< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7 >

1 Քահանայապետը ըսաւ. «Այդ բաները ա՞յդպէս են ի՛րապէս»:
”האם נכונות ההאשמות האלה?“שאל הכהן הגדול את סטפנוס.
2 Ան ալ ըսաւ. «Մարդի՛կ եղբայրներ ու հայրե՛ր, մտի՛կ ըրէք. փառքի Աստուածը երեւցաւ մեր հօր՝ Աբրահամի, երբ Միջագետքի մէջ էր, դեռ Խառանի մէջ չբնակած, եւ ըսաւ անոր.
”הקשיבו אלי, אנשים, אחים וזקנים נכבדים!“השיב סטפנוס.”אלוהי הכבוד נגלה אל אברהם אבינו בארם נהריים, לפני שיצא לחרן,
3 “Ելի՛ր քու երկրէդ ու ազգականներէդ, եւ գնա՛ այն երկիրը՝ որ ես պիտի ցուցնեմ քեզի”:
ואמר לו לעזוב את ארץ מולדתו, להיפרד מבני משפחתו וללכת אל הארץ שה׳ ינחה אותו אליה.
4 Այն ատեն՝ ելլելով Քաղդէացիներու երկրէն՝ բնակեցաւ Խառանի մէջ, եւ անոր հօր մեռնելէն ետք՝ անկէ փոխադրեց զայն այս երկիրը, ուր դուք կը բնակիք հիմա:
אברהם עזב את אור כשדים וגר בחרן עד מות אביו. לאחר מכן הביא אותו ה׳ לכאן, לארץ הזאת אשר אתם גרים בה עכשיו.
5 Ո՛չ մէկ ժառանգութիւն տուաւ անոր այս երկրին մէջ, ո՛չ իսկ ոտքի քայլի մը չափ տեղ. բայց խոստացաւ ասիկա իբր կալուած տալ իրեն, եւ իրմէ ետք՝ իր զարմին, երբ դեռ ինք զաւակ չունէր:
אלוהים לא נתן לאברהם רכוש משלו – אפילו לא חלקת־אדמה קטנה; הוא רק הבטיח לו שבמרוצת הזמן תשתייך כל הארץ לאברהם ולצאצאיו, אך כי באותה עת לא היה לו עדיין ילד.
6 Աստուած սա՛պէս խօսեցաւ. “Անոր զարմը պանդուխտ պիտի ըլլայ օտար երկրի մը մէջ, ու զայն ստրուկ պիտի ընեն եւ չարչարեն չորս հարիւր տարի:
כמו־כן אמר לו אלוהים שצאצאיו אלה יעזבו את ארצם ויגורו בארץ זרה, ושם יהיו עבדים במשך ארבע מאות שנה.
7 Բայց ե՛ս պիտի դատեմ այն ազգը՝ որուն ստրուկ պիտի ըլլան, - ըսաւ Աստուած, - եւ անկէ ետք պիտի ելլեն ու այս տեղին մէջ պիտի պաշտեն զիս”:
אולם אלוהים הבטיח לאברהם שיעניש את הארץ אשר תשעבד אותם, ושלאחר מכן יצאו ויעבדו אותו כאן.
8 Անոր տուաւ թլփատութեան ուխտը, եւ յետոյ Աբրահամ ծնաւ Իսահակը, ու թլփատեց զայն ութերորդ օրը: Իսահակ ծնաւ Յակոբը, Յակոբ ալ՝ տասներկու նահապետները:
”באותה עת נתן ה׳ לאברהם את מצוות המילה, כהוכחה לברית שכרת עם אברהם, וכאשר נולד בנו יצחק מל אותו אברהם ביום השמיני לחייו. כעבור זמן יצחק מל את יעקב, ויעקב את שנים־עשר האבות.
9 «Նահապետները՝ նախանձելով Յովսէփի՝ ծախեցին զայն Եգիպտոս տարուելու համար. բայց Աստուած անոր հետ էր,
”אותם אנשים שהיו לאבות האומה הישראלית קנאו ביוסף אחיהם, ומכרו אותו כעבד לישמעאלים שהיו בדרכם למצרים. אולם אלוהים היה עם יוסף
10 ու ազատեց զայն իր բոլոր տառապանքներէն: Շնորհք եւ իմաստութիւն տուաւ անոր Եգիպտոսի Փարաւոն թագաւորին առջեւ. ան ալ կառավարիչ նշանակեց զայն Եգիպտոսի ու իր ամբողջ տան վրայ:
והציל אותו מכל צרותיו. אלוהים העניק ליוסף חן רב וחכמה בלתי־רגילה, אשר מצאו־חן בעיני פרעה מלך מצרים, ומשום כך מינה אותו פרעה למושל על כל ארץ מצרים ולאחראי על כל ענייני הארמון.
11 Երբ Եգիպտոսի եւ Քանանի ամբողջ երկրին մէջ սով եղաւ, ու մեծ տառապանք, մեր հայրերը ուտելիք չէին գտներ:
”כעבור זמן־מה שרר רעב כבד אשר גרם סבל רב במצרים ובכנען, ולאבותינו לא היה מה לאכול.
12 Յակոբ՝ երբ լսեց թէ Եգիպտոսի մէջ ցորեն կը գտնուի՝ առաջին անգամ ճամբեց մեր հայրերը:
כאשר שמע יעקב שיש עדיין אוכל במצרים, שלח לשם את בניו בפעם הראשונה כדי לקנות מה שיוכלו להשיג.
13 Երկրորդ անգամ՝ Յովսէփ ճանչցուց ինքզինք իր եղբայրներուն, եւ Յովսէփի ցեղը յայտնի եղաւ Փարաւոնի:
בביקורם השני במצרים גילה להם יוסף את זהותו ואף הציג אותם לפני פרעה.
14 Յովսէփ մարդ ղրկեց ու կանչեց իր հայրը՝ Յակոբը, եւ բոլոր ազգականները՝ եօթանասունհինգ անձ:
יוסף שלח להביא מארץ כנען את יעקב אביו ואת כל בני־משפחתו, כולם יחד מנו שבעים וחמש איש, והזמין אותם לגור איתו במצרים.
15 Յակոբ իջաւ Եգիպտոս, ուր վախճանեցան ինք ու մեր հայրերը,
וכך ירד יעקב למצרים. לאחר שמתו יעקב ובניו,
16 եւ փոխադրուելով Սիւքէմ՝ դրուեցան այն գերեզմանին մէջ, որ Աբրահամ արծաթով գնած էր Սիւքէմի հօր՝ Եմովրի որդիներէն:
נלקחו גופותיהם לשכם ונקברו בקבר שקנה אברהם מיד בני־חמור.
17 Երբ մօտեցաւ ժամանակը խոստումին՝ որուն համար Աստուած երդում ըրած էր Աբրահամի, ժողովուրդը աճեցաւ ու բազմացաւ Եգիպտոսի մէջ՝
”כשקרב המועד שקבע אלוהים לשחרור בני־ישראל מעבדותם, כפי שהבטיח לאברהם אבינו, התרבה עם ישראל במצרים במהירות גדולה.
18 մինչեւ որ ուրիշ թագաւոր մը ելաւ, որ չէր ճանչնար Յովսէփը:
ואז עלה לשלטון מלך אשר לא כיבד את זכרו של יוסף.
19 Ան խորամանկութեամբ վարուեցաւ մեր ցեղին դէմ եւ չարչարեց մեր հայրերը, մինչեւ անգամ անոնց երախաները դուրս նետել տալով, որպէսզի չապրեցնէ:
מלך זה נהג בעמנו ברשעות ובאכזריות, וציווה על אבותינו להפקיר את ילדיהם למוות.
