< ՂՈԻԿԱՍ 21 >

1 Մինչ կը նայէր, տեսաւ հարուստները՝ որ գանձանակը կը ձգէին իրենց ընծաները:
ויבט וירא את העשירים משליכים את נדבותם לארון האוצר׃
2 Տնանկ այրի մըն ալ տեսաւ, որ երկու լումայ ձգեց հոն:
וירא גם אלמנה עניה נתנת בו שתי פרוטות׃
3 Ուստի ըսաւ. «Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ այս աղքատ այրին՝ բոլորէն աւելի ձգեց.
ויאמר אמת אמר אני לכם כי האלמנה העניה הזאת נתנה יותר מכלם׃
4 որովհետեւ անոնք իրենց առատութենէն ձգեցին Աստուծոյ ընծաներուն մէջ, բայց ասիկա ձգեց իր կարօտութենէն՝ իր ամբողջ ունեցած ապրուստը»:
כי כל אלה התנדבו לאלהים מהעדף שלהם והיא מחסרונה את כל רכושה נתנה׃
5 Երբ ոմանք կ՚ըսէին տաճարին մասին թէ “զարդարուած է գեղեցիկ քարերով ու նուէրներով”,
ויהי באמרם על המקדש כי מהדר הוא באבנים יפות ובמתנות ויאמר׃
6 ըսաւ. «Ասոնք որ կը տեսնէք, օրերը պիտի գան, երբ քար քարի վրայ պիտի չմնայ. ամէնը պիտի քակուի»:
את אשר אתם ראים הנה ימים באים ולא תשאר אבן על אבן אשר לא תתפרק׃
7 Հարցուցին իրեն. «Վարդապե՛տ, ե՞րբ պիտի ըլլայ ատիկա, եւ ի՞նչ է նշանը՝ թէ այդ բաները պիտի ըլլան»:
וישאלהו לאמר רבי מתי אפוא תהיה זאת ומה הוא האות לעת היותה׃
8 Ան ալ ըսաւ. «Զգուշացէ՛ք որ չմոլորիք. որովհետեւ շատե՜ր պիտի գան իմ անունովս՝ ըսելով. “Ե՛ս եմ Քրիստոսը, ու ժամանակը մօտեցած է”. ուրեմն մի՛ երթաք անոնց ետեւէն:
ויאמר ראו פן תתעו כי רבים יבאו בשמי לאמר אני הוא והעת קרובה ואתם אל תלכו אחריהם׃
9 Բայց երբ լսէք պատերազմներու եւ խառնակութիւններու մասին՝ մի՛ սարսափիք, որովհետեւ պէտք է որ նախ այդ բաները ըլլան, բայց վախճանը իսկոյն չէ»:
ובשמעכם מלחמות ומהומות אל תחתו כי היו תהיה זאת לראשונה אך עוד קץ למועד׃
10 Այն ատեն ըսաւ անոնց. «Ազգ ազգի դէմ պիտի ելլէ, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ.
ויסף דבר אליהם לאמר יקום גוי על גוי וממלכה על ממלכה׃
11 տեղ-տեղ մեծ երկրաշարժներ պիտի ըլլան, սովեր ու ժանտախտներ. նաեւ երկինքէն սոսկալի բաներ եւ մեծ նշաններ պիտի ըլլան:
והיה רעש גדול כה וכה ורעב ודבר וגם מוראים ואתות גדלות מן השמים׃
12 Բայց այս բաներէն առաջ՝ իրենց ձեռքերը պիտի բարձրացնեն ձեր վրայ ու հալածեն ձեզ. ժողովարաններու եւ բանտերու պիտի մատնեն, ու թագաւորներու եւ կառավարիչներու առջեւ պիտի տարուիք՝ իմ անունիս համար:
ולפני כל אלה ישלחו בכם את ידיהם וירדפו וימסרו אתכם לבתי כנסיות ואל בתי כלאים ותובאו לפני מלכים ומשלים למען שמי׃
13 Եւ ասիկա վկայութեան առիթի պիտի յանգի ձեզի համար:
והיתה זאת לכם לעדות׃
14 Ուրեմն որոշեցէ՛ք որ նախապէս չմտածէք՝ թէ ի՛նչպէս պիտի պաշտպանէք դուք ձեզ:
על כן שיתו לבבכם לבלתי דאג במה תצטדקו׃
15 Որովհետեւ ես ձեզի բերան ու իմաստութիւն պիտի տամ, որուն պիտի չկարենան ընդդիմախօսել կամ դիմադրել ձեր բոլոր հակառակորդները:
כי אנכי נתן לכם פה וחכמה אשר לא יוכלו לעמד לפניה ולדבר נגדה כל מתקוממיכם׃
16 Պիտի մատնուիք ծնողներէ, եղբայրներէ, ազգականներէ եւ բարեկամներէ, ու ձեզմէ ոմանք պիտի մեռցուին:
וגם תמסרו על ידי יולדיכם ואחיכם וקרוביכם ורעיכם וימיתו מכם׃
17 Բոլորին ատելի պիտի ըլլաք իմ անունիս համար.
והייתם שנואים לכל אדם למען שמי׃
18 բայց մա՛զ մը պիտի չկորսուի ձեր գլուխէն:
אך לא יפל משערת ראשכם ארצה׃
19 Ձեր համբերութեամբ պիտի տիրանաք ձեր անձերուն»:
בתוחלתכם קנו לכם את נפשתיכם׃
20 «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ չորս կողմէն զօրքերով շրջապատուած, ա՛յն ատեն գիտցէք թէ մօտ է անոր աւերումը:
וכאשר תראו מחנות סובבים את ירושלים ידע תדעו כי קרב חרבנה׃
21 Այն ատեն Հրէաստանի մէջ եղողները լեռնե՛րը թող փախչին, եւ անոր մէջ եղողները թող հեռանան, ու անոնք որ արտերն են՝ թող չմտնեն անոր մէջ.
