< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >

1 Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ անոր՝ ցոյց տալու համար իր ծառաներուն ինչ որ պէտք է շուտով ըլլայ, եւ իր հրեշտակին միջոցով ղրկեց ու մատնանշեց իր Յովհաննէս ծառային,
חזון ישוע המשיח אשר נתן לו האלהים להראות את עבדיו את אשר היה יהיה במהרה והוא הודיע בשלחו ביד מלאכו לעבדו יוחנן׃
2 որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան մասին, ամէն ինչի մասին՝ որ տեսաւ:
אשר העיד דבר האלהים ועדות ישוע המשיח ואת כל אשר ראה׃
3 Երանի՜ անոր՝ որ կը կարդայ, ու անոնց՝ որ կը լսեն այս մարգարէութեան խօսքերը, եւ կը պահեն ինչ որ անոր մէջ գրուած է. որովհետեւ ատենը մօտ է:
אשרי הקורא ואשרי השמעים את דברי הנבואה ושמרים את אשר כתוב בה כי קרובה העת׃
4 Յովհաննէս՝ եօթը եկեղեցիներուն, որոնք Ասիայի մէջ են. շնորհք ու խաղաղութիւն ձեզի անկէ՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, ու եօթը Հոգիներէն՝ որոնք անոր գահին առջեւ են,
יוחנן אל שבע הקהלות אשר באסיא חסד לכם ושלום מאת ההוה והיה ויבוא ומן שבעת הרוחות אשר לפני כסאו׃
5 եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայէն, որ մեռելներուն անդրանիկն է ու երկրի թագաւորներուն իշխանը: Անոր՝ որ սիրեց մեզ, իր արիւնով լուաց մեզ մեր մեղքերէն,
ומאת ישוע המשיח העד הנאמן ובכור מן המתים ועליון למלכי ארץ לו אשר אהב אתנו ובדמו גאלנו מחטאתינו׃
6 եւ թագաւորներ ու քահանաներ ըրաւ մեզ՝ Աստուծոյ եւ իր Հօր համար, անոր փա՜ռք ու զօրութի՜ւն դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
ויעש אתנו למלכים וכהנים לאלהים אביו הכבוד והעז לעולמי עולמים אמן׃ (aiōn g165)
7 Ահա՛ ամպերով կու գայ, եւ ամէն աչք պիտի տեսնէ զայն. նաեւ անոնք՝ որ խոցեցին զայն: Երկրի բոլոր տոհմերը պիտի հեծեծեն անոր վրայ: Այո՛. ամէն:
הנה הוא בא עם העננים וראתה אתו כל עין גם אלה אשר דקרהו וספדו עליו כל משפחות הארץ כן יהיה אמן׃
8 «Ե՛ս եմ Ալֆան ու Օմեղան», կ՚ըսէ Տէր (Աստուած), ա՛ն՝ որ է, որ էր եւ որ պիտի գայ, Ամենակալը:
אני האלף ואני התו ראש וסוף נאם יהוה אלהים ההוה והיה ויבוא אלהי צבאות׃
9 Ես՝ Յովհաննէս, ձեր եղբայրը եւ հաղորդակիցը Յիսուս Քրիստոսի տառապանքին, թագաւորութեան ու համբերութեան, Պատմոս կոչուած կղզին էի՝ Աստուծոյ խօսքին համար եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար:
אני יוחנן אחיכם וגם חבר לכם בלחץ ובמלכות ובסבלנות למען ישוע המשיח הייתי באי אשר שמו פטמוס בעבור דבר האלהים ובעבור עדות ישוע המשיח׃
10 Կիրակի օրը լեցուեցայ Հոգիով, ու ետեւէս լսեցի հզօր ձայն մը՝ փողի ձայնի պէս, որ կ՚ըսէր.
