< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 9 >

1 Ճշմարտութիւնը կ՚ըսեմ Քրիստոսով ու չեմ ստեր, (իմ խղճմտանքս ալ կը վկայէ ինծի Սուրբ Հոգիով, )
Истину глаголю о Христе, не лгу, послушествующей ми совести моей Духом Святым,
2 թէ մեծ տրտմութիւն ունիմ, եւ սիրտիս մէջ՝ յարատեւ ցաւ:
яко скорбь ми есть велия и непрестающая болезнь сердцу моему:
3 Քանի որ կ՚ըղձայի ես ինքս նզովուած ըլլալ Քրիստոսէ, իմ եղբայրներուս՝ մարմինի կողմէն ազգականներուս համար,
молил бых ся бо сам аз отлучен быти от Христа по братии моей, сродницех моих по плоти,
4 որոնք Իսրայելացի են: Անո՛նցն են որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքն ու խոստումները:
иже суть Израилите, ихже всыновление и слава, и завети и законоположение, и служение и обетования:
5 Իրե՛նցն են նախահայրերը. իրենցմէ՛ ալ մարմինի կողմէն եկաւ Քրիստոս, որ բոլորին վրայ է, յաւիտեան օրհնեա՜լ Աստուած: Ամէն: (aiōn g165)
ихже отцы, и от нихже Христос по плоти, сый над всеми Бог благословен во веки, аминь. (aiōn g165)
6 Բայց Աստուծոյ խօսքը ապարդիւն նկատուելու չէ. քանի որ բոլոր Իսրայէլէ եղողները Իսրայելացի չեն,
Не такоже, яко отпаде слово Божие: не вси бо сущии от Израиля, сии Израиль,
7 ո՛չ ալ բոլորը զաւակներ են՝ քանի որ Աբրահամի զարմն են. հապա ըսուեցաւ. «Իսահակի՛ անունով պիտի կոչուի քու զարմդ»:
ни зане суть семя Авраамле, вси чада: но во Исааце, рече, наречется ти семя.
8 Այսինքն անոնք որ մարմինի զաւակներն են՝ Աստուծոյ զաւակները չեն. հապա խոստումի՛ն զաւակները զարմ կը սեպուին:
Сиречь, не чада плотская, сия чада Божия: но чада обетования причитаются в семя.
9 Որովհետեւ խոստումին խօսքը սա՛ էր. «Այս ատեն պիտի գամ, ու Սառա որդի մը պիտի ունենայ»:
Обетования бо слово сие: на сие время прииду, и будет Сарре сын.
10 Եւ ո՛չ միայն այդ, այլ նաեւ երբ Ռեբեկա յղացաւ մէկէն՝ մեր Իսահակ հօրմէն,
Не точию же, но и Ревекка от единаго ложа Исаака отца нашего имущи:
11 (քանի որ զաւակները դեռ չծնած, ո՛չ ալ որեւէ բարիք կամ չարիք գործած, որպէսզի Աստուծոյ առաջադրութիւնը հաստատ մնայ՝ ընտրութեան համաձայն,
еще бо не рождшымся, ни сотворившым что благо или зло, да по избранию предложение Божие пребудет
12 այսինքն ո՛չ թէ գործերէն ըլլայ, հապա անկէ՛ որ կանչեց, ) անոր ըսուեցաւ.
не от дел, но от Призывающаго, речеся ей, яко болий поработает меншему,
13 «Երէցը պիտի ծառայէ կրտսերին», ինչպէս գրուած է. «Յակո՛բը սիրեցի, իսկ Եսաւը ատեցի»:
якоже есть писано: Иакова возлюбих, Исава же возненавидех.
14 Ուրեմն ի՞նչ ըսենք. միթէ Աստուծոյ քով անիրաւութի՞ւն կայ: Ամե՛նեւին:
Что убо речем? Еда неправда у Бога? Да не будет.
15 Որովհետեւ ան Մովսէսի կ՚ըսէ. «Անո՛ր որ պիտի ողորմիմ՝ կ՚ողորմիմ, եւ անո՛ր վրայ որ պիտի գթամ՝ կը գթամ»:
Моисеови бо глаголет: помилую, егоже аще помилую, и ущедрю, егоже аще ущедрю.
16 Ուրեմն ո՛չ մարդուն ուզելէն, ո՛չ ալ վազելէն՝՝ կախեալ է, հապա Աստուծմէ՝ որ կ՚ողորմի:
Темже убо ни хотящаго, ни текущаго, но милующаго Бога.
17 Քանի որ Գիրքը կ՚ըսէ Փարաւոնի. «Բարձրացուցի քեզ, որպէսզի իմ զօրութիւնս ցոյց տամ քու միջոցովդ, եւ իմ անունս հռչակուի ամբողջ երկրին մէջ»:
Глаголет бо Писание фараонови: яко на истое сие воздвигох тя, яко да покажу тобою силу Мою и да возвестится имя Мое по всей земли.
18 Ուրեմն կ՚ողորմի որո՛ւն որ ուզէ, եւ կը խստացնէ զա՛յն որ ուզէ:
Темже убо, егоже хощет, милует: а егоже хощет, ожесточает.
