< ՂՈԻԿԱՍ 2 >

1 Այդ օրերը Օգոստոս կայսրէն հրամանագիր ելաւ, որ ամբողջ երկրագունդը արձանագրուի:
באותה תקופה ציווה הקיסר הרומאי אוגוסטוס לפקוד את כל תושבי האימפריה הרומית.
2 (Այս առաջին աշխարհագիրը եղաւ՝ երբ Կիւրենոս Սուրիայի վրայ կառավարիչ էր: )
זה היה מפקד התושבים הראשון, והוא נערך בזמן שקוריניוס היה שליט סוריה.
3 Բոլորը կ՚երթային արձանագրուելու, իւրաքանչիւրը՝ իր քաղաքին մէջ:
לצורך המפקד נדרש כל אדם לשוב אל עיר מולדתו.
4 Յովսէփ ալ՝ Գալիլեայէն, Նազարէթ քաղաքէն, բարձրացաւ դէպի Հրէաստան՝ Դաւիթի քաղաքը, որ Բեթլեհէմ կը կոչուի, (քանի ինք Դաւիթի տունէն եւ գերդաստանէն էր, )
גם יוסף, תושב נצרת שבגליל, חזר אל עיר מולדתו – הוא הלך אל העיר בית לחם ביהודה, מאחר שהיה נצר למשפחת דוד המלך.
5 արձանագրուելու Մարիամի հետ, որ իր նշանածն էր ու յղի էր:
אל יוסף נלוותה ארוסתו מרים שהייתה בהיריון.
6 Երբ անոնք հոն էին՝ անոր ծնանելու օրերը լրացան.
בהיותם בבית־לחם מרים החלה בצירי לידה,
7 եւ իր անդրանիկ որդին ծնաւ, խանձարուրով փաթթեց զայն ու մսուրին մէջ պառկեցուց, որովհետեւ իջեւանին մէջ տեղ չկար իրենց:
וילדה את בנה הבכור. היא עטפה את התינוק והשכיבה אותו באבוס, כי לא השיגו מקום לינה באכסניות שהיו מלאות עד אפס מקום לרגל המפקד.
8 Այդ երկրամասը դաշտաբնակ հովիւներ կային, որոնք իրենց հօտերը կը պահպանէին գիշերուան մէջ:
בקרבת מקום היו רועי־צאן אשר ישנו בשדה ושמרו על עדרם במשך הלילה.
9 Եւ ահա՛ Տէրոջ հրեշտակը անոնց վրայ հասաւ, Տէրոջ փառքը անոնց շուրջը փայլեցաւ, ու սաստիկ վախցան:
לפתע נגלה אליהם מלאך ה׳, והשדה נמלא זוהר כבוד ה׳. הרועים נבהלו מאוד,
10 Բայց հրեշտակը ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, որովհետեւ ահա՛ ես մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ ձեզի, որ ամբողջ ժողովուրդին պիտի ըլլայ.
אולם המלאך הרגיע אותם ואמר:”אל תפחדו! באתי לבשר לכם חדשות משמחות ביותר – לא לכם בלבד, כי אם לכל העם!
11 որովհետեւ այսօր՝ Դաւիթի քաղաքին մէջ՝ Փրկիչ մը ծնաւ ձեզի, որ Օծեալ Տէրն է:
בבית־לחם עיר דוד נולד לכם היום מושיע, הלא הוא המשיח האדון!
12 Եւ սա՛ ձեզի նշան մը պիտի ըլլայ. երախայ մը պիտի գտնէք՝ խանձարուրով փաթթուած ու մսուրի մէջ պառկած»:
כהוכחה לאמיתות דברי תמצאו תינוק עטוף שוכב באבוס.“
13 Յանկարծ այդ հրեշտակին հետ երկնային զօրքերու բազմութիւն մը եղաւ, որոնք Աստուած կը գովաբանէին եւ կ՚ըսէին.