20 «Այդ ատեն Մովսէս ալ ծնաւ, որ գեղեցիկ էր Աստուծոյ առջեւ, ու երեք ամիս մեծցաւ իր հօր տունը:
באותה תקופה נולד משה, שהיה טוב בעיני אלוהים, והוריו הסתירוהו בביתם במשך שלושה חודשים.
21 Երբ ան դուրս դրուեցաւ, Փարաւոնի աղջիկը տարաւ զայն եւ մեծցուց իբր իր որդին:
כשלא יכלו הוריו להסתיר אותו יותר נאלצו להוציאו מן הבית, מצאה אותו בת פרעה ואימצה אותו לה לבן.
22 Մովսէս կրթուեցաւ Եգիպտացիներուն ամբողջ իմաստութեամբ, ու զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով:
משה לומד בכל חכמת מצרים, גדל והיה לנואם מחונן ולאיש־מעשים דגול.
23 Երբ լման քառասուն տարեկան եղաւ, իր սիրտը փափաքեցաւ այցելել իր եղբայրներուն՝ Իսրայէլի որդիներուն:
”יום אחד עלה בדעתו של משה לבקר את אחיו בני־ישראל, והוא בן ארבעים.
24 Անիրաւուած տեսնելով Իսրայելացիներէն մէկը՝ պաշտպանեց զայն, եւ ընկճուածին վրէժը առաւ՝ զարնելով Եգիպտացին:
בעת ביקורו ראה איש מצרי מתאכזר אל ישראלי. משה ניגש אל המצרי והרג אותו.
25 Կը կարծէր թէ իր եղբայրները պիտի հասկնային թէ Աստուած իրենց փրկութիւն պիտի տար իր ձեռքով. բայց անոնք չհասկցան:
הוא קיווה שאחיו יבינו שאלוהים שלח אותו לעזור להם, אך הם לא הבינו זאת.
26 Հետեւեալ օրը հանդիպեցաւ անոնց՝ երբ կը կռուէին, եւ ուզեց հաշտեցնել զանոնք՝ ըսելով. “Մարդի՛կ, դուք եղբայրնե՛ր էք. ինչո՞ւ կ՚անիրաւէք զիրար”:
”למחרת שוב ביקר משה את בני־עמו, והפעם ראה שני ישראלים רבים ביניהם. הוא ניסה להפריד ביניהם ואמר:’הרי אחים אתם; מדוע אתם מתקוטטים?‘
27 Բայց ան որ կ՚անիրաւէր ընկերը՝ վանեց զինք ու ըսաւ. “Ո՞վ քեզ պետ եւ իրաւարար նշանակեց մեր վրայ:
”אולם האיש שהחל בקטטה דרש ממשה להסתלק ולא להתערב.’מי מינה אותך למושל ושופט עלינו?‘שאל.
28 Զի՞ս ալ կ՚ուզես սպաննել, ինչպէս երէկ սպաննեցիր Եգիպտացին”:
’האם אתה עומד להרוג אותי כשם שהרגת אתמול את המצרי?‘“
29 Այս խօսքէն ետք Մովսէս փախաւ ու պանդխտացաւ Մադիամի երկրին մէջ, ուր ծնաւ երկու որդի:
לשמע דברים אלה ברח משה למדיין, ושם נולדו שני בניו.
30 Երբ քառասուն տարին լրացաւ, Տէրոջ հրեշտակը երեւցաւ անոր Սինա լերան անապատին մէջ՝ մորենիի կրակի բոցով:
”כעבור ארבעים שנה נגלה אליו מלאך ה׳ במדבר הר־סיני מתוך הסנה הבוער.
31 Մովսէս ալ՝ երբ նշմարեց՝ զարմացաւ այդ տեսիլքին վրայ, ու երբ մօտեցաւ դիտելու՝ Տէրոջ ձայնը եկաւ անոր, որ կ՚ըսէր.
