< ՂՈԻԿԱՍ 9 >

1 Եւ նա կանչելով տասներկու առաքեալներին՝ նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները:
耶稣召齐十二门徒,赋予他们力量和权力,去制伏一切妖魔,医治各样的疾病。
2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստուծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին:
然后派遣他们去宣讲上帝之国和医治病人。
3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք.
他对他们说:“你们路上什么都不用带,手杖、袋子、食物、银钱或是衣服都不需要。
4 որ տունն էլ մտնէք, այնտե՛ղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք:
无论走进谁家,就住下,直到需要离开为止。
5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»:
如果那家人不接待你,在离开那座城的时候,就把脚上的灰尘跺下,以此警示他们。”
6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:
于是门徒们就出发走遍各乡,传讲福音,到处医治病人。
7 Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ,
君王希律听到这一切,感到非常困惑,因为有人说:“约翰起死复生了。”
8 թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել:
又有人说:“以利亚显现了。”还有人说:“古时的一位先知复活了。”
9 Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Եւ ուզում էր նրան տեսնել:
希律说:“毫无疑问我已经将约翰斩头,但他又是谁,我怎么会听到关于他的这些事呢?”于是他就设法要见耶稣。
10 Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա նրանց հետն առնելով՝ քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ, մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում:
门徒们回来后把所做之事报告耶稣,于是他带着他们离开,去一个叫做伯赛大城的地方。
11 Եւ երբ ժողովուրդը իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա ընդունելով նրանց՝ խօսում էր նրանց հետ Աստծու արքայութեան մասին. եւ որոնք որ բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց:
民众知道后也跟了去。他接待他们,向他们讲述上帝之国,医好需要救治之人。
12 Եւ օրն սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերը եւ ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»:
天色将晚,十二门徒来到他跟前,说:“你让众人散了吧,让他们到附近的村庄和农场去,找地方住,找东西吃,因为这里是一片荒野。”
13 Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք».
但耶稣说:“你们可以给他们吃的东西!”他们说:“我们只有五个饼和两条鱼,除非你想让我们去为所有人买食物。”
14 որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք դրանց խումբ-խումբ, յիսուն-յիսուն»:
这里大概有五千名男人。他对门徒说:“让他们分组坐下,每组大概五十人。”
15 Եւ այդպէս արեցին ու ամենքին նստեցրին:
门徒就照他的话叫众人坐下。
16 Եւ նա վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն:
耶稣拿起这五个饼和两条鱼,望着天,为食物祝福。然后掰开饼,持续不断地递给门徒,与众人分享。
17 Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին՝ տասներկու սակառ լիքը:
所有人都吃饱了,把剩下的食物收拾起来,装满了十二个篮子。
18 Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները: Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»:
还有一次耶稣独自祈祷的时候,只有门徒和他在一起。他问他们:“所有这些民众是怎么看我的?”
19 Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին. «Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք, թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ, թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել»:
他们回答:“有人说是你是施洗的约翰,有人说你是以利亚,还有人说你是古时的一位先知复活。”
20 Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծու Քրիստոսը»:
他又问他们:“你们怎么看我?” 彼得回答:“你是上帝的基督。”
21 Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ:
耶稣严厉地嘱咐他们,不要把这事告诉其他人。
22 Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»:
他说:“人子必须遭受许多苦难,被长老、祭司长和宗教老师拒绝,然后被杀害,但会在第三日复活。”
23 Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից.
耶稣又对众人说:“如果有人愿意跟从我,就必须舍弃自己,天天背着自己的十字架跟从于我。
24 որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի:
如果你想拯救自己的生命,就必会丢掉生命。但如果你为我牺牲生命,必拯救生命。
25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի.
即使赢得全世界,但你最终却迷失或毁灭,又有什么好处呢?
26 որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով:
如果你因为我和我所授之道而感到耻辱,当人子带着荣耀以及天父和天使的荣耀降临时,也必把你视为耻辱。
27 Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»:
告诉你们真相,这里的人群中,有人在死亡之前就能看到上帝之国。”
28 Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու:
在他说出这番话约八天后,耶稣带着彼得、约翰和雅各上山去祷告。
29 Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ:
在祷告的过程中,他的面貌忽然改变,衣服散发着洁白的光芒。
30 Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին,
摩西和以利亚显现在荣光之中,开始与耶稣交流,
31 որոնք փառքով երեւալով՝ խօսում էին նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում:
谈论他去世的事,这也是他在耶路撒冷需要完成的事情。
32 Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ՝ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին:
彼得和同伴都在打盹。醒过来之后,就看见他的荣光,也认出了与耶稣站在一起的那两个人。
33 Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ էր խօսում:
那二人正要离开他的时候,彼得对耶稣说:“主啊,能来到这里太好了!我们可以搭三个庇护所,一个为你,一个为摩西,一个为以利亚。”但他其实并不知道自己在说什么。
34 Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան:
就在他说话的时候,有一片云笼罩在他们上方,这让门徒们很害怕。
35 Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք դրան»:
云里飘出来一个声音,说:“这是我的天选之子,你们要听从他!”
