< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 15 >

1 Եղբայրնե՛ր, կը գիտցնեմ ձեզի այն աւետարանը՝ որ քարոզեցի ձեզի, ու դուք ալ ընդունեցիք եւ անոր մէջ հաստատ կը կենաք:
Сказую же вам, братие, Благовествование, еже благовестих вам, еже и приясте, в немже и стоите,
2 Անով նաեւ կը փրկուիք, եթէ յիշողութեան մէջ պահէք ինչ որ աւետեցի ձեզի. այլապէս՝ զուր տեղը հաւատացած կ՚ըլլաք:
имже и спасаетеся, кацем словом благовестих вам, аще содержите: разве аще не всуе веровасте.
3 Որովհետեւ նախ աւանդեցի ձեզի այն՝ որ ես ալ ընդունեցի, թէ Քրիստոս մեռաւ մեր մեղքերուն համար՝ Գիրքերուն համաձայն,
Предах бо вам исперва, еже и приях, яко Христос умре грех наших ради, по Писанием,
4 թաղուեցաւ, յարութիւն առաւ երրորդ օրը՝ Գիրքերուն համաձայն,
и яко погребен бысть, и яко воста в третий день, по Писанием,
5 ու երեւցաւ Կեփասի, ապա տասներկուքին:
и яко явися Кифе, таже единонадесятим:
6 Յետոյ միաժամանակ երեւցաւ հինգ հարիւրէ աւելի եղբայրներու, որոնց մեծ մասը կը մնայ մինչեւ այժմ, իսկ ոմանք ալ ննջեցին:
потом же явися боле пяти сот братиям единою, от нихже множайшии пребывают доселе, нецыи же и почиша:
7 Ապա երեւցաւ Յակոբոսի, յետոյ՝ բոլոր առաքեալներուն:
потом же явися Иакову, таже Апостолом всем:
8 Բոլորէն ետք՝ երեւցաւ նաեւ ինծի, որպէս թէ վիժածի մը:
последи же всех, яко некоему извергу, явися и мне.
9 Որովհետեւ ես առաքեալներուն փոքրագոյնն եմ, եւ արժանի ալ չեմ առաքեալ կոչուելու, քանի որ հալածեցի Աստուծոյ եկեղեցին:
Аз бо есмь мний Апостолов, иже несмь достоин нарещися Апостол, зане гоних церковь Божию.
10 Բայց Աստուծոյ շնորհքո՛վն եմ՝ ինչ որ եմ: Եւ անոր շնորհքը՝ որ իմ վրաս է, ընդունայն չեղաւ. հապա ես անոնց բոլորէն շա՛տ աւելի աշխատեցայ. սակայն ո՛չ թէ ես, հապա Աստուծոյ շնորհքը՝ որ ինծի հետ էր:
Благодатию же Божиею есмь, еже есмь, и благодать Его, яже во мне, не тща бысть, но паче всех их потрудихся: не аз же, но благодать Божия, яже со мною.
11 Ուստի՝ թէ՛ ես, թէ՛ անոնք ա՛յսպէս կը քարոզենք, ու դուք ա՛յսպէս հաւատացիք:
Аще убо аз, аще ли они, тако проповедуем, и тако веровасте.
12 Ուրեմն եթէ կը քարոզուի թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ի՞նչպէս ձեզմէ ոմանք կ՚ըսեն թէ “մեռելներու յարութիւն չկայ”:
Аще же Христос проповедуется, яко из мертвых воста, како глаголют нецыи в вас, яко воскресения мертвых несть?
13 Բայց եթէ մեռելներու յարութիւն չկայ, ուրեմն Քրիստո՛ս ալ յարութիւն առած չէ:
И аще воскресения мертвых несть, то ни Христос воста:
14 Ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ուրեմն մեր քարոզութիւնը ունայն է, ու ձեր հաւատքն ալ ունայն է:
аще же Христос не воста, тще убо проповедание наше, тща же и вера ваша.