המראה הבלתי־רגיל הפליא את משה; הוא רץ אל הסנה כדי להביט בו מקרוב, ואז שמע את קול ה׳:
32 “Ե՛ս եմ քու հայրերուդ Աստուածը, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”: Մովսէս ալ՝ վախէն դողալով՝ չէր յանդգներ դիտել:
’אנוכי אלוהי אבותיך – אלוהי אברהם, יצחק ויעקב!‘משה רעד מפחד ולא העז להרים את עיניו.
33 Տէրը ըսաւ անոր. “Հանէ՛ ոտքերուդ կօշիկները, որովհետեւ սուրբ երկիր է այն տեղը՝ ուր կայնած ես:
”לפני כן אמר אלוהים למשה:’של נעליך מעל רגליך, כי המקום אשר אתה עומד עליו אדמת־קודש הוא‘.
34 Ի՛րապէս տեսայ Եգիպտոսի մէջ եղող ժողովուրդիս չարչարանքը, լսեցի անոնց հառաչանքը, եւ իջայ զանոնք ազատելու. ու հիմա եկո՛ւր, քեզ ղրկեմ Եգիպտոս”:
ואלוהים המשיך:’ראה ראיתי את עוני עמי אשר במצרים, ואת צעקתם שמעתי… וארד להצילו… ועתה לכה ואשלחך אל פרעה והוצא את עמי בני־ישראל ממצרים‘.
35 «Այս Մովսէսը, որ ուրացան՝ ըսելով. “Ո՞վ պետ եւ իրաւարար նշանակեց քեզ”, զա՛յն ղրկեց Աստուած իբր պետ եւ ազատարար՝ այն հրեշտակին ձեռքով, որ երեւցաւ անոր մորենիին մէջ:
”המדובר באותו משה אשר בני־ישראל דחוהו זמן־מה קודם לכן כאשר מחו:’מי מינה אותך למושל ושופט עלינו?‘אותו משה נשלח אליהם עתה להיות להם למנהיג ולמושיע!
36 Անիկա՛ դուրս հանեց զանոնք, սքանչելիքներ ու նշաններ ցոյց տալով Եգիպտոսի երկրին եւ Կարմիր ծովուն, ու քառասուն տարի՝ անապատին մէջ:
בעזרת ניסים גדולים וכבירים הוציא משה את עמו מארץ מצרים, העבירם דרך ים סוף, ולאחר מכן נדד איתם במדבר ארבעים שנה.
37 Այս Մովսէսն է որ ըսաւ Իսրայէլի որդիներուն. “Տէրը՝ ձեր Աստուածը՝ ձեր եղբայրներէն պիտի հանէ ձեզի մարգարէ մը՝ ինծի նման. մտի՛կ ըրէք անոր”:
זהו אותו משה אשר אמר לבני־ישראל:’נביא מקרבכם – מאחיכם – כמוני, יקים לכם אלוהים, אליו תשמעון‘.
38 Ասիկա ա՛ն է որ համախմբումին մէջ էր՝ անապատը, Սինա լերան վրայ իրեն խօսող հրեշտակին եւ մեր հայրերուն հետ: Ան կենարար պատգամներ ընդունեց՝ մեզի տալու.
כשהתקהלו בני־ישראל במדבר, משה היה האיש שתיווך בינם לבין המלאך שנתן להם את תורת ה׳ – את דבר האלוהים החי – בהר סיני.
39 բայց մեր հայրերը չուզեցին անոր հնազանդիլ, հապա զայն վանեցին իրենցմէ ու Եգիպտոս դարձան իրենց սիրտին մէջ՝
”אולם אבותינו דחו את משה ורצו לשוב למצרים.
40 ըսելով Ահարոնի. “Աստուածնե՛ր շինէ մեզի, որպէսզի երթան մեր առջեւէն. որովհետեւ այդ Մովսէսը՝ որ հանեց մեզ Եգիպտոսի երկրէն, չենք գիտեր թէ ի՛նչ եղաւ անոր”:
’עשה לנו אלוהים אשר ילכו לפננו‘, ביקשו מאהרון,’כי איננו יודעים מה קרה למשה אשר הוציא אותנו מארץ מצרים‘.
