< ՄԱՏԹԷՈՍ 26 >

1 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց.
ཡཱིཤུརེཏཱན྄ པྲསྟཱཝཱན྄ སམཱཔྱ ཤིཥྱཱནཱུཙེ,
2 «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»:
ཡུཥྨཱབྷི རྫྙཱཏཾ དིནདྭཡཱཏ྄ པརཾ ནིསྟཱརམཧ ཨུཔསྠཱསྱཏི, ཏཏྲ མནུཛསུཏཿ ཀྲུཤེན ཧནྟུཾ པརཀརེཥུ སམརྤིཥྱཏེ།
3 Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճը
ཏཏཿ པརཾ པྲདྷཱནཡཱཛཀཱདྷྱཱཔཀཔྲཱཉྩཿ ཀིཡཕཱནཱམྣོ མཧཱཡཱཛཀསྱཱཊྚཱལིཀཱཡཱཾ མིལིཏྭཱ
4 եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն:
ཀེནོཔཱཡེན ཡཱིཤུཾ དྷྲྀཏྭཱ ཧནྟུཾ ཤཀྣུཡུརིཏི མནྟྲཡཱཉྩཀྲུཿ།
5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:
ཀིནྟུ ཏཻརུཀྟཾ མཧཀཱལེ ན དྷརྟྟཝྱཿ, དྷྲྀཏེ པྲཛཱནཱཾ ཀལཧེན བྷཝིཏུཾ ཤཀྱཏེ།
6 Երբ Յիսուս եկաւ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը,
ཏཏོ བཻཐནིཡཱཔུརེ ཤིམོནཱཁྱསྱ ཀུཥྛིནོ ཝེཤྨནི ཡཱིཤཽ ཏིཥྛཏི
7 նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել:
ཀཱཙན ཡོཥཱ ཤྭེཏོཔལབྷཱཛནེན མཧཱརྒྷྱཾ སུགནྡྷི ཏཻལམཱནཱིཡ བྷོཛནཱཡོཔཝིཤཏསྟསྱ ཤིརོབྷྱཥེཙཏ྄།
8 Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը,
ཀིནྟུ ཏདཱལོཀྱ ཏཙྪིཥྱཻཿ ཀུཔིཏཻརུཀྟཾ, ཀུཏ ཨིཏྠམཔཝྱཡཏེ?
9 քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»:
ཙེདིདཾ ཝྱཀྲེཥྱཏ, ཏརྷི བྷཱུརིམཱུལྱཾ པྲཱཔྱ དརིདྲེབྷྱོ ཝྱཏཱརིཥྱཏ།
10 Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց.
ཡཱིཤུནཱ ཏདཝགཏྱ ཏེ སམུདིཏཱཿ, ཡོཥཱམེནཱཾ ཀུཏོ དུཿཁིནཱིཾ ཀུརུཐ, སཱ མཱཾ པྲཏི སཱདྷུ ཀརྨྨཱཀཱརྵཱིཏ྄།
11 աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ:
ཡུཥྨཱཀམཾ སམཱིཔེ དརིདྲཱཿ སཏཏམེཝཱསཏེ, ཀིནྟུ ཡུཥྨཱཀམནྟིཀེཧཾ ནཱསེ སཏཏཾ།
12 Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:
སཱ མམ ཀཱཡོཔརི སུགནྡྷིཏཻལཾ སིཀྟྭཱ མམ ཤྨཤཱནདཱནཀརྨྨཱཀཱརྵཱིཏ྄།
13 Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց»:
ཨཏོཧཾ ཡུཥྨཱན྄ ཏཐྱཾ ཝདཱམི སཪྻྭསྨིན྄ ཛགཏི ཡཏྲ ཡཏྲཻཥ སུསམཱཙཱརཿ པྲཙཱརིཥྱཏེ, ཏཏྲ ཏཏྲཻཏསྱཱ ནཱཪྻྱཱཿ སྨརཎཱརྠམ྄ ཀརྨྨེདཾ པྲཙཱརིཥྱཏེ།
14 Այն ժամանակ Տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց.
