< ՂՈԻԿԱՍ 1 >

1 Քանի շատեր ձեռնարկեցին կարգի դնել մեր մէջ հաստատ գիտցուած բաներուն պատմութիւնը,
תאופילוס היקר, אנשים רבים כבר כתבו על הדברים שהתרחשו בינינו,
2 ինչպէս սկիզբէն աւանդեցին մեզի ականատես վկաները եւ խօսքին սպասաւորները,
על־פי סיפוריהם של תלמידי ישוע ושל עדי ראייה אחרים.
3 ինծի՛ ալ՝ որ սկիզբէն հետեւած էի այդ բոլոր բաներուն՝ յարմար թուեցաւ կարգով գրել քեզի, պատուակա՛ն Թէոփիլոս,
גם אני חקרתי היטב את התרחשות הדברים מתחילתם, והחלטתי כי טוב שאכתוב לך אותם לפי סדר העניינים,
4 որպէսզի գիտնաս ստոյգը այն բաներուն մասին՝ որոնց համաձայն կրթուեցար:
כדי שיהיה לך מידע מדויק על הנושא שלמדת.
5 Հրէաստանի Հերովդէս թագաւորին օրերը՝ Աբիայի դասէն Զաքարիա անունով քահանայ մը կար, որուն կինը Ահարոնի աղջիկներէն էր, անունը՝ Եղիսաբէթ:
בימי הורדוס מלך יהודה היה בארץ כהן בשם זכריה, אשר היה שייך למחלקת אביה – ממשרתי בית־המקדש. גם אשתו אלישבע הייתה ממשפחה כוהנית.
6 Երկուքն ալ Աստուծոյ առջեւ արդար էին, անմեղադրելի կերպով ընթանալով Տէրոջ բոլոր պատուիրաններուն եւ կանոններուն համաձայն:
זכריה ואלישבע היו אנשים צדיקים, אשר אהבו את ה׳ ושמרו את כל מצוותיו וחוקותיו.
7 Զաւակ չունէին, որովհետեւ Եղիսաբէթ ամուլ էր, ու երկուքն ալ յառաջացած տարիք ունէին:
אולם לא היו להם ילדים, כי אלישבע הייתה עקרה, ושניהם כבר היו זקנים.
8 Մինչ ան՝ իր դասին օրերը հասնելուն համար՝ քահանայութիւն կը կատարէր Աստուծոյ առջեւ,
יום אחד, כאשר הייתה מחלקתו של זכריה בתורנות בבית־המקדש, נפל בגורלו להיכנס אל היכל ה׳ ולהקטיר קטורת.
9 քահանայութեան սովորութեան համաձայն՝ իրեն վիճակուեցաւ Տէրոջ տաճարը մտնել եւ խունկ ծխել:
10 Ժողովուրդին ամբողջ բազմութիւնը դուրսը աղօթքի կայնած էր՝ խունկի ժամուն:
בינתיים עמד כל העם בחוץ והתפלל, כנהוג בעת הקטרת הקטורת.
11 Այդ ատեն Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր, ու կայնեցաւ խունկի զոհասեղանին աջ կողմը:
לפתע נראה מלאך ה׳ אל זכריה מימין למזבח הקטורת.
12 Երբ Զաքարիա տեսաւ՝ վրդովեցաւ, եւ վախը համակեց զինք՝՝:
זכריה נבהל ונמלא פחד.
13 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Զաքարիա՛, որովհետեւ քու աղերսանքդ ընդունուեցաւ: Կինդ՝ Եղիսաբէթ որդի մը պիտի ծնանի քեզի, եւ անոր անունը Յովհաննէս պիտի կոչես:
”אל תירא, זכריה“, הרגיע אותו המלאך.”באתי לבשר לך שאלוהים שמע את תפילתך, ושאשתך אלישבע תלד לך בן! עליך לקרוא לו’יוחנן‘.