לפתע הצטרפו אל המלאך צבאות השמים, והם שרו שיר שבח ותהילה לאלוהים:
14 «Ամենաբարձր վայրերուն մէջ՝ Աստուծոյ փա՜ռք, երկրի վրայ՝ խաղաղութի՜ւն, մարդոց մէջ՝ բարեացակամութի՜ւն»:
”כבוד ותהילה לאלוהים במרומי השמים, ושלום על־פני האדמה לכל אוהביו העושים את רצונו!“
15 Երբ հրեշտակները երկինք վերցուեցան անոնցմէ, հովիւները ըսին իրարու. «Եկէ՛ք, երթա՛նք մինչեւ Բեթլեհէմ, ու տեսնե՛նք թէ ի՛նչ է այս եղած բանը՝ որ Տէրը գիտցուց մեզի»:
כאשר נעלמו המלאכים מעיני הרועים וחזרו לשמים, אמרו הרועים איש אל רעהו:”הבא נמהר לבית־לחם כדי לראות את מה שגילה לנו אלוהים.“
16 Ուստի գացին աճապարելով, եւ գտան Մարիամն ու Յովսէփը, եւ մսուրին մէջ պառկած երախան:
הם מיהרו העירה ומצאו את מרים, את יוסף ואת התינוק שוכב באבוס.
17 Երբ տեսան, գիտցուցին այն խօսքը՝ որ այս մանուկին մասին ըսուեցաւ իրենց:
מיד סיפרו הרועים לכולם את אשר קרה להם בשדה, ואת דברי המלאך על אודות הילד הזה.
18 Բոլոր լսողները կը զարմանային այն բաներուն վրայ, որ հովիւները կը պատմէին իրենց:
כל השומעים תמהו מאוד על דברי הרועים,
19 Իսկ Մարիամ կը պահէր այս բոլոր բաները իր սիրտին մէջ, եւ կը խորհրդածէր:
ובכל זאת מרים שמרה את הדברים בלבה והרהרה בהם לעתים קרובות.
20 Յետոյ հովիւները վերադարձան, փառաբանելով ու գովաբանելով Աստուած այն բոլոր բաներուն համար՝ որ լսեցին եւ տեսան, ինչպէս իրենց ըսուած էր:
לאחר מכן חזרו הרועים אל השדה, כשהם מהללים ומשבחים את אלוהים על ביקור המלאך ועל שמצאו את התינוק כדבריו.
21 Երբ ութ օրերը լրացան՝ մանուկը տարին թլփատելու: Անոր անունը դրուեցաւ Յիսուս, որ հրեշտակին կոչած անունն էր՝ դեռ ինք մօրը որովայնին մէջ չյղացուած:
כעבור שמונה ימים, בטקס ברית־המילה, ניתן לתינוק השם”ישוע“– השם שנתן לו המלאך עוד לפני הריונה של מרים.
22 Երբ անոնց մաքրութեան օրերը լրացան՝ Մովսէսի Օրէնքին համաձայն, Երուսաղէմ տարին զայն՝ Տէրոջ ներկայացնելու,
בתום ימי הטהרה של מרים הביאו היא ובעלה את הילד לירושלים, להעמידו לפני ה׳,
23 (ինչպէս գրուած է Տէրոջ Օրէնքին մէջ. «Ամէն արու որ արգանդ կը բանայ՝ պիտի կոչուի “Տէրոջ սրբացած”», )
כי כתוב בתורה שצריך להקדיש לה׳ את הבן הבכור של כל אם,
24 ու Տէրոջ Օրէնքին մէջ ըսուածին համաձայն զոհ մը ընծայելու՝ զոյգ մը տատրակ, կամ աղաւնիի երկու ձագ:
ולהקריב קרבן כדרישת התורה: שני תורים או שתי יונים צעירות.
25 Այդ ատեն՝՝ Երուսաղէմի մէջ մարդ մը կար, որուն անունը Սիմէոն էր: Ան արդար եւ բարեպաշտ էր, Իսրայէլի մխիթարութեան կը սպասէր, ու Սուրբ Հոգին անոր վրայ էր:
בירושלים גר אדם בשם שמעון אשר היה צדיק וחסיד, מלא ברוח הקודש וחי בציפייה מתמדת לגאולת ישראל.