ཏཏོ དྭཱདཤཤིཥྱཱཎཱམ྄ ཨཱིཥྐརིཡོཏཱིཡཡིཧཱུདཱནཱམཀ ཨེཀཿ ཤིཥྱཿ པྲདྷཱནཡཱཛཀཱནཱམནྟིཀཾ གཏྭཱ ཀཐིཏཝཱན྄,
15 «Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան:
ཡདི ཡུཥྨཱཀཾ ཀརེཥུ ཡཱིཤུཾ སམརྤཡཱམི, ཏརྷི ཀིཾ དཱསྱཐ? ཏདཱནཱིཾ ཏེ ཏསྨཻ ཏྲིཾཤནྨུདྲཱ དཱཏུཾ སྠིརཱིཀྲྀཏཝནྟཿ།
16 Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց:
ས ཏདཱརབྷྱ ཏཾ པརཀརེཥུ སམརྤཡིཏུཾ སུཡོགཾ ཙེཥྚིཏཝཱན྄།
17 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»:
ཨནནྟརཾ ཀིཎྭཤཱུནྱཔཱུཔཔཪྻྭཎཿ པྲཐམེཧྣི ཤིཥྱཱ ཡཱིཤུམ྄ ཨུཔགཏྱ པཔྲཙྪུཿ བྷཝཏྐྲྀཏེ ཀུཏྲ ཝཡཾ ནིསྟཱརམཧབྷོཛྱམ྄ ཨཱཡོཛཡིཥྱཱམཿ? བྷཝཏཿ ཀེཙྪཱ?
18 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»:
ཏདཱ ས གདིཏཝཱན྄, མདྷྱེནགརམམུཀཔུཾསཿ སམཱིཔཾ ཝྲཛིཏྭཱ ཝདཏ, གུརུ རྒདིཏཝཱན྄, མཏྐཱལཿ སཝིདྷཿ, སཧ ཤིཥྱཻསྟྭདཱལཡེ ནིསྟཱརམཧབྷོཛྱཾ བྷོཀྵྱེ།
19 Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը:
ཏདཱ ཤིཥྱཱ ཡཱིཤོསྟཱདྲྀཤནིདེཤཱནུརཱུཔཀརྨྨ ཝིདྷཱཡ ཏཏྲ ནིསྟཱརམཧབྷོཛྱམཱསཱདཡཱམཱསུཿ།
20 Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել:
ཏཏཿ སནྡྷྱཱཡཱཾ སཏྱཱཾ དྭཱདཤབྷིཿ ཤིཥྱཻཿ སཱཀཾ ས ནྱཝིཤཏ྄།
21 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»:
ཨཔརཾ བྷུཉྫཱན ཨུཀྟཝཱན྄ ཡུཥྨཱན྄ ཏཐྱཾ ཝདཱམི, ཡུཥྨཱཀམེཀོ མཱཾ པརཀརེཥུ སམརྤཡིཥྱཏི།
22 Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»:
ཏདཱ ཏེ྅ཏཱིཝ དུཿཁིཏཱ ཨེཀཻཀཤོ ཝཀྟུམཱརེབྷིརེ, ཧེ པྲབྷོ, ས ཀིམཧཾ?
