< ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2 >

1 Ուրեմն՝ եթէ մխիթարութիւն կայ Քրիստոսով, եթէ կան սիրոյ սփոփանք, Հոգիի հաղորդութիւն, գութ ու կարեկցութիւն,
לכן אם יש תוכחה במשיח אם תנחומות האהבה אם התחברות הרוח אם רחמים וחמלה׃
2 լիացուցէ՛ք իմ ուրախութիւնս՝ ըլլալով համախոհ եւ ունենալով միեւնոյն սէրը, մէ՛կ անձ ու մէ՛կ մտածում:
השלימו נא את שמחתי בהיות לכם לב אחד ואהבה אחת ונפש אחת ורצון אחד׃
3 Ո՛չ մէկ բան ըրէք հակառակութեամբ կամ սնափառութեամբ. հապա՝ խոնարհութեամբ ուրիշը ձեզմէ գերազա՛նց համարեցէք՝՝:
ולא תעשו דבר בדרך מריבה או כבוד שוא כי אם בשפלות רוח תחשבו איש את רעהו יותר מעצמו׃
4 Իւրաքանչիւրը թող նկատի չառնէ միայն իր շահը, այլ նաեւ ուրիշներո՛ւնը:
כל אחד אל ידאג לאשר לו לבדו כי אם גם לאשר לחברו׃
5 Ունեցէ՛ք այն մտածումը՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ էր.
כי הרוח ההיא אשר היתה במשיח תהי גם בכם׃
6 Աստուծոյ կերպարանքը ունենալով՝ ան յափշտակութիւն մը չհամարեց Աստուծոյ հաւասար ըլլալը,
אשר אף כי היה בדמות האלהים לא חשב לו לשלל היותו שוה לאלהים׃
7 հապա ունայնացուց ինքզինք, իր վրայ առաւ ծառայի մը կերպարանքը եւ նմանեցաւ մարդոց. գտնուելով մարդկային կերպարով՝
כי אם הפשיט את עצמו וילבש דמות עבד וידמה לבני אדם וימצא בתכונתו כבן אדם׃
8 խոնարհեցուց ինքզինք ու հնազանդ եղաւ մինչեւ մահ, նոյնիսկ՝ խաչին մահը:
וישפל את נפשו ויכנע עד מות עד מיתת הצליבה׃
9 Ուստի Աստուած ալ մեծապէս բարձրացուց զայն եւ շնորհեց անոր անուն մը՝ որ ամէն անունէ գերազանց է,
על כן גם האלהים הגביהו מאד ויתן לו שם נעלה על כל שם׃
10 որպէսզի Յիսուսի անունին ծնրադրեն բոլորը՝ երկնաւորները, երկրաւորներն ու սանդարամետականները,
למען אשר בשם ישוע תכרע כל ברך אשר בשמים ובארץ ומתחת לארץ׃
11 եւ ամէն լեզու դաւանի թէ Յիսուս Քրիստոս Տէր է՝ Հայր Աստուծոյ փառքին համար:
וכל לשון תודה כי אדון הוא ישוע המשיח לכבוד אלהים האב׃
12 Հետեւաբար, սիրելինե՛րս, ինչպէս ամէն ատեն հնազանդեցաք, ո՛չ միայն իմ ներկայութեանս մէջ, հապա ա՛լ աւելի հիմա՝ իմ բացակայութեանս ատեն, գործադրեցէ՛ք ձեր փրկութիւնը՝ ահով ու դողով.
