< ՄԱՐԿՈՍ 10 >

1 Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր նրա շուրջը, եւ նա, ինչպէս սովոր էր, նորից ուսուցանում էր նրանց:
耶稣离开迦百农,动身去往约旦另一侧的犹太境内。许多人又聚集到他那里,他像平常一样教导他们。
2 Իսկ փարիսեցիները մօտեցան եւ նրան փորձելով՝ հարց տուին ու ասացին. «Օրինաւո՞ր է, որ մարդ իր կնոջն արձակի»:
有几个法利赛人前来试探耶稣,问他:“休妻是否合法?”
3 Նա պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Մովսէսը ձեզ ի՞նչ պատուիրեց»:
耶稣回答:“摩西怎么对你们说的?”
4 Եւ նրանք ասացին. «Մովսէսը հրաման տուեց արձակելու թուղթ գրել եւ արձակել»:
他们说:“摩西准许男人写休书即可休妻。”
5 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ձեր խստասրտութեան պատճառով գրեց այդ պատուիրանը,
耶稣说:“正是因为你们的铁石心肠,摩西才为你们写了这条律法。
6 մինչդեռ արարչագործութեան սկզբից Աստուած արու եւ էգ ստեղծեց նրանց»:
但在创世之初,上帝创造了男人和女人。
7 Եւ ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից:
所以男人要离开父母,通过婚姻与妻子结合,
8 Եւ երկուսը մի մարմին պիտի լինեն, եւ այլեւս երկու չեն, այլ՝ մէկ մարմին:
二人便成为一体。不再是两个人,而成为一个人。
9 Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»:
上帝结合为一体,任何人都不能将之分开。”
10 Եւ աշակերտները տան մէջ դարձեալ նոյնը հարցրին նրան:
回到房间中,门徒们再次向耶稣询问此事。
11 Եւ նրանց ասաց. «Եթէ մի մարդ արձակի իր կնոջը եւ ուրիշին առնի, շնութիւն արած կը լինի:
他对他们说:“休妻另娶者,便是对其妻子犯下奸淫之罪。
12 Եւ մի կին եթէ թողնի իր ամուսնուն եւ ուրիշ մարդու կին լինի, շնութիւն արած կը լինի»:
如果妻子弃夫另嫁,也是犯了奸淫之罪。”
13 Եւ նրան մանուկներ էին բերում, որպէսզի ձեռքը դնի նրանց վրայ: Իսկ աշակերտները յանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին:
有人带着自己的孩子来到耶稣面前,求他祝福他们,但门徒想要把孩子们赶走。
14 Երբ Յիսուս այս տեսաւ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է:
耶稣见此非常不快,对门徒说:“让小孩子到我这里来,不要制止他们,因为上帝之国就属于这些孩子一样的人。
15 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»:
告诉你们实话,如果你无法像小孩子一样接受上帝之国,就绝对无法进入。”
16 Եւ նա վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրայ ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց:
于是耶稣把小孩子抱起来,把手放在他们身上进行祝福。
17 Երբ նա այնտեղից ճանապարհ ընկաւ, ահա մեծահարուստ մէկը առաջ վազելով ծնկի իջաւ, հարցրեց նրան ու ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պէտք է անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»: (aiōnios g166)
耶稣继续开始旅程。一个人跑过来跪在他面前,问到:“我的良善老师,我要怎样做才能获得永生?” (aiōnios g166)
18 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:
耶稣问他:“你为何称我良善?除了上帝以外,无人为良善。
19 Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիրպատուի՛ր քո հօրն ու մօրը»:
你知道那条诫命吗:不可杀人,不可奸淫,不可偷盗,不可做假证供,不可欺诈,当孝敬父母......”
20 Նա պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր արել եմ. արդ, ի՞նչ եմ պակաս թողել»:
他对耶稣说:“老师,我从小便遵守这些诫命。”
21 Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր եւ երկնքում գանձեր կ՚ունենաս. եւ վերցրո՛ւ խաչդ եւ արի՛ իմ յետեւից»:
耶稣用充满爱的眼神看着他说:“你还缺少一样:去变卖你所有的财富,将它们分给穷人,这会让你在天国拥有财富,然后你便可来跟从我。”
22 Եւ մարդը այդ խօսքի վրայ խոժոռուած՝ գնաց տրտում, որովհետեւ շատ հարուստ էր:
那人听此脸色一变,满心郁闷地离开了,因为他非常富有。
23 Եւ Յիսուս այս կողմ, այն կողմ նայելով՝ ասաց իր աշակերտներին. «Ինչքա՜ն դժուարին է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ հարստութիւն ունեն»:
耶稣环顾四周,对门徒说:“富有之人要进上帝之国,谈何容易!”
24 Եւ աշակերտները զարմացած էին նրա խօսքերի վրայ. իսկ Յիսուս դարձեալ պատասխանեց նրանց եւ ասաց. «Զաւակնե՛րս, ինչքա՜ն դժուար է Աստծու արքայութիւն մտնել նրանց համար, որ իրենց յոյսը դրել են հարստութեան վրայ:
这番话让门徒非常惊讶。耶稣又对他们说:“我的朋友们,要进上帝之国非常困难!
25 Աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թէ մի մեծահարուստ Աստծու արքայութիւնը մտնի»:
有钱人想要进入上帝之国,比让骆驼穿过针眼还困难!”
26 Եւ աշակերտները առաւել եւս էին զարմանում ու միմեանց ասում. «Ապա ուրեմն ո՞վ կարող է փրկուել»:
门徒们更为困惑,对彼此说:“那么人间还有谁可以被拯救呢?”
27 Նայելով նրանց՝ Յիսուս ասաց. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՛չ Աստծու համար»:
耶稣看着他们说:“从人的角度来看不可能,但对上帝却不然,对于上帝而言,一切皆可能。”
28 Պետրոսն սկսեց նրան ասել. «Ահաւասիկ մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»:
彼得对他说:“我们已经舍弃了一切跟随你......”
29 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Աւետարանի համար եւ այժմ,
耶稣说:“告诉你们实话,如果你为了我和福音舍弃房屋、兄弟、姐妹、母亲、父亲、儿女、田地,好消息是,
30 այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներ կրելով հանդերձ, եւ այն աշխարհում, որ գալու է՝ յաւիտենական կեանք: (aiōn g165, aiōnios g166)
你们会在转生时的某个恰当时机,获得百倍的房屋、兄弟、姐妹、母亲、儿女和田地。但也会面临困扰,在即将到来的世界中,他们将获得永生。 (aiōn g165, aiōnios g166)
31 Սակայն շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին»:
但先来者会排在最后,后来者排在前。”
32 Եւ Երուսաղէմ ելնելու ճանապարհի վրայ էին. Յիսուս աշակերտներից աւելի առաջ էր գնում. իսկ նրանք, որ նրա յետեւից էին գնում, զարմացած էին ու վախենում էին: Եւ նա նորից վերցնելով Տասներկուսին՝ առանձին, սկսեց ասել նրանց, թէ ինչ բաներ պիտի պատահեն իրեն:
他们继续向耶路撒冷走去,耶稣走在前面,门徒们心有疑虑,其他追随者则感到害怕。耶稣把十二门徒叫到一边,把自己即将遭遇的事情告诉他们。
33 «Ահա ելնում ենք Երուսաղէմ. եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին, եւ նրան մահուան պիտի դատապարտեն ու հեթանոսներին պիտի յանձնեն.
他说:“我们现在要去耶路撒冷,人子将被交给祭司长和宗教老师,他们将认定他有罪,把他交给异教徒。
34 նրան պիտի ծաղրեն. նրան պիտի ծեծեն ու նրա վրայ պիտի թքեն. եւ պիտի սպանեն. եւ երրորդ օրը նա յարութիւն պիտի առնի»:
他们将迫害他,向他吐唾沫,鞭打他,杀害他,但三天后他将复活。”
35 Զեբեդէոսի որդիները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, գնացին նրա մօտ եւ ասացին նրան. «Վարդապե՛տ, ինչ որ քեզնից պիտի խնդրենք, կամենում ենք, որ անես մեզ համար»:
西庇太的儿子雅各和约翰来到耶稣跟前,对他说:“老师,请满足我们向你请求的愿望。”
36 Եւ նա նրանց ասաց. «Ի՞նչ էք կամենում ինձնից, որ անեմ ձեզ համար»:
耶稣说:“想要我为你们做什么?”
37 Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»:
他们说:“当你终获荣耀,请让我们一个坐在你的右边,一个坐在你的左边。”
38 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Չէք իմանում, թէ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որ ես խմելու եմ, կամ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»:
耶稣说:“你们知道自己在求什么吗?我从杯中喝下的痛苦,你们能喝吗?我受的洗,你们能受吗?”
39 Եւ նրանք ասացին նրան. «Կարող ենք»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Այն բաժակը, որ ես խմելու եմ, կը խմէք, եւ այն մկրտութիւնը, որով ես մկրտուելու եմ, նրանով կը մկրտուէք,
他们说:“能。” 耶稣说:“你们会饮我从杯中喝下的痛苦,你们会受我的洗。
40 բայց իմ աջում եւ ձախում նստեցնելը ես չէ, որ պիտի տամ, այլ տրուելու է նրանց, որոնց համար պատրաստուած է»:
但我无法决定谁会坐在我的左右。这是上帝的意愿,他准备将其赐予谁,就会赐给谁。”
41 Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ:
其他十个门徒听见了,对雅各和约翰之举感到很生气。
42 Յիսուս նրանց իր մօտ կանչեց եւ ասաց. «Գիտէք, որ հեթանոսների մէջ իշխանաւորներ համարուածները տիրում են նրանց. եւ նրանց մեծամեծներն իշխում են նրանց վրայ.
耶稣把他们叫过来说:“你们知道各国都有统治国家的人压迫其人民。。这些统治者的行为就像暴君。
43 ձեր մէջ այդպէս չպէտք է լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, թող լինի ձեր սպասաւորը.
但这对你们而言却并非如此,谁想成为你们中的统治者,就必然变成你们的侍从,
44 եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, բոլորին ծառայ թող լինի.
谁想成为你们之首,必做众人的奴隶。
45 որովհետեւ մարդու Որդին էլ չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ տալու իր անձը որպէս փրկանք շատերի փոխարէն»:
即使是人子来,也并非为了接受他人的服侍,而是为了服侍他人,以自己的生命赎很多人之命。”
46 Եւ եկան Երիքով: Եւ մինչ նա Երիքովից դուրս էր գալիս իր աշակերտներով եւ բազում ժողովրդով, Տիմէի որդին՝ կոյր Բարտիմէոսը, նստել մուրում էր ճանապարհի եզրին:
耶稣和门徒穿过耶利哥,在离开城镇的时候,身边簇拥着大批民众,其中有一个名叫巴底摩斯的盲人坐在路旁。
47 Երբ լսեց, թէ անցնողը Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. «Դաւթի՛ Որդի, Յիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»:
听见身边路过的是拿撒勒人耶稣,他就喊叫,说:“耶稣,大卫的子孙啊,可怜我吧!”
48 Եւ շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»:
许多人斥责他,叫他不要出声。他却更高声喊叫:“耶稣,大卫的子孙啊,可怜我吧!”
49 Յիսուս կանգնեց եւ հրամայեց, որ նրան կանչեն: Կոյրին կանչեցին եւ նրան ասացին. «Քաջալերուի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»:
耶稣站住,说:“把他叫过来。”大家把盲人唤来,对他说:“好消息!起来吧,他叫你过去了。”
50 Եւ նա, դէն գցելով իր զգեստները, վեր կացաւ եկաւ Յիսուսի մօտ:
巴底摩斯跳起来,丢下自己的外衣匆匆忙忙来到耶稣身边。
51 Յիսուս նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ անեմ»: Կոյրը նրան ասաց. «Վարդապե՛տ, աչքերս թող բացուեն»:
耶稣问他:“你要我为你做什么?”盲人说:“老师,我想要看见。”
52 Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:
耶稣说:“你可以走了,你对我的信心让你痊愈了。”巴底摩斯立刻看见了,于是便一路跟随耶稣。

< ՄԱՐԿՈՍ 10 >