23 Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու:
ཏཏཿ ས ཛགཱད, མཡཱ སཱཀཾ ཡོ ཛནོ བྷོཛནཔཱཏྲེ ཀརཾ སཾཀྵིཔཏི, ས ཨེཝ མཱཾ པརཀརེཥུ སམརྤཡིཥྱཏི།
24 Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»:
མནུཛསུཏམདྷི ཡཱདྲྀཤཾ ལིཁིཏམཱསྟེ, ཏདནུརཱུཔཱ ཏདྒཏི རྦྷཝིཥྱཏི; ཀིནྟུ ཡེན པུཾསཱ ས པརཀརེཥུ སམརྤཡིཥྱཏེ, ཧཱ ཧཱ ཙེཏ྄ ས ནཱཛནིཥྱཏ, ཏདཱ ཏསྱ ཀྵེམམབྷཝིཥྱཏ྄།
25 Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր:
ཏདཱ ཡིཧཱུདཱནཱམཱ ཡོ ཛནསྟཾ པརཀརེཥུ སམརྤཡིཥྱཏི, ས ཨུཀྟཝཱན྄, ཧེ གུརོ, ས ཀིམཧཾ? ཏཏཿ ས པྲཏྱུཀྟཝཱན྄, ཏྭཡཱ སཏྱཾ གདིཏམ྄།
26 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»:
ཨནནྟརཾ ཏེཥཱམཤནཀཱལེ ཡཱིཤུཿ པཱུཔམཱདཱཡེཤྭརཱིཡགུཎཱནནཱུདྱ བྷཾཀྟྭཱ ཤིཥྱེབྷྱཿ པྲདཱཡ ཛགཱད, མདྭཔུཿསྭརཱུཔམིམཾ གྲྀཧཱིཏྭཱ ཁཱདཏ།
27 Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց.
པཤྩཱཏ྄ ས ཀཾསཾ གྲྀཧླན྄ ཨཱིཤྭརཱིཡགུཎཱནནཱུདྱ ཏེབྷྱཿ པྲདཱཡ ཀཐིཏཝཱན྄, སཪྻྭཻ ཪྻུཥྨཱབྷིརནེན པཱཏཝྱཾ,
28 «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար:
ཡསྨཱདནེཀེཥཱཾ པཱཔམརྵཎཱཡ པཱཏིཏཾ ཡནྨནྣཱུཏྣནིཡམརཱུཔཤོཎིཏཾ ཏདེཏཏ྄།
29 Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»:
ཨཔརམཧཾ ནཱུཏྣགོསྟནཱིརསཾ ན པཱསྱཱམི, ཏཱཝཏ྄ གོསྟནཱིཕལརསཾ པུནཿ ཀདཱཔི ན པཱསྱཱམི།
30 Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:
པཤྩཱཏ྄ ཏེ གཱིཏམེཀཾ སཾགཱིཡ ཛཻཏུནཱཁྱགིརིཾ གཏཝནྟཿ།
31 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն:
ཏདཱནཱིཾ ཡཱིཤུསྟཱནཝོཙཏ྄, ཨསྱཱཾ རཛནྱཱམཧཾ ཡུཥྨཱཀཾ སཪྻྭེཥཱཾ ཝིགྷྣརཱུཔོ བྷཝིཥྱཱམི, ཡཏོ ལིཁིཏམཱསྟེ, "མེཥཱཎཱཾ རཀྵཀོ ཡསྟཾ པྲཧརིཥྱཱམྱཧཾ ཏཏཿ། མེཥཱཎཱཾ ནིཝཧོ ནཱུནཾ པྲཝིཀཱིརྞོ བྷཝིཥྱཏི"༎
32 Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»:
ཀིནྟུ ཤྨཤཱནཱཏ྄ སམུཏྠཱཡ ཡུཥྨཱཀམགྲེ྅ཧཾ གཱལཱིལཾ གམིཥྱཱམི།
33 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»:
པིཏརསྟཾ པྲོཝཱཙ, བྷཝཱཾཤྩེཏ྄ སཪྻྭེཥཱཾ ཝིགྷྣརཱུཔོ བྷཝཏི, ཏཐཱཔི མམ ན བྷཝིཥྱཏི།
