< ՅՈՒԴԱՅԻ 1 >

1 Յուդա, Յիսուս Քրիստոսի ծառան ու Յակոբոսի եղբայրը, անոնց՝ որ Հայր Աստուծմով սրբացած, Յիսուս Քրիստոսով պահուած ու կանչուած են.
יהודה עבד ישוע המשיח ואחי יעקב אל המקראים אשר הם מקדשים באלהים האב ושמורים לישוע המשיח׃
2 ողորմութիւն, խաղաղութիւն եւ սէր թող շատնան ձեր վրայ:
רחמים ושלום ואהבה יהיו לכם למכביר׃
3 Սիրելինե՛ր, երբ ամբողջ փութաջանութեամբ կը գրէի ձեզի հասարակաց փրկութեան համար, հարկաւոր նկատեցի գրել ձեզի եւ յորդորել՝ որպէսզի պայքարիք այն հաւատքին համար, որ մէ՛կ անգամ աւանդուեցաւ սուրբերուն:
אהובי בהשתדלי לכתב אליכם על דבר התשועה האחת לכלנו חובה היא בעיני לזרזכם במכתב אשר תלחמו לאמונה המסורה פעם אחת לקדושים׃
4 Որովհետեւ քանի մը մարդիկ - որոնց դատապարտութիւնը վաղուց արձանագրուած է՝՝ - գաղտնի մտան ձեր մէջ, ամբարիշտներ՝ որոնք մեր Աստուծոյն շնորհքը այլափոխեցին ցոփութեան, եւ ուրացան միակ Տիրակալն ու մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը:
כי התגנבו לבוא מקצת אנשים הכתובים מאז למשפט הזה אנשי רשע ההפכים את חסד אלהינו לזמה וכפרים באלהים המשל היחיד ובאדנינו ישוע המשיח׃
5 Ուրեմն կը փափաքիմ յիշեցնել ձեզի, թէպէտ ժամանակին գիտէիք ասիկա, թէ Տէրը՝ որ փրկեց ժողովուրդը Եգիպտոսի երկրէն՝ երկրորդ անգամ կորսնցուց չհաւատացողները.
ויש את נפשי להזכיר אתכם את אשר כבר ידעתם כי הושיע יהוה את העם ממצרים וישמד אחרי כן את אשר לא האמינו׃
6 եւ այն հրեշտակները, որոնք չպահեցին իրենց սկզբնական դիրքը՝՝, հապա ձգեցին իրենց բնակութիւնը, յաւերժական կապերով վերապահեց մեծ օրուան դատաստանին համար՝ մթութեան մէջ: (aïdios g126)
והמלאכים אשר לא שמרו את משרתם כי אם עזבו את זבלם שמרם במוסרות עולם ובאפלה למשפט היום הגדול׃ (aïdios g126)
7 Նմանապէս Սոդոմ ու Գոմոր, ինչպէս նաեւ անոնց շուրջը եղած քաղաքները, որոնք անձնատուր եղան պոռնկութեան եւ ընթացան ուրիշ մարմինի ետեւէն, իբր օրինակ դրուած են մեր առջեւ, կրելով յաւիտենական կրակին վճիռը: (aiōnios g166)
כאשר סדום ועמרה והערים סביבותיהן אשר הזנו כמוהם וילכו אחרי בשר זר נהיו כראי כי נמסרו למוסר אש עולם׃ (aiōnios g166)
8 Նմանապէս այս ցնորածներն ալ կը պղծեն մարմինը, կ՚անարգեն տէրութիւնը ու կը հայհոյեն փառքերը:
וכן גם בעלי החלמות האלה מטמאים את הבשר ואת הממשלה ינאצו ואת השררות יחרפו׃
9 Բայց Միքայէլ հրեշտակապետը, երբ կը վիճէր Չարախօսին հետ՝ խօսելով Մովսէսի մարմինին մասին, չյանդգնեցաւ հայհոյալից դատավճիռ արձակել՝՝ անոր դէմ, հապա ըսաւ. «Տէ՛րը յանդիմանէ քեզ»:
ומיכאל שר המלאכים בהתוכחו עם השטן וירב אתו על אדות גוית משה לא מלאו לבו לחרץ משפט גדופים כי אם אמר יגער יהוה בך׃
10 Մինչդեռ ասոնք կը հայհոյեն այն բաները՝ որ չեն գիտեր. իսկ ինչ որ գիտեն բնականաբար, անբան կենդանիներու պէս, կ՚ապականին այդ բաներուն մէջ:
ואלה מגדפים את אשר לא ידעו ובדברים אשר יבינו מחק טבעים כבהמות הסכלות בהמה ישחיתו את נפשם׃
11 Վա՜յ անոնց, քանի որ գացին Կայէնի ճամբայէն, ինկան Բաղաամի մոլորութեան մէջ՝ վարձքի համար, եւ կորսուեցան Կորխի հակաճառութեամբ:
אוי להם כי ברדך קין הלכו וישתקעו בתועת בלעם לקבל שכר ובמרי קרח אבדו׃
12 Ասոնք բիծեր են ձեր սիրոյ խնճոյքներուն մէջ, երբ խրախճանք կ՚ընեն ձեզի հետ, իրենք զիրենք արածելով առանց վախի: Անջուր ամպեր են՝ հովերէն քշուած, աշնանային խամրած պտուղով ծառեր, անպտուղ, երկու անգամ մեռած, արմատախիլ եղած.
