< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12 >

1 Հոգեւոր պարգեւներուն մասին չեմ ուզեր որ անգէտ ըլլաք, եղբայրնե՛ր:
ובענין הרוחניות אחי לא אכחד מכם דבר׃
2 Դուք գիտէք թէ երբ հեթանոս էիք, կը տարուէիք դէպի մունջ կուռքերը՝ ինչպէս որ կ՚առաջնորդուէիք:
הלא ידעתם כי בהיתכם גוים אחרי אלילים אלמים הובלתם כאשר נמשכתם׃
3 Ուստի սա՛ կը հասկցնեմ ձեզի, թէ Աստուծոյ Հոգիով խօսող ո՛չ մէկը կ՚ըսէ. «Նզովեա՛լ ըլլայ Յիսուս»: Եւ ո՛չ մէկը կրնայ ըսել. «Յիսուս Տէր է», բայց միայն՝ Սուրբ Հոգիով:
לכן אודיע אתכם כי אין איש דבר ברוח אלהים אשר יאמר ישוע חרם הוא ולא יוכל איש לקרא לישוע אדון בלתי אם ברוח הקדש׃
4 Ուրեմն շնորհները զանազան են՝ բայց նոյն Հոգին է,
ושנות הנה המתנות אבל הרוח אחד הוא׃
5 սպասարկութիւնները զանազան են՝ բայց նոյն Տէրն է,
ושנים המה השמושים והאדון אחד הוא׃
6 ներգործութիւնները զանազան են՝ բայց նոյն Աստուածն է որ կը ներգործէ ամէն ինչ՝ բոլորին մէջ:
ושנות הנה הפעלות והאלהים הוא אחד הפעל את הכל בכל׃
7 Սակայն Հոգիին յայտնաբերումը իւրաքանչիւրին տրուած է՝ բոլորին օգուտին համար:
ולכל איש ואיש נתנה לו התגלות הרוח להועיל׃
8 Մէկուն տրուած է իմաստութեան խօսք՝ Հոգիով. ուրիշին՝ գիտութեան խօսք, նոյն Հոգիով.
כי האחד נתן לו על ידי הרוח דבור החכמה ולאחד דבור הדעת כפי הרוח ההוא׃
9 ուրիշին՝ հաւատք, նոյն Հոգիով. ուրիշին՝ բժշկելու շնորհներ, նոյն Հոգիով.
לאחר האמונה ברוח ההוא ולאחר מתנות הרפאות ברוח ההוא׃
10 ուրիշին՝ հրաշագործութիւններ, ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիներու զատորոշութիւն, ուրիշին՝ զանազան լեզուներու տեսակներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւն:
ולאחר לפעל גבורות ולאחר נבואה ולאחר להבחין בין הרוחות ולאחר מיני לשנות ולאחר באור לשנות׃
11 Այս ամէնը՝ միեւնոյն Հոգին կը ներգործէ, եւ իւրաքանչիւրին կը բաժնէ զատ-զատ՝ ինչպէս որ ինք փափաքի:
וכל אלה פעל הרוח האחד ההוא המחלק לאיש איש כרצונו׃
12 Արդարեւ՝ ինչպէս մարմինը մէկ է բայց շատ անդամներ ունի, եւ այն մարմինին բոլոր անդամները՝ թէպէտ շատ՝ մէ՛կ մարմին են, նոյնպէս ալ Քրիստոս:
כי כאשר הגוף הוא אחד ויש בו אברים הרבה וכל אברי הגוף ההוא אף כי רבים הם כלם גוף אחד כן גם המשיח׃
13 Քանի որ մենք բոլորս մկրտուեցանք մէ՛կ Հոգիով՝ մէ՛կ մարմին ըլլալու, թէ՛ Հրեաներ, թէ՛ Յոյներ, թէ՛ ստրուկներ, թէ՛ ազատներ, եւ բոլորս ալ մէ՛կ Հոգիէն խմեցինք:
כי ברוח אחד נטבלנו כלנו לגוף אחד אם יהודים אם יונים אם עבדים אם בני חורין וכלנו לרוח אחד השקינו׃
14 Որովհետեւ մարմինը մէկ անդամ չէ, հապա՝ շատ:
כי גם הגוף לא אבר אחד הוא כי אם רבים׃
15 Եթէ ոտքը ըսէ. «Քանի ես ձեռք չեմ՝ մարմինէն չեմ», հետեւաբար ա՛լ մարմինէն չէ՞:
אם תאמר הרגל אינני יד על כן אינני מן הגוף הבעבור זאת איננה מן הגוף׃
16 Ու եթէ ականջը ըսէ. «Քանի ես աչք չեմ՝ մարմինէն չեմ», հետեւաբար ա՛լ մարմինէն չէ՞:
ואם תאמרו האזן אינני עין על כן אינני מן הגוף הבעבור זאת איננה מן הגוף׃