34 Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»:
ཏཏོ ཡཱིཤུནཱ ས ཨུཀྟཿ, ཏུབྷྱམཧཾ ཏཐྱཾ ཀཐཡཱམི, ཡཱམིནྱཱམསྱཱཾ ཙརཎཱཡུདྷསྱ རཝཱཏ྄ པཱུཪྻྭཾ ཏྭཾ མཱཾ ཏྲི རྣཱངྒཱིཀརིཥྱསི།
35 Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ:
ཏཏཿ པིཏར ཨུདིཏཝཱན྄, ཡདྱཔི ཏྭཡཱ སམཾ མརྟྟཝྱཾ, ཏཐཱཔི ཀདཱཔི ཏྭཱཾ ན ནཱངྒཱིཀརིཥྱཱམི; ཏཐཻཝ སཪྻྭེ ཤིཥྱཱཤྩོཙུཿ།
36 Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»:
ཨནནྟརཾ ཡཱིཤུཿ ཤིཥྱཻཿ སཱཀཾ གེཏྴིམཱནཱིནཱམཀཾ སྠཱནཾ པྲསྠཱཡ ཏེབྷྱཿ ཀཐིཏཝཱན྄, ཨདཿ སྠཱནཾ གཏྭཱ ཡཱཝདཧཾ པྲཱརྠཡིཥྱེ ཏཱཝད྄ ཡཱུཡམཏྲོཔཝིཤཏ།
37 Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել:
པཤྩཱཏ྄ ས པིཏརཾ སིཝདིཡསུཏཽ ཙ སངྒིནཿ ཀྲྀཏྭཱ གཏཝཱན྄, ཤོཀཱཀུལོ྅ཏཱིཝ ཝྱཐིཏཤྩ བབྷཱུཝ།
38 Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»:
ཏཱནཝཱདཱིཙྩ མྲྀཏིཡཱཏནེཝ མཏྤྲཱཎཱནཱཾ ཡཱཏནཱ ཛཱཡཏེ, ཡཱུཡམཏྲ མཡཱ སཱརྡྡྷཾ ཛཱགྲྀཏ།
39 Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»:
ཏཏཿ ས ཀིཉྩིདྡཱུརཾ གཏྭཱདྷོམུཁཿ པཏན྄ པྲཱརྠཡཱཉྩཀྲེ, ཧེ མཏྤིཏཪྻདི བྷཝིཏུཾ ཤཀྣོཏི, ཏརྷི ཀཾསོ྅ཡཾ མཏྟོ དཱུརཾ ཡཱཏུ; ཀིནྟུ མདིཙྪཱཝཏ྄ ན བྷཝཏུ, ཏྭདིཙྪཱཝད྄ བྷཝཏུ།
40 Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ:
ཏཏཿ ས ཤིཥྱཱནུཔེཏྱ ཏཱན྄ ནིདྲཏོ ནིརཱིཀྵྱ པིཏརཱཡ ཀཐཡཱམཱས, ཡཱུཡཾ མཡཱ སཱཀཾ དཎྜམེཀམཔི ཛཱགརིཏུཾ ནཱཤནྐུཏ?
41 Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»:
པརཱིཀྵཱཡཱཾ ན པཏིཏུཾ ཛཱགྲྀཏ པྲཱརྠཡདྷྭཉྩ; ཨཱཏྨཱ སམུདྱཏོསྟི, ཀིནྟུ ཝཔུ རྡུརྦྦལཾ།
42 Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»:
ས དྭིཏཱིཡཝཱརཾ པྲཱརྠཡཱཉྩཀྲེ, ཧེ མཏྟཱཏ, ན པཱིཏེ ཡདི ཀཾསམིདཾ མཏྟོ དཱུརཾ ཡཱཏུཾ ན ཤཀྣོཏི, ཏརྷི ཏྭདིཙྪཱཝད྄ བྷཝཏུ།
43 Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին:
ས པུནརེཏྱ ཏཱན྄ ནིདྲཏོ དདརྴ, ཡཏསྟེཥཱཾ ནེཏྲཱཎི ནིདྲཡཱ པཱུརྞཱནྱཱསན྄།
44 Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց:
