< ՄԱՏԹԷՈՍ 22 >

1 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց.
ᏥᏌᏃ ᎤᏁᏨ ᏔᎵᏁ ᏚᏟᎶᏍᏓᏁᎸᎩ, ᎯᎠ ᏄᏪᏒᎩ;
2 «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց:
ᎦᎸᎳᏗ ᎤᏤᎵᎪᎯ ᎾᏍᎩᏯᏉ ᎩᎶ ᎤᎬᏫᏳᎯ ᏧᏛᏅᎢᏍᏔᏁ ᏣᎦᏨᏍᏙᏗᏱ ᎤᏪᏥ ᎠᏫᏅ,
3 Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ:
ᎠᎴ ᏥᏚᏅᏎ ᏧᏅᏏᏓᏍᏗ ᏧᏂᏯᏅᎲᏍᏗᏱ ᏫᎨᏥᏯᏅᏛ ᏕᎨᎦᏨᏍᏗᏍᎬ ᎤᏂᎷᎯᏍᏗᏱ; ᎠᏎᏃ ᏗᎤᏂᏳᎸᏁᏉ ᏅᏓᏳᏁᏅᏍᏗᏱ.
4 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»:
ᏔᎵᏁᏃ ᏅᏩᎾᏓᎴ ᏧᏅᏏᏓᏍᏗ ᏚᏅᏎᎢ, ᎯᎠ ᏂᏚᏪᏎᎴᎢ; ᎯᎠ ᏫᏂᏗᏥᏪᏏ ᏫᎨᏥᏯᏅᏛ; ᎬᏂᏳᏉ ᎠᏆᏛᏅᎢᏍᏗ ᎠᎵᏍᏓᏴᏗ, ᏗᏆᏤᎵ ᏩᎦ ᎠᎴ ᏗᎦᎵᏦᏔᏅᎯ ᏚᏂᎸ, ᏂᎦᏗᏳᏃ ᎠᏛᏅᎢᏍᏔᏃᏅᎯ; ᏕᎨᎦᏨᏍᏗᏍᎬ ᎢᏥᎷᎩ.
5 Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին.
ᎠᏎᏃ ᏅᎵᏌᎵᏉ ᏗᎤᏂᏰᎸᏁᎢ, ᎠᎴ ᎤᏣᏘᏂᏉ ᏭᏂᎶᏎᎢ, ᎠᏏᏴᏫ ᏧᎶᎨᏒᎢ, ᏐᎢᏃ ᎤᏃᏙᏗᏱ.
6 ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին:
ᎠᏂᏐᎢᏃ ᏚᏂᏂᏴᎮ ᏧᏅᏏᏓᏍᏗ, ᎠᎴ ᏗᎬᏩᏂᏐᏢᏔᏁᎢ, ᎠᎴ ᏚᏂᎴᎢ.
7 Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը:
ᎿᎭᏉᏃ ᎤᎬᏫᏳᎯ ᎤᏛᎦᏅ ᎤᏔᎳᏬᏎᎢ, ᎠᎴ ᏚᏅᏎ ᏧᏤᎵ ᎠᏂᏯᏫᏍᎩ, ᎠᎴ ᏫᏚᏂᎴ ᎾᏍᎩ ᏧᎾᏓᎸᎯ, ᎠᎴ ᏭᎾᎪᎲᏍᏔᏁ ᎤᏂᏚᎲᎢ.
8 Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին:
ᎿᎭᏉᏃ ᎯᎠ ᏂᏚᏪᏎᎴ ᏧᏅᏏᏓᏍᏗ; ᏗᎨᎦᏨᏍᏙᏗᏱ ᎠᏛᏅᎢᏍᏗ, ᎠᏎᏃ ᏫᎨᏥᏯᏅᏛ ᎥᏝ ᏰᎵ ᏱᎾᏃᏎ ᎤᏂᎷᎯᏍᏱ.
9 Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»:
ᎾᏍᎩᏃ ᎢᏳᏍᏗ ᏕᎦᏅᎿᎭᏩᏗᏒ ᏫᏥᎶᎯ, ᎾᏂᎥᏃ ᏕᏥᏩᏘᏍᎨᏍᏗ ᏕᏥᏁᏤᎮᏍᏗ ᎤᏂᎷᎯᏍᏗᏱ ᎠᏂ ᏙᏗᎨᎦᏨᏍᏔᏂᏒᎢ.