26 Ան պատգամ ստացած էր Սուրբ Հոգիէն թէ մահ պիտի չտեսնէր՝ մինչեւ որ տեսնէր Տէրոջ Օծեալը:
רוח הקודש גילה לשמעון הצדיק שלא ימות לפני שיראה במו עיניו את משיח ה׳.
27 Ան ալ՝ առաջնորդուելով Հոգիէն՝ եկաւ տաճարը. ու երբ ծնողները բերին Յիսուս մանուկը՝ որպէսզի Օրէնքին սովորութեան համաձայն կատարեն անոր համար,
באותו יום הדריך רוח הקודש את שמעון אל בית־המקדש, וכאשר הביאו מרים ויוסף את הילד לפני אלוהים, כמצוות התורה,
28 ինք ալ առաւ զայն իր գիրկը, օրհնեց Աստուած եւ ըսաւ.
הרים שמעון את הילד בזרועותיו, אימץ אותו אל לבו, ברך את אלוהים ואמר:
29 «Հիմա, Տէ՛ր, արձակէ՛ ծառադ խաղաղութեամբ՝ քու խօսքիդ համաձայն.
”אלוהי, עתה אני יכול למות במנוחה, כי קיימת את אשר הבטחת לי;
30 որովհետեւ աչքերս տեսան քու փրկութիւնդ՝
במו עיני ראיתי את המשיח שנתת לעולם!
31 որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդներուն առջեւ,
32 լոյս մը՝ հեթանոսները լուսաւորելու, ու փառք՝ Իսրայէլի, քու ժողովուրդիդ»:
הוא האור אשר יאיר את עיני העמים ויהיה תפארת עמך ישראל!“
33 Յովսէփ եւ անոր մայրը զարմացած էին այն բաներուն վրայ՝ որ կը խօսուէին անոր մասին:
יוסף ומרים תמהו על הנאמר אודות בנם.
34 Սիմէոն օրհնեց զանոնք, եւ ըսաւ անոր մօր՝ Մարիամի. «Ահա՛ այս մանուկը սահմանուած է շատ մարդոց իյնալուն ու ելլելուն համար՝ Իսրայէլի մէջ, եւ հակաճառութեան նշան մը ըլլալու համար.
שמעון ברך אותם ואחר כך אמר למרים:”מרים, לבך יידקר בחרב הייסורים, כי ילדך זה נועד להכשיל רבים בישראל ולהושיע רבים. הוא יהיה נושא למריבה וחילוקי־דעות, כי יחשוף את מחשבותיהם האפלות של אנשים רבים.“
35 (եւ քու սիրտիդ մէջէն ալ թուր մը պիտի անցնի՝՝.) որպէսզի շատ սիրտերու մտածումները յայտնուին»:
36 Նաեւ հոն էր Աննա մարգարէուհին, Փանուէլի աղջիկը, Ասերի տոհմէն: Ան յառաջացած տարիք ունէր. ամուսինին հետ եօթը տարի ապրած էր իր կուսութենէն ետք,
בבית־המקדש הייתה גם נביאה זקנה בשם חנה בת־פנואל, משבט אשר. היא הייתה אלמנה כבת 84 שנים, אך נישואיה לבעלה נמשכו שבע שנים בלבד. חנה לא עזבה את המקדש לרגע; היא אהבה את אלוהים ושרתה אותו יומם ולילה בצום, בתפילה ובתחנונים.
37 ու այրի էր՝ գրեթէ ութսունչորս տարեկան: Ան չէր հեռանար տաճարէն, հապա ծոմով եւ աղերսանքով կը պաշտէր Աստուած՝ գիշեր ու ցերեկ:
38 Այդ նոյն պահուն ան եկաւ, ներբողեց Տէրը, եւ խօսեցաւ անոր մասին բոլոր անոնց՝ որ Երուսաղէմի մէջ կը սպասէին ազատագրութեան:
חנה שמעה את ברכתו של שמעון, והחלה לברך את שם אלוהים ולספר לאנשי ירושלים, שציפו לגאולת המשיח, כי סוף־סוף בא המשיח!
39 Երբ գործադրեցին ամէն բան՝ Տէրոջ Օրէնքին համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց Նազարէթ քաղաքը:
לאחר שקיימו הוריו של ישוע את כל מצוות התורה הנוגעות לרך הנולד, חזרו לביתם – אל נצרת עירם אשר בגליל.
