< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26 >

1 Այն ատեն Ագրիպպաս ըսաւ Պօղոսի. «Արտօնուած է քեզի՝ խօսիլ դուն քեզի համար»: Պօղոս ալ՝ երկարելով ձեռքը՝ ջատագովեց ինքզինք.
ויאמר אגרפס אל פולוס נתן לך לדבר בעד נפשך אז יצטדק פולוס ויושט את ידו ויאמר׃
2 «Ագրիպպա՛ս թագաւոր, ես երանելի կը համարեմ զիս, որ այսօր քու առջեւդ պիտի ջատագովեմ զիս՝ Հրեաներուն ինծի դէմ ըրած բոլոր ամբաստանութիւններուն համար.
מאשר אני את נפשי המלך אגרפס כי לפניך אצטדק היום על כל אשר שטנים אתי היהודים׃
3 մա՛նաւանդ որ դուն լաւ գիտես Հրեաներուն բոլոր սովորութիւններն ու հարցերը: Ուստի կ՚աղերսե՛մ որ համբերատարութեամբ մտիկ ընես ինծի:
כי אתה ידע היטב כל המנהגים והשאלות אשר בין היהודים ועל כן אשאלה מאתך לשמע אתי כארך רוחך׃
4 Բոլոր Հրեաները տեղեակ են իմ կենցաղիս՝ պատանութենէս ի վեր, սկիզբէն Երուսաղէմ՝ իմ ազգիս մէջ ըլլալուս համար.
הנה את דרכי מנעורי אשר התהלכתי בה מאז בתוך עמי ובירושלים ידעים אותה כל היהודים׃
5 անոնք սկիզբէն ի վեր կը ճանչնան զիս, (եթէ ուզեն վկայել, ) գիտնալով թէ ապրած եմ մեր կրօնին ամենէն խիստ աղանդին համաձայն՝ իբր Փարիսեցի:
כי מימים ראשונים ידעוני אם ירצו להעיד כי כפרוש התנהגתי על פי הכת המקפדת ביותר בעבודתנו׃
6 Եւ հիմա դատարան ներկայացած եմ ու կը դատուիմ՝ Աստուծմէ մեր հայրերուն եղած խոստումի յոյսին համար,
ועתה אני עמד להשפט על תקות ההבטחה אשר הבטיחה האלהים את אבותינו׃
7 որուն կը յուսան հասնիլ մեր տասներկու տոհմերը՝ ջերմեռանդութեամբ պաշտելով Աստուած գիշեր ու ցերեկ: Ես կ՚ամբաստանուիմ Հրեաներէն այս յոյսին համար, Ագրիպպա՛ս թագաւոր:
ואשר שנים עשר שבטינו מיחלים להגיע לה בעבדם את יהוה תמיד יומם ולילה על דבר התקוה הזאת אגרפס המלך שטנים אותי היהודים׃
8 Ինչո՞ւ անհաւատալի կը թուի ձեզի՝ թէ Աստուած կը յարուցանէ մեռելները:
מדוע יפלא בעיניכם כי האלהים יחיה מתים׃
9 Ես ինքս ալ կը կարծէի թէ շատ բաներ պէտք էր ընել Յիսուս Նազովրեցիի անունին դէմ.