10 Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով:
ᎰᏩᏃ ᎾᏍᎩ ᏧᏅᏏᏓᏍᏗ ᏕᎦᏅᎿᎭᏩᏗᏒ ᏭᏂᎶᏎᎢ, ᎠᎴ ᎤᏂᏟᏌᏁ ᎾᏂᎥ ᏚᏂᏩᏛᎲ ᎤᏂᏲ ᎠᎴ ᎠᏃᏍᏛ; ᎿᎭᏉᏃ ᏙᏗᎨᎦᏨᏍᏔᏂᏒ ᏰᎵ ᏄᎵᏍᏔᏂᎴ ᎠᎾᎵᏍᏓᏴᎲᏍᎩ.
11 Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց.
ᎿᎭᏉᏃ ᎤᏴᎸ ᎤᎬᏫᏳᎯ ᏚᎦᏔᏂᎸ ᎠᎾᎵᏍᏓᏴᎲᏍᎩ, ᎤᎪᎮ ᎾᎿᎭᎠᏏᏴᏫ ᏄᏄᏩᎥᎾ ᎨᏎ ᏕᎨᎦᏨᏍᏗᏍᎬ ᎠᏄᏬᏍᏗ.
12 «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց:
ᎯᎠᏃ ᏄᏪᏎᎴᎢ; ᎩᎾᎵᎢ, ᎦᏙᏃ ᎠᏂ ᎥᎯᏴᎵᎦ ᏂᏣᏄᏩᎥᎾ ᎢᎩ ᏕᎨᎦᏨᏍᏗᏍᎬ ᎠᏄᏬᏍᏗ? ᎡᎳᏪᏱᏉᏃ ᎨᏎᎢ.
13 Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.
ᎿᎭᏉᏃ ᎤᎬᏫᏳᎯ ᎯᎠ ᏂᏚᏪᏎᎴ ᎨᏥᏅᏏᏓᏍᏗ; ᎡᏣᎸᏣ ᏧᏬᏰᏂ ᎠᎴ ᏧᎳᏏᏕᏂ; ᎠᎴ ᎡᏥᎾᏫᏛ, ᎠᎴ ᎥᏙᏱᏗᏢ ᏧᎵᏏᎬ ᏪᏣᏓᎤᎦ. ᎾᎿᎭᏓᏂᏴᎨᏍᏗ ᎠᎴ ᏓᏂᎸᏓᎩᏍᎨᏍᏗ ᏓᏂᏄᏙᎬᎢ.
14 որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:
ᎤᏂᏣᏘᏰᏃ ᎨᏥᏯᏅᏛ, ᎠᏎᏃ ᎠᏂᎩᏲᎵᏳ ᎨᎦᏑᏰᏛ.
15 Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն:
ᎿᎭᏉᏃ ᎠᏂᏆᎵᏏ ᎤᏁᏅᏒᎩ ᏭᏂᏃᎮᎸᎩ ᎢᏳᎾᏛᏁᏗᏱ ᎤᏂᏌᏛᏗᏱ ᎦᏬᏂᏍᎬᎢ.
16 Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծու ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չ»ս անում:
ᏚᏂᏅᏒᎩᏃ ᏤᏙᎲ ᎬᏩᏂᏍᏓᏩᏗᏙᎯ ᎠᎴ ᎡᎶᏛ ᎬᏩᏍᏕᎵᏍᎩ, ᎯᎠ ᏄᏂᏪᏒᎩ; ᏔᏕᏲᎲᏍᎩ, ᎣᏥᎦᏔᎭ ᎤᏙᎯᏳᎩᏯ ᎨᏒ ᏂᎯ, ᎠᎴ ᎤᏁᎳᏅᎯ ᎤᏤᎵᎦ ᏚᏳᎪᏛ ᏕᎭᏕᏲᎲᏍᎬᎢ, ᎥᏝ ᎠᎴ ᏴᏫ ᏱᏘᎾᏰᏍᎦ, ᎥᏝᏰᏃ ᏄᎾᏍᏛᏉ ᏴᏫ ᏱᏘᎸᏉᏙᎢ.
