< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 15 >

1 Ուստի մենք, որ զօրաւոր ենք, պարտաւոր ենք կրել տկարներուն տկարութիւնը, եւ ո՛չ թէ հաճեցնել մենք մեզ:
ועלינו החזקים לשאת חלשות הכשלים ואל נבקש הנאת עצמנו׃
2 Մեզմէ իւրաքանչիւրը թող հաճեցնէ իր ընկերը՝ շինութեան համար, անոր բարիքին համար:
כי כל אחד ממנו יבקש הנאת חברו לטוב לו למען יבנה׃
3 Քանի որ Քրիստոս ալ չհաճեցուց ինքզինք, հապա՝ ինչպէս գրուած է. «Քեզ անարգողներուն նախատինքները ինկան իմ վրաս»:
כי גם המשיח לא בקש הנאת עצמו אלא ככתוב חרפות חורפיך נפלו עלי׃
4 Որովհետեւ նախապէս գրուած ամէն ինչ՝ գրուեցաւ որ մե՛նք սորվինք, որպէսզի յոյս ունենանք՝ համբերութեամբ ու Գիրքերուն մխիթարութեամբ:
כי כל אשר נכתב מלפנים ללמדנו נכתב למען תהיה לנו תקוה בסבלנות ובתנחומות הכתובים׃
5 Ուրեմն համբերութեան ու մխիթարութեան Աստուածը թող շնորհէ ձեզի համախոհ ըլլալ իրարու հետ՝ Քրիստոս Յիսուսի համաձայն,
ואלהי הסבלנות והנחמה הוא יתן לכם להיות כלכם לב אחד על פי המשיח ישוע׃
6 որպէսզի միաբան ու միաբերան փառաբանէք Աստուած, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը:
אשר תכבדו בנפש אחת ובפה אחד את האלהים אבי אדנינו ישוע המשיח׃
7 Ուստի ընդունեցէ՛ք զիրար, ինչպէս Քրիստոս ալ ընդունեց մեզ՝ Աստուծոյ փառքին համար:
על כן תקבלו איש את אחיו כאשר גם המשיח קבל אתנו לכבוד האלהים׃
8 Արդարեւ կ՚ըսեմ թէ Յիսուս Քրիստոս սպասարկու եղաւ թլփատութեան՝ Աստուծոյ ճշմարտութեան համար, որպէսզի հաստատէ նախահայրերուն տրուած խոստումները
ואני אמר כי ישוע המשיח היה למשרת בני המילה למען אמת האלהים לקים את ההבטחות אשר לאבות׃
9 եւ հեթանոսները Աստուած փառաբանեն՝ իր ողորմութեան համար, ինչպէս գրուած է. «Ասոր համար պիտի ներբողեմ քեզ հեթանոսներուն մէջ, եւ սաղմոս պիտի երգեմ քու անունիդ»:
והגוים המה יכבדו את האלהים למען רחמיו ככתוב על כן אודך בגוים ולשמך אזמרה׃
10 Դարձեալ կ՚ըսէ. «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք անոր ժողովուրդին հետ»:
ואומר הרנינו גוים עמו׃
11 Եւ դարձեալ. «Գովաբանեցէ՛ք Տէրը, բոլո՛ր հեթանոսներ, ու գովեցէ՛ք զայն, բոլո՛ր ժողովուրդներ»:
ואומר הללו את יהוה כל גוים שבחוהו כל האמים׃
12 Դարձեալ Եսայի կ՚ըսէ. «Յեսսէի մէկ արմատը պիտի ըլլայ, եւ կանգնելով՝ հեթանոսներուն վրայ պիտի իշխէ. անո՛ր պիտի յուսան հեթանոսները»:
וישעיהו אמר והיה שרש ישי אשר עמד לנס עמים אליו גוים יקוו׃
13 Ուրեմն յոյսի Աստուածը թող լեցնէ ձեզ ամէն ուրախութեամբ ու խաղաղութեամբ՝ ձեր հաւատքին համեմատ, որպէսզի ձեր յոյսը առատանայ Սուրբ Հոգիին զօրութեամբ:
ואלהי התקוה הוא ימלא אתכם כל שמחה ושלום באמונה למען תעדף תקותכם בגבורת רוח הקדש׃
14 Ես ինքս ալ համոզուած եմ ձեր մասին, ի՛մ եղբայրներս, թէ դո՛ւք ալ լի էք բարութեամբ, ամէն գիտութեամբ լեցուած, եւ կրնաք զիրար խրատել:
והנה אחי מבטח אני בכם כי גם אתם בעצמכם מלאי אהבת חסד ממלאים כל דעת ותוכלו להוכיח איש את רעהו׃
15 Սակայն, եղբայրներ, կերպով մը աւելի՛ յանդգնութեամբ գրեցի ձեզի, իբր թէ յիշեցնելով ձեզի, Աստուծմէ ինծի տրուած շնորհքին պատճառով՝
אך העזתי מעט בכתבי אליכם הנה והנה כמזכיר אתכם על פי החסד הנתון לי מאת האלהים׃
16 որ Յիսուս Քրիստոսի պաշտօնեան ըլլամ հեթանոսներուն մէջ, Աստուծոյ աւետարանին քահանայութիւնը կատարելով, որպէսզի հեթանոսները ըլլան ընդունելի ընծայ՝ Սուրբ Հոգիով սրբացած:
להיותי משרת ישוע המשיח לגוים ולכהן בבשורת האלהים למען יהיה קרבן הגוים רצוי ומקדש ברוח הקדש׃
17 Ուրեմն Քրիստոս Յիսուսի միջոցով պատճառ ունիմ պարծենալու Աստուծոյ վերաբերող բաներուն մէջ:
על כן יש לי להתהלל במשיח ישוע נגד האלהים׃
18 Բայց չեմ յանդգնիր խօսիլ այն բաներէն որեւէ մէկուն մասին, որ Քրիստոս ինձմով գործադրած չէ հեթանոսները հնազանդեցնելու համար, խօսքով ու գործով,
כי לא אעז פני לדבר דבר זולתי אשר עשה המשיח בידי למען הטות באמר ובמעשה את לב הגוים לסור למשמעתו׃
19 զօրաւոր նշաններով ու սքանչելիքներով, Աստուծոյ Հոգիին զօրութեամբ. այնպէս որ, սկսելով Երուսաղէմէն եւ անոր շրջակայքէն՝ մինչեւ Իլլիւրիկում, լիովին քարոզեցի Քրիստոսի աւետարանը:
בגבורת אתות ומופתים ובגבורת רוח אלהים עד כי מלאתי מירושלים וסביבותיה ועד לאלוריקון את בשורת המשיח׃
20 Այսպէս, պատիւ համարեցի աւետարանել հո՛ն՝ ուր Քրիստոս քարոզուած չէր, որպէսզի ուրիշի մը դրած հիմին վրայ չկառուցանեմ, հապա՝ ինչպէս գրուած է.