הן לפנים אני חשבתי צדקה לצרר את שם ישוע הנצרי עד מאד׃
10 եւ ըրի ալ Երուսաղէմի մէջ, ու քահանայապետներէն իրաւասութիւն ստացած՝ բանտարկեցի սուրբերէն շատերը, եւ հաւանութիւն տուի անոնց մեռցուած ատենը:
כאשר עשיתי בירושלים וגם קדושים רבים אני הסגרתי לבתי כלאים ברשיון אשר קבלתי מאת הכהנים הגדולים וכשנהרגו הסכמתי׃
11 Բոլոր ժողովարաններուն մէջ յաճախ պատժելով զանոնք՝ կը հարկադրէի որ հայհոյեն, եւ սաստիկ խելագարած անոնց դէմ՝ կը հալածէի զանոնք մինչեւ անգամ օտար քաղաքներու մէջ»:
ובכל בתי הכנסיות יסרתי אתם פעמים רבות ואנסתים לגדף ואתהוללה בם עד מאד וארדפם עד לערים אשר חוצה לארץ׃
12 «Այսպէս, երբ Դամասկոս ալ կ՚երթայի՝ քահանայապետներուն իրաւասութեամբ ու հրահանգով,
ויהי בלכתי על זאת לדמשק ברשיון הכהנים הגדולים ובמצותם׃
13 կէսօրին, ո՛վ թագաւոր, ճամբան տեսայ արեւէն աւելի պայծառ լոյս մը՝ որ երկինքէն փայլեցաւ իմ շուրջս, նաեւ ինծի հետ գացողներուն շուրջը:
והנה אדני המלך בצהרים בדרך ראיתי אור צח מזהר השמש אשר משמים נגה עלי מסביב ועל ההלכים אתי׃
14 Երբ մենք բոլորս գետին ինկանք, լսեցի ձայն մը՝ որ կ՚ըսէր ինծի եբրայական բարբառով. “Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ կը հալածես զիս. տաժանելի է քեզի՝ աքացել խթանի դէմ”:
ונפל כלנו ארצה ואשמע קול מדבר אלי בלשון עברית לאמר שאול שאול למה תרדפני קשה לך לבעט בדרבנות׃
15 Ես ալ ըսի. “Դուն ո՞վ ես, Տէ՛ր”: Եւ ան ըսաւ. “Ես Յիսուսն եմ, որ դուն կը հալածես:
ואמר מי אתה אדני ויאמר אנכי ישוע אשר אתה רדף׃
16 Բայց կանգնէ՛ ու կեցի՛ր ոտքերուդ վրայ. որովհետեւ երեւցայ քեզի՝ որպէսզի կարգեմ քեզ սպասաւոր եւ վկայ թէ՛ այն բաներուն՝ որ տեսար, թէ՛ ալ այն բաներուն՝ որոնցմով պիտի երեւնամ քեզի:
אבל קום ועמד על רגליך כי לבעבור זאת נראיתי אליך לבחר בך למשרת ולעד על אשר ראית ועל אשר אראך׃
17 Պիտի ազատեմ քեզ այդ ժողովուրդէն ու հեթանոսներէն, որոնց հիմա կը ղրկեմ քեզ՝
בהצילי אותך מן העם ומן הגוים אשר אשלחך עתה אליהם׃
18 անոնց աչքերը բանալու, խաւարէն՝ լոյսի, եւ Սատանայի իշխանութենէն՝ Աստուծոյ դարձնելու, որպէսզի անոնք ստանան մեղքերու ներում, նաեւ ժառանգութիւն անոնց հետ՝ որ սրբացած են հաւատալով ինծի”»:
לפקח את עיניהם למען ישובו מחשך לאור ומיד השטן אל האלהים וימצאו באמונתם בי את סליחת החטאים ואת הנחלה בתוך המקדשים׃
19 «Ուստի, Ագրիպպա՛ս թագաւոր, ես անհնազանդ չեղայ այդ երկնային տեսիլքին:
על כן המלך אגרפס לא המריתי את המראה אשר ראיתי מן השמים׃
20 Հապա՝ նախ Դամասկոս եղողներուն, յետոյ Երուսաղէմ, ամբողջ Հրէաստանի երկիրը ու հեթանոսներուն քարոզեցի որ ապաշխարեն, դառնան Աստուծոյ, եւ ապաշխարութեան արժանավայել գործեր կատարեն:
כי אם קראתי ראשונה לישבי דמשק וירושלים ובכל ארץ יהודה וגם לגוים כי ינחמו וישובו אל האלהים ויעשו מעשים ראוים לתשובה׃
21 Այս պատճառով Հրեաները բռնեցին զիս տաճարին մէջ, ու կը ձգտէին սպաննել:
ובגלל הדבר הזה תפשו אתי היהודים במקדש ויבקשו להמיתני׃
22 Սակայն Աստուծմէ հասած օգնութեամբ՝ մինչեւ այսօր ողջ մնացի, պզտիկին թէ մեծին վկայելով, ոչինչ ըսելով այն բաներէն դուրս՝ որ մարգարէները եւ Մովսէս խօսեցան թէ պիտի ըլլային.