15 Իսկ մենք ալ Աստուծոյ սուտ վկաները կ՚ըլլանք, որովհետեւ Աստուծոյ համար վկայեցինք թէ մեռելներէն յարուցանեց Քրիստոսը. մինչդեռ յարուցանած չէ զայն, եթէ ի՛րապէս մեռելները յարութիւն չեն առներ:
Обретаемся же и лжесвидетеле Божии, яко послушествовахом на Бога, яко воскреси Христа, Егоже не воскреси, аще убо мертвии не востают:
16 Քանի որ եթէ մեռելները յարութիւն չեն առներ, Քրիստոս ալ յարութիւն առած չէ.
аще бо мертвии не востают, то ни Христос воста:
17 ու եթէ Քրիստոս յարութիւն առած չէ, ձեր հաւատքը փուճ է, եւ տակաւին ձեր մեղքերուն մէջ էք.
аще же Христос не воста, суетна вера ваша, еще есте во гресех ваших:
18 ուրեմն Քրիստոսով ննջեցեալներն ալ կորսուած են:
убо и умершии о Христе, погибоша.
19 Եթէ միայն այս կեանքին համար Քրիստոսի յուսացած ենք, մենք բոլոր մարդոցմէն աւելի խղճալի ենք:
(И) аще в животе сем точию уповающе есмы во Христа, окаяннейши всех человек есмы.
20 Իսկ հիմա՝ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած է, ու եղած երախայրիքը անոնց՝ որ ննջեցին:
Ныне же Христос воста от мертвых, начаток умершым бысть.
21 Որովհետեւ՝ քանի մարդով եղաւ մահը, մարդո՛վ ալ եղաւ մեռելներու յարութիւնը:
Понеже бо человеком смерть (бысть), и человеком воскресение мертвых.
22 Որովհետեւ ինչպէս Ադամով բոլորը կը մեռնին, նոյնպէս ալ Քրիստոսով բոլորը կեանք պիտի ստանան:
Якоже бо о Адаме вси умирают, такожде и о Христе вси оживут,
23 Բայց իւրաքանչիւրը իր կարգով. նախ երախայրիքը՝ Քրիստոս, յետոյ Քրիստոսի պատկանողները՝ իր գալուստին:
кийждо же во своем чину: начаток Христос, потом же Христу веровавшии в пришествии Его.
24 Ապա պիտի գայ վախճանը, երբ թագաւորութիւնը պիտի յանձնէ Աստուծոյ՝ Հօրը, ոչնչացնելէ ետք ամէն պետութիւն, ամէն իշխանութիւն ու զօրութիւն:
Таже кончина, егда предаст Царство Богу и Отцу, егда испразднит всяко началство и всяку власть и силу:
25 Որովհետեւ ան պէտք է թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիները դնէ իր ոտքերուն տակ:
подобает бо Ему царствовати, дондеже положит вся враги под ногама Своима.
26 Վերջին թշնամին որ պիտի ոչնչացուի՝ մահն է, որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Ամէն բան դրաւ անոր ոտքերուն տակ».
Последний же враг испразднится смерть,
27 Բայց երբ կ՚ըսէ թէ “ամէն բան դրուած է անոր տակ”, բացայայտ է թէ բացի անկէ՝ որ ամէն բան դրաւ անոր տակ:
вся бо покори под нозе Его: внегда же рещи, яко вся покорена суть Ему, яве, яко разве Покоршаго Ему вся.
28 Ու երբ ամէն բան հպատակի անոր, այն ատեն Որդին՝ ինք ալ՝ պիտի հպատակի անո՛ր՝ որ ամէն բան դրաւ իրեն տակ, որպէսզի Աստուած ըլլայ ամէն ինչ՝ բոլորին մէջ:
Егда же покорит Ему всяческая, тогда и Сам Сын покорится Покоршему Ему всяческая, да будет Бог всяческая во всех.
29 Այլապէս, ի՞նչ պիտի ընեն անոնք՝ որ կը մկրտուին մեռելներուն համար, եթէ մեռելները երբե՛ք յարութիւն չեն առներ: Ուրեմն ինչո՞ւ կը մկրտուին անոնց համար.
Понеже что сотворят крестящиися мертвых ради? Аще отнюд мертвии не востают, что и крещаются мертвых ради?
30 եւ ինչո՞ւ մենք ալ վտանգի մէջ ենք ամէն ժամ:
Почто (же) и мы беды приемлем на всяк час?