17 Եթէ ամբողջ մարմինը աչք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար լսելիքը. եւ եթէ ամբողջը լսելիք ըլլար, ո՞ւր պիտի ըլլար հոտոտելիքը:
אם הגוף כלו יהיה עין איה השמע ואם כלו יהיה שמע איה הריח׃
18 Բայց Աստուած անդամներ դրաւ մարմինին մէջ, անոնցմէ իւրաքանչիւրը՝ ինչպէս ինք կամեցաւ:
ועתה האלהים שת את האברים כל אחד ואחד מהם בגוף כמי רצונו׃
19 Եթէ ամբողջը ըլլար միայն մէկ անդամ, ո՞ւր պիտի ըլլար մարմինը:
ואלו היו כלם אבר אחד איה הגוף׃
20 Բայց անդամները շատ են, իսկ մարմինը՝ մէկ:
הנה רבים הם האברים והגוף אחד׃
21 Աչքը չի կրնար ըսել ձեռքին. «Պէտք չունիմ քեզի», եւ ո՛չ ալ գլուխը՝ ոտքերուն. «Պէտք չունիմ ձեզի»:
העין לא תוכל דבר אל היד לאמר לא אצטרך לך וגם הראש לא יוכל דבר אל הרגלים לאמר לא אצטרך לכן׃
22 Նոյնիսկ մարմինին այն անդամները՝ որ աւելի տկար կը թուին, շա՛տ աւելի հարկաւոր են.
כי להפך אברי הגוף הנראים רפים הם לנו לצרך ביותר׃
23 ու մարմինին այն անդամները՝ որ նուազ պատուաւոր կը համարենք, անոնց աւելի՛ մեծ պատիւ կ՚ընծայենք: Այսպէս՝ մեր անվայելուչ անդամները աւելի՛ շատ վայելչութիւն ունին.
והנראים לנו נקלים בגוף אתם נלביש ביתר כבוד ואשר לבשת לנו המה כאלו ההגונים מכלם׃
24 իսկ մեր վայելուչ անդամներուն բա՛ն մը պէտք չէ: Բայց Աստուած մարմինը յօրինեց՝ աւելի՛ մեծ պատիւ տալով անկէ զրկուածին,
כי ההגונים לנו אינם צריכים לזאת אבל האלהים מזג ככה את הגוף שנתן כבוד יותר לגרוע׃
25 որպէսզի պառակտում չըլլայ մարմինին մէջ, հապա անդամները միեւնոյն խնամքը տանին իրարու:
למען לא תהיה מחלקת בגוף כי אם ידאגו כל האברים יחד זה לזה׃
26 Եթէ մէկ անդամը չարչարուի, բոլոր անդամները կը չարչարուին անոր հետ, ու եթէ մէկ անդամը պատուուի, բոլոր անդամները կ՚ուրախանան անոր հետ:
ואם יכאב אבר אחד יכאבו אתו כל האברים ואם יכבד אבד אחד ישמחו אתו כל האברים׃
27 Ուրեմն դուք Քրիստոսի մարմինն էք, եւ անհատաբար՝ անոր անդամները:
אכן גוף המשיח אתם ואבריו כל אחד לפי חלקו׃
28 Աստուած նշանակեց ձեզմէ ոմանք եկեղեցիին մէջ, նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ, յետոյ՝ հրաշքներ գործողներ, ապա՝ բժշկելու, օգնելու, ղեկավարելու, զանազան լեզուներու շնորհներ ունեցողներ:
ומהם שם האלהים בקהל ראשונה לשליחים ושנית לנביאים ושלישית למלמדים ויתן גבורות אף מתנות הרפאות ועזרים ומנהיגים ומיני לשנות׃
29 Միթէ բոլո՞րը առաքեալ են. միթէ բոլո՞րը մարգարէ են. միթէ բոլո՞րը վարդապետ են. միթէ բոլո՞րը հրաշքներ կը գործեն.
הכלם שליחים אם כלם נביאים או כלם מלמדים הכלם עשי גבורות׃
30 միթէ բոլո՞րը բժշկելու շնորհներ ունին. միթէ բոլո՞րը լեզուներ կը խօսին. միթէ բոլո՞րը կը թարգմանեն:
הלכלם מתנות רפאות הכלם מדברים בלשנות הכלם מפרשי לשנות׃
31 Բայց դուք նախանձախնդի՛ր եղէք լաւագոյն շնորհներուն, ու ես տակաւին ցոյց պիտի տամ ձեզի գերազանց ճամբայ մը:
ואתם התאוו המתנות המועילות ביותר ובכל זאת אראה אתכם דרך נעלה על כלנה׃

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 12 >