< Первое послание Петра 4 >

1 Христу убо пострадавшу за ны плотию, и вы в ту же мысль вооружитеся: зане пострадавый плотию, преста от греха,
Ուրեմն, քանի որ Քրիստոս չարչարուեցաւ մեզի համար՝ մարմինով, դո՛ւք ալ զինուեցէք նոյն մտադրութեամբ: Որովհետեւ ա՛ն որ չարչարուած է մարմինով՝ դադրած է մեղանչելէ,
2 во еже не ктому человеческим похотем, но воли Божией прочее во плоти жити время.
որպէսզի՝ իր մարմինին մէջ մնացած ժամանակը՝ այլեւս ապրի ո՛չ թէ մարդոց ցանկութիւններուն համաձայն, հապա՝ Աստուծոյ կամքին համաձայն:
3 Довлеет бо вам мимошедшее время жития, волю языческую творившым, хождшым в нечистотах, в похотех, в мужеложстве, в скотоложстве, в помыслех, в пиянстве, в козлогласованиих, в лихоимании и богомерзких идолослужениих:
Որովհետեւ կը բաւէ մեզի գործադրած ըլլալ հեթանոսներուն կամքը՝ մեր կեանքին անցած ժամանակը, երբ կ՚ընթանայինք ցոփութիւններու, ցանկութիւններու, գինեմոլութիւններու, զեխութիւններու, արբեցութիւններու եւ անօրէն կռապաշտութիւններու մէջ:
4 о немже дивятся, не сходящымся вам в тоже блуда разлияние, хуляще:
Անոնք տարօրինակ կը սեպեն, որ դուք չէք սուրար իրենց հետ դէպի նոյն անառակութեան ծայրայեղութիւնը, ու կը հայհոյեն ձեզի:
5 иже воздадят слово готову Сущему судити живым и мертвым.
Անոնք հաշիւ պիտի տան անո՛ր՝ որ պատրաստ է դատել ողջերն ու մեռելները.
6 На се бо и мертвым благовестися, да суд убо приимут по человеку плотию, поживут же по Бозе духом.
քանի որ սա՛ նպատակով մեռելներո՛ւն ալ աւետարանուեցաւ, որպէսզի դատուին մարմինով՝ մարդոց համեմատ, իսկ ապրին հոգիով՝ Աստուծոյ համաձայն:
7 Всем же кончина приближися. Уцеломудритеся убо и трезвитеся в молитвах.
Սակայն ամէն բանի վախճանը մօտեցած է. ուրեմն խոհե՛մ եղէք, եւ արթո՛ւն կեցէք՝ աղօթելու համար:
8 Прежде же всех друг ко другу любовь прилежну имейте, зане любовь покрывает множество грехов.
Ամէն բանէ առաջ՝ ջերմեռա՛նդ սէր ունեցէք իրարու հանդէպ. որովհետեւ սէրը կը ծածկէ մեղքերու բազմութիւնը:
9 Страннолюбцы друг ко другу, без роптании.
Հիւրասէ՛ր եղէք իրարու հանդէպ՝ առանց տրտնջելու:
10 Кийждо якоже прият дарование, между себе сим служаще, яко добрии строителие различныя благодати Божия.
Քանի ձեզմէ իւրաքանչիւրը ստացած է շնորհ մը, սպասարկեցէ՛ք զայն իրարու՝ Աստուծոյ բազմազան շնորհքին բարի տնտեսներուն պէս:
11 Аще кто глаголет, яко словеса Божия: аще кто служит, яко от крепости, юже подает Бог: да о всем славится Бог Иисус Христом, Емуже есть слава и держава во веки веков. Аминь. (aiōn g165)
Եթէ մէկը խօսի, թող խօսի Աստուծոյ պատգամներուն պէս. եթէ մէկը սպասարկէ, թող սպասարկէ Աստուծոյ հայթայթած ոյժին համեմատ. որպէսզի ամէն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսի միջոցով, որուն կը պատկանին փառքն ու զօրութիւնը դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
12 Возлюбленнии, не дивитеся еже в вас раждежению ко искушению вам бываему, яко чужду вам случающуся:
Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ սեպէք այն փորձութեան հրդեհը, որ կ՚ըլլայ ձեզ փորձելու համար, որպէս թէ օտար բան մը կը պատահի ձեզի:
13 но понеже приобщаетеся Христовым страстем, радуйтеся, яко да и в явление славы Его возрадуетеся веселящеся.
Հապա ուրախացէ՛ք՝ քանի որ կը հաղորդակցիք Քրիստոսի չարչարանքներուն, որպէսզի անոր փառքի յայտնութեան ատենն ալ ուրախանաք ցնծութեամբ:
14 Аще укоряеми бываете о имени Христове, блажени есте яко Славы и Божий Дух на вас почивает: онеми убо хулится, а вами прославляется.
Եթէ նախատուիք Քրիստոսի անունին համար՝ երանելի՜ էք, որովհետեւ փառքի (ու զօրութեան) եւ Աստուծոյ Հոգին հանգչած է ձեր վրայ. արդարեւ ան կը հայհոյուի անոնցմէ, բայց կը փառաւորուի ձեզմէ՝՝:
15 Да не кто убо от вас постраждет яко убийца, или яко тать, или яко злодей, или яко чуждопосетитель:
Ձեզմէ ո՛չ մէկը թող չարչարուի իբր մարդասպան, կամ գող, կամ չարագործ, կամ իբր ուրիշին միջամուխ:
16 аще ли же яко Христианин, да не стыдится, да прославляет же Бога в части сей.
Սակայն եթէ չարչարուի իբր քրիստոնեայ՝ թող չամչնայ, հապա թող փառաւորէ Աստուած այս մասին:
17 Яко время начати суд от дому Божия: аще же прежде от вас, кая кончина противящымся Божию Евангелию?
Որովհետեւ ատենը եկած է՝ որ դատաստանը սկսի Աստուծոյ տունէն: Ու եթէ նախ սկսի մեզմէ, հապա ի՞նչ պիտի ըլլայ վախճանը անոնց՝ որ չեն անսար Աստուծոյ աւետարանին:
18 И аще праведник едва спасется, нечестивый и грешный где явится?
Եթէ արդարը հազիւ կը փրկուի, ի՞նչ պիտի ըլլան՝՝ ամբարիշտն ու մեղաւորը:
19 Темже и страждущии по воли Божией, яко верну Зиждителю да предадят душы своя во благотворении.
Հետեւաբար, անոնք որ կը չարչարուին Աստուծոյ կամքին համաձայն, բարիք գործելով թող աւանդեն իրենց անձերը անոր՝ իբր հաւատարիմ Արարիչին:

< Первое послание Петра 4 >