པཤྩཱཏ྄ ས ཏཱན྄ ཝིཧཱཡ ཝྲཛིཏྭཱ ཏྲྀཏཱིཡཝཱརཾ པཱུཪྻྭཝཏ྄ ཀཐཡན྄ པྲཱརྠིཏཝཱན྄།
45 Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում:
ཏཏཿ ཤིཥྱཱནུཔཱགཏྱ གདིཏཝཱན྄, སཱམྤྲཏཾ ཤཡཱནཱཿ ཀིཾ ཝིཤྲཱམྱཐ? པཤྱཏ, སམཡ ཨུཔཱསྠཱཏ྄, མནུཛསུཏཿ པཱཔིནཱཾ ཀརེཥུ སམརྤྱཏེ།
46 Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»:
ཨུཏྟིཥྛཏ, ཝཡཾ ཡཱམཿ, ཡོ མཱཾ པརཀརེཥུ མསརྤཡིཥྱཏི, པཤྱཏ, ས སམཱིཔམཱཡཱཏི།
47 Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով:
ཨེཏཏྐཐཱཀཐནཀཱལེ དྭཱདཤཤིཥྱཱཎཱམེཀོ ཡིཧཱུདཱནཱམཀོ མུཁྱཡཱཛཀལོཀཔྲཱཙཱིནཻཿ པྲཧིཏཱན྄ ཨསིདྷཱརིཡཥྚིདྷཱརིཎོ མནུཛཱན྄ གྲྀཧཱིཏྭཱ ཏཏྶམཱིཔམུཔཏསྠཽ།
48 Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»:
ཨསཽ པརཀརེཥྭརྤཡིཏཱ པཱུཪྻྭཾ ཏཱན྄ ཨིཏྠཾ སངྐེཏཡཱམཱས, ཡམཧཾ ཙུམྦིཥྱེ, སོ྅སཽ མནུཛཿ, སཨེཝ ཡུཥྨཱབྷི རྡྷཱཪྻྱཏཱཾ།
49 Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց:
ཏདཱ ས སཔདི ཡཱིཤུམུཔཱགཏྱ ཧེ གུརོ, པྲཎམཱམཱིཏྱུཀྟྭཱ ཏཾ ཙུཙུམྦེ།
50 Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին:
ཏདཱ ཡཱིཤུསྟམུཝཱཙ, ཧེ མིཏྲཾ ཀིམརྠམཱགཏོསི? ཏདཱ ཏཻརཱགཏྱ ཡཱིཤུརཱཀྲམྱ དགྷྲེ།
51 Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց:
ཏཏོ ཡཱིཤོཿ སངྒིནཱམེཀཿ ཀརཾ པྲསཱཪྻྱ ཀོཥཱདསིཾ བཧིཥྐྲྀཏྱ མཧཱཡཱཛཀསྱ དཱསམེཀམཱཧཏྱ ཏསྱ ཀརྞཾ ཙིཙྪེད།
52 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն:
ཏཏོ ཡཱིཤུསྟཾ ཛགཱད, ཁཌྒཾ སྭསྠཱནེ ནིདྷེཧི ཡཏོ ཡེ ཡེ ཛནཱ ཨསིཾ དྷཱརཡནྟི, ཏཨེཝཱསིནཱ ཝིནཤྱནྟི།
53 Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր:
ཨཔརཾ པིཏཱ ཡཐཱ མདནྟིཀཾ སྭརྒཱིཡདཱུཏཱནཱཾ དྭཱདཤཝཱཧིནཱིཏོ྅དྷིཀཾ པྲཧིཎུཡཱཏ྄ མཡཱ ཏམུདྡིཤྱེདཱནཱིམེཝ ཏཐཱ པྲཱརྠཡིཏུཾ ན ཤཀྱཏེ, ཏྭཡཱ ཀིམིཏྠཾ ཛྙཱཡཏེ?
54 Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»:
ཏཐཱ སཏཱིཏྠཾ གྷཊིཥྱཏེ དྷརྨྨཔུསྟཀསྱ ཡདིདཾ ཝཱཀྱཾ ཏཏ྄ ཀཐཾ སིདྷྱེཏ྄?
55 Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք.