41 Այն օրերը շինեցին հորթ մը, զոհ մատուցանեցին կուռքին, եւ կ՚ուրախանային իրենց ձեռքերուն գործերով:
וכך עשו להם בני ישראל עגל־זהב, הקריבו לו קורבנות, ושמחו באליל שיצרו במו ידיהם.
42 Աստուած ալ երես դարձուց ու մատնեց զանոնք պաշտելու երկինքի աստղերը, ինչպէս գրուած է Մարգարէներու գիրքին մէջ. “Միթէ ինծի՞ մատուցանեցիք մորթուած անասուններ եւ զոհեր՝ քառասուն տարի անապատին մէջ, ո՛վ Իսրայէլի տունը:
”משום כך פנה להם ה׳ עורף והניח להם לסגוד לשמש, לירח ולכוכבים כמו לאלים! בספר עמוס שואל ה׳ את עם ישראל:’הזבחים ומנחה הגשתם לי במדבר ארבעים שנה, בית ישראל?
43 Հապա կրեցիք Մողոքի վրանը ու ձեր Հռեմփա աստուծոյն աստղը, ձեր կերտած պատկերները՝ անոնց երկրպագելու համար: Ես ալ պիտի տարագրեմ ձեզ Բաբելոնի միւս կողմը”:
לא! התעניינותכם האמיתית הייתה באלילים שלכם: בסוכתו של מולך, בכוכבו של ריפן, ובכל הצלמים שעשיתם לכם. משום כך אגרש אתכם מכאן לארץ רחוקה – עד מעבר לבבל אגלה אתכם!‘.
44 «Անապատին մէջ՝ մեր հայրերը ունէին վկայութեան խորանը, ինչպէս Մովսէսի հետ խօսողը պատուիրած էր որ շինէ զայն՝ տեսած տիպարին պէս:
”במשך נדודיהם במדבר נשאו אותם אבותינו את משכן העדות, ובתוכו שמרו את לוחות־הברית. משכן זה נבנה בדיוק לפי הדגם שהראה אלוהים למשה.
45 Անոնց յաջորդող մեր հայրերն ալ՝ զայն ստանալով՝ Յեսուի հետ մտցուցին կալուածը այն հեթանոսներուն, որ Աստուած վանեց մեր հայրերուն առջեւէն: Հոն մնաց մինչեւ Դաւիթի օրերը,
שנים רבות לאחר מכן, כשפקד יהושע על הקרבות נגד הגויים שישבו בכנען, הביאו האבות את המשכן הזה אל ארצם החדשה, ושם הוא נשאר עד ימי דוד המלך.
46 որ Աստուծոյ առջեւ շնորհք գտաւ եւ ուզեց բնակարան մը կառուցանել Յակոբի Աստուծոյն.
”דוד, שמצא־חן בעיני אלוהים, ביקש את הזכות לבנות מקדש קבע לאלוהי יעקב.
47 բայց Սողոմո՛ն տուն մը կառուցանեց անոր:
אולם רק בנו של דוד, שלמה, זכה לבנות את המקדש הזה.
48 Սակայն Ամենաբարձրը չի բնակիր ձեռակերտ տաճարներու մէջ, ինչպէս մարգարէն կ՚ըսէ.
ובכל זאת, אלוהים אינו שוכן במקדש מעשה ידי־אדם.’השמים כסאי‘, אמר ה׳ בפי ישעיהו הנביא,’והארץ – הדום רגלי. אי־זה בית אשר תבנו לי? ואי־זה מקום מנוחתי?
49 “Երկինքը իմ գահս է, ու երկիրը իմ ոտքերուս պատուանդանն է. ինչպիսի՞ տուն պիտի կառուցանէք ինծի, - կ՚ըսէ Տէրը, - կամ ի՞նչպէս պիտի ըլլայ իմ հանգստավայրիս տեղը.