14 Քեզի ուրախութիւն ու ցնծութիւն պիտի ըլլայ, եւ շատեր պիտի ուրախանան անոր ծնունդին համար.
לידתו תביא לכם שמחה ואושר, ואנשים רבים ישמחו יחד אתכם,
15 որովհետեւ Տէրոջ առջեւ մեծ պիտի ըլլայ: Ո՛չ գինի պիտի խմէ, ո՛չ ալ օղի, ու դեռ իր մօր որովայնէն Սուրբ Հոգիով պիտի լեցուի,
כי ה׳ הועיד אותו לגדולות. עליו להינזר מיין ומשקאות חריפים, והוא יימלא ברוח הקודש מעת לידתו.
16 եւ Իսրայէլի որդիներէն շատերը պիտի դարձնէ Տէրոջ՝ իրենց Աստուծոյն:
יוחנן ישיב רבים מעם ישראל אל ה׳ אלוהיהם.
17 Ինք պիտի գայ անոր առջեւէն՝ Եղիայի հոգիով ու զօրութեամբ, հայրերուն սիրտը վերադարձնելու դէպի զաւակները, եւ անհնազանդները՝ արդարներուն իմաստութեան, որպէսզի պատրաստէ Տէրոջ բարեյօժար ժողովուրդ մը»:
הוא ילך לפני ה׳ ברוחו ובגבורתו של אליהו הנביא, ישלים בין אבות לבנים, וישיב את המרדנים לדרך הצדקה והתבונה. אכן, הוא יכין את העם לבואו של האדון.“
18 Զաքարիա ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս գիտնամ ատիկա, որովհետեւ ես ծեր եմ, ու կինս յառաջացած տարիք ունի»:
”כיצד אדע שדבריך נכונים?“שאל זכריה.”הלא אדם זקן אני, וגם אשתי כבר זקנה.“
19 Հրեշտակը պատասխանեց անոր. «Ես Գաբրիէլն եմ՝ որ կը կայնիմ Աստուծոյ առջեւ, ու ղրկուեցայ քեզի՝ խօսելու եւ այս բաները քեզի աւետելու:
”אני המלאך גבריאל!“השיב המלאך.”אני עומד לפני אלוהים, והוא אשר שלח אותי לבשר לך את ההודעה הזאת.
20 Ահա՛ դուն համր պիտի ըլլաս, ու պիտի չկարենաս խօսիլ մինչեւ այն օրը՝ երբ այս բաները ըլլան, քանի որ չհաւատացիր իմ խօսքերուս՝ որոնք պիտի իրագործուին իրենց ատենին»:
דע לך כי כל אשר אמרתי יתקיים בבוא הזמן, אולם מאחר שלא האמנת לדברי, לא תוכל להוציא מילה מפיך מרגע זה ועד שיתקיימו דברי!“
21 Ժողովուրդը կը սպասէր Զաքարիայի, եւ կը զարմանային որ ան կ՚ուշանար տաճարին մէջ:
האנשים אשר התפללו בחוץ המתינו בינתיים לזכריה, ולא הבינו מדוע התעכב.
22 Երբ դուրս ելաւ՝ չէր կրնար խօսիլ անոնց հետ. ուստի ըմբռնեցին թէ տեսիլք մը տեսած է տաճարին մէջ: Եւ ինք նշան կ՚ընէր անոնց, ու համր կը մնար:
לבסוף, כשיצא זכריה החוצה הוא לא יכול היה לדבר אל העם, אולם מסימני ידיים הבינו האנשים שראה חזיון.
23 Երբ իր պաշտօնին օրերը լրացան՝ իր տունը գնաց:
זכריה נשאר בבית־המקדש עד תום ימי התורנות של מחלקתו, ולאחר מכן שב לביתו.
24 Այդ օրերէն ետք անոր կինը՝ Եղիսաբէթ յղացաւ, եւ հինգ ամիս կը պահուըտէր ու կ՚ըսէր.
כעבור זמן קצר הרתה אלישבע אשתו והסתתרה מעיני הציבור כחמישה חודשים.
25 «Ա՛յսպէս ըրաւ ինծի Տէրը՝ այս օրերուս, որ իմ վրաս նայեցաւ՝ նախատինքս մարդոց մէջէն վերցնելու համար»:
”מה טוב הוא אלוהים!“קראה אלישבע בשמחה רבה.”ברחמיו הרבים הוא הסיר את חרפת עקרותי!“
26 Վեցերորդ ամսուան մէջ՝ Գաբրիէլ հրեշտակը Աստուծմէ ղրկուեցաւ Գալիլեայի մէկ քաղաքը, որուն անունը Նազարէթ էր,
בחודש השישי להריונה של אלישבע שלח אלוהים את המלאך גבריאל אל העיר נצרת שבגליל,
27 կոյսի մը՝ մարդու մը նշանուած, որուն անունը Յովսէփ էր, Դաւիթի տունէն. այդ կոյսին անունը Մարիամ էր:
אל נערה בתולה בשם מרים, ארוסתו של יוסף משושלת בית־דוד.
28 Հրեշտակը անոր քով մտնելով՝ ըսաւ. «Ողջո՜յն, շնորհընկալ կոյս, Տէրը քեզի հետ է: Դուն կիներուն մէջ օրհնեա՜լ ես»:
גבריאל נגלה אל מרים ואמר לה:”שלום לך, אשת חן, ה׳ עמך!“
29 Տեսնելով զայն՝ շփոթեցաւ անոր խօսքէն, եւ ինքնիրեն կը մտածէր թէ ի՛նչ տեսակ բարեւ էր ատիկա:
מרים נבהלה לרגע; דברי המלאך הביכו אותה, והיא ניסתה לנחש בלבה למה הוא התכוון.
30 Հրեշտակը ըսաւ անոր. «Մի՛ վախնար, Մարիա՛մ, որովհետեւ շնորհք գտար Աստուծոյ քով:
”אל תפחדי, מרים, “הרגיע אותה המלאך,”כי מצאת חן בעיני אלוהים והוא החליט לברך אותך.
31 Ահա՛ պիտի յղանաս որովայնիդ մէջ ու որդի մը պիտի ծնանիս, եւ անոր անունը Յիսուս պիտի կոչես:
בעוד זמן קצר תיכנסי להריון ותלדי בן. בשם’ישוע‘תקראי לו.
32 Ան մեծ պիտի ըլլայ ու Ամենաբարձրին Որդին պիտի կոչուի: Տէր Աստուած անոր պիտի տայ իր հօր՝ Դաւիթի գահը,
הוא יהיה רם־מעלה וייקרא בן־אלוהים. ה׳ ייתן לו את כסא דוד אביו,
33 եւ Յակոբի տան վրայ յաւիտեան պիտի թագաւորէ: Անոր թագաւորութիւնը վախճան պիտի չունենայ»: (aiōn g165)
והוא ימלוך על עם־ישראל לעולם ועד; מלכותו לא תסתיים לעולם.“ (aiōn g165)
34 Մարիամ ըսաւ հրեշտակին. «Ի՞նչպէս պիտի ըլլայ այդ բանը, քանի որ ես այր մարդ չեմ գիտեր»:
”כיצד אוכל ללדת?“שאלה מרים בתמיהה.”הרי אני בתולה!“
35 Հրեշտակը պատասխանեց անոր. «Սուրբ Հոգին պիտի գայ վրադ, ու Ամենաբարձրին զօրութիւնը հովանի պիտի ըլլայ քեզի. ուստի այն սուրբը որ քեզմէ պիտի ծնի՝ Աստուծոյ Որդի պիտի կոչուի:
השיב לה המלאך:”רוח הקודש תבוא אליך, וגבורת אלוהים תצל עליך. משום כך הבן הקדוש שייוולד ייקרא בן־אלוהים.“
36 Ահա՛ քու ազգականդ՝ Եղիսաբէթ, ի՛նք ալ՝ իր ծերութեան ատեն՝ որդիով մը յղի է. եւ ասիկա վեցերորդ ամիսն է անոր՝ որ ամուլ կոչուած էր.
המלאך המשיך:”לפני שישה חודשים נכנסה קרובתך הזקנה אלישבע להריון – כן, זו ששכנותיה קראו לה’העקרה‘– וגם היא תלד בן!
37 որովհետեւ ոչինչ անկարելի է Աստուծոյ»:
כי אין דבר בלתי אפשרי לאלוהים“.
38 Մարիամ ըսաւ. «Ահա՛ ես Տէրոջ աղախինն եմ, քու խօսքիդ համաձայն թող ըլլայ ինծի»: Ու հրեշտակը գնաց անոր քովէն:
”הנני שפחתך, אדוני, “אמרה מרים בענווה,”ואני מוכנה לעשות את כל אשר יאמר לי. אמן שיתקיימו דבריך.“לאחר מכן נעלם המלאך.
39 Այդ օրերը Մարիամ կանգնեցաւ, փութալով գնաց լեռնակողմը՝ Յուդայի մէկ քաղաքը,
כעבור ימים אחדים מיהרה מרים אל הרי יהודה, אל ביתו של זכריה, ובהיכנסה אל הבית ברכה את אלישבע לשלום.
40 մտաւ Զաքարիայի տունը եւ բարեւեց Եղիսաբէթը:
41 Երբ Եղիսաբէթ լսեց Մարիամի բարեւը, երախան խայտաց անոր որովայնին մէջ. իսկ Եղիսաբէթ լեցուեցաւ Սուրբ Հոգիով,
לשמע ברכתה של מרים התנועע התינוק בבטנה של אלישבע, והיא נמלאה ברוח הקודש.
42 ու բարձրաձայն գոչելով ըսաւ. «Դուն օրհնեա՜լ ես կիներուն մէջ, եւ օրհնեա՜լ է որովայնիդ պտուղը:
”ברוכה את בנשים, מרים, וברוך תינוקך!“פרצה אלישבע בקריאת שמחה.
43 Այս ի՞նչպէս եղաւ, որ իմ Տէրոջս մայրը եկաւ ինծի.
”מדוע זכיתי בכבוד הגדול שאם אדוני באה לבקר אותי?
44 որովհետեւ ահա՛ երբ քու բարեւիդ ձայնը հասաւ ականջիս, երախան ցնծութենէն խայտաց որովայնիս մէջ:
התינוק בבטני התנועע בשמחה לשמע קול ברכתך!
45 Երանի՜ անոր՝ որ հաւատացած է, որովհետեւ՝՝ պիտի կատարուին այն բաները՝ որոնք Տէրոջմէն ըսուեցան իրեն»:
אלוהים ברך אותך בצורה נפלאה כזאת משום שהאמנת כי יקיים את דבריו.“
46 Մարիամ ըսաւ. «Իմ անձս կը մեծարէ Տէրը,
השיבה מרים:”ברכי נפשי את ה׳;
47 եւ իմ հոգիս ցնծաց իմ Փրկիչ Աստուծմովս,
אגיל ואשמח באלוהים מושיעי!
48 քանի որ նայեցաւ իր աղախինին նուաստութեան. արդարեւ ահա՛ ասկէ ետք՝ բոլոր սերունդները երանելի պիտի կոչեն զիս,
כי עשה חסד עם שפחתו, ומעתה יברכוני כל הדורות.
49 որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ ըրաւ ինծի: Անոր անունը սուրբ է,
גדולות ונפלאות עשה עמי אל שדי, קדוש שמו.
50 եւ անոր ողորմութիւնը իրմէ վախցողներուն վրայ է՝ սերունդէ սերունդ:
מדור לדור הוא מעניק את חסדו ורחמיו לכל היראים אותו.