19 Հետեւաբար դուն պիտի ըսես ինծի թէ “ա՛լ ինչո՞ւ կը մեղադրէ, որովհետեւ ո՞վ կրնայ ընդդիմանալ անոր ծրագիրին”:
Речеши убо ми: чесо ради еще укоряет, воли бо Его кто противитися может?
20 Բայց դուն ո՞վ ես, ո՛վ մարդ, որ կը դիմադարձես Աստուծոյ: Միթէ կերտուած ը կրնա՞յ ըսել զինք կերտողին. «Ինչո՞ւ ա՛յսպէս շինեցիր զիս»:
Темже убо, о, человече, ты кто еси, против отвещаяй Богови? Еда речет здание создавшему е: почто мя сотворил еси тако?
21 Միթէ բրուտը իրաւասութիւն չունի՞ կաւին վրայ, որ նոյն զանգուածէն շինէ անօթ մը՝ պատիւի համար, իսկ ուրիշ մը՝ անպատուութեան համար:
Или не имать власти скудельник на брении, от тогожде смешения сотворити ов убо сосуд в честь, ов же не в честь?
22 Ի՞նչ կրնանք ըսել՝ եթէ Աստուած, ուզելով ցոյց տալ իր բարկութիւնը եւ գիտցնել իր զօրութիւնը, շատ համբերատարութեամբ տոկաց կորսուելու պատրաստուած բարկութեան անօթներուն,
Аще же хотя Бог показати гнев Свой и явити силу Свою, пренесе во мнозе долготерпении сосуды гнева совершены в погибель:
23 որպէսզի գիտցնէ իր փառքին ճոխութիւնը՝ ողորմութիւն գտնող անօթներուն, որ նախապէս պատրաստեց փառքի համար,
и да скажет богатство славы Своея на сосудех милости, яже предуготова в славу,
24 այսինքն՝ մեզի, որ կանչեց ո՛չ միայն Հրեաներէն, այլ նաեւ հեթանոսներէն,
ихже и призва нас не точию от Иудей, но и от язык:
25 ինչպէս Ովսէէի մէջ ալ կ՚ըսէ. «Իմ ժողովուրդս չեղողը՝ “իմ ժողովուրդս” պիտի կոչեմ, ու սիրելի չեղողը՝ “սիրելի”:
якоже и во Осии глаголет: нареку не люди Моя люди Моя, и невозлюбленую возлюблену:
26 Եւ այն տեղը՝ ուր անոնց ըսուած էր. “Դուք իմ ժողովուրդս չէք”, հոն անոնք պիտի կոչուին “ապրող Աստուծոյ որդիները”:
и будет, на месте, идеже речеся им: не людие Мои есте вы, тамо нарекутся сынове Бога живаго.
27 Եսայի ալ Իսրայէլի մասին կ՚աղաղակէ. «Նոյնիսկ եթէ Իսրայէլի որդիներուն թիւը ծովու աւազին չափ ըլլայ, միայն մնացորդ մը պիտի փրկուի:
Исаиа же вопиет о Израили: аще будет число сынов Израилевых яко песок морский, останок спасется:
28 Քանի որ ան պիտի կատարէ իր խօսքը, կտրուկ կերպով եւ արդարութեամբ. Տէրը կտրուկ կերպով պիտի իրագործէ իր խօսքը երկրի վրայ»:
слово бо скончавая и сокращая в правде, яко слово сокращено сотворит Господь на земли,
29 Եւ ինչպէս Եսայի նախապէս ըսաւ. «Եթէ զօրքերու Տէրը զարմ մը թողուցած չըլլար մեզի, մենք պիտի ըլլայինք Սոդոմի պէս, ու պիտի նմանէինք Գոմորի»:
и якоже прорече Исаиа: аще не бы Господь Саваоф оставил нам семене, якоже Содом убо были быхом, и якоже Гоморру уподобилися быхом.
30 Ուրեմն ի՞նչ ըսենք: Հետեւեա՛լը, թէ հեթանոսները՝ որոնք հետամուտ չէին արդարութեան՝ հասան արդարութեան, ա՛յն արդարութեան՝ որ հաւատքէն է.
Что убо речем, яко языцы, не гонящии правду, постигоша правду, правду же, яже от веры:
31 իսկ Իսրայէլ՝ որ հետամուտ էր արդարութեան Օրէնքին՝ չհասաւ արդարութեան Օրէնքին:
Израиль же, гоня закон правды, в закон правды не постиже.
32 Ինչո՞ւ. որովհետեւ ուզեց արդարանալ ո՛չ թէ հաւատքով, հապա որպէս թէ Օրէնքին գործերով: Արդարեւ անոնք գայթեցան սայթաքումի քարին վրայ,
Чесо ради? Зане не от веры, но от дел закона: преткнушася бо о камень претыкания,
33 ինչպէս գրուած է. «Ահա՛ Սիոնի մէջ կը դնեմ սայթաքումի քար մը ու գայթակղութեան ժայռ մը, եւ ո՛վ որ հաւատայ անոր՝ ամօթահար պիտի չըլլայ»:
якоже есть писано: се, полагаю в Сионе камень претыкания и камень соблазна: и всяк веруяй в Онь не постыдится.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 9 >