והאלהים היה בעזרי ועד היום הזה עמד אני ומעיד לפני קטן וגדול ואינני מדבר דבר זולתי אשר דברו הנביאים ומשה כי עתידות הנה להיות׃
23 թէ Քրիստոս պիտի չարչարուէր, ի՛նք պիտի ըլլար առաջինը՝ որ մեռելներէն յարութիւն պիտի առնէր, ու լոյս պիտի քարոզէր ժողովուրդին եւ հեթանոսներուն»:
כי המשיח מענה הוא וכי ראשון הוא לקמים מן המתים להפיץ אור בעם ובגוים׃
24 Մինչ ան այսպէս կը ջատագովէր ինքզինք, Փեստոս բարձրաձայն ըսաւ. «Կը ցնորի՛ս, Պօղո՛ս. շատ կարդացած ըլլալդ քեզ կը խելագարեցնէ»:
ויהי הוא מצטדק כזאת ויען פסטוס בקול גדול לאמר הנך משתגע פולוס רב הלמוד הביאך לידי שגעון׃
25 Պօղոս ալ ըսաւ. «Ես չեմ խելագարիր, պատուակա՛ն Փեստոս, հապա կ՚ըսեմ ճշմարտութեան ու խոհեմութեան խօսքեր.
ויאמר פולוס אינני משגע פסטוס האדיר כי אם דברי אמת וטעם אביע׃
26 քանի որ թագաւորը գիտէ այս բաները, եւ անոր առջեւ ալ համարձակութեամբ կը խօսիմ: Արդարեւ համոզուած եմ թէ ասոնցմէ ոչինչ թաքուն մնացած է իրմէ, որովհետեւ այս բանը անկիւնի մը մէջ եղած չէ:
כי המלך יודע את אלה ועל זאת גם בבטחון אני מדבר אליו יען אשר לא אאמין כי נעלם ממנו דבר מן הדברים האלה כי לא בקרן זוית נעשתה זאת׃
27 Մարգարէներուն կը հաւատա՞ս, Ագրիպպա՛ս թագաւոր: Գիտե՛մ թէ կը հաւատաս»:
המלך אגרפס המאמין אתה בנביאים ידעתי כי מאמין אתה׃
28 Ագրիպպաս ըսաւ Պօղոսի. «Քիչ մնաց որ համոզես զիս քրիստոնեայ ըլլալու»:
ויאמר אגרפס אל פולוס עוד מעט ופתיתני להיות נצרי׃
29 Պօղոս ալ ըսաւ. «Աստուծմէ պիտի խնդրէի որ ո՛չ միայն դուն, այլ նաեւ բոլոր անոնք՝ որ այսօր կը լսեն զիս, բոլորովին ինծի պէս ըլլան, այս կապերէն զատ»:
ויאמר פולוס אבקשה מאלהים אשר אם במעט ואם בהרבה לא אתה לבדך כי גם כל השמעים אותי יהיו כמוני זולתי המוסרות האלה׃
30 Թագաւորը, կառավարիչը, Բերինիկէ, եւ անոնք՝ որ բազմած էին իրենց հետ՝ կանգնեցան.
ויהי בדברו הדבר הזה ויקם המלך וההגמון וברניקה והישבים אתם׃
31 ու երբ առանձնացան՝ իրարու հետ խօսակցեցան եւ ըսին. «Այս մարդը մահուան կամ կապերու արժանի ոչինչ կ՚ընէ»:
ויסורו החדרה וידברו איש אל רעהו לאמר האיש הזה לא עשה דבר אשר יהיה עליו חיב מיתה או מוסרות׃
32 Ագրիպպաս ալ ըսաւ Փեստոսի. «Կարելի էր արձակել այս մարդը, եթէ բողոքած չըլլար կայսրին»:
ויאמר אגרפס אל פסטוס האיש הזה יוכל להפטר לולא קרא את הקיסר לדינו׃

< ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 26 >