51 Իր բազուկով զօրութիւն ցոյց տուաւ, ցրուեց ամբարտաւանները իրենց սիրտին երեւակայութեամբ:
בזרוע נטויה עשה מעשי גבורה, הפר מזימות גאים ורשעים,
52 Զօրաւորները իջեցուց իրենց գահերէն, ու բարձրացուց նուաստները:
והוריד שליטים מכיסאם. אולם את השפלים והנחותים הוא רומם!
53 Անօթիները լիացուց բարիքներով, եւ պարապ ճամբեց հարուստները:
את העניים האכיל ואת העשירים הרעיב!
54 Օգնութեան հասաւ իր Իսրայէլ ծառային, յիշելով իր ողորմութիւնը
אלוהים תמך בעבדו ישראל, ולא שכח כי הבטיח לאבותינו – לאברהם ולזרעו – לרחם על ישראל לעולם ועד!“ (aiōn g165)
55 ինչպէս ինք խոստացած էր մեր հայրերուն - Աբրահամի եւ անոր զարմին հանդէպ՝ յաւիտեան»: (aiōn g165)
56 Մարիամ անոր քով մնաց՝ գրեթէ երեք ամիս, ապա վերադարձաւ իր տունը:
מרים נשארה אצל אלישבע כשלושה חודשים, ולאחר מכן חזרה לביתה.
57 Եղիսաբէթի ծնանելու ժամանակը լրացաւ, ու որդի մը ծնաւ:
בינתיים תמו ימי הריונה של אלישבע והיא ילדה בן.
58 Երբ լսեցին անոնք՝ որ կը բնակէին անոր շուրջը, նաեւ անոր ազգականները, թէ Տէրը մեծարած էր զայն իր ողորմութեամբ, անոր հետ ուրախացան:
השמועה על החסד שעשה איתה ה׳ התפשטה עד מהרה בין שכניה וקרובי משפחתה, וכולם שמחו בשמחתה.
59 Ութերորդ օրը եկան մանուկը թլփատելու, եւ Զաքարիա կը կոչէին զայն՝ իր հօր անունով:
ביום השמיני להולדת התינוק התכנסו השכנים והקרובים לטקס ברית־המילה. האורחים היו בטוחים שהתינוק ייקרא”זכריה“– על שם אביו,
60 Իսկ անոր մայրը ըսաւ. «Ո՛չ, այլ՝ Յովհաննէս պիտի կոչուի»:
אולם אלישבע אמרה:”לא, שם התינוק יוחנן!“
61 Իրեն ըսին. «Քու ազգականներուդ մէջ չկայ մէկը, որ այս անունով կոչուի»:
”יוחנן?“התפלאו האורחים.”אבל אין במשפחתך אף אחד בשם הזה“.
62 Նշան ըրին անոր հօր թէ ի՛նչ անունով կ՚ուզէ որ ան կոչուի:
הם פנו אל זכריה (שעדיין לא היה מסוגל לדבר), ושאלו אותו בתנועות ידיים וברמזים כיצד ייקרא התינוק.
63 Ինք ալ տախտակ մը ուզեց ու գրեց. «Յովհաննէս է անոր անունը»: Բոլորն ալ զարմացան:
זכריה ביקש בתנועות ידיים שיביאו לו לוח, וכתב עליו:”שם הילד יוחנן“.
64 Անմի՛ջապէս բացուեցաւ իր բերանը, նաեւ՝ լեզուն, ու խօսեցաւ եւ օրհնեց Աստուած:
באותו רגע חזר אליו כושר הדיבור והוא החל לברך את אלוהים.
65 Վախը համակեց բոլոր անոնց շուրջը բնակողները, եւ այս բոլոր բաները կը պատմուէին Հրէաստանի ամբողջ լեռնակողմը:
כל השכונה נמלאה יראת כבוד, והדבר היה נושא לשיחה בכל הרי יהודה.
66 Բոլոր լսողները անոնց մասին կը մտածէին՝՝ ու կ՚ըսէին. «Արդեօք ի՞նչ պիտի ըլլայ այս մանուկը»: Եւ Տէրոջ ձեռքը անոր հետ էր:
כל השומעים התרשמו עמוקות ואמרו:”מעניין למה נועד הילד הזה.“כי היה ברור להם שאלוהים איתו.
67 Անոր հայրը՝ Զաքարիա, Սուրբ Հոգիով լեցուած՝ մարգարէացաւ ու ըսաւ.
לאחר מכן נמלא זכריה אביו רוח הקודש וניבא את הנבואה הבאה:
68 «Օրհնեա՜լ ըլլայ Տէրը, Իսրայէլի Աստուածը, որ այցելեց իր ժողովուրդին եւ ազատագրեց զայն:
”ברוך ה׳ אלוהי ישראל, כי פנה אל עמו, הודיע ופדה אותו.
69 Մեզի փրկութեան եղջիւր մը հանեց իր Դաւիթ ծառային տունէն,
ה׳ שלח לנו מושיע גיבור משושלת בית דוד עבדו –
70 (ինչպէս խօսեցաւ սուրբերուն բերանով, որոնք դարերու սկիզբէն ի վեր անոր մարգարէներն էին, ) (aiōn g165)
כפי שהבטיח לנו בפי נביאיו הקדושים עוד לפני זמן רב – (aiōn g165)
71 փրկութիւն տալու մեր թշնամիներէն ու բոլոր մեզ ատողներուն ձեռքէն,
כדי להצילנו מיד כל אויבינו ושונאינו.
72 իրագործելու մեր հայրերուն խոստացած ողորմութիւնը եւ յիշելու իր սուրբ ուխտը,
אלוהים יעשה חסד עם אבותינו ויזכור את בריתו
73 (այն երդումը որ մեր հօր՝ Աբրահամի ըրաւ, ) որպէսզի մեզի շնորհէ՝
ואת שבועתו לאברהם אבינו:
74 մեր թշնամիներուն ձեռքէն ազատելով՝ առանց վախի պաշտել զինք,
להצילנו מיד אויבינו, ולהעניק לנו את הזכות לשרתו כל ימי חיינו בקדושה, ובצדקה וללא פחד.“
75 սրբութեամբ եւ արդարութեամբ ընթանալով իր առջեւ՝ մեր կեանքին բոլոր օրերուն մէջ:
76 Իսկ դո՛ւն, մանո՛ւկ, Ամենաբարձրին մարգարէն պիտի կոչուիս, որովհետեւ “պիտի երթաս Տէրոջ առջեւէն՝ անոր ճամբաները պատրաստելու,
”ואתה, ילדי הקטן, תיקרא נביא לאל עליון, כי תלך לפני האדון ותפנה לו את הדרך.
77 անոր ժողովուրդին գիտցնելու իրենց փրկութիւնը՝ իրենց մեղքերուն ներումով”,
אתה תלמד את בני־ישראל כיצד הם יכולים להיוושע על־ידי סליחת חטאיהם.
78 մեր Աստուծոյն գթառատ ողորմութեամբ, որով Ծագող արեւը բարձրէն այցելեց մեզի՝
בזכות אהבתו, רחמיו וטוב־לבו של אלוהים יזרח עלינו אור ממרום,
79 “փայլելու խաւարի եւ մահուան շուքի մէջ բնակողներուն վրայ”, ու մեր ոտքերը ուղղելու դէպի խաղաղութեան ճամբան»:
כדי להאיר לשרויים במוות ובחשכה, וכדי להוביל את רגלינו אל דרך השלום.“
80 Մանուկը կը մեծնար ու կը զօրանար հոգիով, եւ անապատներուն մէջ էր՝ մինչեւ այն օրը, երբ դարձեալ ցոյց տուաւ ինքզինք Իսրայէլի:
הילד גדל, התחזק והתחשל באופיו. הוא התגורר במדבר עד שהגיע המועד להתחיל את שליחותו אל עם־ישראל.

< ՂՈԻԿԱՍ 1 >