31 Ես ամէն օր կը մեռնիմ. վկայ կը բերեմ այն պարծանքը՝ որ ունիմ ձեր վրայ Քրիստոս Յիսուսով՝ մեր Տէրոջմով:
По вся дни умираю: тако ми ваша похвала, братие, юже имам о Христе Иисусе Господе нашем.
32 Եթէ Եփեսոսի մէջ կռուած ըլլայի գազաններու դէմ՝ մարդոց նման, ի՞նչ օգուտ էր ինծի, եթէ մեռելները յարութիւն չեն առներ. ուտենք՝՝ ու խմենք, որովհետեւ վաղը պիտի մեռնինք:
Аще (бо) по человеку со зверем боряхся в Ефесе, кая ми польза, аще мертвии не востают? Да ямы и пием, утре бо умрем.
33 Մի՛ մոլորիք. չար ընկերակցութիւնները կ՚ապականեն բարի բարքը:
Не льститеся: тлят обычаи благи беседы злы.
34 Սթափեցէ՛ք արդարութեամբ ապրելու համար, ու մի՛ մեղանչէք. որովհետեւ ձեզմէ ոմանք չունին Աստուծոյ գիտութիւնը. ասիկա կ՚ըսեմ՝ ձեզ ամչցնելու համար:
Истрезвитеся праведно и не согрешайте: неведение бо Божие нецыи имут, к сраму вам глаголю.
35 Բայց մէկը պիտի ըսէ. «Ի՞նչպէս մեռելները յարութիւն կ՚առնեն, եւ ի՞նչ մարմինով կու գան»:
Но речет некто: како востанут мертвии? Коим же телом приидут?
36 Ա՛նմիտ, ինչ որ դուն կը սերմանես՝ կեանք չի ստանար եթէ չմեռնի:
Безумне, ты еже сееши, не оживет, аще не умрет:
37 Իսկ ինչ որ կը սերմանես, ո՛չ թէ այն մարմինը որ պիտի բուսնի՝ կը սերմանես, հապա մերկ հատիկը, ըլլայ ան ցորենի թէ ուրիշ սերմի.
и еже сееши, не тело будущее сееши, но голо зерно, аще случится, пшеницы или иного от прочих:
38 բայց Աստուած մարմին կու տայ անոր՝ ինչպէս կը կամենայ, եւ իւրաքանչիւր սերմին՝ իր յատուկ մարմինը:
Бог же дает ему тело, якоже восхощет, и коемуждо семени свое тело.
39 Ամէն մարմին նոյն մարմինը չէ. հապա ուրի՛շ է մարդոց մարմինը, ուրիշ՝ անասուններուն մարմինը, ուրիշ՝ ձուկերունը, եւ ուրիշ՝ թռչուններունը:
Не всяка плоть таже плоть: но ина убо плоть человеком, ина же плоть скотом, ина же рыбам, ина же птицам.
40 Կան նաեւ երկնաւոր մարմիններ ու երկրաւոր մարմիններ. բայց երկնաւորներուն փառքը ուրի՛շ է, երկրաւորներունը՝ ուրիշ:
И телеса небесная, и телеса земная: но ина убо небесным слава, и ина земным:
41 Արեւին փառքը ուրիշ է, լուսինին փառքը՝ ուրիշ, եւ աստղերուն փառքը՝ ուրիշ. որովհետեւ մէկ աստղը փառքով կը տարբերի միւս աստղէն:
ина слава солнцу, и ина слава луне, и ина слава звездам: звезда бо от звезды разнствует во славе.
42 Այսպէս է նաեւ մեռելներուն յարութիւնը: Մարմինը կը սերմանուի ապականութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ անապականութեամբ.
Такожде и воскресение мертвых: сеется в тление, востает в нетлении:
43 կը սերմանուի անպատուութեամբ, ու յարութիւն կ՚առնէ փառքով. կը սերմանուի տկարութեամբ, եւ յարութիւն կ՚առնէ զօրութեամբ:
сеется не в честь, востает в славе: сеется в немощи, востает в силе:
44 Կը սերմանուի իբր շնչաւոր մարմին, ու յարութիւն կ՚առնէ իբր հոգեւոր մարմին: Շնչաւոր մարմին կայ, նաեւ հոգեւոր մարմին կայ,
сеется тело душевное, востает тело духовное. Есть тело душевное, и есть тело духовное.