ཏདཱནཱིཾ ཡཱིཤུ རྫནནིཝཧཾ ཛགཱད, ཡཱུཡཾ ཁཌྒཡཥྚཱིན྄ ཨཱདཱཡ མཱཾ ཀིཾ ཙཽརཾ དྷརྟྟུམཱཡཱཏཱཿ? ཨཧཾ པྲཏྱཧཾ ཡུཥྨཱབྷིཿ སཱཀམུཔཝིཤྱ སམུཔཱདིཤཾ, ཏདཱ མཱཾ ནཱདྷརཏ;
56 բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան:
ཀིནྟུ བྷཝིཥྱདྭཱདིནཱཾ ཝཱཀྱཱནཱཾ སཾསིདྡྷཡེ སཪྻྭམེཏདབྷཱུཏ྄། ཏདཱ སཪྻྭེ ཤིཥྱཱསྟཾ ཝིཧཱཡ པལཱཡནྟ།
57 Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին:
ཨནནྟརཾ ཏེ མནུཛཱ ཡཱིཤུཾ དྷྲྀཏྭཱ ཡཏྲཱདྷྱཱཔཀཔྲཱཉྩཿ པརིཥདཾ ཀུཪྻྭནྟ ཨུཔཱཝིཤན྄ ཏཏྲ ཀིཡཕཱནཱམཀམཧཱཡཱཛཀསྱཱནྟིཀཾ ནིནྱུཿ།
58 Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը:
ཀིནྟུ ཤེཥེ ཀིཾ བྷཝིཥྱཏཱིཏི ཝེཏྟུཾ པིཏརོ དཱུརེ ཏཏྤཤྩཱད྄ ཝྲཛིཏྭཱ མཧཱཡཱཛཀསྱཱཊྚཱལིཀཱཾ པྲཝིཤྱ དཱསཻཿ སཧིཏ ཨུཔཱཝིཤཏ྄།
59 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն,
ཏདཱནཱིཾ པྲདྷཱནཡཱཛཀཔྲཱཙཱིནམནྟྲིཎཿ སཪྻྭེ ཡཱིཤུཾ ཧནྟུཾ མྲྀཥཱསཱཀྵྱམ྄ ཨལིཔྶནྟ,
60 բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ.
ཀིནྟུ ན ལེབྷིརེ། ཨནེཀེཥུ མྲྀཥཱསཱཀྵིཥྭཱགཏེཥྭཔི ཏནྣ པྲཱཔུཿ།
61 ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»:
ཤེཥེ དྭཽ མྲྀཥཱསཱཀྵིཎཱཝཱགཏྱ ཛགདཏུཿ, པུམཱནཡམཀཐཡཏ྄, ཨཧམཱིཤྭརམནྡིརཾ བྷཾཀྟྭཱ དིནཏྲཡམདྷྱེ ཏནྣིརྨྨཱཏུཾ ཤཀྣོམི།
62 Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»:
ཏདཱ མཧཱཡཱཛཀ ཨུཏྠཱཡ ཡཱིཤུམ྄ ཨཝཱདཱིཏ྄། ཏྭཾ ཀིམཔི ན པྲཏིཝདསི? ཏྭཱམདྷི ཀིམེཏེ སཱཀྵྱཾ ཝདནྟི?
63 Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»:
ཀིནྟུ ཡཱིཤུ རྨཽནཱིབྷཱུཡ ཏསྱཽ། ཏཏོ མཧཱཡཱཛཀ ཨུཀྟཝཱན྄, ཏྭཱམ྄ ཨམརེཤྭརནཱམྣཱ ཤཔཡཱམི, ཏྭམཱིཤྭརསྱ པུཏྲོ྅བྷིཥིཀྟོ བྷཝསི ནཝེཏི ཝད།
64 Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»:
ཡཱིཤུཿ པྲཏྱཝདཏ྄, ཏྭཾ སཏྱམུཀྟཝཱན྄; ཨཧཾ ཡུཥྨཱན྄ ཏཐྱཾ ཝདཱམི, ཨིཏཿཔརཾ མནུཛསུཏཾ སཪྻྭཤཀྟིམཏོ དཀྵིཎཔཱརྴྭེ སྠཱཏུཾ གགཎསྠཾ ཛལདྷརཱནཱརུཧྱཱཡཱནྟཾ ཝཱིཀྵདྷྭེ།
65 Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը:
ཏདཱ མཧཱཡཱཛཀོ ནིཛཝསནཾ ཚིཏྟྭཱ ཛགཱད, ཨེཥ ཨཱིཤྭརཾ ནིནྡིཏཝཱན྄, ཨསྨཱཀམཔརསཱཀྵྱེཎ ཀིཾ པྲཡོཛནཾ? པཤྱཏ, ཡཱུཡམེཝཱསྱཱསྱཱད྄ ཨཱིཤྭརནིནྡཱཾ ཤྲུཏཝནྟཿ,
66 Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է:
ཡུཥྨཱབྷིཿ ཀིཾ ཝིཝིཙྱཏེ? ཏེ པྲཏྱཱུཙུཿ, ཝདྷཱརྷོ྅ཡཾ།
67 Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին.
