< מַעֲשֵׂי הַשְּׁלִיחִים 9 >

ושאול עודנו יפח זעם ורצח על תלמידי האדון ויבא אל הכהן הגדול׃ 1
Բայց Սօղոս տակաւին սպառնալիք եւ սպանութիւն կը փչէր Տէրոջ աշակերտներուն դէմ: Քահանայապետին քով գնաց
וישאל מאתו מכתבים לדמשק אל בתי הכנסיות למען אשר יאסר את אשר ימצא בדרך ההיא אנשים או נשים ויביאם ירושלים׃ 2
ու նամակներ ուզեց անկէ՝ Դամասկոսի ժողովարանները տանելու, որպէսզի՝ եթէ գտնէ այդ ճամբային հետեւողներ՝ այր մարդիկ կամ կիներ, կապած բերէ Երուսաղէմ:
ויהי הוא הלך וקרב לדמשק והנה פתאם נגה עליו מסביב אור מן השמים׃ 3
Երբ կ՚երթար ու մօտեցաւ Դամասկոսի, յանկարծ երկինքէն լոյս մը փայլատակեց իր շուրջը,
ויפל ארצה וישמע קול מדבר אליו שאול שאול למה תרדפני׃ 4
եւ ինք գետին իյնալով՝ լսեց ձայն մը որ կ՚ըսէր իրեն. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ կը հալածես զիս»:
ויאמר מי אתה אדני ויאמר האדון אנכי ישוע אשר אתה רודף קשה לך לבעט בדרבנות׃ 5
Ան ալ ըսաւ. «Դուն ո՞վ ես, Տէ՛ր»: Ու Տէրը ըսաւ. «Ես Յիսուսն եմ, որ դուն կը հալածես. տաժանելի է քեզի՝ աքացել խթանի դէմ»:
והוא חרד ונבעת ויאמר אדני מה תחפץ ואעשה ויען האדון קום לך העירה ויאמר לך את אשר עליך לעשות׃ 6
Ան ալ՝ դողալով եւ այլայլած՝ ըսաւ. «Տէ՛ր, ի՞նչ կ՚ուզես որ ընեմ»:
והאנשים אשר הלכו אתו עמדו נאלמים כי שמעו את הקול ואיש לא הביטו׃ 7
Տէրը ըսաւ անոր՝՝. «Կանգնէ՛ ու մտի՛ր քաղաքը, եւ պիտի ըսուի քեզի թէ ի՛նչ պէտք է ընես»: Այն մարդիկը՝ որ իրեն կ՚ուղեկցէին՝ անխօս կեցած էին. միայն ձա՛յնը կը լսէին, բայց ո՛չ մէկը կը տեսնէին:
ויקם שאול מן הארץ ובפתחו את עיניו לא ראה איש ויחזיקו בידו ויוליכהו לדמשק׃ 8
Սօղոս գետինէն ոտքի ելաւ, սակայն ո՛չ մէկը կը տեսնէր բաց աչքերով. ուստի բռնեցին անոր ձեռքէն ու մտցուցին Դամասկոս:
ויחשכו עיניו מראות שלשת ימים ולא אכל ולא שתה׃ 9
Երեք օր կեցաւ՝ առանց տեսնելու. ո՛չ կերաւ, ո՛չ ալ խմեց:
ותלמיד אחד היה בדמשק חנניה שמו ויאמר אליו האדון במחזה חנניה ויאמר הנני אדני׃ 10
Աշակերտ մը կար Դամասկոսի մէջ՝ Անանիա անունով: Տէրը ըսաւ անոր տեսիլքի մէջ. «Անանիա՛»: Ան ալ ըսաւ. «Տէ՛ր, ահա՛ հոս եմ»:
ויאמר אליו האדון קום לך אל הרחוב הנקרא הישר ושאל בבית יהודה לאיש טרסי ושמו שאול כי הנה הוא מתפלל׃ 11
Տէրը ըսաւ անոր. «Կանգնէ՛ ու գնա՛ այն փողոցը՝ որ Ուղիղ կը կոչուի, եւ հոն՝ Յուդայի տան մէջ փնտռէ՛ Սօղոս անունով Տարսոնցի մը. որովհետեւ ահա՛ ան կ՚աղօթէ,
וירא במחזה והנה איש ושמו חנניה בא החדרה ושם עליו את ידו למען ישוב ויראה׃ 12
ու տեսիլքի մէջ տեսաւ մարդ մը՝ Անանիա անունով, քովը մտած եւ ձեռքը դրած իր վրայ՝ որպէսզի վերստին տեսնէ»:
ויען חנניה ויאמר אדני שמעתי רבים מספרים על האיש הזה כמה רעות עשה לקדושיך בירושלים׃ 13
Անանիա ալ պատասխանեց. «Տէ՛ր, շատերէ լսեցի այդ մարդուն մասին թէ ո՛րչափ չարիք ըրաւ քու սուրբերուդ՝ Երուսաղէմի մէջ.