אז ינוסו אנשי יהודה אל ההרים ואשר הם בתוכה יצאו ואשר הם בפרזות אל יבואו בה׃
22 որովհետեւ այդ օրերը՝ վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի իրագործուին բոլոր գրուածները:
כי ימי נקם המה למלאת כל הכתוב׃
23 Բայց վա՜յ այդ օրերը յղի եղողներուն եւ ծիծ տուողներուն, որովհետեւ մեծ հարկադրանք պիտի ըլլայ երկրի վրայ, ու բարկութիւն պիտի գայ այս ժողովուրդին վրայ:
ואוי להרות ולמיניקות בימים ההם כי תהיה צרה גדולה בארץ וקצף על העם הזה׃
24 Եւ սուրի բերանով պիտի իյնան, բոլոր ազգերուն մէջ գերի պիտի տարուին, ու Երուսաղէմը հեթանոսներուն ոտքի կոխան պիտի ըլլայ՝ մինչեւ որ լրանան հեթանոսներուն ժամանակները»:
ונפלו לפי חרב והגלו אל כל הגוים וירושלים תרמס ברגלי גוים עד כי ימלאו עתות הגוים׃
25 «Եւ արեւին, լուսինին ու աստղերուն վրայ նշաններ պիտի ըլլան, երկրի վրայ՝ ազգերը վարանումով պիտի կսկծին, եւ ծովն ու ալիքները պիտի գոռան:
והיו אתות בשמש ובירח ובכוכבים ועל הארץ מצוקה לגוים ומבוכה מהמית הים ודכיו׃
26 Մարդոց սիրտերը պիտի նուաղին իրենց վախէն եւ երկրագունդին վրայ եկող բաներուն սպասելէն, որովհետեւ երկինքի զօրութիւնները պիտի սարսին:
וימוגו בני האדם מאימה ומחרדת הבאות על כל הארץ כי כחות השמים יתמוטטו׃
27 Այն ատեն պիտի տեսնեն մարդու Որդին ամպի մէջ եկած՝ զօրութեամբ ու մեծ փառքով:
ואז יראו את בן האדם בא בענן בגבורה ובכבוד רב׃
28 Երբ այս բաները սկսին ըլլալ, ելէ՛ք եւ վերցուցէ՛ք ձեր գլուխը, որովհետեւ ձեր ազատագրութիւնը կը մօտենայ»:
וכאשר תחל להיות זאת התעודדו ושאו ראשיכם כי קרובה גאלתכם לבוא׃
29 Առակ մըն ալ ըսաւ անոնց. «Տեսէ՛ք թզենին ու բոլոր ծառերը:
וידבר אליהם משל ראו את התאנה ואת כל העצים׃
30 Երբ արդէն բողբոջին, տեսնելով դուք ձեզմէ կը գիտնաք թէ արդէն ամառը մօտ է:
כי תראו אתם מוציאים את פרחם הלא ידעתם כי קרב הקיץ׃
31 Նոյնպէս դուք՝ երբ եղած տեսնէք ասոնք, գիտցէ՛ք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է:
ככה אף אתם בבא אלה לעיניכם דעו כי קרובה מלכות האלהים׃
32 Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Այս սերունդը պիտի չանցնի, մինչեւ որ այս բոլոր բաները ըլլան”:
אמן אמר אני לכם לא יעבר הדור הזה עד כי יהיה הכל׃
33 Երկինքն ու երկիրը պիտի անցնին, բայց իմ խօսքերս բնա՛ւ պիտի չանցնին»:
השמים והארץ יעברו ודברי לא יעברון׃
34 «Ուշադի՛ր եղէք դուք ձեզի, որպէսզի ձեր սիրտերը չծանրանան կերուխումով, արբեցութեամբ եւ այս կեանքին հոգերով, ու այդ օրը անակնկալօրէն չհասնի ձեր վրայ.
רק השמרו לכם פן יכבד לבבכם בסבא ובשכרון ובדאגות המחיה ובא עליכם היום ההוא פתאם׃
35 որովհետեւ վարմի մը պէս պիտի հասնի ամբողջ երկրի բոլոր բնակիչներուն վրայ:
כי כמו פח יבוא על כל הישבים על פני כל הארץ׃
36 Ուրեմն հսկեցէ՛ք եւ ամէ՛ն ատեն աղերսեցէք, որպէսզի արժանանաք զերծ մնալու այս բոլորէն՝ որոնք պիտի ըլլան, ու կայնելու մարդու Որդիին առջեւ»:
לכן שקדו בכל עת והתפללו למען תעצרו כח להמלט מכל העתידות האלה ולהתיצב לפני בן האדם׃
37 Յիսուս ցերեկները կը սորվեցնէր տաճարին մէջ. իսկ գիշերները՝ դուրս կ՚ելլէր ու կը կենար Ձիթենիներու կոչուած լեռը:
ויהי מלמד יומם במקדש ובלילה יצא בהר הנקרא הר הזיתים ללון׃
38 Ամբողջ ժողովուրդը առտուն կանուխ կ՚երթար իրեն՝ տաճարին մէջ լսելու իր խօսքերը:
וכל העם השכימו לבוא אליו במקדש לשמע אותו׃

< ՂՈԻԿԱՍ 21 >