לכן חביבי כאשר שמעתם לי בכל עת כן לא לבד בהיותי עמכם כי עוד יתר עתה אשר אני רחוק מכם תיגעו בתשועת נפשתיכם ביראה וברעדה׃
13 որովհետեւ Աստուած է որ ձեր մէջ կը ներգործէ թէ՛ կամենալը եւ թէ ընելը՝ իր բարեհաճութեան համաձայն:
כי האלהים הוא הפעל בכם גם לחפץ גם לפעל כפי רצונו׃
14 Ըրէ՛ք ամէն ինչ՝ առանց տրտունջներու եւ առարկութիւններու,
עשו כל דבר בלא תלנות ובלא מזמות׃
15 որպէսզի ըլլաք անմեղադրելի ու աննենգ, Աստուծոյ անարատ զաւակներ՝ կամակոր եւ խոտորեալ սերունդի մը մէջ: Դուք կը փայլիք անոնց մէջ՝ որպէս լուսաւորներ աշխարհի մէջ,
למען תהיו נקיים וטהורים בני אלהים לא מום בם בתוך דור עקש ופתלתל אשר תאירו ביניהם כמאורת בעולם׃
16 ամուր բռնելով կեանքին խօսքը, որպէսզի կարենամ պարծենալ Քրիստոսի օրը՝ թէ ընդունայն չեմ վազած, ո՛չ ալ ընդունայն աշխատած:
מחזיקים בדבר החיים לתהלה לי ביום המשיח אשר לא לחנם רצתי ולא לריק יגעתי׃
17 Նոյնիսկ եթէ ընծայուիմ ձեր զոհին ու հաւատքի պաշտօնին համար, կ՚ուրախանամ եւ ուրախակից կ՚ըլլամ ձեր բոլորին:
אבל אם גם אסך על זבח אמונתכם ועבודתה הנני שמח וגם שש עם כלכם׃
18 Նոյնպէս ալ դուք ուրախացէ՛ք եւ ուրախակի՛ց եղէք ինծի:
וככה שמחו אף אתם ושישו עמדי׃
19 Տէր Յիսուսով կը յուսամ շուտով ձեզի ղրկել Տիմոթէոսը, որպէսզի իմ սիրտս ալ հանգչի՝ երբ գիտնամ ձեր վիճակը:
וקויתי בישוע אדנינו לשלח במהרה אליכם את טימותיוס למען תנוח דעתי בהודע לי דבר מעמדכם׃
20 Որովհետեւ անոր նման ո՛չ մէկ սրտակից ունիմ, որ անկեղծաբար հոգայ ձեզ.
כי זולתו אין אתי איש כלבבי אשר בלב שלם ידאג לכם׃
21 քանի որ բոլորը կը փնտռեն իրե՛նց շահը, ո՛չ թէ Յիսուս Քրիստոսինը:
כי כלם את אשר להם ידרשו ולא את אשר לישוע המשיח׃
22 Բայց դուք փորձով գիտէք թէ ան ծառայեց աւետարանին ինծի հետ՝ ինչպէս զաւակ մը հօրը հետ:
ואותו ידעתם כי בחון הוא אשר כבן העבד את אביו כן היה אתי בעבודת הבשורה׃
23 Ուստի կը յուսամ ձեզի ղրկել զինք անյապաղ, երբ տեսնեմ թէ ի՛նչ պիտի ըլլայ վիճակս:
ואתו אקוה לשלח אליכם מהר כאשר אראה מה יהיה לי׃
24 Սակայն վստահութիւն ունիմ Տէրոջմով՝ թէ ե՛ս ալ շուտով պիտի գամ:
ובטחתי באדנינו אשר גם אנכי אבוא אליכם במהרה׃
25 Բայց հարկաւոր համարեցի հիմա ձեզի ղրկել Եպափրոդիտոսը, իմ եղբայրս, գործակիցս ու զինակիցս, որ դուք ղրկած էիք իբր կարիքներուս պաշտօնեան:
ואחשב מן הצרך לשלח אליכם את אפפרודיטוס אחי ועזרי וחברי בצבא והוא שליחכם ומשרתי בצרכי׃
26 Որովհետեւ ինք ալ կարօտցած է բոլորդ, եւ կը վշտանար որ լսեր էիք թէ հիւանդացեր էր:
יען היותו נכסף לכלכם ונעצב מאד על אשר שמעתם כי חלה׃
27 Արդարեւ ինք հիւանդացաւ ու շատ մօտեցաւ մահուան, բայց Աստուած ողորմեցաւ անոր. ո՛չ միայն անոր՝ հապա ինծի ալ, որպէսզի չունենամ տրտմութիւն տրտմութեան վրայ:
אמנם חלה חלה וגם נטה למות אבל האלהים רחם עליו ולא עליו בלבד כי גם עלי רחם שלא יבוא עלי יגון על יגון׃
28 Ուստի աւելի փութաջանութեամբ ղրկեցի, որպէսզի՝ տեսնելով զայն՝ դարձեալ ուրախանաք ու ես նուազ տրտմիմ:
לכן מהרתי לשלחו אליכם למען תראהו ותשובו לשמוח וגם ימעט יגוני׃
29 Ուրեմն ընդունեցէ՛ք զայն Տէրոջմով՝ բոլորովին ուրախութեամբ, եւ պատուեցէ՛ք այդպիսիները.
על כן קבלהו באדנינו בכל שמחה והוקירוט אנשים כמהו׃
30 քանի որ մահուան մօտեցաւ Քրիստոսի գործին համար՝ վտանգելով իր անձը, որպէսզի լրացնէ ինչ որ կը պակսէր ձեր կատարելիք պաշտօնին՝ ինծի հանդէպ:
כי בעבור מעשה המשיח הגיע עד מות ותקל נפשו בעיניו למען ימלא את אשר חסרתם בשרתכם אותי׃

< ՓԻԼԻՊՊԵՑԻՍ 2 >