< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 14 >

1 Ընդունեցէ՛ք հաւատքի մէջ տկար եղողը՝ առանց քննադատելու կարծիքները.
ואת החלוש באמונה אותו קבלו ולא לדין את המחשבות׃
2 քանի որ մէկը կը հաւատայ թէ ամէն բան կրնայ ուտել, իսկ ուրիշ մը՝ որ տկար է՝ բանջարեղէն կ՚ուտէ:
יש מאמין כי נכון לאכל כל דבר והחלוש יאכל רק את הירק׃
3 Ա՛ն որ կ՚ուտէ՝ թող չանարգէ չուտողը, եւ ա՛ն որ չ՚ուտեր՝ թող չդատէ ուտողը, որովհետեւ Աստուած ընդունած է զայն:
האכל אל יבז את אשר לא יאכל ואשר לא יאכל אל ידין את האכל כי קבל אתו האלהים׃
4 Դուն ո՞վ ես՝ որ կը դատես ուրիշին ծառան. հաստատուն կենայ կամ իյնայ՝ իր իսկական Տէրոջ համար է: Բայց կանգուն պիտի պահուի, որովհետեւ Աստուած կարող է կանգուն պահել զայն:
מי אתה כי תדין את עבד האחר הן לאדניו הוא יקום או יפל אבל יוקם כי יכל האלהים להקימו׃
5 Մէկը կը նկատէ օր մը ուրիշէ մը գերադաս, միւսն ալ կը նկատէ բոլոր օրերը հաւասար. իւրաքանչիւրը լման համոզուած թող ըլլայ իր միտքին մէջ:
יש מבדיל בין יום ליום ויש אשר כל הימים שוים בעיניו ויהי כל איש נכון בדעתו׃
6 Ա՛ն որ համարում կ՛ընծայէ մէկ օրուան՝ Տէրո՛ջ համար համարում կ՛ընծայէ, իսկ ա՛ն որ համարում չ՚ընծայեր մէկ օրուան, Տէրո՛ջ համար համարում չ՚ընծայեր: Ա՛ն որ կ՚ուտէ՝ Տէրո՛ջ համար կ՚ուտէ, քանի որ Աստուծմէ շնորհակալ կ՚ըլլայ. իսկ ա՛ն որ չ՚ուտեր, Տէրո՛ջ համար չ՚ուտեր, բայց Աստուծմէ շնորհակալ կ՚ըլլայ:
השמר את היום לאדון שמר אתו ואשר איננו שמר את היום לאדון איננו שמר האכל לאדון הוא אכל כי מודה הוא לאלהים ואשר איננו אכל לאדון איננו אכל ומודה הוא לאלהים׃
7 Արդարեւ մեզմէ ո՛չ մէկը ինքնիրեն համար կ՚ապրի, կամ ինքնիրեն համար կը մեռնի.
כי אין איש מאתנו אשר יחיה לנפשו ואין איש אשר ימות לנפשו׃
8 քանի որ եթէ ապրինք՝ Տէրո՛ջ համար կ՚ապրինք, ու եթէ մեռնինք՝ Տէրո՛ջ համար կը մեռնինք: Ուրեմն թէ՛ ապրինք եւ թէ մեռնինք՝ մենք Տէրո՛ջն ենք:
כי כאשר נחיה נחיה לאדון וכאשר נמות נמות לאדון לכן אם נחיה ואם נמות לאדון הננו׃
9 Որովհետեւ Քրիստոս սա՛ նպատակով մեռաւ ու վերապրեցաւ, որպէսզի Տէր ըլլայ թէ՛ մեռելներուն եւ թէ ողջերուն:
כי לזאת מת המשיח ויקם ויחי למען יהיה אדון גם על המתים גם על החיים׃
10 Իսկ դուն ինչո՞ւ կը դատես եղբայրդ, կամ ինչո՞ւ կ՚անարգես եղբայրդ, քանի բոլորս ալ պիտի ներկայանանք Քրիստոսի դատարանը:
ואתה למה זה תדין את אחיך או אתה למה תבוז לאחיך הלא כלנו עתידים לעמד לפני כסא דין אלהים׃
11 Արդարեւ գրուած է. «Ես կ՚ապրի՛մ, - կ՚ըսէ Տէրը.- ամէն ծունկ պիտի կքի իմ առջեւս, եւ ամէն լեզու պիտի դաւանի զիս իբր Աստուած»:
