< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 16 >

1 Ձեզի կը յանձնարարեմ մեր Փիբէ քոյրը, որ Կենքրեայի եկեղեցիին սարկաւագուհին է.
Συνίστημι δὲ ὑμῖν Φοίβην τὴν ἀδελφὴν ἡμῶν, οὖσαν διάκονον τῆς ἐκκλησίας τῆς ἐν Κεγχρεαῖς,
2 որպէսզի ընդունիք զինք Տէրոջմով՝ ինչպէս արժանավայել է սուրբերուն, եւ օգնէք անոր՝ ի՛նչ բանի մէջ որ պէտք ունենայ ձեզի. քանի որ ինք շատերու հոգատար եղաւ, նաեւ ինծի:
ἵνα αὐτὴν προσδέξησθε ἐν Κυρίῳ ἀξίως τῶν ἁγίων καὶ παραστῆτε αὐτῇ ἐν ᾧ ἂν ὑμῶν χρῄζῃ πράγματι· καὶ γὰρ αὕτη προστάτις πολλῶν ἐγενήθη καὶ αὐτοῦ ἐμοῦ.
3 Բարեւեցէ՛ք Պրիսկէն եւ Ակիւղասը՝ Քրիստոս Յիսուսով իմ գործակիցներս,
Ἀσπάσασθε Πρίσκιλλαν καὶ Ἀκύλαν τοὺς συνεργούς μου ἐν Χριστῷ Ἰησοῦ,
4 (որոնք վտանգի մէջ դրին իրենց վիզերը՝ իմ անձիս համար. որոնցմէ ո՛չ միայն ե՛ս շնորհակալ եմ, հապա նաեւ հեթանոսներուն բոլոր եկեղեցիները, )
οἵτινες ὑπὲρ τῆς ψυχῆς μου τὸν ἑαυτῶν τράχηλον ὑπέθηκαν, οἷς οὐκ ἐγὼ μόνος εὐχαριστῶ, ἀλλὰ καὶ πᾶσαι αἱ ἐκκλησίαι τῶν ἐθνῶν, καὶ τὴν κατ᾽ οἶκον αὐτῶν ἐκκλησίαν.
5 նմանապէս եկեղեցին՝ որ անոնց տան մէջ է: Բարեւեցէ՛ք Եպենետոսը՝ իմ սիրելիս, որ Աքայիայի երախայրիքն է Քրիստոսի համար:
ἀσπάσασθε Ἐπαίνετον τὸν ἀγαπητόν μου, ὅς ἐστιν ἀπαρχὴ τῆς Ἀχαΐας εἰς Χριστόν.
6 Բարեւեցէ՛ք Մարիամը, որ շատ աշխատեցաւ մեզի համար:
ἀσπάσασθε Μαριάμ, ἥτις πολλὰ ἐκοπίασεν εἰς ἡμᾶς.
7 Բարեւեցէ՛ք Անդրոնիկոսն ու Յունիան, իմ ազգականներս ու գերութեան ընկերներս, որոնք երեւելի են առաքեալներուն մէջ եւ Քրիստոսի պատկանեցան ինձմէ ալ առաջ:
ἀσπάσασθε Ἀνδρόνικον καὶ Ἰουνίαν τοὺς συγγενεῖς μου καὶ συναιχμαλώτους μου, οἵτινές εἰσιν ἐπίσημοι ἐν τοῖς ἀποστόλοις, οἳ καὶ πρὸ ἐμοῦ γεγόνασιν ἐν Χριστῷ.
8 Բարեւեցէ՛ք Ամպղիան՝ իմ սիրելիս Տէրոջմով:
ἀσπάσασθε Ἀμπλίαν τὸν ἀγαπητόν μου ἐν Κυρίῳ.
9 Բարեւեցէ՛ք Ուրբանոսը՝ մեր գործակիցը Քրիստոսով, եւ Ստաքէսը՝ իմ սիրելիս:
ἀσπάσασθε Οὐρβανὸν τὸν συνεργὸν ἡμῶν ἐν Χριστῷ καὶ Στάχυν τὸν ἀγαπητόν μου.
10 Բարեւեցէ՛ք Ապեղեսը, որ գնահատուած է Քրիստոսով:
ἀσπάσασθε Ἀπελλῆν τὸν δόκιμον ἐν Χριστῷ. ἀσπάσασθε τοὺς ἐκ τῶν Ἀριστοβούλου.
11 Բարեւեցէ՛ք անոնք՝ որ Արիստաբուղոսի տունէն են: Բարեւեցէ՛ք Հերովդիոնը՝ իմ ազգականս: Բարեւեցէ՛ք Նարկէսի տունէն եղողները՝ որոնք Տէրոջն են:
ἀσπάσασθε Ἡρῳδίωνα τὸν συγγενῆ μου. ἀσπάσασθε τοὺς ἐκ τῶν Ναρκίσσου τοὺς ὄντας ἐν Κυρίῳ.
12 Բարեւեցէ՛ք Տրիփոնը եւ Տրիփոսը, որոնք կ՚աշխատին Տէրոջմով: Բարեւեցէ՛ք սիրելի Պերսիդէն, որ շատ աշխատեցաւ Տէրոջմով:
ἀσπάσασθε Τρύφαιναν καὶ Τρυφῶσαν τὰς κοπιώσας ἐν Κυρίῳ. ἀσπάσασθε Περσίδα τὴν ἀγαπητήν, ἥτις πολλὰ ἐκοπίασεν ἐν Κυρίῳ.
13 Բարեւեցէ՛ք Ռուփոսը՝ Տէրոջմով ընտրեալը, եւ անոր մայրը՝ որ իմս ալ է:
ἀσπάσασθε Ῥοῦφον τὸν ἐκλεκτὸν ἐν Κυρίῳ καὶ τὴν μητέρα αὐτοῦ καὶ ἐμοῦ.
14 Բարեւեցէ՛ք Ասինկրիտոսը, Փղեգոնը, Հերմասը, Պատրոբան, Հերմէսն ու անոնց հետ եղող եղբայրները:
ἀσπάσασθε Ἀσύγκριτον, Φλέγοντα, Ἑρμᾶν, Πατρόβαν, Ἑρμῆν καὶ τοὺς σὺν αὐτοῖς ἀδελφούς.
15 Բարեւեցէ՛ք Փիղողոգոսը եւ Յուլիան, Ներէոսն ու անոր քոյրը, Ողիմպասը եւ անոնց հետ եղող բոլոր սուրբերը:
ἀσπάσασθε Φιλόλογον καὶ Ἰουλίαν, Νηρέα καὶ τὴν ἀδελφὴν αὐτοῦ, καὶ Ὀλυμπᾶν καὶ τοὺς σὺν αὐτοῖς πάντας ἁγίους.
16 Բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով: Քրիստոսի (բոլոր) եկեղեցիները կը բարեւեն ձեզ:
ἀσπάσασθε ἀλλήλους ἐν φιλήματι ἁγίῳ. ἀσπάζονται ὑμᾶς αἱ ἐκκλησίαι τοῦ Χριστοῦ.
17 Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, ուշադի՛ր եղէք անոնց՝ որ կը գոյացնեն բաժանումներ եւ գայթակղութիւններ, հակառակ ձեր սորված ուսուցումին, ու հեռացէ՛ք անոնցմէ:
Παρακαλῶ δὲ ὑμᾶς, ἀδελφοί, σκοπεῖν τοὺς τὰς διχοστασίας καὶ τὰ σκάνδαλα παρὰ τὴν διδαχὴν ἣν ὑμεῖς ἐμάθετε ποιοῦντας, καὶ ἐκκλίνατε ἀπ᾽ αὐτῶν·
18 Որովհետեւ այդպիսիները կը ծառայեն ո՛չ թէ մեր Տէրոջ՝ Քրիստոսի, հապա իրենց որովայնին, եւ անմեղներուն սիրտերը կը խաբեն բարի խօսքերով ու գովեստներով:
οἱ γὰρ τοιοῦτοι τῷ Κυρίῳ ἡμῶν [Ἰησοῦ] Χριστῷ οὐ δουλεύουσιν, ἀλλὰ τῇ ἑαυτῶν κοιλίᾳ, καὶ διὰ τῆς χρηστολογίας καὶ εὐλογίας ἐξαπατῶσι τὰς καρδίας τῶν ἀκάκων·
19 Քանի որ ձեր հնազանդութիւնը բոլորին ծանօթ է, ես ալ ձեզի համար ուրախ եմ. բայց նաեւ կ՚ուզեմ՝ որ դուք իմաստուն ըլլաք բարիին հանդէպ, եւ աննենգ՝ չարին:
ἡ γὰρ ὑμῶν ὑπακοὴ εἰς πάντας ἀφίκετο. χαίρω οὖν τὸ ἐφ᾽ ὑμῖν· θέλω δὲ ὑμᾶς σοφοὺς μὲν εἶναι εἰς τὸ ἀγαθόν, ἀκεραίους δὲ εἰς τὸ κακόν.