17 Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»:
ᎾᏍᎩ ᎢᏳᏍᏗ ᏍᎩᏃᎲᏏ, ᎦᏙ ᎮᎵᎭ? ᏥᏌ ᏚᏳᎪᏗ ᏏᏌ ᎠᎫᏴᎡᏗᏱ ᎠᏰᎵ ᎠᎫᏴᏗ ᎨᏒᎢ; ᏝᎨ?
18 Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր,
ᎠᏎᏃ ᏥᏌ ᎤᏙᎴᎰᏒᎩ ᎤᏲᏉ ᎠᎾᏓᏅᏖᏍᎬᎢ, ᎠᎴ ᎯᎠ ᏂᏚᏪᏎᎸᎩ; ᎦᏙᏃ ᎢᏍᎩᏌᏛᎥᏍᎦ, ᎢᏣᏠᎾᏍᏗ?
19 ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին:
ᏥᎪᏩᏛ ᎠᏕᎸ ᎠᏰᎵ ᎠᎫᏴᏙᏗ. ᎠᎩᏏᏃ ᏧᎬᏩᎶᏗ ᎬᏩᏲᎮᎸᎩ.
20 Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»:
ᎯᎠᏃ ᏂᏚᏪᎭᎸᎩ; ᎦᎪ ᎯᎠ ᏓᎦᏟᎶᏍᏗ, ᎠᎴ ᎦᎪ ᎠᏥᏃᎮᎭ ᎯᎠ ᏥᎪᏪᎳ?
21 Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»:
ᏏᏌ, ᎤᎾᏛᏅᎩ. ᎯᎠᏃ ᏂᏚᏪᏎᎸᎩ; ᏏᏌ ᎠᏗᎾ ᎡᏥᎲᏏ ᏏᏌ ᎤᏤᎵᎦ, ᎤᏁᎳᏅᎯᏃ ᎤᏁᎳᏅᎯ ᎤᏤᎵᎦ.
22 Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին:
ᎤᎾᏛᎦᏅᏃ ᎤᏂᏍᏆᏂᎪᏒᎩ, ᎠᎴ ᎤᎾᏓᏅᎡᎸᎩ.
23 Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին.
ᎾᎯᏳ ᎢᎦ ᎠᏂᏌᏚᏏ ᏗᎴᎯᏐᏗ ᎨᏒ ᎤᎾᏜᏓᏏᏛᎡᎯ ᎬᏩᎷᏤᎸᎩ, ᎠᎴ ᎬᏩᏛᏛᏅᎩ,
24 «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի:
ᎯᎠ ᏄᏂᏪᏒᎩ; ᏔᏕᏲᎲᏍᎩ, ᎼᏏ ᎤᏁᏤ ᎯᎠ ᏄᏪᏎᎢ; ᎢᏳᏃ ᎠᏍᎦᏯ ᎠᏲᎱᏍᎨᏍᏗ ᏧᏪᏥ ᎾᏁᎲᎾ ᎨᏎᏍᏗ, ᏗᎾᏓᏅᏟ ᎠᏓᏰᎨᏍᏗ ᎤᏓᏴᏛ, ᎾᏍᎩᏃ ᏓᏛᎯᏍᏓᏁᎮᏍᏗ ᏗᏂᏲᎵ ᏗᎾᏓᏅᏟ.
25 Մեզ մօտ եօթը եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց:
ᎾᏍᎩᏃ ᎠᏴ ᎣᏤᎲ ᎠᏁᎲᎩ ᎦᎵᏉᎩ ᎢᏯᏂᏛ ᎠᎾᏓᏅᏟ; ᎤᏓᏂᎵᎨᏃ ᎤᏕᏒᏅ ᎤᏲᎱᏒᏉ, ᏧᏪᏥᏃ ᎾᏁᎲᎾ ᎨᏒ ᎢᏳᏍᏗ ᎤᏓᎵᎢ ᎤᏪᎪᏓᏁᎸ ᎤᏅᏟ.
