< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 3 >

1 Սիրելինե՛ր, այս երկրորդ նամակն է որ կը գրեմ ձեզի: Երկուքին մէջ ալ՝ յիշեցնելով արթուն կը պահեմ ձեր անկեղծ միտքը,
Сие уже, возлюбленнии, второе вам пишу послание, в нихже возбуждаю воспоминанием ваш чистый смысл,
2 որպէսզի յիշէք սուրբ մարգարէներուն նախապէս ըսած խօսքերը, նաեւ մեր՝ այսինքն Տէրոջ ու Փրկիչին առաքեալներուն պատուէրը:
помянути прежде реченныя глаголы от святых пророк, и Апостол ваших заповедь Господа и Спаса:
3 Նախ սա՛ գիտցէք՝ թէ վերջին օրերը պիտի գան ծաղրողներ, որոնք պիտի ընթանան իրենց սեփական ցանկութիւններուն համաձայն
сие прежде ведяще, яко приидут в последния дни ругателе, по своих похотех ходяще
4 եւ պիտի ըսեն. «Ո՞ւր է անոր գալուստին խոստումը, որովհետեւ հայրերուն ննջելէն ի վեր՝ ամէն բան կը մնայ ա՛յնպէս, ինչպէս որ էր արարչութեան սկիզբը»:
и глаголюще: где есть обетование пришествия Его, отнележе бо отцы успоша, вся тако пребывают от начала создания.
5 Քանի որ անոնք կ՚ուզեն սա՛ թաքուն պահել, թէ երկինք վաղուց կար Աստուծոյ խօսքով, ու երկիր միասին կանգուն էր՝ ջուրերէն եւ ջուրերուն մէջտեղ:
Таится бо им сие хотящым, яко небеса беша исперва, и земля от воды и водою составлена, Божиим словом:
6 Անո՛վ կորսուեցաւ այն ատենուան աշխարհը՝ ջրհեղեղով:
темже тогдашнии мир, водою потоплен быв, погибе.
7 Իսկ երկինքն ու երկիրը որ կան հիմա՝ պահեստի դրուած են նո՛յն խօսքով, վերապահուած կրակի համար՝ մինչեւ դատաստանին եւ ամբարիշտ մարդոց կորուստին օրը:
А нынешняя небеса и земля темже Словом сокровена суть, огню блюдома на день суда и погибели нечестивых человек.
8 Բայց, սիրելինե՛ր, սա՛ մէ՛կ բանը թող թաքուն չմնայ ձեզմէ, թէ Տէրոջ քով՝ մէկ օրը հազար տարուան պէս է, ու հազար տարին՝ մէկ օրուան պէս:
Едино же сие да не утаится вас, возлюбленнии, яко един день пред Господем яко тысяща лет, и тысяща лет яко день един.
9 Տէրը չի յապաղիր իր խոստումը գործադրելու մէջ, ինչպէս ոմանք յապաղած կը համարեն, հապա՝ համբերատար է մեզի հանդէպ. որովհետեւ կը փափաքի որ ո՛չ մէկը կորսուի, հապա՝ բոլորը ընդունին ապաշխարութիւնը:
Не коснит Господь обетования, якоже нецыи коснение мнят: но долготерпит на нас, не хотя да кто погибнет, но да вси в покаяние приидут.
10 Սակայն Տէրոջ օրը պիտի գայ գողի պէս: Այդ ատեն երկինքը պիտի անցնի շառաչիւնով, տարրերը բռնկելով պիտի անջատուին, իսկ երկիրը եւ անոր մէջ եղող գործերը պիտի այրուին:
Приидет же день Господень яко тать в нощи, в оньже небеса убо с шумом мимо идут, стихии же сжигаемы разорятся, земля же и яже на ней дела сгорят.
11 Ուրեմն, քանի որ այս բոլոր բաները պիտի լուծուին, ինչպիսի՞ մարդիկ պէտք է ըլլաք՝ սուրբ վարքով ու բարեպաշտութեամբ,
Сим убо всем разоряемым, кацем подобает быти вам во святых пребываниих и благочестиих,
12 սպասելով եւ փութալով Աստուծոյ օրուան գալուստին, երբ հրավառ երկինքը պիտի լուծուի, ու տարրերը բռնկելով պիտի հալին:
чающым и скорее быти желающым пришествия Божияго дне, егоже ради небеса жегома разорятся, и стихии опаляемы растаются?
13 Սակայն մենք՝ իր խոստումին համաձայն՝ կը սպասենք նոր երկինքի մը եւ նոր երկրի մը, որոնց մէջ արդարութի՛ւնը կը բնակի:
Нова же небесе и новы земли по обетованию Его чаем, в нихже правда живет.
14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով ասոնց՝ փութացէ՛ք որ ան գտնէ ձեզ խաղաղութեան մէջ, անբիծ եւ անարատ.
Темже, возлюбленнии, сих чающе, потщитеся нескверни и непорочни Тому обрестися в мире,
15 փրկութի՛ւն համարեցէք մեր Տէրոջ համբերատարութիւնը, ինչպէս մեր սիրելի եղբայրը՝ Պօղոս ալ գրեց ձեզի, իրեն տրուած իմաստութեամբ:
и Господа нашего долготерпение спасение непщуите, якоже и возлюбленный наш брат Павел по данней ему премудрости написа вам,
16 Բոլոր նամակներուն մէջ ալ կը խօսի այս բաներուն մասին. անոնց մէջ կան քանի մը դժուարիմաց խօսքեր, որ տգէտներն ու անհաստատները կը խեղաթիւրեն՝ ինչպէս միւս Գիրքերն ալ՝ իրենց սեփական կորուստին համար:
якоже и во всех своих посланиих, глаголя в них о сих: в нихже суть неудобь разумна некая, яже ненаучени и неутверждени развращают, якоже и прочая Писания, к своей погибели им.
17 Ուրեմն դո՛ւք, սիրելինե՛ր, կանխաւ գիտնալով այս բաները, զգուշացէ՛ք որ չիյնաք ձեր ամրութենէն՝ տարուած անօրէններուն մոլորութենէն:
Вы же убо, возлюбленнии, предведяще хранитеся, да не лестию беззаконных сведени бывше, отпадете своего утверждения.
18 Հապա աճեցէ՛ք շնորհքով, եւ մեր Տէրոջ ու Փրկիչին՝ Յիսուս Քրիստոսի գիտութեամբ: Անոր փա՜ռք թէ՛ հիմա, թէ՛ մինչեւ յաւիտենական օրը: Ամէն: (aiōn g165)
Но да растете во благодати и разуме Господа нашего и Спаса Иисуса Христа. Тому слава и ныне и в день века. Аминь. (aiōn g165)

< ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՐՈՍԻ 3 >

The Great Flood
The Great Flood