< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 1 >

1 Պօղոս, կանչուած Աստուծոյ կամքով՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ ըլլալու, ու Սոսթենէս եղբայրը,
פולוס המקרא להיות שליח ישוע המשיח ברצון אלהים וסוסתניס אחינו׃
2 Կորնթոսի մէջ եղած Աստուծոյ եկեղեցիին, անոնց՝ որ Քրիստոս Յիսուսով սրբացած են, կանչուած՝ սուրբեր ըլլալու բոլոր անոնց հետ, որ ամէն տեղ կը կանչեն մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը, թէ՛ իրենց եւ թէ մեր Տէրոջ.
אל קהלת אלהים אשר בקורנתוס אל המקדשים במשיח ישוע הקרואים להיות קדשים עם כל הקראים בשם אדנינו ישוע המשיח בכל מקום שלהם ושלנו׃
3 շնորհք ու խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, եւ Տէր Յիսուս Քրիստոսէ:
חסד לכם ושלום מאת האלהים אבינו ואדנינו ישוע המשיח׃
4 Ամէն ատեն շնորհակալ կ՚ըլլամ իմ Աստուծմէս ձեզի համար, քանի որ Աստուծոյ շնորհքը տրուած է ձեզի Քրիստոս Յիսուսով,
אודה לאלהי בעבורכם בכל עת על חסד האלהים הנתן לכם במשיח ישוע׃
5 ու դուք ամէն բանի մէջ հարստացած էք անով՝ ամէն խօսքով եւ ամէն գիտութեամբ:
אשר עשרתם בו בכל בכל דבור ובכל דעת׃
6 Այսպէս՝ Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ,
באשר עדות המשיח התקימה בכם׃
7 որպէսզի ո՛չ մէկ շնորհ պակսի ձեզի, մինչ կը սպասէք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան:
עד כי לא חסרתם כל מתן החסד והנכם מחכים להתגלות אדנינו ישוע המשיח׃
8 Ինք նաեւ պիտի հաստատէ ձեզ մինչեւ վախճանը, որ անմեղադրելի ըլլաք մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի օրը:
אשר גם יקים אתכם ער עת קץ להיות נקיים ביום אדנינו ישוע המשיח׃
9 Հաւատարիմ է Աստուած, որու միջոցով կանչուեցաք հաղորդակից ըլլալու իր Որդիին, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի:
נאמן הוא האלהים אשר על פיו נקראתם לחברת בנו ישוע המשיח אדנינו׃
10 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք բոլորդ ունենաք նո՛յն խօսքը, ու պառակտումներ չըլլան ձեր մէջ. հապա հաստատուած ըլլաք նո՛յն միտքով ու նո՛յն դատումով:
והנני מזהיר אתכם אחי בשם אדנינו ישוע המשיח להיות כלכם פה אחד ולא תהיין מחלקות בקרבכם כי אם תכוננו יחד בלב אחד ובעצה אחת׃
11 Որովհետեւ, եղբայրնե՛րս, ձեր մասին բացայայտուեցաւ ինծի Քղուէի տունէն եղողներէն՝ թէ կռիւներ կան ձեր մէջ:
כי הגד לי עליכם ביד בני בית כלואה כי יש מריבות ביניכם׃
12 Հիմա սա՛ կ՚ըսեմ ձեզի. իբր թէ ձեզմէ իւրաքանչիւրը կ՚ըսէ. «Ես Պօղոսեան եմ», կամ. «Ես Ապողոսեան եմ», կամ. «Ես Կեփասեան եմ», կամ. «Ես Քրիստոսեան եմ»:
וזאת אני אמר כי איש איש מכם זה אמר לפולוס וזה לאפולוס וזה לכיפא וזה למשיח הנני׃
13 Միթէ Քրիստոս բաժնուա՞ծ է. միթէ Պօղո՞ս խաչուեցաւ ձեզի համար, կամ թէ Պօղոսի՞ անունով մկրտուեցաք:
הכי חלק המשיח הכי פולוס נצלב בעדכם או לשם פולוס נטבלתם׃
14 Շնորհակալ կ՚ըլլամ Աստուծմէ, որ ձեզմէ ո՛չ մէկը մկրտեցի, բայց միայն Կրիսպոսը եւ Գայիոսը. որպէսզի ո՛չ մէկը ըսէ
אודה לאלהים שלא טבלתי איש מכם כי אם את קרספוס ואת גיוס׃
15 թէ ես մկրտած եմ իմ անունովս:
פן יאמרו כי לשמי טבלתי׃
16 Ստեփանասի ընտանիքն ալ մկրտեցի: Չեմ գիտեր ամե՛նեւին՝ թէ ա՛լ ուրիշ մէկը մկրտեցի:
אך טבלתי גם את בני בית אסטפנוס ומלבד אלה אינני ידע אם טבלתי עוד איש אחר׃
17 Որովհետեւ Քրիստոս ղրկեց զիս ո՛չ թէ մկրտելու, հապա աւետարանելու. բայց ո՛չ խօսքերու իմաստութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չըլլայ:
כי לא שלחני המשיח לטבול כי אם לבשר לא בחכמת דברים למען אשר לא יהיה לריק צלב המשיח׃
18 Արդարեւ խաչին քարոզութիւնը յիմարութիւն է անոնց համար՝ որ կը կորսուին, իսկ մեզի համար՝ որ փրկուած ենք՝ Աստուծոյ զօրութիւնն է:
כי דבר הצלב סכלות הוא לאבדים אבל לנו הנושעים גבורת אלהים הוא׃
19 Որովհետեւ գրուած է. «Իմաստուններուն իմաստութիւնը պիտի կորսնցնեմ, ու խելացիներուն խելքը պիտի ջնջեմ»:
כי כן כתוב אאבד חכמת חכמים ובינת נבונים אסתיר׃
20 Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհի վիճաբանողը. միթէ Աստուած չյիմարացո՞ւց այս աշխարհի իմաստութիւնը: (aiōn g165)
איה חכם איה ספר איה דרש העולם הזה הלא סכל האלהים את חכמת העולם הזה׃ (aiōn g165)
21 Արդարեւ՝ քանի աշխարհը իր իմաստութեամբ չճանչցաւ Աստուած՝ անոր իմաստութեան մէջ, Աստուած բարեհաճեցաւ քարոզութեան յիմարութեամբ փրկել անո՛նք՝ որ կը հաւատան.
כי אחרי אשר בחכמת האלהים לא ידע העולם את האלהים בחכמה היה רצון לפניו להושיע בסכלות הקריאה את המאמינים׃
22 որովհետեւ Հրեաները նշան կը պահանջեն, եւ Յոյները իմաստութիւն կը փնտռեն,
כי היהודים שאלים להם אות והיונים מבקשים חכמה׃
23 իսկ մենք կը քարոզենք խաչեալ Քրիստոսը, գայթակղութիւն՝ Հրեաներուն, ու յիմարութիւն՝ Յոյներուն.
ואנחנו משמיעים את המשיח הצלוב מכשול ליהודים וסכלות ליונים׃
24 բայց անոնց որ կանչուած են, թէ՛ Հրեաներուն եւ թէ Յոյներուն, Քրիստոսը՝ Աստուծոյ զօրութիւնը եւ Աստուծոյ իմաստութիւնը.
אבל למקראים הן מיהודים הן מיונים את המשיח אשר הוא גבורת אלהים וחכמת אלהים׃
25 որովհետեւ Աստուծոյ յիմարութիւնը մարդոցմէ աւելի իմաստուն է, եւ Աստուծոյ տկարութիւնը մարդոցմէ աւելի ուժեղ է:
יען כי סכלות האל חכמה היא מאדם וחלשת האל חזקה היא מאדם׃
26 Արդարեւ դուք կը տեսնէք ձեր կոչումը, եղբայրնե՛ր, թէ ի՛նչպէս ո՛չ թէ շատ իմաստուններ՝ մարմինի համեմատ, շատ զօրաւորներ, շատ ազնուականներ կանչուեցան,
כי ראו נא אחי את קריאתכם שלא רבים המה החכמים לפי הבשר לא רבים השליטים ולא רבים החרים׃
27 հապա Աստուած ընտրեց աշխարհի յիմարնե՛րը՝ որպէսզի ամօթահար ընէ իմաստունները: Աստուած ընտրեց աշխարհի տկարնե՛րը՝ որպէսզի ամօթահար ընէ հզօրները.
כי אם בסכל שבעולם בחר האל למען ביש את החכמים ובחלוש שבעולם בחר האל למען ביש את החזק׃
28 Աստուած ընտրեց աշխարհի ստորիննե՛րը, անարգուածնե՛րն ու բա՛ն մը չեղողները, որպէսզի ոչնչացնէ բա՛ն մը եղողները.
ובדלת העולם בחר האל ובנמאס ובאשר כאין למען בטל את אשר ישנו׃
29 որպէսզի ո՛չ մէկ մարմին պարծենայ Աստուծոյ առջեւ:
כדי שלא יתהלל לפניו כל בשר׃
30 Բայց դուք Քրիստոս Յիսուսով անկէ՛ էք, որ Աստուծմէ մեզի համար իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ ազատագրութիւն եղաւ.
וממנו אתם במשיח ישוע אשר היה לנו לחכמה מאת האלהים ולצדקה ולקדוש ולפדיון׃
31 որպէսզի, ինչպէս գրուած է. «Ո՛վ որ պարծենայ, թող պարծենայ Տէրոջմո՛վ»:
ויהי ככתוב המתהלל יתהלל ביהוה׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 1 >