< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 1 >

1 Պետրոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ, Պոնտոսի, Գաղատիայի, Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի մէջ ցրուած գաղթականներուն,
פטרוס שליח ישוע המשיח אל תושבי תפוצות פנטוס גלטיא קפודקיא אסיא וביתוניא׃
2 որոնք ընտրուած են Հայր Աստուծոյ կանխագիտութեան համաձայն՝ Հոգիին սրբացումով, Յիսուս Քրիստոսի հնազանդութեան եւ արիւնին սրսկումին համար. շնորհք ու խաղաղութիւն թող շատնան ձեր վրայ:
הנבחרים מקדם כפי דעת אלהים האב בקדוש הרוח אל משמעת ישוע המשיח ואל הזית דמו חסד ושלום למכביר יהיו לכם׃
3 Օրհնեա՜լ ըլլայ Աստուած, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համաձայն վերստին ծնաւ մեզ կենարար յոյսի մը համար՝ Յիսուս Քրիստոսի մեռելներէն յարութեամբ,
ברוך האלהים אבי אדנינו ישוע המשיח אשר כרב רחמיו שב והוליד אתנו לתקוה חיה בהקמת ישוע המשיח מעם המתים׃
4 եւ անեղծանելի, անարատ ու անթառամ ժառանգութեան մը համար՝ որ երկինքը վերապահուած է ձեզի:
לנחלה אשר לא תשחת ולא תגאל ולא תבל הצפונה בשמים לכם׃
5 Դուք Աստուծոյ զօրութեամբ ու հաւատքով պահպանուած էք փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ատենը.
הנשמרים בעז אלהים על יד האמונה לתשועה העתידה להגלות בעת קץ׃
6 ուստի ցնծացէ՛ք անով, թէպէտ հիմա՝ քիչ մը ատեն, եթէ պէտք ըլլայ, կը տրտմիք բազմազան փորձութիւններով,
אשר בה תגילו אתם המתעצבים עתה מעט לפי הצרך במסת שנות׃
7 որպէսզի ձեր հաւատքին փորձը (որ կորստական ոսկիէն շատ աւելի պատուական է, թէպէտ ան կը փորձարկուի կրակով, ) գտնուի գովեստով, պատիւով եւ փառքով՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան ատենը:
למען תמצא אמונתכם המזקקה יקרה הרבה מן הזהב האבד הצרוף באש לתהלה ולכבוד ולתפארת בהתגלות ישוע המשיח׃
8 Դուք կը սիրէք զայն՝ չտեսած. կը հաւատաք անոր՝ թէպէտ հիմա չէք տեսներ զայն, եւ կը ցնծաք անպատմելի ու փառաւոր ուրախութեամբ,
אשר אהבתם ולא ראיתם ואשר עתה תאמינו בו בלא ראות אתו ובכן תגילו בשמחה מפארה עצמה מספר׃
9 ստանալով ձեր անձերուն փրկութիւնը՝ որպէս վախճանը ձեր հաւատքին:
בקחתכם עקב אמונתכם תשועה לנפשתיכם׃
10 Այդ փրկութիւնը փնտռեցին եւ զննեցին մարգարէները, որոնք մարգարէացան ձեզի սահմանուած շնորհքին մասին:
את התשועה אשר עליה חקרו ודרשו הנביאים הנבאים על החסד השמור לכם׃
11 Կը զննէին թէ ի՛նչ կամ ինչպիսի՛ ատեն կը բացայայտէր իրենց մէջ եղած Քրիստոսի Հոգին, երբ կանխաւ կը վկայէր Քրիստոսի չարչարանքներուն եւ անոնց հետեւող փառքին մասին:
בחקרם לדעת מתי ואיך תהיה העת אשר הודיעה רוח המשיח אשר בקרבם בהגידו מראש את ענויי המשיח ואת הגדלות אשר אחריהם׃
12 Անոնց յայտնուեցաւ թէ ո՛չ թէ իրե՛նց՝ հապա մեզի՛ կը սպասարկէին այն բաները, որոնք հիմա հաղորդուեցան ձեզի անո՛նց միջոցով՝ որ աւետարանեցին ձեզի երկինքէն ղրկուած Սուրբ Հոգիով: Այդ բաներո՛ւն է որ հրեշտակները կը ցանկան ակնկառոյց նայիլ:
ונגלה להם כי לא לפנשם כי אם לנו שרתו בדברים ההם אשר הגד לכם עתה על פי המבשרים אתכם ברוח הקדש השלוח משמים דברים אשר מלאכי אלהים חמדו להשקיף אל תוכם׃
13 Ուստի գօտեպնդեցէ՛ք ձեր միտքին մէջքը, զգա՛ստ եղէք, ու կատարե՛լապէս յուսացէք այն շնորհքին՝ որ պիտի տրուի ձեզի Յիսուս Քրիստոսի յայտնութեան ատենը:
לכן חגרו מתני שכלכם התעוררו וקוו קוה לחסד אשר יבואכם בהתגלות ישוע המשיח׃
14 Հնազանդ զաւակներու պէս՝ մի՛ համակերպիք ձեր անգիտութեան ատենուան նախկին ցանկութիւններուն:
כבני משמעת אל תתנהגו בתאות אשר התאויתם בעוד היותכם בבלי דעת׃
15 Հապա, ինչպէս ձեզ կանչողը սուրբ է, դո՛ւք ալ սո՛ւրբ եղէք ձեր ամբողջ վարքին մէջ:
כי אם היו קדשים בכל דרכיכם כאשר קדוש הוא אשר קרא אתכם׃
16 Որովհետեւ գրուած է. «Սո՛ւրբ եղէք, քանի որ ես սուրբ եմ»:
כי על כן כתוב והייתם קדשים כי קדוש אני׃
17 Եթէ Հայր կը կոչէք ա՛ն՝ որ առանց աչառութեան կը դատէ իւրաքանչիւրին արարքին համեմատ, երկիւղածութեա՛մբ ընթացէք հոս՝ ձեր պանդխտութեան ժամանակ:
ואם אב תקראו לאלהים השפט בבלי משא פנים כפי מעללי איש ואיש התהלכו נא ביראה בימי מגוריכם׃
18 Որովհետեւ դուք գիտէք թէ ո՛չ թէ ապականացու արծաթով կամ ոսկիով ազատագրուեցաք ձեր հայրերէն աւանդուած փուճ վարքէն,
מדעתכם כי לא בדבר נפסד בכסף או בזהב נפדיתם מדרך הבלכם אשר הנחלתם מאת אבותיכם׃
19 հապա Քրիստոսի պատուական արիւնով՝ որպէս անարատ եւ անբիծ գառի մը արիւնը:
כי אם בדם יקר של שה תמים ומום אין בו בדם המשיח׃
20 Արդարեւ ան նախապէս ճանչցուած էր՝ աշխարհի հիմնադրութենէն առաջ, բայց այս վերջին ժամանակները երեւցաւ ձեզի համար:
הנודע מראש לפני מוסדות תבל ונגלה באחרית הימים למענכם׃
21 Անոր միջոցով հաւատացիք Աստուծոյ, որ մեռելներէն յարուցանեց զայն եւ փառաւորեց զայն, որպէսզի ձեր հաւատքն ու յոյսը ըլլան Աստուծոյ վրայ:
המאמינים על פיו באלהים אשר הקים אתו מעם המתים ויתן לו כבוד למען היות אמונתכם גם תקוה לאלהים׃
22 Մաքուր սիրտով՝ ջերմեռանդութեա՛մբ սիրեցէք զիրար, քանի որ մաքրագործեցիք ձեր անձերը անկեղծ եղբայրսիրութեան համար՝ ճշմարտութեան հնազանդելով Հոգիին միջոցով,
זכו את נפשתיכם על ידי הרוח בשמעכם בקול האמת לאהבת אחים בלא חנפה ואהבתם איש את רעהו אהבה חזקה בלב טהור׃
23 ու վերստին ծնած ըլլալով՝ ո՛չ թէ ապականացու հունտէն, հապա՝ անապականէն - Աստուծոյ խօսքով՝ որ կ՚ապրի ու կը մնայ յաւիտեան: (aiōn g165)
כנולדים מחדש לא מזרע נשחת כי אם מזרע לא ישחת במאמר אלהים החי והקים לעולם׃ (aiōn g165)
24 Արդարեւ «ամէն մարմին խոտի պէս է, ու մարդուն ամբողջ փառքը՝ խոտի ծաղիկի պէս. խոտը կը չորնայ եւ անոր ծաղիկը կը թափի,
כי כל בשר חציר וכל כבוד איש כציץ השדה יבש חציר נבל ציץ׃
25 բայց Տէրոջ խօսքը կը մնայ յաւիտեան»: Եւ ա՛յս խօսքն է՝ որ աւետարանուեցաւ ձեզի: (aiōn g165)
ודבר יהוה יקום לעולם וזה הוא הדבר אשר בשר לכם׃ (aiōn g165)

< ԱՌԱՋԻՆ ՊԵՏՐՈՍԻ 1 >