< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 1 >

1 Պօղոս, ծառայ Յիսուս Քրիստոսի, կանչուած՝ առաքեալ ըլլալու, նշանակուած՝ քարոզելու Աստուծոյ աւետարանը,
Павел, раб Иисус Христов, зван Апостол, избран в благовестие Божие,
2 (որ նախապէս խոստացած էր իր մարգարէներուն միջոցով՝ Սուրբ գիրքերուն մէջ, )
еже прежде обеща пророки Своими в писаниих святых,
3 որ իր Որդիին՝ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի մասին է - ան մարմինի համեմատ՝ եղաւ Դաւիթի զարմէն,
о Сыне Своем, бывшем от семене Давидова по плоти,
4 ու սրբութեան Հոգիին համեմատ՝ զօրութեամբ սահմանուեցաւ իբր Աստուծոյ Որդի՝ մեռելներէն յարութիւն առնելով -,
нареченнем Сыне Божии в силе, по духу святыни, из воскресения от мертвых, Иисуса Христа Господа нашего,
5 որուն միջոցով շնորհք եւ առաքելութիւն ստացանք՝ որպէսզի բոլոր ազգերը առաջնորդենք իր անունին հաւատքի հնազանդութեան
Имже прияхом благодать и апостольство в послушание веры во всех языцех, о имени Его.
6 (անոնց մէջ դո՛ւք ալ կանչուած էք Յիսուս Քրիստոսէ).
В нихже есте и вы, звани Иисусу Христу.
7 ձեր բոլորին՝ որ Հռոմի մէջ էք, Աստուծոյ սիրելիներուդ ու սուրբ ըլլալու կանչուածներուդ, շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
Всем сущым в Риме возлюбленным Богу, званным святым. Благодать вам и мир от Бога Отца нашего, и Господа Иисуса Христа.
8 Նախ շնորհակալ եմ ձեր բոլորին համար իմ Աստուծմէս՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որ ձեր հաւատքը կը պատմուի ամբողջ աշխարհի մէջ:
Первое убо благодарю Бога моего Иисусом Христом о всех вас, яко вера ваша возвещается во всем мире.
9 Քանի որ վկայ է ինծի Աստուած, որ ես կը պաշտեմ հոգիովս՝ անոր Որդիին աւետարանը քարոզելով,
Свидетель бо ми есть Бог, Емуже служу духом моим во благовествовании Сына Его, яко безпрестани память о вас творю,
10 թէ ի՛նչպէս անդադար կը յիշեմ ձեզ ամէն ատեն՝ աղօթքներուս մէջ, աղերսելով որ վերջապէս անգամ մը յաջողիմ գալ ձեզի Աստուծոյ կամքով:
всегда в молитвах моих моляся, аще убо когда поспешен буду волею Божиею приити к вам.
11 Որովհետեւ կը տենչամ տեսնել ձեզ՝ որ փոխանցեմ ձեզի հոգեւոր շնորհ մը, որպէսզի ամրանաք.
Желаю бо видети вас, да некое подам вам дарование духовное, ко утверждению вашему.
12 այսինքն ես ալ մխիթարուիմ ձեզի հետ՝ ձեր եւ իմ փոխադարձ հաւատքին միջոցով:
Сие же есть, соутешитися в вас верою общею, вашею же и моею.
13 Սակայն չեմ ուզեր որ անգիտանաք, եղբայրնե՛ր, որ յաճախ առաջադրեցի գալ ձեզի, (եւ մինչեւ հիմա արգիլուեցայ, ) որպէսզի ձեր մէջ ալ պտուղ մը ունենամ, ինչպէս միւս հեթանոսներուն մէջ:
Не хощу же не ведети вам, братие, яко множицею восхотех приити к вам, и возбранен бых доселе, да некии плод имею и в вас, якоже и в прочих языцех.
14 Ես պարտական եմ թէ՛ Յոյներուն եւ թէ օտարներուն, թէ՛ իմաստուններուն եւ թէ անմիտներուն:
Еллином же и варваром, мудрым же и неразумным должен есмь.
15 Ուստի, ինչ կը վերաբերի ինծի, յօժար եմ աւետարանելու նաեւ ձեզի՝ որ Հռոմի մէջ էք:
Тако есть, еже по моему усердию и вам сущым в Риме благовестити.
16 Արդարեւ ես ամօթ չեմ սեպեր աւետարանը, քանի որ ան Աստուծոյ զօրութիւնն է՝ ամէն հաւատացեալի փրկութեան համար, նախ Հրեային եւ ապա Յոյնին.
Не стыжуся бо благовествованием Христовым: сила бо Божия есть во спасение всякому верующему, Иудеови же прежде и Еллину.
17 որովհետեւ անով Աստուծոյ արդարութիւնը՝ որ հաւատքով է՝ կը յայտնուի հաւատքի համար, ինչպէս գրուած է. «Արդարը պիտի ապրի հաւատքով»:
Правда бо Божия в нем является от веры в веру, якоже есть писано. Праведныи же от веры жив будет.
18 Արդարեւ Աստուծոյ բարկութիւնը երկինքէն կը յայտնուի մարդոց ամբողջ ամբարշտութեան եւ անիրաւութեան վրայ, քանի անոնք անիրաւութեամբ գերի բռնած են ճշմարտութիւնը:
Открывается бо гнев Божии с небесе на всякое нечестие и неправду человеков, содержащих истину в неправде.
19 Որովհետեւ ինչ որ կարելի է գիտնալ Աստուծոյ մասին՝ բացայայտ է իրենց մէջ, քանի Աստուած բացայայտեց զայն անոնց:
Зане разумное Божие яве есть в них, Бог бо явил есть им:
20 Արդարեւ անոր անտեսանելի բաները, այսինքն՝ իր յաւերժական զօրութիւնը եւ աստուածութիւնը, կը տեսնուին աշխարհի արարչութենէն ի վեր ու կը հասկցուին անոր ստեղծածներով, որպէսզի անարդարանալի ըլլան: (aïdios g126)
невидимая бо Его, от создания мира твореньми помышляема, видима суть, и присносущная сила Его и Божество, во еже быти им безответным. (aïdios g126)
21 Թէպէտ իրենք կը ճանչնային Աստուած, Աստուծոյ պէս չփառաւորեցին կամ շնորհակալ չեղան. հապա ունայնացան իրենց մտածումներուն մէջ, եւ իրենց սիրտը անխելքութեամբ՝՝ խաւարեցաւ:
Занеже разумевше Бога, не яко Бога прославиша или благодариша, но осуетишася помышлении своими, и омрачися неразумное их сердце.
22 Հաւաստելով թէ իրենք իմաստուն են՝ յիմարացան,
Глаголющеся быти мудри, объюродеша,
23 ու փոխեցին անեղծ Աստուծոյ փառքը՝ նմանցնելով եղծանելի մարդու, թռչուններու, չորքոտանիներու եւ սողուններու պատկերին:
и измениша славу нетленнаго Бога в подобие образа тленна человека и птиц и четвероног и гад.
24 Հետեւաբար Աստուած ալ մատնեց զանոնք անմաքրութեան՝ իրենց սիրտի ցանկութիւններուն համաձայն, որպէսզի իրենց մարմինները անպատուեն իրենք իրենց մէջ.
Темже и предаде их Бог в похотех сердец их в нечистоту, во еже сквернитися телесем их в себе самех.
25 քանի որ Աստուծոյ ճշմարտութիւնը փոխեցին սուտի հետ, եւ ակնածեցան արարածէ՛ն ու պաշտեցին զայն՝ քան Արարիչը, որ օրհնեա՜լ է յաւիտեան: Ամէն: (aiōn g165)
Иже премениша истину Божию во лжу, и почтоша и послужиша твари паче Творца, Иже есть благословен во веки, аминь. (aiōn g165)
26 Այս պատճառով Աստուած մատնեց զանոնք անպատիւ կիրքերու. քանի որ իրենց էգերն անգամ բնական յարաբերութիւնը փոխեցին բնութեան դէմ եղող յարաբերութեան:
Сего ради предаде их Бог в страсти безчестия. И жены бо их измениша естественную подобу в презестественную.
27 Նմանապէս արուներն ալ՝ թողուցած էգին բնական յարաբերութիւնը՝ իրենց տռփանքով վառեցան իրարու հետ. արուները արուներու հետ անվայելչութիւն կը գործադրէին, եւ իրենց մոլորութեան արժանի հատուցումը կը ստանային իրենց վրայ:
Такожде и мужи, оставльше естественную подобу женска пола, разжегошася похотию своею друг на друга, мужи на мужех студ содевающе, и возмездие, еже подобаше прелести их, в себе восприемлюще.
28 Քանի չգնահատեցին պահել Աստուած իրենց գիտակցութեան մէջ, Աստուած ալ մատնեց զանոնք խոտելի միտքի մը՝ ընելու անպատշաճ բաներ:
И якоже не искусиша имети Бога в разуме, (сего ради) предаде их Бог в неискусен ум, творити неподобная,
29 Լեցուած ամէն տեսակ անիրաւութեամբ, պոռնկութեամբ, չարութեամբ, ագահութեամբ եւ չարամտութեամբ, լի նախանձով, մարդասպանութեամբ, հակամարտութեամբ, նենգութեամբ ու չարասրտութեամբ, եւ ըլլալով բանսարկու,
исполненых всякия неправды, блужения, лукавства, лихоимания, злобы. Исполненых зависти, убииства, рвения, льсти, злонравия.
30 բամբասող, Աստուած ատող, նախատող, ամբարտաւան, պոռոտախօս, չար բաներ հնարող, ծնողներու անհնազանդ,
Шепотники, клеветники, богомерзки, досадители, величавы, горды, обретатели злых, родителем непокоривы,
31 անխելք, ուխտադրուժ, անգութ, անհաշտ եւ անողորմ,
неразумны, непримирителны, нелюбовны, неклятвохранительны, немилостивны.
32 անոնք՝ գիտնալով հանդերձ Աստուծոյ դատավճիռը, թէ այսպիսի բաներ ընողները արժանի են մահուան, ո՛չ միայն կ՚ընեն այդ բաները, այլ նաեւ բարեացակամ կ՚ըլլան զանոնք ընողներուն հանդէպ:
Нецыи же и оправдание Божие разумевше, яко таковая творящии достойни смерти суть, не точию сами творят, но и соизволяют творящым.

< ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 1 >