וגם פה רשיון יש לו מאת ראשי הכהנים לאסר את כל הקראים בשמך׃ 14
եւ հո՛ս ալ քահանայապետներէն իրաւասութիւն ունի կապելու բոլոր անոնք՝ որ կը կանչեն քու անունդ»:
ויאמר אליו האדון לך כי כלי חפץ הוא לי לשאת את שמי לפני גוים ומלכים ולפני בני ישראל׃ 15
Տէրը ըսաւ անոր. «Դուն գնա՛, որովհետեւ ան ինձմէ ընտրուած անօթ մըն է՝ իմ անունս կրելու հեթանոսներուն, թագաւորներուն եւ Իսրայէլի որդիներուն առջեւ,
כי אני אראהו כמה יש לו לסבל למען שמי׃ 16
ու ես ցոյց պիտի տամ անոր թէ ո՜րչափ պէտք է չարչարուի իմ անունիս համար»:
וילך חנניה ויבא הביתה וישם את ידיו עליו ויאמר שאול אחי האדון ישוע הנראה אליך בדרך אשר באת בה שלחני למען תשוב ותראה ותמלא רוח הקדש׃ 17
Ուստի Անանիա գնաց, մտաւ այդ տունը, եւ դնելով ձեռքերը անոր վրայ՝ ըսաւ. «Սաւո՛ւղ եղբայր, Տէ՛րը ղրկեց զիս, այն Յիսո՛ւսը՝ որ ճամբան երեւցաւ քեզի երբ կու գայիր, որպէսզի վերստին տեսնես ու Սուրբ Հոգիով լեցուիս»:
וכרגע נפלו מעל עיניו כמו קשקשים וישב פתאם לראות ויקם ויטבל׃ 18
Իսկոյն թեփերու պէս բաներ ինկան անոր աչքերէն, եւ անմի՛ջապէս տեսողութիւնը վերստացաւ. կանգնեցաւ, մկրտուեցաւ,
ויאכל לחם ויחזק וישב שאול ימים אחדים עם התלמידים אשר בדמשק׃ 19
ու կերակուր ուտելով՝ զօրացաւ, եւ քանի մը օր կեցաւ Դամասկոսի մէջ եղող աշակերտներուն հետ:
וימהר ויקרא בבתי הכנסיות את המשיח לאמר כי הוא הוא בן האלהים׃ 20
Իսկոյն ժողովարաններուն մէջ կը քարոզէր Յիսուսը, թէ ա՛ն է Աստուծոյ Որդին:
וישתוממו כל השמעים ויאמרו הלא זה הוא אשר האביד בירושלים את קראי השם הזה ולמען זאת בא הנה להביאם אסורים לפני ראשי הכהנים׃ 21
Բոլոր լսողները մեծապէս զմայլած էին ու կ՚ըսէին. «Ասիկա չէ՞ ան՝ որ Երուսաղէմի մէջ կը տապալէր այս անունը կանչողները. հոս ալ եկած էր ասոր համար, որպէսզի զանոնք կապած՝ քահանայապետներուն տանի»:
ושאול היה הולך וחזק ויהם את היהודים ישבי דמשק בהוכיחו כי זה הוא המשיח׃ 22
Բայց Սօղոս ա՛լ աւելի կը զօրանար եւ կը շփոթեցնէր Դամասկոս բնակող Հրեաները, ապացուցանելով թէ ա՛յս է Քրիստոսը:
ויהי כי ארכו לו שם הימים ויועצו היהודים יחדו להמיתו׃ 23
Շատ օրեր անցնելէն ետք՝ Հրեաները խորհրդակցեցան որ սպաննեն զայն.
