< ՄԱՏԹԷՈՍ 3 >

1 Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում.
那時,洗者若翰出現在猶太曠野宣講說:
2 «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
「你們悔改吧!因為天國臨近了。」
3 Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»:
這人便是那藉先知依撒依亞所預言的:「在曠野有呼號者的聲音:你們該當預備上主的道路,修直衪的途徑。」
4 Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր:
這若翰穿著駱駝毛做的衣服,腰間束著皮帶,他的食物是蝗蟲和野蜜。
5 Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը,
那時,耶路撒冷、全猶太以及全約但河一帶的人;都出來到衪那裏去,
6 մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը:
承認自己的罪過,並在約但河裏受衪的洗。
7 Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից:
衪見到許多法利賽人和賽杜色人來受他的洗,就對他們說:「毒蛇的種類!誰指教你們逃避那即將來臨的忿怒﹖
8 Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք.
那麼,就結出與悔改相稱的果實吧!
9 եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել.
你們自己不要思念說:我們亞巴郎為父。我給你們說:天主能從這些石頭給亞巴郎興起子孫來。
10 որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում:
斧子已放在樹根上了,凡不結好果子的樹,必被砍倒,投入火中。
11 Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա,
我固然用水洗你們,為使你們悔改;但在我以後要來的那一位,比我更強,我連提衪的鞋也不配,衪要以聖神及火洗你們。
12 որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»:
衪的簸箕已在衪手中,衪要揚敬盡自己的禾場,將衪的麥粒收入倉內,至於糠秕,卻要用不滅的火焚燒。
13 Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու:
那時,耶穌由加里肋亞來到約但河若翰那裏,為受衪的洗;
14 Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»:
但若翰想要阻止衪說:「我本來需要受你的洗,而你卻來就我嗎﹖
15 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց:
耶穌回答衪說:「你暫且容許吧!因為我們應當這樣,以完成全義。」於是若翰就容許了衪。
16 Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ:
耶穌受洗後,立時從水裏上來,忽然天為他開了。他看見天主聖神有如鴿子降下,來到他上面;
17 Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
又有聲音由天上說:「這是我的愛子,我所喜悅的」

< ՄԱՏԹԷՈՍ 3 >