< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 13 >

1 Եթէ խօսիմ մարդոց եւ հրեշտակներուն լեզուները՝ բայց սէր չունենամ, ես հնչող պղինձի պէս կ՚ըլլամ, կամ ղօղանջող ծնծղայի պէս:
אם בלשנות אנשים ומלאכים אדבר ואין בי האהבה הייתי כנחשת המה או כצלצל תרועה׃
2 Ու եթէ ունենամ մարգարէութեան պարգեւը, հասկնամ բոլոր խորհուրդները եւ ամբողջ գիտութիւնը, ու եթէ ունենամ ամբողջ հաւատքը՝ որ կարենամ լեռներ տեղափոխել, բայց սէր չունենամ, ես ոչինչ եմ:
וכי תהיה לי נבואה ואדע כל הסודות וכל הדעת וכי תהיה לי כל האמונה עד כי אעתיק הרים ואין בי האהבה הייתי כאין׃
3 Եւ եթէ սնուցանեմ աղքատները՝ իմ ամբողջ ինչքովս, ու մարմինս այրուելու ընծայեմ, բայց սէր չունենամ, ես օգուտ մը չեմ ունենար:
ואם אחלק את כל הוני ואם אתן את גופי לשרפה ואין בי האהבה כל זאת לא תועילני׃
4 Սէրը համբերատար է, քաղցր է. սէրը չի նախանձիր. սէրը չի գոռոզանար, չի հպարտանար.
האהבה מארכת אף ועשה חסד האהבה לא תקנא האהבה לא תתפאר ולא תתרומם׃
5 անվայել վարմունք չ՚ունենար, իրենը չի փնտռեր, չի գրգռուիր, չարութիւն չի մտածեր.
לא תעשה דבר תפלה ולא תבקש את אשר לה ולא תתמרמר ולא תחשב הרעה׃
6 անիրաւութեան համար չ՚ուրախանար, հապա ճշմարտութեան ուրախակից կ՚ըլլայ.
לא תשמח בעולה כי שמחתה עם האמת׃
7 ամէն բանի կը հանդուրժէ, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը տոկայ:
את כל תשא את כל תאמין את כל תקוה ואת כל תסבל׃
8 Սէրը բնա՛ւ չ՚իյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի ոչնչանան, եթէ լեզուներ՝ պիտի դադրին, եթէ գիտութիւն՝ պիտի ոչնչանայ:
האהבה לא תבל לעולם אך הנבואות הנה תבטלנה והלשנות תכלינה והדעת תבטל׃
9 Արդարեւ հիմա մասա՛մբ գիտենք ու մասա՛մբ կը մարգարէանանք.
כי קצת הוא שידענו וקצת הוא שנבאנו׃
10 բայց երբ կատարեալը գայ, մասնակին պիտի ոչնչանայ:
וכבוא התמים אז עבור תעבר הקצת׃
11 Երբ մանուկ էի, մանուկի պէս կը խօսէի, մանուկի պէս կը մտածէի, մանուկի կարծիք ունէի. բայց երբ այր մարդ եղայ, մանկական բաները մէկ կողմ դրի:
כאשר הייתי עולל כעולל דברתי כעולל הגיתי כעולל חשבתי וכאשר הייתי לאיש הסירתי דברי העולל׃
12 Հիմա կը տեսնենք հայելիի մը մէջէն՝ աղօտ կերպով, բայց այն ատեն՝ պիտի տեսնենք երես առ երես: Հիմա ես մասա՛մբ կը ճանչնամ, բայց այն ատեն պիտի ճանչնամ այնպէս՝ ինչպէս ես ճանչցուած եմ:
כי כעת מביטים אנחנו במראה ובחידות ואז פנים אל פנים כעת יודע אני קצתו ואז כאשר נודעתי אדע אף אני׃
13 Իսկ հիմա սա՛ երեքը կը մնան՝ հաւատքը, յոյսը, սէրը. բայց սէ՛րն է ասոնց մեծագոյնը:
ועתה שלש אלה תעמדנה האמונה והתקוה והאהבה והגדולה בהן היא האהבה׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 13 >