< Послание к Галатам 3 >

1 О, несмысленнии Галате, кто вы прельстил есть не покоритися истине, имже пред очима Иисус Христос преднаписан бысть, в вас распят?
Ո՛վ անմիտ Գաղատացիներ, ո՞վ ձեզ հմայեց, մինչդեռ ձեր մէջ, ձեր աչքերուն առջեւ Յիսուս Քրիստոս նախապէս նկարագրուեցաւ՝ խաչուած:
2 Сие едино хощу уведети от вас: от дел ли закона Духа приясте, или от слуха веры?
Սա՛ միայն կ՚ուզեմ սորվիլ ձեզմէ.- դուք Հոգին ստացաք Օրէնքին գործերո՞վ թէ հաւատքին հնազանդելով:
3 Тако ли несмысленни есте? Наченше духом, ныне плотию скончаваете?
Այդքան անմի՞տ էք. Հոգիով սկսաք, եւ հիմա մարմինո՞վ կ՚աւարտէք:
4 Толика пострадасте туне? Аще точию и туне.
Զո՞ւր տեղը այդքան չարչարուեցաք (եթէ զուր տեղն ալ ըլլար):
5 Подаяй убо вам Духа и действуяй силы в вас, от дел ли закона, или от слуха веры?
Ուրեմն ա՛ն՝ որ ձեզի Հոգին կը հայթայթէ ու ձեր մէջ հրաշքներ կը գործէ, միթէ ձեր կատարած Օրէնքի գործերո՞ւն համար կ՚ընէ, թէ հաւատքի հնազանդութեան համար.
6 Якоже Авраам верова Богу, и вменися ему в правду.
ինչպէս Աբրահամ հաւատաց Աստուծոյ, եւ ատիկա արդարութիւն սեպուեցաւ անոր:
7 Разумейте убо, яко сущии от веры, сии суть сынове Авраамли.
Ուրեմն գիտցէ՛ք թէ անոնք որ հաւատքէն են՝ անո՛նք են Աբրահամի որդիները:
8 Предувидевшее же Писание, яко от веры оправдает языки Бог, прежде благовествова Аврааму, яко благословятся о тебе вси языцы.
Գիրքը, նախատեսելով թէ Աստուած հեթանոսները պիտի արդարացնէ հաւատքի միջոցով, նախապէս աւետեց Աբրահամի՝ ըսելով. «Քեզմո՛վ պիտի օրհնուին բոլոր ազգերը»:
9 Темже сущии от веры, благословятся с верным Авраамом:
Ուստի անոնք որ հաւատքէն են՝ կ՚օրհնուին հաւատացեալ Աբրահամի հետ:
10 елицы бо от дел закона суть, под клятвою суть. Писано бо есть: проклят всяк, иже не пребудет во всех писанных в книзе законней, яко творити я.
Որովհետեւ բոլոր անոնք որ Օրէնքին գործերէն են՝ անէծքի տակ են, քանի որ գրուած է. «Անիծեա՛լ ըլլայ ո՛վ որ չի յարատեւեր Օրէնքի գիրքին բոլոր գրուածներուն մէջ՝ զանոնք գործադրելու համար»:
11 А яко в законе никтоже оправдается от Бога, яве, яко праведный от веры жив будет.
Իսկ բացայայտ է թէ ո՛չ մէկը կ՚արդարանայ Աստուծոյ առջեւ Օրէնքով, քանի որ “արդարը հաւատքո՛վ պիտի ապրի”:
12 Закон же несть от веры: но сотворивый та человек жив будет в них.
Բայց Օրէնքը հաւատքէն չէ, հապա՝ “այն մարդը որ կը գործադրէ զանոնք՝ պիտի ապրի անոնցմով”:
13 Христос ны искупил есть от клятвы законныя, быв по нас клятва: писано бо есть: проклят всяк висяй на древе:
Քրիստոս փրկանքով գնեց մեզ Օրէնքի անէծքէն՝ մեզի համար անիծուելով, (որովհետեւ գրուած է. «Անիծեա՛լ է ո՛վ որ փայտէն կը կախուի»)
14 да в языцех благословение Авраамле будет о Христе Иисусе, да обетование Духа приимем верою.
որպէսզի Աբրահամի օրհնութիւնը գայ հեթանոսներուն վրայ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով. որպէսզի մե՛նք ալ ստանանք Հոգիին խոստումը՝ հաւատքի միջոցով:
15 Братие, по человеку глаголю: обаче человеческаго предутвержденна завета никтоже отметает или приповелевает.
Մարդոց սովորութեան համաձայն կը խօսիմ, եղբայրնե՛ր: Նոյնիսկ մարդո՛ւ մը վաւերացուցած կտակը ո՛չ մէկը կը ջնջէ, կամ ալ անոր վրայ ուրիշ բան մը կ՚աւելցնէ:
16 Аврааму же речени быша обеты, и семени его. Не глаголет же: и семенем, яко о мнозех, но яко о едином: и семени твоему, иже есть Христос.
Ուրեմն խոստումները եղան Աբրահամի՛ եւ անոր զարմին: Չ՚ըսեր. «Եւ քու զարմերուդ», այսինքն՝ շատերո՛ւ: Հապա կը խօսի մէ՛կ զարմի մասին. «Եւ քու զարմիդ», որ Քրիստո՛ս է:
17 Сие же глаголю, завета предутвержденнаго от Бога во Христа, бывый по летех четыриста и тридесятих закон не отметает, во еже разорити обетование.
Բայց սա՛ կ՚ըսեմ. այն ուխտը՝ որ նախապէս Աստուծմէ վաւերացուեցաւ Քրիստոսով, չի կրնար չորս հարիւր երեսուն տարի ետք անվաւեր դառնալ Օրէնքէն՝ խոստումը ոչնչացնելով:
18 Аще бо от закона наследие, не ктому уже от обетования: Аврааму же обетованием дарова Бог.
Որովհետեւ եթէ ժառանգութիւնը Օրէնքէն է, ուրեմն ա՛լ խոստումէն չէ. բայց Աստուած խոստումո՛վ շնորհեց զայն Աբրահամի:
19 Что убо закон? Преступлений ради приложися, дондеже приидет семя, емуже обетовася, вчинен Ангелы, рукою ходатая.
Հապա ինչո՞ւ տրուեցաւ Օրէնքը: Ան աւելցաւ՝ օրինազանցութիւնները յայտնելու համար, (մինչեւ որ գար այն զարմը՝ որուն եղած էր խոստումը, ) եւ հրեշտակներու կողմէ պատուիրուեցաւ միջնորդի մը ձեռքով:
20 Ходатай же единаго несть, Бог же един есть.
Իսկ միջնորդը՝ միայն մէ՛կ անձի միջնորդ չէ. սակայն Աստուած մէկ է:
21 Закон ли убо противу обетованием Божиим? Да не будет. Аще бо дан бысть закон могий оживити, воистинну от закона бы была правда:
Ուրեմն Օրէնքը հակառա՞կ է Աստուծոյ խոստումներուն: Ամե՛նեւին. քանի որ եթէ տրուած ըլլար այնպիսի Օրէնք մը՝ որ կարենար կեանք տալ, այն ատեն ի՛րապէս արդարութիւնը Օրէնքով կ՚ըլլար:
22 но затвори Писание всех под грехом, да обетование от веры Иисус Христовы дастся верующым.
Բայց Գիրքը բոլորը փակեց մեղքի տակ, որպէսզի Յիսուս Քրիստոսի հաւատքով եղած խոստումը տրուի հաւատացեալներուն:
23 Прежде же пришествия веры, под законом стрегоми бехом, затворени в хотящую веру открытися.
Բայց հաւատքին գալէն առաջ՝ Օրէնքին տակ պահպանուած էինք, փակուած այն հաւատքէն՝ որ յետագային պիտի յայտնուէր:
24 Темже закон пестун нам бысть во Христа, да от веры оправдимся:
Հետեւաբար Օրէնքը եղաւ մեր դաստիարա՛կը՝ մեզ առաջնորդելու Քրիստոսի, որպէսզի մենք հաւատքո՛վ արդարանանք:
25 пришедшей же вере, уже не под пестуном есмы.
Բայց հաւատքին գալէն ետք՝ այլեւս դաստիարակի տակ չենք,
26 Вси бо вы сынове Божии есте верою о Христе Иисусе:
որովհետեւ դուք բոլորդ Աստուծոյ որդիներ էք՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքով.
27 елицы бо во Христа крестистеся, во Христа облекостеся.
քանի որ դուք բոլորդ՝ որ Քրիստոսով մկրտուեցաք, Քրիստո՛սը հագաք:
28 Несть Иудей, ни Еллин: несть раб, ни свободь: несть мужеский пол, ни женский: вси бо вы едино есте о Христе Иисусе.
Ա՛լ ո՛չ Հրեայ կայ, ո՛չ Յոյն. ո՛չ ստրուկ կայ, ո՛չ ազատ. ո՛չ արու կայ, ո՛չ էգ. որովհետեւ դուք բոլորդ մէկ էք Քրիստոս Յիսուսով:
29 Аще ли вы Христовы, убо Авраамле семя есте, и по обетованию наследницы.
Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զարմն էք, եւ խոստումին համաձայն՝ ժառանգորդներ:

< Послание к Галатам 3 >