< ՄԱՏԹԷՈՍ 20 >

1 «Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ իր այգու համար մշակներ վարձելու:
天国如一位家主,清早出去雇请工人到他的葡萄园工作。
2 Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին:
他和工人说定一天的工钱是一个银币,然后派他们去葡萄园。
3 Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում:
大约九点钟,他又出门看见还有人闲站在街市上。
4 Նրանց էլ ասաց. «Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կը տամ ձեզ»:
于是就对他们说:‘你们也到葡萄园来吧,我会给你们合理的工钱。’
5 Նրանք եւս գնացին: Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց:
于是他们便去工作了。大概在正午和下午三点钟,他又出门做同样的事。
6 Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել»:
下午五点钟左右,他再出去,看见还有人站着,就问他们:‘你们为什么整天站在这里不去工作?’
7 Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»: Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»:
他们回答:‘没有人用我们。’他说:‘你们也到葡萄园来吧。’
8 Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. «Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները»:
到了黄昏,葡萄园主对工头说:‘把工人都叫来,给他们工钱,从最后来的开始,最先来的排在最后。’
9 Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ:
那些下午五点钟才开始做工的人来了,每个人都领到一个银币。
10 Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կը ստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան:
最先做工的人也来了,以为会多得一点,但每个人都领到一个银币。
11 Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում.
于是他们就埋怨家主,说:
12 «Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու դրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը»:
‘我们一整天都在烈日之下劳作,这些后来人只工作了一个小时,却得到跟我们一样的工钱。’
13 Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. «Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր.
家主回答他们说:‘朋友,我并没有亏待你。你我不是讲定了一个银币吗?
14 ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ որքան եւ քեզ.
拿你的工钱走吧!我给后来人的报酬和你们一样,我想这样做。
15 միթէ իրաւունք չունե՞մ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ՝ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ»:
难道我不可以照自己的想法使用我的财物吗?还是因为我想做善事,你就不高兴呢?’
16 Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»:
因此,先来者将在后,在后者将在前。”
17 Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, Տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց.
耶稣去耶路撒冷的途中,把十二门徒带到一边,一边走一边说:
18 «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետերին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն
“我们现在要去耶路撒冷,人子要被交给祭司长和宗教老师,他们会定他死罪,
19 ու նրան հեթանոսներին պիտի մատնեն՝ ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
把他交给异教徒凌辱鞭打,钉在十字架上。但他第三天就会复活。”
20 Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում:
这时,西庇太之子的母亲带着她的两个儿子前来见耶稣,跪在耶稣面前求他。
21 Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»:
耶稣问她:“你想要什么?”她说:“求你下令,让我这两个儿子进入你的王国,一个坐在你的右边,一个坐在你的左边。”
22 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք:
耶稣回答:“你们知道自己在求什么吗?我将要喝的东西,你们能喝吗?”他们回答:“能,我们能喝。”
23 Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կը տամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»:
他对他们说:“你们当然会喝我所喝之物,但坐在我左右的权利并非我所能赐予,我父决定赐给谁,就赐给谁。”
24 Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ:
其他十个门徒听见了,对这兄弟二人很恼怒。
25 Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ:
耶稣把他们叫过来,说:“你们知道各国都有统治者管制,有强大领袖管辖。
26 Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի.
但你们不会如此。谁想在你们中间成为统治者,就会成为你们的奴仆。
27 եւ ձեզնից ով կը կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի.
谁想在你们中间为首,就会变成奴隶。
28 ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:
正如人子来,并非为了被他人服侍,而是为了服侍他人,以自己的生命,来赎众人之命。”
29 Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց:
他们离开耶利哥的时候,许多人跟着耶稣。
30 Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»:
有两个盲人坐在路旁,听说耶稣经过就喊叫:“主啊,大卫的子孙,可怜一下我们吧!”
31 Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»:
民众告诉他们不要出声,他们却愈加放声喊叫:“主啊,大卫的子孙,可怜我们吧!”
32 Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»:
耶稣站住,叫他们过来,说:“要我为你们做什么呢?”
33 Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»:
他们说:“主啊,求你让我们看见。”
34 Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
耶稣怜悯他们,触摸他们的眼睛后,他们立刻看到,于是开始跟随耶稣。

< ՄԱՏԹԷՈՍ 20 >