ואהי ברוח ביום האדון ואשמע אחרי קול גדול כקול שופר׃
11 «Ինչ որ կը տեսնես՝ գրէ՛ գիրքի մը մէջ, ու ղրկէ՛ զայն եօթը եկեղեցիներուն՝ որոնք Եփեսոսի, Զմիւռնիայի, Պերգամոնի, Թիւատիրի, Սարդիկէի, Ֆիլատելֆիայի եւ Լաւոդիկէի մէջ են»:
ויאמר אני האלף ואני התו הראשון והאחרון ואת אשר אתה ראה כתב אל ספר ושלחהו אל הקהלות אשר באסיא לאפסוס ולזמירנא ולפרגמוס ולתיאטירא ולסרדיס ולפילדפיא וללודקיא׃
12 Դարձայ տեսնելու այն ձայնը՝ որ կը խօսէր ինծի: Երբ դարձայ՝ տեսայ եօթը ոսկիէ աշտանակներ,
ואפן לראות את הקול המדבר אלי ויהי בפנותי וארא שבע מנרות זהב׃
13 ու եօթը աշտանակներուն մէջտեղ՝ մէկը, մարդու Որդիին նման, մինչեւ ոտքերը երկարող պատմուճան մը հագած եւ կուրծքին վրայ ոսկիէ գօտի մը կապած:
ובתוך שבע המנרות דמות בן אדם לבוש מעיל וחגור אזור זהב על לבו׃
14 Անոր գլուխն ու մազերը՝ բուրդի պէս ճերմակ էին, ձիւնի պէս ճերմակ. աչքերը՝ կրակի բոցի պէս էին,
וראשו ושערו לבנים כצמר צחר כשלג ועיניו כלבת אש׃
15 ոտքերը՝ ոսկեպղինձի նման, որպէս թէ հնոցի մէջ բոցավառած, ու ձայնը՝ յորդառատ ջուրերու ձայնին պէս:
ומרגלתיו כעין נחשת קלל כצרופות בכור וקולו כקול מים רבים׃
16 Իր աջ ձեռքին մէջ ունէր եօթը աստղ, բերանէն սրած երկսայրի թուր մը կ՚ելլէր, եւ դէմքը արեւի պէս էր՝ երբ կը փայլի իր զօրութեամբ:
ויהי לו ביד ימינו שבעה כוכבים ומפיו יוצאת חרב פיפיות חדה ופניו כשמש המאיר בגבורתו׃
17 Երբ տեսայ զայն, անոր ոտքը ինկայ՝ մեռելի պէս. իսկ ան՝ իր աջ ձեռքը դրաւ իմ վրաս ու ըսաւ ինծի. «Մի՛ վախնար. ե՛ս եմ Առաջինը եւ Վերջինը:
וכראתי אותו ואפל לרגליו כמת וישת עלי יד ימינו ויאמר אל תירא אני הראשון והאחרון והחי׃
18 Ես ա՛ն եմ ՝ որ կ՚ապրի՛. ես մեռած էի, ու ահա՛ կ՚ապրի՛մ դարէ դար. ե՛ս ունիմ մահուան եւ դժոխքին բանալիները: (aiōn g165, Hadēs g86)
ואהי מת והנני חי לעולמי עולמים אמן ובידי מפתחות שאול ומות׃ (aiōn g165, Hadēs g86)
19 (Ուստի) գրէ՛ ինչ որ տեսար, թէ՛ ինչ որ կայ, թէ՛ ինչ որ պիտի ըլլայ ասկէ ետք:
ועתה כתב את אשר ראית ואשר נעשה עתה ואשר עתיד להיות אחרי כן׃
20 Ահա՛ւասիկ խորհուրդը եօթը աստղերուն՝ որ իմ աջ ձեռքիս մէջ տեսար, ու եօթը ոսկիէ աշտանակներուն.- այդ եօթը աստղերը՝ եօթը եկեղեցիներուն հրեշտակներն են, իսկ եօթը աշտանակները եօթը եկեղեցիներն են»:
את סוד שבעת הכוכבים אשר ראית בימיני ואת שבע מנרות הזהב שבעת הכוכבים הם מלאכי שבע הקהלות ושבע המנרות אשר ראית שבע קהלות הנה׃

< ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ 1 >