הלא צורי מכשול המה בסעודתיכם של אהבה ובקלות ראש יאכלו וישתו עמכם ורעים את נפשם עננים הם בבלי מים הנדפים מפני רוח עצי חרף באין פרי אשר מתו פעמים ונעקרו׃
13 ծովու վայրագ ալիքներ, որ կը փրփրցնեն իրենց ամօթը. մոլորած աստղեր, որոնց համար վերապահուած է խաւարին մթութիւնը յաւիտեան: (aiōn g165)
משברי ים עזים אשר יגרשו בשתם ככבים תעים אשר חשך אפלה צפון להם עדי עד׃ (aiōn g165)
14 Ենովք ալ, եօթներորդը Ադամէն ետք, մարգարէացաւ ասոնց համար եւ ըսաւ. «Ահա՛ Տէրը կու գայ իր բիւրաւոր սուրբերով՝
וגם חנוך השביעי לאדם נבא לאלה לאמר הנה יהוה בא ברבבת קדשיו׃
15 դատաստան կիրարկելու բոլորին հանդէպ, ու կշտամբելու անոնց մէջ եղող բոլոր ամբարիշտները՝ իրենց ամբարշտութեամբ ըրած բոլոր ամբարիշտ գործերուն համար, եւ բոլոր խիստ խօսքերուն համար՝ որ ամբարիշտ մեղաւորները խօսեցան անոր դէմ»:
לעשות משפט בכלם ולהוכיח כל רשעי ארץ על כל מעשי רשעתם ועל כל הקשות אשר דברו עליו חטאים אנשי רשע׃
16 Ասոնք տրտնջողներ ու քրթմնջողներ են, որոնք կ՚ընթանան իրենց ցանկութիւններուն համաձայն. իրենց բերանները կը խօսին յոխորտաբանութիւններ, ու երեսպաշտութիւն կ՚ընեն օգուտի համար:
אלה הם הרגנים והמתאוננים ההלכים אחרי תאותיהם אשר פיהם ידבר עתק הדרי פנים עקב שחד׃
17 Բայց դո՛ւք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք այն խօսքերը՝ որ նախապէս ըսուեցան մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի առաքեալներուն կողմէ:
ואתם האהובים זכרו את הדברים הנאמרים מקדם ביד שליחי אדנינו ישוע המשיח׃
18 Անոնք կ՚ըսէին ձեզի թէ “վերջին ժամանակը ծաղրողներ պիտի ըլլան, որոնք պիտի ընթանան իրենց ամբարիշտ ցանկութիւններուն համաձայն”:
בדברם אליכם לאמר הנה באחרית הימים יבאו לצים ההלכים אחרי תאות רשעם׃
19 Ասոնք՝ իրենք զիրենք զատող, շնչաւոր մարդիկ են, որոնք չունին Հոգին:
אלה הם הפרשים מן הצבור אנשים נפשיים ורוח אין בהם׃
20 Իսկ դո՛ւք, սիրելինե՛ր, շինելով դուք ձեզ՝ ձեր ամենասուրբ հաւատքին վրայ, եւ աղօթելով Սուրբ Հոգիով,
ואתם האהובים הבנו באמונתכם הנעלה על כל בקדשתה והתפללו ברוח הקדש׃
21 պահեցէ՛ք դուք ձեզ Աստուծոյ սիրոյն մէջ, սպասելով մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի ողորմութեան՝ յաւիտենական կեանքի համար: (aiōnios g166)
ושמרתם את נפשתיכם באהבת אלהים וחכיתם לרחמי אדנינו ישוע המשיח לחיי העולם׃ (aiōnios g166)
22 Կարեկցեցէ՛ք ոմանց՝ զատորոշելով.
הבדילו את אלה והתנהגו עמהם ברחמים׃
23 իսկ փրկեցէ՛ք ուրիշները, վախով յափշտակելով զանոնք կրակէն, ատելով մարմինէն ապականած բաճկոնն ալ:
ואת אלה תושיעו באימה וחלצתם אתם מתוך האש וגעלתם גם את הלבוש המגאל בחלאת הבשר׃
24 Անոր՝ որ կարող է զերծ պահել ձեզ անկումէ, եւ անարատ կեցնել իր փառքին առջեւ՝ ցնծութեամբ,
ולאשר יכול לשמרכם בבלי מכשול ולהעמיד אתכם בששון תמימים לפני כבודו׃
25 մեր Փրկիչին՝ միա՛կ Աստուծոյ, (մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով) փա՜ռք ու մեծափառութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն (բոլոր դարերէն առաջ, ) հիմա ու բոլոր դարերուն մէջ: Ամէն: (aiōn g165)
לאלהים אשר לו לבדו החכמה המושיע אתנו לו הכבוד והגדלה והעז והממשלה מעתה ולעולמי עד אמן׃ (aiōn g165)

< ՅՈՒԴԱՅԻ 1 >