< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 8 >

1 Երբ բացաւ եօթներորդ կնիքը, լռութիւն եղաւ երկինքը՝ կէս ժամու չափ:
וכפתחו החותם השביעי ותהי דממה בשמים כחצי שעה׃
2 Ու տեսայ այն եօթը հրեշտակները՝ որ կայնած էին Աստուծոյ առջեւ. եօթը փողեր տրուեցան անոնց:
וארא את שבעת המלאכים אשר עמדו לפני האלהים וינתנו להם שבעה שופרות׃
3 Ուրիշ հրեշտակ մը եկաւ եւ կայնեցաւ զոհասեղանին առջեւ. ան ունէր ոսկիէ խնկանոց մը, ու շատ խունկ տրուեցաւ իրեն, որպէսզի ընծայէ բոլոր սուրբերուն աղօթքներուն հետ՝ գահին առջեւ եղող ոսկիէ զոհասեղանին վրայ:
ויבא מלאך אחר ויגש אל המזבח ומחתת זהב בידו ותנתן לו קטרת הרבה לתתה עם תפלות כל הקדשים על מזבח הזהב אשר לפני הכסא׃
4 Եւ խունկերուն ծուխը՝ սուրբերուն աղօթքներուն հետ՝ հրեշտակին ձեռքէն բարձրացաւ Աստուծոյ առջեւ:
ויעל עשן הקטרת עם תפלות הקדשים מיד המלאך לפני אלהים׃
5 Ապա հրեշտակը առաւ խնկանոցը, լեցուց զայն զոհասեղանին կրակէն, ու նետեց երկրի վրայ. եւ ձայներ, որոտումներ, փայլակներ ու երկրաշարժ եղան:
ויקח המלאך את המחתה וימלאה אש מעל המזבח וישלך על הארץ ויהי קולות ורעמים וברקים ורעש׃
6 Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցան հնչեցնելու զանոնք:
ושבעה המלאכים ההם אשר בידם שבעת השופרות התעתדו לתקע׃
7 Առաջին հրեշտակը հնչեցուց փողը, եւ արիւնով խառնուած կարկուտ ու կրակ եղաւ եւ նետուեցաւ երկրի վրայ. (երկրի մէկ երրորդը այրեցաւ, ) ծառերուն մէկ երրորդը այրեցաւ, ու ամէն կանաչ խոտ այրեցաւ:
והמלאך הראשון תקע בשופר ויהי ברד ואש בלולים בדם ותשלך ארצה ותשרף שלישית העץ וכל ירק עשב נשרף׃
8 Երկրորդ հրեշտակը հնչեցուց փողը, եւ հրավառ մեծ լերան պէս բան մը նետուեցաւ ծովը. ծովուն մէկ երրորդը արիւն եղաւ,
והמלאך השני תקע בשופר והנה כדמות הר גדול בער באש השלך אל תוך הים ותהי שלישית הים לדם׃
9 ծովուն մէջ ապրող արարածներուն մէկ երրորդը մեռաւ, ու նաւերուն մէկ երրորդը փճացաւ:
ותמת שלישית כל נפש חיה אשר בים ושלישית האניות נשחתה׃
10 Երրորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու երկինքէն մեծ աստղ մը ինկաւ՝ ջահի պէս վառելով. ան ինկաւ գետերուն մէկ երրորդին եւ ջուրերու աղբիւրներուն վրայ:
והמלאך השלישי תקע בשופר ויפל מן השמים כוכב גדול בער כלפיד ויפל על שלישית הנהרות ועל מעינות המים׃
11 Այդ աստղին անունը Օշինդր էր, ու ջուրերուն մէկ երրորդը օշինդր եղաւ, եւ շատ մարդիկ մեռան ջուրերէն՝ քանի որ դառնացած էին:
ושם הכוכב נקרא לענה ותהי שלישית המים ללענה ורבים מבני אדם מתו מן המים כי מרים היו׃
12 Չորրորդ հրեշտակը հնչեցուց փողը, ու արեւին մէկ երրորդը զարնուեցաւ, նաեւ լուսինին մէկ երրորդը եւ աստղերուն մէկ երրորդը. հետեւաբար անոնց մէկ երրորդը խաւարեցաւ, օրուան մէկ երրորդը չլուսաւորուեցաւ, նմանապէս՝ գիշերուան:
והמלאך הרביעי תקע בשופר ותכה שלישית השמש ושלישית הירח ושלישית הכוכבים למען תחשך שלישיתם והיום לא יאיר שלישיתו וכן גם הלילה׃
13 Տեսայ, ու լսեցի երկինքի մէջտեղէն թռչող հրեշտակ մը՝ որ բարձրաձայն կ՚ըսէր. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի բնակիչներուն՝ այն միւս փողի ձայներուն համար, որ երեք հրեշտակները պիտի հնչեցնեն»:
וארא ואשמע מלאך אחד מעופף במרום הרקיע הקורא בקול גדול אוי אוי אוי לישבי הארץ משאר קלות שופר שלשת המלאכים העתידים לתקע׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 8 >