< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 14 >

1 Յետոյ նայեցայ, եւ ահա՛ Գառնուկը կայնած էր Սիոն լերան վրայ, ու անոր հետ՝ հարիւր քառասունչորս հազարը, որոնց ճակատին վրայ գրուած էր (անոր անունը եւ) անոր Հօր անունը:
וארא והנה שה עמד על הר ציון ועמו מאת אלף וארבעים וארבעה אלפים הנשאים שם אביו כתוב על מצחותם׃
2 Ու լսեցի երկինքէն ձայն մը՝ յորդառատ ջուրերու ձայնի պէս, եւ հզօր որոտումի մը ձայնին պէս. լսած ձայնս կը նմանէր քնարահարներուն նուագած քնարներու ձայնին:
ואשמע קול מן השמים כקול מים רבים וכקול רעם גדול ואשמע קול תפשי כנור המנגנים בכנורותיהם׃
3 Անոնք կ՚երգէին նոր երգ մը՝ գահին, չորս էակներուն ու երէցներուն առջեւ. ո՛չ մէկը կրնար սորվիլ այդ երգը՝ բացի այդ հարիւր քառասունչորս հազարէն, որոնք գնուած էին երկրէն:
וישירו כשיר חדש לפני הכסא ולפני ארבע החיות ולפני הזקנים ואין איש אשר יכל ללמד את השיר זולתי מאת האלף וארבעים וארבעת האלפים ההם אשר נקנו מן הארץ׃
4 Ասոնք անո՛նք են՝ որ չպղծուեցան կիներու հետ, քանի որ կոյս են: Ասոնք անո՛նք են՝ որ կը հետեւին Գառնուկին, ո՛ւր որ ան երթայ. ասոնք գնուեցան մարդոց մէջէն՝ երախայրիք ըլլալու Աստուծոյ ու Գառնուկին:
אלה הם אשר לא נגאלו בנשים כי בתולות המה אלה הם ההלכים אחרי השה אל כל אשר ילך אלה נקנו מתוך בני האדם לראשית בכורים לאלהים ולשה׃
5 Նենգութիւն չգտնուեցաւ իրենց բերանը, որովհետեւ անարատ են:
ותרמית לא נמצאה בפיהם כי תמימים המה לפני כסא האלהים׃
6 Տեսայ նաեւ ուրիշ հրեշտակ մը, որ կը թռչէր երկինքի մէջ եւ ունէր յաւիտենական աւետարանը՝ քարոզելու երկրի վրայ բնակող բոլոր ազգերուն, տոհմերուն, լեզուներուն ու ժողովուրդներուն: (aiōnios g166)
וארא מלאך אחר מעופף במרום הרקיע אשר היה לו בשורת עולם לבשר את ישבי הארץ ואת כל גוי ונשפחה ולשון ועם׃ (aiōnios g166)
7 Ան բարձրաձայն կ՚ըսէր. «Վախցէ՛ք Աստուծմէ եւ փա՜ռք տուէք անոր, որովհետեւ անոր դատաստանին ժամը հասաւ. երկրպագեցէ՛ք անոր՝ որ ստեղծեց երկինքը, երկիրը, ծովն ու ջուրերուն աղբիւրները»:
ויאמר בקול גדול יראו את האלהים והבו לו כבוד כי באה עת משפטו והשתחוו לעשה שמים וארץ את הים ומעינות המים׃
8 Ուրիշ հրեշտակ մը հետեւեցաւ անոր եւ ըսաւ. «Կործանեցա՜ւ, կործանեցա՜ւ մեծ Բաբելոնը, որովհետեւ բոլոր ազգերուն խմցուց իր պոռնկութեան զայրոյթի գինիէն»:
ומלאך אחר בא אחריו ויאמר נפלה נפלה בבל העיר הגדולה כי השקתה כל הגוים מיין חמת תזנתה׃
9 Երրորդ հրեշտակ մըն ալ հետեւեցաւ անոնց ու բարձրաձայն ըսաւ. «Ո՛վ որ երկրպագէ գազանին ու անոր պատկերին, եւ ընդունի անոր դրոշմը իր ճակատին կամ իր ձեռքին վրայ,
ומלאך שלישי בא אחריהם ויאמר בקול גדול כל אשר ישתחוה לפני החיה ולפני צלמה ונשא את תוה על מצחו או על ידו׃
10 անիկա՛ պիտի խմէ Աստուծոյ զայրոյթի գինիէն, որ անխառն լեցուած է անոր բարկութեան բաժակին մէջ, ու կրակով եւ ծծումբով պիտի տանջուի սուրբ հրեշտակներուն առջեւ ու Գառնուկին առջեւ:
גם הוא שתה ישתה מיין חמת אלהים יין בלתי מהול הנמסך בכוס זעמו ויענה באש וגפרית לפני המלאכים הקדשים ולפני השה׃
11 Անոնց տանջանքին ծուխը պիտի բարձրանայ դարէ դար՝՝. ցերեկ ու գիշեր հանգստութիւն պիտի չունենան անոնք՝ որ կ՚երկրպագեն գազանին ու անոր պատկերին, եւ ո՛վ որ կ՚ընդունի անոր անունին դրոշմը»: (aiōn g165)
ועשן ענוים יעלה לעולמי עד ולא ימצאו מנוחה יומם ולילה המשתחוים לחיה ולצלמה ואשר ישא את תו שמה׃ (aiōn g165)
12 Հո՛ս է համբերութիւնը սուրբերուն, որոնք կը պահեն Աստուծոյ պատուիրաններն ու Յիսուսի հաւատքը:
בזה סבלנות הקדשים בזה השמרים את מצות האלהים ואת אמונת ישוע׃
13 Ու լսեցի երկինքէն ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Գրէ՛. այժմէ՛ն իսկ երանելի են այն մեռելները՝ որ կը մեռնին Տէրոջմով»: «Այո՛, - կ՚ըսէ Հոգին, - թող հանգչին իրենց աշխատանքէն, քանի որ իրենց գործերը կը հետեւին իրենց»:
ואשמע קול מן השמים מדבר אלי כתב אשרי המתים אשר ימותו באדון מעתה אמנם כן אמר הרוח למען ינוחו מעמלם ומעשיהם הלך ילכו אחריהם׃
14 Ապա նայեցայ, եւ ահա՛ ճերմակ ամպ մը կար, ու ամպին վրայ մէկը բազմած էր՝ մարդու Որդիին նման. իր գլուխը ունէր ոսկիէ պսակ մը, եւ իր ձեռքին մէջ՝ սուր մանգաղ մը:
וארא והנה ענן בהיר ועל הענן ישב כדמות בן אדם ועל ראשו עטרת זהב ובידו מגל מלטש׃
15 Ուրիշ հրեշտակ մը դուրս ելաւ տաճարէն, ու բարձրաձայն աղաղակեց ամպին վրայ բազմողին. «Ղրկէ՛ քու մանգաղդ եւ հնձէ՛. որովհետեւ հնձելու ժամը հասաւ, քանի որ երկրի հունձքը հասունցած է»:
ומלאך אחר יצא מן ההיכל ויזעק בקול גדול אל הישב על הענן לאמר שלח מגלך וקצר כי באה העת לקצר כי יבש קציר הארץ׃
16 Ամպին վրայ կը բազմողն ալ դրաւ իր մանգաղը երկրի վրայ, ու երկիրը հնձուեցաւ:
וישלח הישב בענן את מגלו בארץ והארץ נקצרה׃
17 Ուրիշ հրեշտակ մը դուրս ելաւ երկինքի մէջ եղող տաճարէն. ի՛նք ալ ունէր սուր մանգաղ մը:
ומלאך אחר יצא מן ההיכל אשר בשמים וגם לו מגל מלטש בידו׃
18 Նաեւ զոհասեղանէն դուրս ելաւ ուրիշ հրեշտակ մը՝ որ իշխանութիւն ունէր կրակին վրայ. հզօր կանչով գոչեց անոր՝ որ ունէր սուր մանգաղը. «Ղրկէ՛ քու սուր մանգաղդ ու կթէ՛ երկրի այգիին ողկոյզնե՛րը, որովհետեւ անոր խաղողները հասունցած են»:
ויצא מלאך אחר מן המזבח וממשלתו על האש ויקרא קול גדול אל אשר בידו המגל המלטש לאמר שלח מגלך המלטש ובצר את גפן הארץ כי בשלו ענביהם׃
19 Ուստի այդ հրեշտակը դրաւ իր մանգաղը երկրի վրայ, կթեց երկրի այգիին խաղողները եւ նետեց Աստուծոյ զայրոյթի մեծ հնձանին մէջ:
וינף המלאך את מגלו על הארץ ויבצר את אשכלת גפן הארץ וישליכם בגת חמת אלהים הגדולה׃
20 Հնձանը կոխուեցաւ քաղաքէն դուրս, ու արիւն ելաւ հնձանէն՝ մինչեւ ձիերուն սանձերը, հազար վեց հարիւր ասպարէզի տարածութեան վրայ:
ותדרך הגת מחוץ לעיר ויצא דם מן הגת עד רסני הסוסים דרך אלף ושש מאות ריס׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 14 >