< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2 >

1 Ուստի, ո՛վ մարդ, ո՛վ ալ ըլլաս, դուն որ կը դատես՝ չունիս արդարացում. քանի որ ի՛նչ բանով որ կը դատես ուրիշը, անով կը դատապարտես դուն քեզ. որովհետեւ դուն որ կը դատես՝ կ՚ընես նո՛յն բաները:
Сего ради безответен еси, о, человече всяк судяй: имже бо судом судиши друга, себе осуждаеши. Таяжде бо твориши судяй.
2 Բայց գիտենք թէ Աստուծոյ դատաստանը կը կիրարկուի ճշմարտութեամբ անոնց հանդէպ՝ որ կ՚ընեն այսպիսի բաներ:
Вемы же, яко суд Божии есть поистинне на творящих таковая.
3 Ուստի, ո՛վ մարդ, դուն որ կը դատես այսպիսի բաներ ընողները, բայց կ՚ընես նոյն բաները, կը կարծե՞ս թէ զերծ պիտի մնաս Աստուծոյ դատաստանէն:
Помышляеши ли же сие, о, человече, судяй таковая творящым и творя сам таяжде, яко ты избежиши ли суда Божия,
4 Կամ թէ կ՚արհամարհե՞ս անոր քաղցրութեան, հանդուրժողութեան ու համբերատարութեան ճոխութիւնը, անգիտանալով թէ Աստուծոյ քաղցրութիւնը կ՚առաջնորդէ քեզ ապաշխարութեան:
или о богатстве благости Его и кротости и долготерпении нерадиши, не ведый, яко благость Божия на покаяние тя ведет?
5 Բայց դո՛ւն՝ խստութեամբդ եւ անզեղջ սիրտովդ՝ բարկութիւն կը կուտակես քու վրադ բարկութեան օրուան համար, երբ Աստուծոյ արդար դատաստանը յայտնուի:
По жестокости же твоей и непокаянному сердцу, собираеши себе гнев в день гнева и откровения праведнаго суда Божия,
6 Ան պիտի հատուցանէ իւրաքանչիւրին՝ իր գործերուն փոխարէնը.-
Иже воздаст коемуждо по делом его.
7 յաւիտենական կեանք անոնց՝ որ համբերութեամբ յարատեւելով բարի գործերու մէջ՝ կը փնտռեն փառք, պատիւ եւ անմահութիւն. (aiōnios g166)
Овым убо, по терпению дела благаго, славы и чести и нетления ищущым, живот вечный. (aiōnios g166)
8 իսկ սրդողում ու բարկութիւն անոնց՝ որ հակառակող են, չեն անսար ճշմարտութեան բայց կ՚անսան անիրաւութեան.
А иже по рвению противляются убо истине, повинуются же неправде, ярость и гнев.
9 տառապանք եւ տագնապ ամէն մարդու անձին վրայ՝ որ չարիք կը գործէ,
Скорбь и теснота на всяку душу человека творящаго злое, Иудеа же прежде и Еллина.
10 նախ Հրեային, ապա՝ Յոյնին. իսկ փառք, պատիւ ու խաղաղութիւն ամէն մէկուն՝ որ բարիք կը գործէ, նախ Հրեային, ապա՝ Յոյնին.
Слава же и честь и мир всякому делающему благое, Иудееви же прежде и Еллину.
11 որովհետեւ Աստուծոյ քով աչառութիւն չկայ:
Несть бо на лица зрения у Бога.
12 Բոլոր անոնք որ մեղանչեցին առանց Օրէնքի՝ պիտի կորսուին առանց Օրէնքի, եւ անոնք որ մեղանչեցին Օրէնքի տակ՝ պիտի դատուին Օրէնքով,
Елицы бо беззаконно согрешиша, беззаконно и погибнут: и елицы в законе согрешиша, законом суд приимут.
13 (որովհետեւ Աստուծոյ առջեւ ո՛չ թէ Օրէնքը լսողները արդար են, հապա Օրէնքը գործադրողնե՛րը պիտի արդարանան.
Не слышателие бо закона праведни пред Богом, но творцы закона, (сии) оправдятся:
14 քանի որ հեթանոսները՝ որոնք Օրէնք չունին, երբ բնութեամբ կը գործադրեն Օրէնքին պարունակած բաները, Օրէնք չունենալով՝ բուն իրե՛նք կ՚ըլլան իրենց Օրէնքը.
егда бо языцы, не имуще закона, естеством законная творят, сии, закона не имуще, сами себе суть закон.