26 Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը:
ᎾᏍᎩᏯ ᎾᏍᏉ ᏔᎵᏁᎢ, ᎠᎴ ᏦᎢᏁᎢ, ᎦᎵᏉᎩᏁ ᏫᎬᏗᏍᎩ.
27 Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ:
ᎤᎵᏍᏆᎸᏗᏃ ᎠᎨᏴ ᎾᏍᏉ ᎤᏲᎱᏒᎩ.
28 Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»:
ᎾᏍᎩ ᎢᏳᏍᏗ ᎿᎭᏉ ᏧᏂᏲᎱᏒᎯ ᏓᎾᎴᎯᏌᏅᎭ, ᎦᎪ ᎤᏓᎵᎢ ᎨᏎᏍᏗ ᎾᏍᎩ ᎦᎵᏉᎩ ᎢᏯᏂᏛ ᎨᏒᎢ?
29 Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծու զօրութիւնը.
ᏥᏌ ᎤᏁᏨ ᎯᎠ ᏂᏚᏪᏎᎸᎩ; ᎢᏥᎵᏓᏍᏗᎭ ᏂᏥᎦᏔᎥᎾ ᎨᏒ ᎢᏳᏍᏗ ᏄᏍᏛ ᎪᏪᎸᎢ, ᎠᎴ ᏄᎵᏂᎬᎬ ᎤᏁᎳᏅᎯ.
30 որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդու գնում, այլ կը լինեն՝ ինչպէս հրեշտակները երկնքում:
ᏧᏂᏲᎱᏒᎯᏰᏃ ᏓᎾᎴᎯᏌᏅᎭ, ᎥᏝ ᏱᏓᎾᏕᏒᎲᏍᎪᎢ, ᎥᏝ ᎠᎴ ᏱᏗᎨᏥᏰᎪᎢ; ᏗᏂᎧᎿᎭᏩᏗᏙᎯᏍᎩᏂ ᎦᎸᎳᏗ ᎠᏁᎯ ᎤᏁᎳᏅᎯ ᏧᏤᎵ ᎾᏍᎩᏯ ᎨᏐᎢ.
31 Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը.
ᏧᏂᏲᎱᏒᎯᏍᎩᏂᏃᏅ ᎤᎾᎴᎯᏐᏗ ᎨᏒ ᏥᏥᏁᎢᏍᏗᎭ, ᏝᏍᎪ ᏱᏥᎪᎵᏰᎣ ᎤᏁᎳᏅᎯ ᎢᏥᏁᏤᎸᎯ, ᎯᎠ ᏥᏂᎦᏪᎭ?
32 ե՛ս եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Աստուած՝ մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»:
ᎠᏴ ᎤᏁᎳᏅᎯ ᎡᏆᎭᎻ ᎤᏤᎵᎦ, ᎠᎴ ᎤᏁᎳᏅᎯ ᎡᏏᎩ ᎤᏤᎵᎦ, ᎠᎴ ᎤᏁᎳᏅᎯ ᏤᎦᏈ ᎤᏤᎵᎦ. ᎥᏝ ᎤᏁᎳᏅᎯ ᏧᏂᏲᎱᏒᎯ ᎤᎾᏤᎵ ᏱᎩ, ᏗᏅᏃᏛᏉᏍᎩᏂ ᎤᏅᏒ.
33 Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ:
ᎤᏂᏣᏘᏃ ᎤᎾᏛᎦᏅ ᎤᏂᏍᏆᏂᎪᏒᎩ ᏄᏍᏛ ᏓᏕᏲᎲᏍᎬᎢ.
34 Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին.
ᎠᏂᏆᎵᏏᏍᎩᏂ ᎤᎾᏛᎦᏅ ᎡᎳᏪᏱ ᏚᏩᏅ ᎠᏂᏌᏚᏏ, ᎾᏍᎩ ᏚᏂᎳᏫᏨᎩ.
35 եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց.
