< ՄԱՏԹԷՈՍ 25 >

1 «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան:
,天國好比十個童女,拿著自己的燈,出去迎接新郎。
2 Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:
他們中五個是糊塗的,五個是明智的。
3 Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին:
糊塗的拿了燈,卻沒有隨身帶油;
4 Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին:
而明智的拿了燈,並且在壺裏帶了油。
5 Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան:
因為新郎遲廷,她們都打盹睡著了。
6 Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք:
半夜有人喊說:新郎來了,你們出來迎接吧!
7 Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին:
那些童女遂都起來,裝備她們的燈。
8 Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»:
糊塗的對明智的說:把妳們的油,分些給我們吧!因為我們的燈快要滅了!
9 Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»:
明智的答說:怕為我各妳們都不夠,更好妳們到賣油的那裏去,為自己買吧!
10 Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց:
好們去買的時候,新郎到了,那準備好了的,就同他進去,共赴婚宴;門遂關上了。
11 Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»:
末後,其餘的童女也來了,說:主啊!主啊!給我們開門吧!
12 Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»:
他卻答說:我實在告訴妳們:我不認識妳們。
13 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:
所以你們該醒寤,因為你們不知道那日子,也不知道那時辰。
14 «Նոյնպէս, մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց.
天國又如一個要遠行的人,將自己的僕人叫來,把財產托付給他們:
15 մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. եւ գնաց:
按照他們的才能,一個給了五個「塔冷通」,一個給了二個,一個給了一個;然後動身走了。
16 Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգ եւս շահեց:
那領了五個「塔冷通」的,立刻去用來營業,另外賺了五個。
17 Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու եւս շահեց:
同樣,那領了二個的,也另外賺了二個。
18 Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց:
那領了一個的,卻去掘開地,把主人的銀子藏了。
19 Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ:
過了多時,僕人的主人回來了,便與他們算賬。
20 Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար եւս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի»:
那領了五個「塔冷通」的前來,呈上另外五個「塔冷通」說:主啊!你曾交給我五個「塔冷通」,看,我賺了另外五個「塔冷通」。
21 Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:
主人對他說:好!善良忠信的僕人,你既在少許事上忠信,我必委派你營理許多大事:進入你主人的福樂吧!
22 Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի»:
那領了二個「塔冷通」的也前來說:主啊!你曾交給我兩個「塔冷通」,看,我賺了另外兩個「塔冷通」。
23 Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»:
主人對他說:好!善良忠信的僕人,你既在少許事上忠信,我必委派你營理理許多大事:進入你主人的福樂吧!
24 Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել.
隨後那領了一個「塔冷通」的也前來說:主啊!我原知道你是個刻薄的人,在你沒有下種的地方收割,在你沒有散布的地方聚斂。
25 վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»:
因為我害怕,所以我去把你的「塔冷通」藏下地下;看,你的仍還給你。
26 Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «Չա՛ր եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել.
主人回答說:可惡懶惰的僕人!你既知道:我在沒有下種的地方收割,在沒有敵布的地方聚斂;
27 դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է:
那麼,你就該把我銀子,交給錢莊裏的人,待我回來時,把我的連本帶利回。
28 Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի.
所以,你們這個「塔冷通」從他手中奪過來,給那有了十個「塔冷通」的,
29 քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի:
因為凡是有的,還要給他,叫他富裕;那沒有的,連他所有的,也要由他手中奪去。
30 Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»:
至於這無用的僕人,你們把他丟在外面的黑暗中,在那裏必有哀號和切齒。
31 «Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ,
當人子在自己的光榮中,與眾天使一同降來時,那時,衪要坐在光榮的寶座上,
32 ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից:
一切民族,都要聚在衪面前;衪要把他們彼此分開如同牧人分開綿羊和山羊一樣。
33 Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին:
把綿羊放在己的右邊,山羊在左邊。
34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը.
那時,君王要對那些在衪右邊的說:我父所祝福的,你們來吧!承受自創世以來,給你們預備了的國度吧!
35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք,
因為我餓了,你們給了我吃的;我渴了,你們給了我喝的;我作客,你們收留了我;
36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք»:
我赤身露體,你們給了我穿的;我患病,你們看顧了我;我在監裏,你們來探了我。
37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք.
那時,義人回答衪說:主啊!我們什麼時候見了你饑餓而供養了你,或口渴而給了你喝的?
38 ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք.
我們什麼時候見了你作客,而收留了你,或赤身露體而給了你穿的?
39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի»:
我們什麼時候見了你患病,或在監裏而來探望過你?
40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»:
君王便回答他門說:我實在告訴你們:凡你們對我這些最小兄弟中的一個所做的,就是對我做的。
41 Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. (aiōnios g166)
然後衪又對那些在衪左邊的說:可咒罵的,離開我,到那給魔鬼和他的使者預備的永火裏去吧! (aiōnios g166)
42 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք,
因為我餓了,你們沒有給我吃的;我渴了,你們沒有我喝的;
43 օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք»:
我作客,你你們沒有收留我;我赤身露身,你們沒有給我穿的;我患病或在監裏,你們沒有來探望我。
44 Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք»:
那時,他們也要回答說:主啊!我們幾時見了你飢餓,或口渴,或作客,或赤身露體,或有病,或坐監,而我們沒有給你效勞?
45 Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք»:
那時君王回答們們說:我實在告訴你們:凡你們沒有給這些最小中的一個所做的,便是沒有給我做。
46 Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»: (aiōnios g166)
這些人要進入永罰,而那些義人卻要進入求生。」 (aiōnios g166)

< ՄԱՏԹԷՈՍ 25 >