< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 10 >

1 Ես ինքս՝ Պօղոս՝ կ՚աղաչե՛մ ձեզի Քրիստոսի հեզութեամբ եւ ազնուութեամբ, ես՝ որ ձեր ներկայութեան մէջ խոնարհ եմ, բայց բացակայ ըլլալով՝ խիզախ եմ ձեզի հանդէպ:
ואני פולוס הנני מזהיר אתכם בענות המשיח וחמלתו אשר פנים בפנים שפל אני בתוככם וברחקי מתאמץ עליכון׃
2 Կ՚աղերսեմ որ ներկայ եղած ատենս խիզախ չըլլամ այն վստահութեամբ՝ որով կը մտածեմ յանդուգն ըլլալ ոմանց դէմ, որոնք մեր մասին կը մտածեն ա՛յնպէս՝ իբր թէ կ՚ընթանանք մարմնաւորապէս:
ואתחננה שלא אצטרך בבאי להתאמץ בבטחון ההוא אשר אחשב להתגבר בו נגד האנשים החשבים אתנו כמתהלכים לפי הבשר׃
3 Քանի որ՝ թէպէտ մարմինով կ՚ընթանանք, ո՛չ թէ մարմինին համաձայն կը մարտնչինք.
כי בלכתנו בבשר לא נלחם לפי הבשר׃
4 որովհետեւ մեր մարտին զէնքերը մարմնաւոր չեն, բայց Աստուծոյ միջոցով զօրաւոր են՝ ամրոցներու քանդումին համար:
כי כלי מלחמתנו אינם של הבשר כי אם חזקים הם לאלהים להרס מבצרים׃
5 Մենք կը քանդենք տրամաբանութիւններ եւ Աստուծոյ գիտութեան դէմ ինքզինք պանծացնող ամէն բարձր բան, ու Քրիստոսի հնազանդութեան գերի կը դարձնենք ամէն մտածում:
באשר הרסים אנחנו תחבלות וכל מרום המתנשא נגד דעת האלהים ושובים כל מזמה למשמעת המשיח׃
6 Եւ պատրաստ ենք վրէժ առնելու ամէն անհնազանդութեան համար, երբ ձեր հնազանդութիւնը լման ըլլայ:
ונכונים לנקם נקמה מאת כל מרי אם תשלם משמעתכם׃
7 Բաներու արտաքին երեւոյթի՞ն կը նայիք: Եթէ ոեւէ մէկը կը վստահի ինքնիր վրայ՝ թէ ինք Քրիոտոսինն է, դարձեալ թող մտածէ ինքնիրմէ՝ թէ ինչպէս ինք Քրիստոսինն է, նոյնպէս ալ՝ մենք:
התשפטו למראה פנים איש כי יבטח להיות למשיח ישוב וידין בלבו כי כאשר הוא למשיח כן למשיח גם אנחנו׃
8 Քանի որ նոյնիսկ եթէ աւելի պարծենայի մեր իշխանութեան վրայ, որ Տէրը տուած է մեզի՝ շինութեան համար, եւ ո՛չ թէ ձեր քանդումին համար, պիտի չամչնայի:
וגם כי אתהלל יותר מעט על דבר הרשות אשר נתן לנו האדון לבנותכם ולא לשחתכם לא אבוש׃
9 Որպէսզի չթուի թէ ես կ՚ուզեմ զարհուրեցնել ձեզ նամակներով.
למען לא אראה כמאים אתכם על ידי האגרות׃
10 քանի որ կ՚ըսեն. «Անոր նամակները ծանր ու հզօր են, բայց անոր մարմնական ներկայութիւնը տկար է, եւ իր խօսքը՝ անարգ»:
כאמרם הן האגרות קשות הנה וחזקות אבל הגוף בהיותו לנגדנו חלוש הוא וניבו נבזה׃
11 Այդպիսին թող մտածէ թէ ի՛նչպէս որ ենք խօսքով՝ նամակներուն մէջ, երբ բացակայ ենք, նո՛յնպէս ալ պիտի ըլլանք գործով՝ երբ ներկայ ըլլանք:
ידע נא האמר כזאת כי כמו שאנחנו בדבור על ידי אגרות בהיותנו רחוקים כן גם בפעל אנחנו בהיותנו קרובים׃
12 Որովհետեւ մենք չենք յանդգնիր մենք մեզ դասել կամ բաղդատել ոմանց հետ՝ որ իրենք զիրենք կը յանձնարարեն. անոնք չեն հասկնար թէ իրենք իրենցմով կը չափուին եւ իրարու միջեւ կը բաղդատուին.
כי אל נעז פנינו לכלל אתנו עם האנשים המשבחים נפשם או לערך אתנו לאלה אכן נבערו מדעת המדדים את נפשם בנפשם וערכים את נפשם לנפשם׃
13 իսկ մենք չափէ դուրս պիտի չպարծենանք, հապա չափին համեմատ այն սահմանին՝ որ Աստուած բաշխեց մեզի, որպէսզի հասնինք մինչեւ ձեզ:
ואנחנו לא נתגדל לבלי מדה כי אם כפי מדת הגבול אשר חלק לנו האלהים לחק להגיע גם עדיכם׃
14 Արդարեւ մենք մեզ չենք ընդարձակեր մեր չափէն աւելի, որպէս թէ հասած չըլլայինք ձեզի. քանի որ ի՛րապէս հասանք մինչեւ ձեզ՝ Քրիստոսի աւետարանով:
כי לולא הגענו עדיכם לא נשתרע למעלה מערכנו הלא כבר קדמנו גם אתכם בבשורת המשיח׃
15 Մեր չափէն դուրս պիտի չպարծենանք՝ ուրիշներուն աշխատանքներով, հապա յոյս ունինք որ՝ երբ ձեր հաւատքը աճի՝ առատօրէն մեծարուինք ձեզմով, մեր սահմանին համեմատ.
לא נתגדל לבלי מדה ביגיעת אחרים אבליש לנו התקוה כי ברבות אמונתכם נכבד בכם כפי גבולנו עד למעלה׃
16 որպէսզի ձեզմէ անդին ալ աւետարանենք, եւ ո՛չ թէ պարծենանք ուրիշի սահմանին մէջ եղած պատրաստ բաներով:
כדי לבשר הבשורה גם להלאה מכם ולא להתהלל במה שמוכן כבר בגבול אחרים׃
17 Բայց ո՛վ որ պարծենայ՝ Տէրոջմո՛վ թող պարծենայ.
והמתהלל יתהלל ביהוה׃
18 որովհետեւ գնահատելի է ո՛չ թէ ա՛ն՝ որ ինքզինք կը յանձնարարէ, հապա ա՛ն՝ որ Տէ՛րը կը յանձնարարէ:
כי לא המשבח נפשו משבח הוא כי אם אשר ישבחנו יהוה׃

< ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՆԹԱՑԻՍ 10 >