< ՄԱՐԿՈՍ 3 >

1 Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր:
耶穌又進了會堂,在那裏有一個人枯乾了一隻手。
2 Եւ նրան ուշադրութեամբ դիտում էին՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կը բժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան:
眾人窺探耶穌,在安息日醫治不醫治,意思是要控告耶穌。
3 Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»:
耶穌對那枯乾一隻手的人說:「起來,站在當中。」
4 Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
又問眾人說:「在安息日行善行惡,救命害命,哪樣是可以的呢?」他們都不作聲。
5 Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
耶穌怒目周圍看他們,憂愁他們的心剛硬,就對那人說:「伸出手來!」他把手一伸,手就復了原。
6 Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն:
法利賽人出去,同希律一黨的人商議怎樣可以除滅耶穌。
7 Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից.
耶穌和門徒退到海邊去,有許多人從加利利跟隨他。
8 նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ:
還有許多人聽見他所做的大事,就從猶太、耶路撒冷、以土買、約旦河外,並泰爾、西頓的四方來到他那裏。
9 Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն:
他因為人多,就吩咐門徒叫一隻小船伺候着,免得眾人擁擠他。
10 Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան:
他治好了許多人,所以凡有災病的,都擠進來要摸他。
11 Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում.
污鬼無論何時看見他,就俯伏在他面前,喊着說:「你是上帝的兒子。」
12 «Դու Աստծու Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
耶穌再三地囑咐他們,不要把他顯露出來。
13 Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ:
耶穌上了山,隨自己的意思叫人來;他們便來到他那裏。
14 Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի,
他就設立十二個人,要他們常和自己同在,也要差他們去傳道,
15 ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու:
並給他們權柄趕鬼。
16 Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
這十二個人有西門(耶穌又給他起名叫彼得),
17 եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ:
還有西庇太的兒子雅各和雅各的兄弟約翰(又給這兩個人起名叫半尼其,就是雷子的意思),
18 Նաեւ՝ Անդրէասին եւ Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին եւ մաքսաւոր Մատթէոսին եւ Թովմասին եւ Ալփէոսի որդի Յակոբոսին եւ Թադէոսին եւ Սիմոն Կանանացուն
又有安得烈、腓力、巴多羅買、馬太、多馬、亞勒腓的兒子雅各,和達太,並奮銳黨的西門,
19 եւ Յուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց:
還有賣耶穌的加略人猶大。
20 Նրանք տուն վերադարձան. եւ ժողովուրդը նորից եկաւ նրանց հետ, այնպէս որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան:
耶穌進了一個屋子,眾人又聚集,甚至他連飯也顧不得吃。
21 Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է:
耶穌的親屬聽見,就出來要拉住他,因為他們說他癲狂了。
22 Իսկ Երուսաղէմից իջած օրէնսգէտներն ասում էին, թէ դրա մէջ Բէեղզեբուղ կայ, եւ դեւերի իշխանի ձեռքով է հանում դեւերին:
從耶路撒冷下來的文士說:「他是被別西卜附着」;又說:「他是靠着鬼王趕鬼。」
23 Եւ նա իր մօտ կանչելով նրանց՝ առակներով էր խօսում նրանց հետ. «Ինչպէ՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել:
耶穌叫他們來,用比喻對他們說:「撒但怎能趕出撒但呢?
24 Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ:
若一國自相紛爭,那國就站立不住;
25 Եւ եթէ մի տուն ինքն իր մէջ բաժանուի, այդ տունը չի կարող կանգուն մնալ:
若一家自相紛爭,那家就站立不住。
26 Եւ եթէ սատանան ինքն իր դէմ դուրս գայ եւ բաժանուած լինի, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է:
若撒但自相攻打紛爭,他就站立不住,必要滅亡。
27 Ոչ ոք չի կարող հզօրի տունը մտնելով՝ նրա ունեցածը կողոպտել, եթէ նախ չկապոտի հզօրին. եւ ապա միայն կը կողոպտի նրա տունը:
沒有人能進壯士家裏,搶奪他的家具;必先捆住那壯士,才可以搶奪他的家。
28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուի.
我實在告訴你們,世人一切的罪和一切褻瀆的話都可得赦免;
29 բայց ով որ հայհոյի Սուրբ Հոգուն, յաւիտեանս թողութիւն չի ունենայ, այլ նա յանցապարտ պիտի մնայ յաւիտենական մեղքով»: (aiōn g165, aiōnios g166)
凡褻瀆聖靈的,卻永不得赦免,乃要擔當永遠的罪。」 (aiōn g165, aiōnios g166)
30 Այսպէս խօսեց, որովհետեւ ասում էին՝ նրա մէջ պիղծ դեւ կայ:
這話是因為他們說:「他是被污鬼附着的。」
31 Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան:
當下,耶穌的母親和弟兄來,站在外邊,打發人去叫他。
32 Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը: Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում,
有許多人在耶穌周圍坐着,他們就告訴他說:「看哪,你母親和你弟兄在外邊找你。」
33 նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»:
耶穌回答說:「誰是我的母親?誰是我的弟兄?」
34 Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները.
就四面觀看那周圍坐着的人,說:「看哪,我的母親,我的弟兄。
35 որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»:
凡遵行上帝旨意的人就是我的弟兄姊妹和母親了。」

< ՄԱՐԿՈՍ 3 >