40 Եւ մանուկը կը մեծնար ու հոգիով կը զօրանար՝ իմաստութեամբ լեցուած, եւ Աստուծոյ շնորհքը անոր վրայ էր:
הילד גדל התחזק, מלא חכמה, וחסד אלוהים היה עליו.
41 Անոր ծնողները ամէն տարի՝ Զատիկի տօնին՝ կ՚երթային Երուսաղէմ:
כשמלאו לישוע שתים־עשרה שנים עלו הוריו לירושלים – כמנהגם מדי שנה – כדי לחוג את חג הפסח.
42 Ու երբ ան եղաւ տասներկու տարեկան, բարձրացան Երուսաղէմ՝ տօնին սովորութեան համաձայն:
43 Երբ օրերը աւարտեցին ու վերադարձան, Յիսուս պատանին մնաց Երուսաղէմ: Բայց Յովսէփ եւ անոր մայրը չէին գիտեր.
בתום החג החלו הוריו במסע חזרה הביתה, ואילו ישוע נשאר בירושלים ללא ידיעתם.
44 հապա կարծելով թէ ան ուղեկիցներուն հետ է՝ մէկ օրուան ճամբայ գացին, ու կը փնտռէին զայն իրենց ազգականներուն եւ ծանօթներուն մէջ:
הוריו לא דאגו לו ביום הראשון למסע, כי הניחו שהיה בחברת ידידים שבין אנשי השיירה. אולם בראותם שלא הופיע עד הערב, החלו לחפשו בין החברים והמכרים,
45 Երբ չգտան՝ Երուսաղէմ վերադարձան զայն փնտռելու:
ומשלא מצאו אותו, חזרו לירושלים בתקווה למצאו שם.
46 Երեք օր ետք գտան զայն տաճարին մէջ. նստած էր վարդապետներուն հետ, մտիկ կ՚ընէր անոնց եւ բան կը հարցնէր:
לאחר שלושה ימי חיפושים הם מצאו את ישוע בבית־המקדש. הוא ישב בין הרבנים, הקשיב לדבריהם ושאל אותם שאלות נבונות.
47 Բոլոր զայն լսողները կը զմայլէին անոր խելքէն ու պատասխաններէն:
כל שומעיו התפעלו בפקחותו, מהבנתו ומתשובותיו.
48 Երբ տեսան զայն՝ ապշած մնացին, եւ մայրը ըսաւ անոր. «Որդեա՛կ, ինչո՞ւ ա՛յդպէս ըրիր մեզի. ահա՛ հայրդ ու ես կը փնտռէինք քեզ՝ չափազանց մորմոքած»:
הוריו הופתעו למצוא אותו שם, ואמו אמרה לו:”בני, מדוע עוללת לנו זאת? אביך ואני דאגנו לך כל כך וחיפשנו אותך בכל מקום.“
49 Ըսաւ անոնց. «Ինչո՞ւ կը փնտռէիք զիս. չէի՞ք գիտեր թէ ես պէտք է ըլլամ իմ Հօրս տունը»:
”מדוע חיפשתם אותי?“שאל ישוע בתמיהה.”האם לא ידעתם שאהיה עסוק בענייני אבי?“
50 Սակայն անոնք չհասկցան այս խօսքը՝ որ ըսաւ իրենց:
אולם הם לא הבינו למה התכוון.
51 Յետոյ իջաւ անոնց հետ ու գնաց Նազարէթ, եւ կը հպատակէր անոնց. բայց անոր մայրը այս բոլոր խօսքերը կը պահէր իր սիրտին մէջ:
ישוע חזר עם הוריו לנצרת והיה נכנע למרותם. אמו שמרה בלבה את כל מה שהתרחש.
52 Յիսուս կը զարգանար իմաստութեամբ ու հասակով, եւ շնորհք գտնելով Աստուծոյ ու մարդոց քով:
ישוע הלך וגדל בקומה ובחוכמה, והיה אהוב על אלוהים ובני אדם.

< ՂՈԻԿԱՍ 2 >