ᎠᏏᏴᏫᏃ ᎾᎿᎭᎤᏓᏑᏴᎩ ᏗᎧᎿᎭᏩᏛᏍᏗ ᏗᎪᏏᏏᏍᎩ, ᎤᏛᏛᏅᎩ ᎤᏌᏛᎥᏍᎬᎢ, ᎯᎠ ᏄᏪᏒᎩ;
36 «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»:
ᏔᏕᏲᎲᏍᎩ, ᎦᏙ ᎤᏍᏗ ᎤᏟ ᎦᎸᏉᏗᏳ ᎤᎵᏁᏨ ᏗᎧᎿᎭᏩᏛᏍᏗ?
37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով:
ᏥᏌᏃ ᎯᎠ ᏄᏪᏎᎸᎩ; ᏱᎰᏩ ᏣᏁᎳᏅᎯ ᎯᎨᏳᏎᏍᏗ ᏂᎦᎥ ᏣᎾᏫ ᎲᏗᏍᎨᏍᏗ, ᎠᎴ ᏂᎦᎥ ᏣᏓᏅᏙ, ᎠᎴ ᏂᎦᎥ ᏣᏓᏅᏖᏗᏱ.
38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը.
ᎾᏍᎩ ᎯᎠ ᎢᎬᏱᏱ ᎠᎴ ᎤᏣᏘ ᎦᎸᏉᏗ ᏗᎧᎿᎭᏩᏛᏍᏗ.
39 եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը:
ᏔᎵᏁᏃ ᎾᏍᎩᏯᏉ ᎾᏍᏉ; ᏨᏒ ᏥᏂᏣᏓᎨᏳᏒ ᏂᎨᏳᏎᏍᏗ ᎾᎥ ᎢᏗᏍᏓᏓᎳ.
40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:
ᎾᏍᎩ ᎯᎠ ᏔᎵ ᏄᎵᏁᏨ ᏚᎵᏍᏓᏱᏗᏍᏗ ᏂᎦᏗᏳ ᏗᎧᎿᎭᏩᏛᏍᏗ ᎠᎴ ᎤᎾᏙᎴᎰᏒᎢ.
41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց.
ᎠᏏᏉ ᏓᏂᎳᏫᎥ ᎠᏂᏆᎵᏏ, ᏥᏌ ᏚᏛᏛᏅᎩ,
42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի:
ᎯᎠ ᏄᏪᏒᎩ; ᎦᏙ ᎢᏤᎵ ᎡᏣᏓᏅᏖᏍᎬ ᎦᎶᏁᏛ, ᎦᎪ ᎤᏪᏥ? ᏕᏫ, ᎥᎬᏬᏎᎸᎩ.
43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է.
ᎯᎠ ᏂᏚᏪᏎᎸᎩ; ᎦᏙᏃ ᏗᎦᎵᏍᏙᏗᎭ, ᏕᏫ ᎠᏓᏅᏙ ᎤᏪᏲᎲᏍᎬᎢ, ᏣᎬᏫᏳᎯ, ᏥᎪᏎᎭ? ᎯᎠ ᏥᏂᎦᏪᎭ;
44 «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»:
ᏱᎰᏩ ᎯᎠ ᏄᏪᏎᎸᎩ ᎤᎬᏫᏳᎯ ᎠᏆᏤᎵᎦ; ᏥᎦᏘᏏ ᎢᏗᏢ ᏦᎴᏍᏗ, ᎬᏂ ᎨᏣᏍᎦᎩ ᏗᏣᎳᏏᏗᏱ ᎦᏍᎩᎶ ᏂᎦᏥᏴᏁᎸᎭ;
45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»:
ᎢᏳᏰᏃ ᏕᏫ, ᏣᎬᏫᏳᎯ, ᏱᎪᏎᎭ, ᎦᏙ ᏱᎦᎵᏍᏙᏓ ᎤᏪᏥ ᏱᎩ?
46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
Ꮭ ᎿᎭᏉ ᏰᎵ ᎩᎶ ᏍᎦᏁᏨᎯ ᎬᏩᏁᏤᏗ ᏱᎨᏎᎢ; Ꮭ ᎠᎴ ᎩᎶ ᎾᎯᏳ ᎢᏳᏓᎴᏅᏛ ᏰᎵ ᎦᎬᏩᏛᏛᏗ ᏱᎨᏎᎢ.

< ՄԱՏԹԷՈՍ 22 >