוב אשר דינם יבא עליהם בצדק׃
9 Ուրեմն ա՛լ ի՞նչ ըսենք, գերազա՞նց ենք հեթանոսներէն: Ո՛չ մէկ կերպով. որովհետեւ նախապէս մեղադրեցինք Հրեաները եւ Յոյները, թէ բոլո՛րը մեղքի տակ են,
ועתה מה הוא היש לנו מעלה יתרה לא במאומה כבר הוכחנו כי גם היהודים גם היונים כלם הם תחת החטא׃
10 ինչպէս գրուած է. «Ո՛չ մէկ արդար կայ, ո՛չ իսկ մէկ հատ:
ככתוב אין צדיק אין גם אחד׃
11 Ո՛չ մէկը կայ որ հասկնայ, ո՛չ մէկը կայ որ փնտռէ Աստուած:
אין משכיל אין דרש את אלהים׃
12 Բոլո՛րը խոտորեցան, միասին անպէտ դարձան. ո՛չ մէկ բարիք ընող կայ, ո՛չ իսկ մէկ հատ»:
הכל סר יחדו נאלחו אין עשה טוב אין גם אחד׃
13 «Անոնց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզուով նենգաւոր եղան»: «Իժերու թոյն կայ անոնց շրթունքներուն տակ»:
קבר פתוח גרונם לשונם יחליקון חמת עכשוב תחת שפתימו׃
14 «Անոնց բերանը լեցուն է անէծքով ու դառնութեամբ»:
אשר אלה פיהם מלא ומררות׃
15 «Անոնց ոտքերը կ՚աճապարեն արիւն թափելու.
רגליהם ימהרו לשפך דם׃
16 կործանում եւ թշուառութիւն կայ անոնց ճամբաներուն մէջ:
שד ושבר במסלותם׃
17 Չճանչցան խաղաղութեան ճամբան»:
ודרך שלום לא ידעו׃
18 «Աստուծոյ վախը չկայ անոնց աչքերուն առջեւ»:
אין פחד אלהים לנגד עיניהם׃
19 Բայց գիտենք թէ ի՛նչ որ կ՚ըսէ Օրէնքը, կ՚ըսէ անո՛նց՝ որ Օրէնքին տակ են, որպէսզի ամէն բերան գոցուի եւ ամբողջ աշխարհը դատապարտուի Աստուծոյ առջեւ:
ואנחנו ידענו כי כל מה שאמרה התורה מדברת אל אלה אשר תחת התורה למען יסכר כל פה והיה כל העולם מחיב לפני אלהים׃
20 Ուստի ո՛չ մէկ մարմին պիտի արդարանայ անոր առջեւ Օրէնքին գործերով, քանի որ Օրէնքին միջոցով կ՚ըլլայ մեղքի գիտակցութիւնը:
יען אשר ממעשי התורה לא יצדק לפניו כל בשר כי על ידי התורה דעת החטא׃
21 Բայց հիմա՝ առանց Օրէնքին՝ Աստուծոյ արդարութիւնը բացայայտ եղած է, վկայուած ըլլալով Օրէնքէն ու Մարգարէներէն.
ועתה בבלי תורה צדקת אלהים לאור יצאה אשר העידו עליה התורה והנביאים׃
22 այսինքն Աստուծոյ արդարութիւնը՝ որ Յիսուս Քրիստոսի վրայ եղած հաւատքով է բոլոր հաւատացողներուն համար, քանի որ խտրութիւն չկայ:
והיא צדקת אלהים באמונת ישוע המשיח אל כל ועל כל אשר האמינו בו כי אין הבדל׃
23 Արդարեւ բոլորը մեղանչեցին, եւ զրկուած են Աստուծոյ փառքէն.
כי כלם חטאו וחסרי כבוד אלהים המה׃
24 բայց ձրի կ՚արդարանան անոր շնորհքով, Քրիստոս Յիսուսով եղած ազատագրութեամբ:
ונצדקו חנם בחסדו על ידי הפדות אשר היתה במשיח ישוע׃
25 Աստուած նախապէս սահմանեց զայն՝ քաւութիւն ըլլալու անոր արիւնին հաւատացողներուն, որպէսզի ցոյց տայ իր արդարութիւնը՝ ներելով նախապէս - Աստուծոյ հանդուրժողութեան ժամանակ - գործուած մեղքերը:
אשר שמו האלהים לפנינו לכפרת על ידי האמונה בדמו להראות את צדקתו אחרי אשר העביר את החטאים שנעשו לפנים בעת חמלת אלהים׃
26 Այսինքն՝ իր արդարութիւնը այս ատեն ցոյց տալու համար, որպէսզի ինք արդար ըլլայ եւ արդարացնէ Յիսուսի հաւատացողը:
להראות את צדקתו בעת הזאת להיותו צדיק ומצדיק את בן אמונת ישוע׃
27 Ուրեմն ո՞ւր մնաց պարծանքը. բացառուեցաւ: Ո՞ր Օրէնքէն, գործերո՞ւ Օրէնքէն: Ո՛չ, հապա հաւատքի Օրէնքէն.
ועתה איה ההתהללות הלא נשבתה ועל ידי תורת מה העל ידי תורת המעשים לא כי על ידי תורת האמונה׃
28 որովհետեւ մենք կը հետեւցնենք թէ մարդ կ՚արդարանայ հաւատքով՝ առանց Օրէնքին գործերուն:
לכן נחשב כי באמונה יצדק האדם בבלי מעשי תורה׃
29 Միթէ Աստուած միայն Հրեաներո՞ւնն է ու հեթանոսներունը չէ՞. այո՛, նաեւ հեթանոսներունը:
או האלהים רק אלהי היהודים הלא גם אלהי הגוים אכן גם אלהי הגוים הוא׃
30 Քանի որ մէ՛կ Աստուած կայ, որ թլփատութիւնը կ՚արդարացնէ հաւատքով, նաեւ անթլփատութիւնը՝ նոյն հաւատքով:
כי אחד האלהים המצדיק את המולים מתוך האמונה ואת הערלים על ידי האמונה׃
31 Ուստի մենք կ՚ոչնչացնե՞նք Օրէնքը հաւատքով: Ամե՛նեւին. նոյնիսկ կը հաստատե՛նք Օրէնքը:
ועתה המבטלים אנחנו את התורה על ידי האמונה חלילה אך מקימים אנחנו את התורה׃

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 3 >