36 Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան:
声音消失后,众人只看到耶稣自己。关于这一刻所见之事,门徒们没有说出去,没有告诉任何人。
37 Յաջորդ օրը, երբ նրանք իջնում էին լեռնից, Յիսուսին ընդառաջ գնաց մի մեծ բազմութիւն:
他们下山后的第二天,有一大群人等在那里迎接耶稣。
38 Եւ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց եւ ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետեւ իմ մէկ հատիկն է.
人群中有一个人喊着:“老师,求你看看我儿子吧,他是我的独子。
39 ահա չար ոգին դէսուդէն է զարնւում նրա մէջ եւ յանկարծ գոչում է. եւ նրան սաստիկ ցնցում է, թաւալեցնում, փրփրեցնում եւ, խորտակելով նրան, հազիւ է հեռանում նրանից:
一个恶灵附上了他的身体,他会忽然喊叫,身体抽搐,口吐白沫。恶灵会折磨糟践他,不肯放过他。
40 Ես քո աշակերտներին աղաչեցի, որ հանեն չար ոգուն, բայց նրանք չկարողացան»:
我求过你的门徒把他赶出去,他们却办不到。”
41 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ եւ ձեզ հանդուրժեմ. բե՛ր այստեղ քո որդուն»:
耶稣说:“唉!这没有信仰的腐朽世界啊!我还要和你们在一起多久,忍受你们到几时?把你儿子带到这里来吧!”
42 Եւ մինչդեռ նա մօտենում էր, դեւը գետին խփեց նրան ու ցնցեց:
那孩子走过来的时候,恶鬼把他摔倒,让他不停抽搐。耶稣斥责那恶灵,然后把孩子医好,交给他父亲。
43 Յիսուս սաստեց պիղծ ոգուն, բժշկեց մանկանը եւ տուեց նրան նրա հօրը:
众人都惊奇上帝的力量。就在大家还在惊讶耶稣所做的一切时,耶稣对门徒说:
44 Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ: Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»:
“仔细听好我将要说的话:人子将遭受人的背叛。”
45 Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան:
门徒不明白,因为这话的真实意思被隐藏起来了,他们无法理解其隐喻之意,也不敢多问。
46 Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ:
后来,门徒之间开始争论谁最伟大。
47 Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ
耶稣知道他们在争论什么,就找了一个小孩子过来,叫他站在自己旁边,
48 եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ, ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»:
他对门徒们说:“凡以我之名接待这孩子,就是接待我,凡接待我者,就是接待派我来到这里的上帝。你们中间谁的年龄最小,谁就最伟大。”
49 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»:
约翰说:“主啊,我们看见有一个人以你的名驱鬼,我们就制止他,因为他不是我们中的一员。”
50 Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»:
耶稣说:“不要制止他,因为没有人能以我之名行神迹,同时又诅咒我。”
51 Եւ երբ աշխարհից նրա վերանալու օրերը լրանում էին, հաստատապէս որոշեց գնալ Երուսաղէմ:
耶稣升入天堂的日子即将来临,他决意去耶路撒冷。
52 Եւ իրենից առաջ պատգամաւորներ ուղարկեց, որոնք, երբ գնացին, մտան սամարացիների մի գիւղ՝ նրա համար պատրաստութիւն տեսնելու:
他派信使先走一步,造访撒玛利亚的一个村庄,为他做准备。
53 Բայց սրանք չընդունեցին նրան, որովհետեւ նա ուղեւորւում էր դէպի Երուսաղէմ:
但那里的人不欢迎他,因为他决定去耶路撒冷。
54 Երբ նրա աշակերտները՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը, այդ տեսան, ասացին. «Տէ՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, եւ երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»:
他的门徒雅各和约翰看见了,就说:“主啊,你要我们呼唤从天而降的火烧死他们吗?”
55 Նա դարձաւ սաստեց նրանց եւ ասաց. «Չգիտէք ի՛նչ հոգուց էք դուք.
但耶稣转过身斥责他们。
56 որովհետեւ մարդու Որդին չեկաւ մարդկանց հոգիները կորստեան մատնելու, այլ՝ փրկելու»: Եւ մի ուրիշ գիւղ գնացին:
然后一行人就开始去其他的村庄。
57 Եւ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրայ մէկը նրան ասաց. «Կը գամ քո յետեւից, ինչ տեղ էլ գնաս»:
在路上,有一个人对耶稣说:“你无论去哪里,我都要跟随你!”
58 Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:
耶稣对那人说:“狐狸有洞,飞鸟有窝,人子却没有栖身之地。”
59 Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հօրը»:
他对另一个人说:“跟随我吧!”那人说:“主啊,先让我先回去安葬我的父亲吧。”
60 Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը»:
耶稣说:“让死人去埋葬他们的死人吧,你应该去传扬上帝之国。”
61 Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո յետեւից կը գամ, Տէ՛ր, բայց նախ թո՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»:
又有一个人说:“主啊,我要跟随你,但容我先回去与家人道别。”
62 Յիսուս նրան ասաց. «Ո՛չ ոք իր ձեռքը մաճի վրայ կը դնի եւ ապա յետ կը նայի, եթէ յարմար է Աստծու արքայութեանը»:
耶稣说:“如果你已经开始耕犁,就不要向后看,否则就不适合进入上帝之国。”

< ՂՈԻԿԱՍ 9 >