בהשתדלי להגיד את הבשורה לא במקמות אשר שם כבר נקרא שם המשיח לבלתי בנות על יסוד אחרים׃
21 «Անոնք՝ որոնց չէր պատմուած անոր մասին՝ պիտի տեսնեն, եւ անոնք որ չէին լսած՝ պիտի հասկնան»:
כי אם ככתוב אשר לא ספר להם ראו ואשר לא שמעו התבוננו׃
22 Ատոր համար ալ շատ անգամ արգիլուեցայ ձեզի գալէ:
וזה הוא הדבר אשר נעצרתי בגללו פעם ושתים מבוא אליכם׃
23 Իսկ հիմա, այս կողմերը այլեւս քարոզելու տեղ չունենալով, ու շատ տարիներէ ի վեր տենչալով ձեզի գալ,
אבל כעת אשר אין עוד מקום לי בגלילות האלה ונכסף נכספתי לבא אליכם זה שנים רבות׃
24 երբ դէպի Սպանիա ճամբորդեմ՝ կը յուսամ ճամբորդութեանս ընթացքին ձեզի հանդիպիլ, ու ձեզմէ ուղարկուած հոն երթալ, անշուշտ նախ ձեզմով մասամբ յագենալէ ետք:
אבוא אליכם בלכתי לאספמיא כי מקוה אנכי לראותכם בעברי ואתם תשלחוני שמה ואשבעה מעט מכם בראשונה׃
25 Իսկ հիմա Երուսաղէմ կ՚երթամ՝ սուրբերուն սպասարկելու:
אמנם עתה אלכה ירושלימה לעזור את הקדושים׃
26 Որովհետեւ Մակեդոնացիներն ու Աքայիացիները բարեհաճեցան հաղորդակից ըլլալ Երուսաղէմ եղող աղքատ սուրբերու կարիքներուն:
כי מקדוניא ואכיא הואילו לתת משאת נדבה לאביוני הקדושים אשר בירושלים׃
27 Իսկապէս բարեհաճեցան, եւ անոնց պարտական ալ են: Որովհետեւ եթէ հեթանոսները հաղորդակցեցան անոնց հոգեւոր բաներուն, պարտաւոր են նաեւ օգնել անոնց՝ մարմնաւոր բաներուն մէջ:
כי הואילו ואף מחיבים הם להם כי אם היה לגוים חלק בדברי הרוח אשר להם הלא עליהם לעזרם גם בדברי הגוף׃
28 Ուրեմն երբ կատարեմ ասիկա եւ կնքեմ անոնց այս պտուղը, Սպանիա պիտի երթամ ձեր քովէն անցնելով:
לכן כשגמרתי את זאת וחתמתי להם הפרי הזה אז אעברה דרך ארצכם לאספמיא׃
29 Եւ գիտեմ թէ երբ գամ ձեզի՝ պիտի գամ Քրիստոսի աւետարանին օրհնութեան լիութեամբ:
ויודע אנכי כי בבאי אליכם אבוא במלא ברכת בשורת המשיח׃
30 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, մեր Տէրոջմով՝ Յիսուս Քրիստոսով ու Հոգիին սիրով, որ պայքարիք ինծի հետ ձեր աղօթքներուն մէջ՝ որոնք Աստուծոյ ուղղուած են ինծի համար,
ואני מעורר אתכם אחי באדנינו ישוע המשיח ובאהבת הרוח להתאמץ אתי בהעתיר בעדי אל האלהים׃
31 որպէսզի ազատիմ Հրէաստանի անհնազանդներէն, եւ սուրբերէն ընդունուի Երուսաղէմի մէջ ընելիք իմ սպասարկութիւնս,
למען אשר אנצל מהסוררים בארץ יהודה ויערב על הקדושים שמושי לשם ירושלים׃
32 ու ես ուրախութեամբ գամ ձեզի Աստուծոյ կամքով, եւ հանգստանամ ձեզի հետ:
ואשר אבוא אליכם במשחה ברצון אלהים ואנפש עמכם׃
33 Խաղաղութեան Աստուածը ձեր բոլորին հետ: Ամէն:
ואלהי השלום עם כלכם אמן׃

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 15 >