50 միթէ իմ ձեռքս չէ՞ շիներ այս բոլորը”:
(הלא) את כל אלה ידי עשתה!‘.
51 «Խստապարանոցնե՛ր ու սիրտով եւ ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ կ՚ընդդիմանաք Սուրբ Հոգիին, ինչպէս ձեր հայրերը՝ այնպէս ալ դուք:
הו עם קשה עורף ועובד אלילים! עד מתי תמשיכו להתנגד לרוח הקודש? אתם נוהגים בדיוק כמו אבותיכם – גם הם התנגדו לרוח הקודש.
52 Մարգարէներէն ո՞րը չհալածեցին ձեր հայրերը, ու չսպաննեցին անոնք՝ որ նախապէս ծանուցանեցին այն Արդարին գալուստը: Անոր մատնիչները եւ սպաննողները եղաք հիմա,
האם יכולים אתם לנקוב בשמו של נביא אחד שאבותיכם לא רדפו אותו? הם אפילו הרגו את אלה שניבאו את בואו של המשיח הצדיק – זה שבגדתם בו ורצחתם אותו!
53 դո՛ւք՝ որ ստացաք Օրէնքը հրեշտակներու կարգադրութեամբ, բայց չպահեցիք զայն»:
אכן, בכוונה תחילה הפרתם את תורת ה׳, אשר נמסרה לכם באמצעות המלאכים.“
54 Այս բաները լսելով՝ անոնք կը մոլեգնէին իրենց սիրտերուն մէջ եւ կը կրճտէին իրենց ակռաները անոր դէմ:
כששמעו חברי הסנהדרין את האשמותיו של סטפנוס, נמלאו זעם וחרקו בשיניהם.
55 Բայց ան՝ լեցուած Սուրբ Հոգիով՝ ակնապիշ նայեցաւ դէպի երկինք, տեսաւ Աստուծոյ փառքը ու Յիսուսն ալ՝ որ Աստուծոյ աջ կողմը կայնած էր, եւ ըսաւ.
אך סטפנוס, שהיה מלא רוח הקודש, נעץ מבטו בשמים, וראה את כבוד האלוהים ואת ישוע עומד לימין האלוהים.
56 «Ահա՛ կը տեսնեմ երկինքը բացուած, ու մարդու Որդին՝ Աստուծոյ աջ կողմը կայնած»:
”הנני רואה את השמים נפתחים, ואת ישוע המשיח עומד לימין האלוהים!“אמר להם סטפנוס.
57 Իսկ անոնք բարձրաձայն աղաղակելով՝ գոցեցին իրենց ականջները, եւ բոլորը միաբանութեամբ խուժեցին անոր վրայ,
לשמע דברים אלה אטמו את אוזניהם, צרחו בכל כוחם והתנפלו עליו.
58 ու քաղաքէն դուրս հանելով՝ քարկոծեցին զայն. եւ վկաները իրենց հանդերձները պահ դրին երիտասարդի մը ոտքերուն քով, որ կը կոչուէր Սօղոս:
הם גררו אותו אל מחוץ לעיר ורגמו אותו באבנים. מבצעי גזר־הדין פשטו את מעיליהם, והניחו אותם למשמרת לרגלי בחור אחד בשם שאול.
59 Ու կը քարկոծէին Ստեփանոսը, որ կը գոչէր. «Տէ՛ր Յիսուս, ընդունէ՛ իմ հոգիս»:
בשעה שפגעו בו האבנים זו אחר זו התפלל סטפנוס:”אדוני, ישוע, קבל נא את רוחי!“
60 Եւ ծնրադրելով՝ բարձրաձայն աղաղակեց. «Տէ՛ր, այս մեղքը մի՛ սեպեր ատոնց»: Ասիկա ըսելով՝ ննջեց:
ואז נפל על ברכיו וזעק:”אדוני, סלח להם על החטא הזה!“ובאותו רגע נפח את נשמתו.

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 7 >