15 անոնք ցոյց կու տան թէ Օրէնքին գործը իրենց սիրտին մէջ գրուած է, իրենց խղճմտանքին միաժամանակ վկայութեամբ, ու իրենց մտածումներուն զիրար ամբաստանելով եւ կամ ջատագովելով, )
Иже являют дело законное написано в сердцах своих, спослушествующеи им совести, и между собою помыслом осуждающым или отвещающым,
16 այն օրը՝ երբ Աստուած պիտի դատէ մարդոց գաղտնիքները Յիսուս Քրիստոսի միջոցով, իմ քարոզած աւետարանիս համաձայն:
в день, егда судит Бог тайная человеком, по благовестию моему, Иисусом Христом.
17 Ահա՛ դուն Հրեայ կը կոչուիս, կռթնած ես Օրէնքին, եւ կը պարծենաս Աստուծմով.
Се ты Иудей именуешися, и почиваеши на законе, и хвалишися о Бозе,
18 գիտես անոր կամքը, կը զատորոշես տարբեր բաները՝ խրատուած ըլլալով Օրէնքէն,
и разумееши волю, и разсуждаеши лучшая, научаемь от закона,
19 ու համոզուած ես՝ թէ առաջնորդ ես կոյրերուն, լոյս՝ խաւարի մէջ եղողներուն,
уповая же себе вожда быти слепым, света сущым во тме,
20 կրթիչ՝ անմիտներուն եւ վարժապետ՝ երախաներուն, Օրէնքին մէջ ունենալով գիտութեան ու ճշմարտութեան արտայայտութիւնը:
наказателя безумным, учителя младенцем, имуща образ разума и истины в законе.
21 Ուրեմն դո՛ւն՝ որ ընկերիդ կը սորվեցնես՝ դուն քեզի՛ չես սորվեցներ: Կը քարոզես չգողնալ, բայց դո՛ւն կը գողնաս:
Научая убо инаго, себе ли не учиши,
22 Կ՚ըսես՝ շնութիւն մի՛ ըներ, սակայն դո՛ւն շնութիւն կ՚ընես: Կը զզուիս կուռքերէն, բայց դուն տաճա՛ր կը կողոպտես:
проповедая не красти, крадеши: глаголяй не прелюбы творити, прелюбы твориши: гнушаяся идол, святая крадеши:
23 Օրէնքով կը պարծենաս, եւ դո՛ւն Օրէնքը բեկանելով՝ Աստուա՛ծ կ՚անպատուես:
иже в законе хвалишися, преступлением закона Бога безчествуеши.
24 Որովհետեւ ձեր պատճառով Աստուծոյ անունը կը հայհոյուի հեթանոսներուն մէջ, ինչպէս գրուած է:
Имя бо Божие вами хулится во языцех, якоже есть писано.
25 Արդարեւ թլփատութիւնը շահ կ՚ունենայ՝ եթէ կիրարկես Օրէնքը. իսկ եթէ յանցաւոր ես Օրէնքին դէմ, քու թլփատութիւնդ կ՚ըլլայ անթլփատութիւն:
Обрезание бо пользует, аще закон твориши. Аще же закона преступник еси, обрезание твое необрезание бысть.
26 Ուրեմն եթէ անթլփատը պահէ Օրէնքին արդարութիւնը, միթէ թլփատութիւն պիտի չսեպուի՞ անոր անթլփատութիւնը,
Аще убо необрезание оправдание закона сохранит, не необрезание ли его во обрезание вменится,
27 եւ բնիկ անթլփատը՝ Օրէնքը գործադրելով՝ պիտի չդատապարտէ՞ քեզ, որ գիրով ու թլփատութեամբ զանց կ՚ընես Օրէնքը:
и осудит еже от естества необрезание, закон совершающее, тебе, иже Писанием и обрезанием еси преступник закона.
28 Որովհետեւ Հրեայ չէ ա՛ն՝ որ երեւոյթով է, եւ թլփատութիւն չէ ա՛յն՝ որ երեւոյթով է, մարմինով:
Не бо иже яве, Иудей есть, ни еже яве во плоти, обрезание.
29 Հապա Հրեայ է ա՛ն՝ որ ծածուկ է, ու իսկական թլփատութիւնը՝ սիրտի՛նն է, հոգիո՛վ եւ ո՛չ թէ գիրով. ու անոր գովեստը ո՛չ թէ մարդոցմէ է, հապա՝ Աստուծմէ:
Но иже в тайне Иудей, и обрезание сердца духом, (а) не писанием: емуже похвала не от человек, но от Бога.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 2 >