20 Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի ջախջախէ Սատանան ձեր ոտքերուն տակ: Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ:
ὁ δὲ Θεὸς τῆς εἰρήνης συντρίψει τὸν σατανᾶν ὑπὸ τοὺς πόδας ὑμῶν ἐν τάχει. Ἡ χάρις τοῦ Κυρίου ἡμῶν Ἰησοῦ Χριστοῦ μεθ᾽ ὑμῶν.
21 Տիմոթէոս՝ իմ գործակիցս, եւ Ղուկիոս, Յասոն ու Սոսիպատրոս՝ իմ ազգականներս, կը բարեւեն ձեզ:
Ἀσπάζονται ὑμᾶς Τιμόθεος ὁ συνεργός μου, καὶ Λούκιος καὶ Ἰάσων καὶ Σωσίπατρος οἱ συγγενεῖς μου.
22 (Ե՛ս ալ՝ Տերտիոս, որ գրեցի այս նամակը, կը բարեւեմ ձեզ Տէրոջմով: )
ἀσπάζομαι ὑμᾶς ἐγὼ Τέρτιος ὁ γράψας τὴν ἐπιστολὴν ἐν Κυρίῳ.
23 Գայիոս՝ իմ եւ ամբողջ եկեղեցիին հիւրընկալը՝ կը բարեւէ ձեզ: Երաստոս՝ քաղաքին գանձապետը՝ կը բարեւէ ձեզ, նաեւ Կուարտոս եղբայրը:
ἀσπάζεται ὑμᾶς Γάϊος ὁ ξένος μου καὶ τῆς ἐκκλησίας ὅλης. ἀσπάζεται ὑμᾶς Ἔραστος ὁ οἰκονόμος τῆς πόλεως καὶ Κούαρτος ὁ ἀδελφός.
24 Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
Ἡ χάρις τοῦ Κυρίου ἡμῶν Ἰησοῦ Χριστοῦ μετὰ πάντων ὑμῶν· ἀμήν.
25 Եւ հիմա՝ անո՛ր, որ կարող է ձեզ ամրացնել՝ իմ աւետարանիս ու Յիսուս Քրիստոսի քարոզութեան համաձայն, այն խորհուրդին յայտնութեան համաձայն՝ որ լռութեան մէջ մնացած էր դարերու ժամանակներէն ի վեր, (aiōnios g166)
Τῷ δὲ δυναμένῳ ὑμᾶς στηρίξαι κατὰ τὸ εὐαγγέλιόν μου καὶ τὸ κήρυγμα Ἰησοῦ Χριστοῦ, κατὰ ἀποκάλυψιν μυστηρίου χρόνοις αἰωνίοις σεσιγημένου, (aiōnios g166)
26 բայց հիմա բացայայտ եղաւ ու Մարգարէներուն գիրքերով - յաւիտենական Աստուծոյ հրամանին համաձայն - բոլոր հեթանոսներուն գիտցուեցաւ՝ հաւատքի հնազանդութեան համար, (aiōnios g166)
φανερωθέντος δὲ νῦν, διά τε γραφῶν προφητικῶν κατ᾽ ἐπιταγὴν τοῦ αἰωνίου Θεοῦ εἰς ὑπακοὴν πίστεως εἰς πάντα τὰ ἔθνη γνωρισθέντος, (aiōnios g166)
27 միա՛կ իմաստուն Աստուծոյ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով փա՜ռք յաւիտեան: Ամէն: (aiōn g165)
μόνῳ σοφῷ Θεῷ διὰ Ἰησοῦ Χριστοῦ, ᾧ ἡ δόξα εἰς τοὺς αἰῶνας· ἀμήν. (aiōn g165)

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 16 >