כי כתוב חי אני נאם יהוה כי לי תכרע כל ברך וכל לשון תודה לאלהים׃
12 Ուրեմն մեզմէ իւրաքանչիւրը հաշիւ պիտի տայ Աստուծոյ՝ ինքնիրեն համար:
הנה נא כל אחד ממנו על נפשו יתן חשבון לאלהים׃
13 Ուստի ա՛լ չդատենք զիրար. այլ մանաւանդ սա՛ վճռեցէք, որ ո՛չ մէկը սայթաքում կամ գայթակղութիւն դնէ իր եղբօր առջեւ:
לכן אל נדין עוד איש את רעהו כי אם זה יהי דינכם שלא יתן איש לפני אחיו מכשול או מוקש׃
14 Գիտե՛մ, ու համոզուած եմ Տէր Յիսուսով, թէ ոչի՛նչ ինքնիրմէ պիղծ է. բայց ո՛վ որ պիղծ կը սեպէ որեւէ բան, անո՛ր համար պիղծ է ատիկա:
ידעתי ומבטח אני באדון ישוע כי אין דבר טמא בפני עצמו ורק טמא הוא למי שיחשבנו לו לטמא׃
15 Սակայն եթէ եղբայրդ տրտմի կերակուրի համար, ա՛լ սիրով չես ընթանար. քու կերակուրովդ մի՛ կորսնցներ ա՛ն՝ որուն համար Քրիստոս մեռաւ:
ואם יעצב אחיך על דבר האכל אינך מתהלך עוד בדרך האהבה אל נא תאבד באכלך את אשר בעדו מת המשיח׃
16 Ուրեմն հայհոյութիւն թող չըլլայ ձեր բարիին համար,
לכן הזהרו פן יהיה טובכם לגדופים׃
17 քանի որ Աստուծոյ թագաւորութիւնը կերակուր ու խմելիք չէ, հապա արդարութիւն, խաղաղութիւն եւ ուրախութիւն՝ Սուրբ Հոգիով:
כי מלכות האלהים איננה אכילה ושתיה כי צדקה היא ושלום ושמחה ברוח הקדש׃
18 Արդարեւ ո՛վ որ այս կերպով Քրիստոսի կը ծառայէ՝ Աստուծոյ հաճելի ու մարդոցմէ գնահատուած է:
והעבד באלה את המשיח רצוי הוא לאלהים ובחון לאנשים׃
19 Ուրեմն հետամո՛ւտ ըլլանք այն բաներուն՝ որոնք խաղաղութիւն կը հայթայթեն, եւ այն բաներուն՝ որոնցմով շինութիւն կ՚ըլլայ իրարու:
ועתה נרדפה דרך השלום ודרך הבנות יחד איש מרעהו׃
20 Մի՛ քանդէք Աստուծոյ գործը կերակուրի համար: Արդարեւ բոլոր բաները մաքուր են. սակայն գէշ են այն մարդուն համար՝ որ կ՚ուտէ գայթակղեցնելով:
אל תהרוס את מעשה אלהים על דבר מאכל הן הכל טהור הוא אבל רע לאדם אשר יאכלנו במכשל לבו׃
21 Լաւ է ո՛չ միս ուտել, ո՛չ գինի խմել, ո՛չ ալ որեւէ բան ընել՝ որով եղբայրդ կը սայթաքի, կը գայթակղի կամ կը տկարանայ:
טוב שלא תאכל בשר ולא תשתה יין ולא תעשה דבר אשר יתנגף בו אחיך או יכשל או יחלש׃
22 Դուն հաւա՞տք ունիս. քեզի՛ վերապահէ զայն՝ Աստուծոյ առջեւ. երանի՜ անոր, որ չի դատապարտեր ինքզինք անով՝ որ ինք կը գնահատէ՝՝:
יש לך אמונה תהי לך לבדך לפני האלהים אשרי מי שלא ידין את נפשו בדבר אשר כשר בעיניו׃
23 Բայց ա՛ն որ կը տատամսի, եթէ ուտէ՝ կը դատապարտուի, քանի որ հաւատքով չէ որ կ՚ուտէ. արդարեւ ամէն ինչ որ հաւատքով չէ՝ մեղք է:
ואשר לו ספק באכלו נאשם כי לא עשה מאמונה וכל אשר נעשה מבלי אמונה חטא הוא, ׃

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 14 >