ཏཏོ ལོཀཻསྟདཱསྱེ ནིཥྛཱིཝིཏཾ ཀེཙིཏ྄ པྲཏལམཱཧཏྱ ཀེཙིཙྩ ཙཔེཊམཱཧཏྱ བབྷཱཥིརེ,
68 «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»:
ཧེ ཁྲཱིཥྚ ཏྭཱཾ ཀཤྩཔེཊམཱཧཏཝཱན྄? ཨིཏི གཎཡིཏྭཱ ཝདཱསྨཱན྄།
69 Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»:
པིཏརོ བཧིརངྒན ཨུཔཝིཤཏི, ཏདཱནཱིམེཀཱ དཱསཱི ཏམུཔཱགཏྱ བབྷཱཥེ, ཏྭཾ གཱལཱིལཱིཡཡཱིཤོཿ སཧཙརཨེཀཿ།
70 Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»:
ཀིནྟུ ས སཪྻྭེཥཱཾ སམཀྵམ྄ ཨནངྒཱིཀྲྀཏྱཱཝཱདཱིཏ྄, ཏྭཡཱ ཡདུཙྱཏེ, ཏདརྠམཧཾ ན ཝེདྨི།
71 Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»:
ཏདཱ ཏསྨིན྄ བཧིརྡྭཱརཾ གཏེ ྅ནྱཱ དཱསཱི ཏཾ ནིརཱིཀྵྱ ཏཏྲཏྱཛནཱནཝདཏ྄, ཨཡམཔི ནཱསརཏཱིཡཡཱིཤུནཱ སཱརྡྡྷམ྄ ཨཱསཱིཏ྄།
72 Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում:
ཏཏཿ ས ཤཔཐེན པུནརནངྒཱིཀྲྀཏྱ ཀཐིཏཝཱན྄, ཏཾ ནརཾ ན པརིཙིནོམི།
73 Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»:
ཀྵཎཱཏ྄ པརཾ ཏིཥྛནྟོ ཛནཱ ཨེཏྱ པིཏརམ྄ ཨཝདན྄, ཏྭམཝཤྱཾ ཏེཥཱམེཀ ཨིཏི ཏྭདུཙྩཱརཎམེཝ དྱོཏཡཏི།
74 Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց:
ཀིནྟུ སོ྅བྷིཤཔྱ ཀཐིཏཝཱན྄, ཏཾ ཛནཾ ནཱཧཾ པརིཙིནོམི, ཏདཱ སཔདི ཀུཀྐུཊོ རུརཱཝ།
75 Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:
ཀུཀྐུཊརཝཱཏ྄ པྲཱཀ྄ ཏྭཾ མཱཾ ཏྲིརཔཱཧྣོཥྱསེ, ཡཻཥཱ ཝཱག྄ ཡཱིཤུནཱཝཱདི ཏཱཾ པིཏརཿ སཾསྨྲྀཏྱ བཧིརིཏྭཱ ཁེདཱད྄ བྷྲྀཤཾ ཙཀྲནྡ།

< ՄԱՏԹԷՈՍ 26 >