45 եւ սա՛ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամ՝ եղաւ ապրող անձ». իսկ վերջին Ադամը՝ ապրեցնող հոգի:
Тако и писано есть: бысть первый человек Адам в душу живу, последний Адам в дух животворящь.
46 Բայց ո՛չ թէ նախ հոգեւորը, հապա՝ շնչաւորը, ու յետո՛յ՝ հոգեւորը:
Но не прежде духовное, но душевное, потом же духовное.
47 Առաջին մարդը երկրէն է՝ հողեղէն, բայց երկրորդ մարդը Տէրն է՝ երկինքէն:
Первый человек от земли, перстен: вторый человек Господь с небесе.
48 Ինչպէս հողեղէնն է՝ նոյնպէս ալ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորն է՝ նոյնպէս ալ երկնաւորներն են:
Яков перстный, такови и перстнии: и яков небесный, тацы же и небеснии:
49 Ինչպէս կը կրենք հողեղէնին պատկերը, նաեւ պիտի կրենք երկնաւորին պատկերը:
и якоже облекохомся во образ перстнаго, да облечемся и во образ небеснаго.
50 Ուրեմն սա՛ կ՚ըսեմ, եղբայրնե՛ր, թէ մարմին եւ արիւն չեն կրնար ժառանգել Աստուծոյ թագաւորութիւնը, ո՛չ ալ ապականութիւնը կը ժառանգէ անապականութիւն:
Сие же глаголю, братие, яко плоть и кровь Царствия Божия наследити не могут, ниже тление нетления наследствует.
51 Ահա՛ կը յայտնեմ ձեզի խորհուրդ մը. «Բոլորս պիտի չննջենք, բայց բոլորս ալ պիտի փոխուինք.
Се, тайну вам глаголю: вси бо не успнем, вси же изменимся
52 անմի՛ջապէս, ակնթարթի մը մէջ, վերջին փողին հնչելու ատենը. որովհետեւ փողը պիտի հնչէ, մեռելները յարութիւն պիտի առնեն՝ առանց ապականութեան, ու մենք ալ պիտի փոխուինք»:
вскоре, во мгновении ока, в последней трубе: вострубит бо, и мертвии востанут нетленни, и мы изменимся:
53 Որովհետեւ պէտք է որ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն:
подобает бо тленному сему облещися в нетление и мертвенному сему облещися в безсмертие.
54 Ուստի երբ այս ապականացու մարմինը հագնի անապականութիւն, եւ այս մահկանացուն հագնի անմահութիւն, այն ատեն պիտի իրագործուի այն խօսքը՝ որ գրուեցաւ. «Մահը ընկղմեցաւ յաղթութեան մէջ»:
Егда же тленное сие облечется в нетление и смертное сие облечется в безсмертие, тогда будет слово написанное: пожерта бысть смерть победою.
55 «Մա՛հ, ո՞ւր է խայթոցդ. դժո՛խք, ո՞ւր է յաղթութիւնդ»: (Hadēs g86)
Где ти, смерте, жало? Где ти, аде, победа? (Hadēs g86)
56 Մահուան խայթոցը մեղքն է, ու մեղքին զօրութիւնը՝ Օրէնքը:
Жало же смерти грех: сила же греха закон.
57 Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեզի յաղթութիւն կու տայ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով:
Богу же благодарение, давшему нам победу Господем нашим Иисус Христом.
58 Հետեւաբար, սիրելի՛ եղբայրներս, հաստատո՛ւն եւ անշա՛րժ եղէք, ու ամէն ատեն յառաջդիմեցէ՛ք Տէրոջ գործին մէջ, գիտնալով թէ ձեր աշխատանքը ընդունայն չէ Տէրոջմով:
Темже, братие моя возлюбленная, тверди бывайте, непоступни, избыточествующе в деле Господни всегда, ведяще, яко труд ваш несть тощь пред Господем.

< ԱՌԱՋԻՆ ԿՈՐՆԹԱՑԻՍ 15 >