ויודע לשאול ארבם והמה שמרו את השערים יומם ולילה למען ימיתהו׃ 24
բայց Սօղոսի յայտնուեցաւ անոնց դաւադրութիւնը: Ցերեկ ու գիշեր կը հսկէին դռները, որպէսզի սպաննեն զայն:
ויקחו אתו התלמידים לילה ויורידהו בסל בעד החומה׃ 25
Իսկ աշակերտները գիշերուան մէջ առին զայն եւ պարիսպէն վար իջեցուցին՝ զամբիւղի մը մէջ:
ויהי כבוא שאול ירושלימה ויבקש להלות אל התלמידים וייראו כלם מפניו ולא האמינו כי תלמיד הוא׃ 26
Երբ Սօղոս եկաւ Երուսաղէմ՝ կը ձգտէր միանալ աշակերտներուն. բայց բոլորն ալ կը վախնային իրմէ, չհաւատալով թէ ան աշակերտ էր:
ויקח אתו בר נבא ויביאהו אל השליחים ויספר להם את אשר ראה בדרך את האדון וכי הוא דבר אליו ואיך בדמשק השמיע בבטחון את שם ישוע׃ 27
Բայց Բառնաբաս՝ առնելով զայն՝ տարաւ առաքեալներուն ու պատմեց անոնց թէ ի՛նչպէս ճամբան տեսաւ Տէրը՝ որ խօսեցաւ իրեն հետ, եւ թէ ի՛նչպէս համարձակութեամբ քարոզեց Յիսուսի անունով՝ Դամասկոսի մէջ:
ויהי אתם יוצא ובא בירושלים׃ 28
Ուստի կը մտնէր ու կ՚ելլէր անոնց հետ Երուսաղէմի մէջ, համարձակութեամբ քարոզելով Տէր Յիսուսի անունով:
ויקרא בבטחון בשם האדון ישוע וידבר ויתוכח גם עם היהודים היונים והם זממו להמיתו׃ 29
Նաեւ կը խօսէր եւ կը վիճաբանէր Հելլենացիներուն հետ. անոնք ալ կը ձգտէին սպաննել զինք:
וישמעו האחים ויורידו אתו לקסרין וישלחהו אל טרסוס׃ 30
Իսկ եղբայրները՝ ասիկա գիտնալով՝ զինք իջեցուցին Կեսարիա, եւ անկէ ճամբեցին Տարսոն:
ויהי שלום לקהלות בכל מקמות יהודה והגליל ושמרון ותבנינה ותתהלכנה ביראת האדון ותרבינה בנחמת רוח הקדש׃ 31
Ուրեմն եկեղեցիները խաղաղութիւն ունեցան ամբողջ Հրէաստանի, Գալիլեայի ու Սամարիայի մէջ, եւ կը շինուէին ու կը բազմանային՝ ընթանալով Տէրոջ վախով եւ Սուրբ Հոգիին մխիթարութեամբ:
ויהי בסבב פטרוס בכל המקמות וירד גם אל הקדושים אשר ישבו בלד׃ 32
Քանի Պետրոս ամէն կողմ կը շրջէր, Լիւդդեա բնակող սուրբերուն քով ալ իջաւ:
וימצא שם איש שמו אניס והוא שכב על משכבו זה שמנה שנים והוא נכה אברים׃ 33
Հոն գտաւ մարդ մը՝ Ենեա անունով, որ մահիճը պառկած էր ութ տարիէ ի վեր՝ անդամալոյծ ըլլալով:
ויאמר אליו פטרוס אניס רפאך ישוע המשיח קום הצע לך אתה ויקם פתאם׃ 34
Պետրոս ըսաւ անոր. «Ենեա՛, Յիսուս Քրիստոս կը բժշկէ քեզ. կանգնէ՛ եւ շտկէ՛ անկողինդ»: Ան ալ իսկոյն կանգնեցաւ:
ויראו אותו כל ישבי לד והשרון ויפנו אל האדון׃ 35
Լիւդդեայի ու Սարոնի բոլոր բնակիչները տեսան զայն, եւ դարձան Տէրոջ:
ותלמידה ביפו ושמה טביתא תרגומו צביה והיא מלאה מעשים טובים וצדקות אשר עשתה׃ 36
Աշակերտ եղած կին մը կար Յոպպէի մէջ՝ Տաբիթա անունով, որ թարգմանութեամբ Այծեմնիկ կը կոչուի. ասիկա լեցուած էր իր ըրած բարի գործերով եւ ողորմութիւններով:
ויהי בימים ההם ותחלה ותמת וירחצו אתה וישימוה בעליה׃ 37
Այդ օրերը հիւանդացաւ ու մեռաւ: Լուացին զինք, եւ դրին վերնատուն մը:
ולד קרובה היא ליפו וישמעו התלמידים כי פטרוס שם וישלחו אליו שני אנשים ויפצרו בו לבלתי העצל לעבר אליהם׃ 38
Լիւդդեա մօտ էր Յոպպէի. ուստի աշակերտները՝ լսելով թէ Պետրոս հո՛ն է՝ ղրկեցին անոր երկու մարդ, աղաչելով որ չյամենայ եւ գայ իրենց քով:
ויקם פטרוס וילך אתם ובבאו העלהו אל העליה ותנשנה אליו כל האלמנות בוכיות ומראות לו את הכתנת ואת הבגדים אשר עשתה צביה בעודה עמהן׃ 39
Պետրոս ալ կանգնեցաւ ու գնաց անոնց հետ: Երբ հասաւ, հանեցին զինք վերնատունը: Բոլոր այրիները կայնեցան անոր շուրջ, կու լային եւ կը ցուցնէին այն բաճկոններն ու հանդերձները, որ Այծեմնիկ կը շինէր՝ երբ իրենց հետ էր:
ויוצא פטרוס את כלם החוצה ויכרע על ברכיו ויתפלל ויפן אל גויתה ויאמר טביתא קומי ותפתח את עיניה ותרא את פטרוס ותתעודד׃ 40
Պետրոս ալ՝ դուրս հանելով բոլորը՝ ծնրադրեց, աղօթեց, եւ դառնալով դէպի մարմինը՝ ըսաւ. «Տաբիթա՛, կանգնէ՛»: Ան ալ բացաւ իր աչքերը, ու տեսնելով Պետրոսը՝ ուղիղ նստաւ:
וישלח ידו ויקם אתה ויקרא את הקדושים ואת האלמנות ויעמד אתה חיה לפניהם׃ 41
Ինք ալ ձեռքը տուաւ անոր, կանգնեցուց զայն, եւ կանչելով սուրբերն ու այրիները՝ ողջ ներկայացուց զայն անոնց առջեւ:
ויודע הדבר בכל יפו ויאמינו רבים באדון׃ 42
Այս բանը գիտցուեցաւ ամբողջ Յոպպէի մէջ, ու շատեր հաւատացին Տէրոջ:
ויואל לשבת ביפו ימים רבים עם בורסי אחד ושמו שמעון׃ 43
Եւ ինք շատ օրեր մնաց Յոպպէ՝ Սիմոն անունով կաշեգործի մը քով:

< מַעֲשֵׂי הַשְּׁלִיחִים 9 >