< ՂՈԻԿԱՍ 8 >

1 Դրանից յետոյ Յիսուս շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը: Եւ նրա հետ էին Տասներկուսը
その後間もなく,彼は町々や村々を通って行きながら,宣教し,神の王国の良いたよりを伝えた。彼と共にいたのは十二人,
2 եւ մի քանի կանայք, որոնք բժշկուել էին չար ոգիներից ու հիւանդութիւններից. Մարիամը, որ կոչւում էր Մագդաղենացի, եւ որից եօթը դեւ էր դուրս եկել,
また,悪い霊たちと病弱さからいやされた何人かの女たちであった。すなわち,七つの悪霊たちが出て行った,マグダレネと呼ばれるマリア,
3 Յովհաննան՝ Հերովդէսի վերակացուի՝ Քուզայի կինը, եւ Շուշանն ու շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին նրան:
そしてヘロデの管理人クーザスの妻ヨハンナ,スサンナ,そのほか大勢の女たちである。彼女たちは,自分たちの財産をもって彼らに仕えていた。
4 Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց.
大群衆が集まって来て,人々があらゆる町から彼のもとに来ていた時,彼はたとえを用いて話した。
5 «Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու: Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչունները այն կերան:
「ある耕作人が種をまきに出かけた。種をまいているときのこと,あるものは道ばたに落ち,空の鳥たちがやって来て,それをむさぼり食ってしまった。
6 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով:
別の種は岩の上に落ちた。そして,すぐに生え出たが,水分がないために枯れ果ててしまった。
7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին:
別の種はイバラの真ん中に落ち,イバラが生え出てそれをふさいでしまった。
8 Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ, բուսնելով, հարիւրապատիկ պտուղ տուեց»: Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»:
別の種は良い土に落ち,成長して,百倍の実を生み出した」。 これらのことを言いながら,彼は叫んだ,「だれでも聞く耳のある者は聞きなさい!」
9 Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում:
弟子たちは彼に尋ねた,「このたとえはどんな意味なのですか」。
10 Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան:
彼は言った,「あなた方には神の王国の秘密を知ることが与えられているが,残りの者たちにはたとえで与えられる。それは,『彼らが見るには見るが分からず,聞くには聞くが理解しない』ためだ。
11 Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է:
さて,このたとえはこういうことだ。種は神の言葉だ。
12 Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն:
道ばたのものは,み言葉を聞く人たちだが,そののち悪魔がやって来て,彼らの心からみ言葉を取り去るのだ。
13 Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում:
岩の上のものは,こういう人たちのことだ。み言葉を聞くと,喜んですぐに受け入れる。だが,根がないので,しばらくは信じても,誘惑の時には離れてしまう。
14 Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում:
イバラの間に落ちたものは,み言葉を聞いた人たちだが,思い煩いや,富や,人生の快楽でふさがれてしまい,実が熟さない。
15 Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս»:
良い土のものとは,誠実な良い心でみ言葉を聞き,それを堅く守り,忍耐して実を生み出す人たちだ。
16 «Ո՛չ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն:
「ともし火をともしてから,それを器で覆い隠したり,寝台の下に置く者はいない。むしろ,入って来る者たちに光が見えるように,それを燭台の上に置く。
17 Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ:
隠されているもので,明らかにされないものはなく,秘密にされているもので,知られず,明るみに出ないものはないからだ。
18 Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից»
それで,自分がどのように聞いているかに注意しなさい。持っている者にはさらに与えられ,持っていない者からは,自分では持っていると思うものまでも取り去られることになるからだ」 。
19 Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով:
彼の母と兄弟たちが彼のもとにやって来たが,群衆のせいでそばに行けなかった。
20 Իմաց տուին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»:
そこで彼に,「あなたのお母さんと兄弟たちが外に立っていて,あなたに会うことを望んでいます」という知らせがあった。
21 Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են եւ կատարում»:
しかし彼は彼らに答えた,「わたしの母,またわたしの兄弟たちとは,神の言葉を聞いて,それを行なうこれらの人たちのことだ」 。
22 Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»: Եւ գնացին:
ある日のこと,彼は弟子たちと共に舟に乗り込み,彼らに言った,「湖の向こう岸に渡ろう」 。そこで彼らは出航した。
23 Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ: Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել:
しかし,彼らがこいでいる間に,彼は眠りに落ちた。風あらしが湖に吹き下ろして,彼らは水びたしになり,危険な状態になった。
24 Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»: Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց:
彼らは彼のもとに来て,彼を起こして言った,「師よ,師よ,わたしたちは死んでしまいます!」 彼は起き上がり,風と荒れ狂う水とをしかりつけた。するとそれらはやみ,なぎになった。
25 Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»: Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»:
彼は彼らに言った,「あなた方の信仰はどこにあるのか」 。彼らは恐れ驚いて,互いに言い合った,「いったいこの方はどなただろう。風や水さえも,この方が命じると従うとは」。
26 Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է:
彼らは,ガリラヤの向かい側にあるゲラサ人たちの地方に着いた。
27 Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների:
イエスが岸に降り立つと,長い間悪霊たちに取りつかれている一人の男が町から出て来て彼に出会った。彼は服を着ておらず,家に住まずに墓場にいた。
28 Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր».
イエスを見ると,叫び声を上げて彼の前にひれ伏し,大声で言った,「いと高き神の子イエスよ,わたしはあなたと何のかかわりがあるのか。あなたにお願いする,わたしを苦しめないでくれ!」
29 որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր:
というのは,イエスは汚れた霊に,その人から出て行くように命じたからである。汚れた霊はたびたび彼に取りついていたのである。彼は監視の下に置かれ,足かせや鎖で縛られた。だが,かせはばらばらに壊され,彼は悪霊によって寂しい所に追いやられるのであった。
30 Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»: Եւ նա ասաց. «Լեգէոն». որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել.
イエスは彼に尋ねた,「あなたの名前は何か」 。 彼は言った,「レギオンだ」。多くの悪霊たちが彼の中に入っていたからである。
31 աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան: (Abyssos g12)
彼らはイエスに,自分たちを底なしの深みに行けとは命じないように懇願した。 (Abyssos g12)
32 Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լերան վրայ: Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց՝ գնալ մտնել նրանց մէջ: Եւ նա թոյլատրեց նրանց,
ところで,その山ではたくさんの豚の群れが飼われていた。そこで彼らは,それらの中に入ることを認めてくれるように懇願した。彼は彼らに認めた。
33 եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց:
汚れた霊たちはその人から出て来て豚たちの中に入った。それでその群れは,険しい土手を下って湖に突進し,おぼれ死んだ。
34 Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում:
それらを飼っていた者たちは,起きたことを見ると,逃げて行き,その町とその地方でそのことを知らせた。
35 Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին, - որը հագնուած եւ զգաստացած՝ նստած էր Յիսուսի ոտքերի մօտ, - վախեցան:
人々は起きたことを見ようと出て来た。イエスのもとに来て,悪霊たちが出て行った男がイエスの足もとに座り,服を着て,正気でいるのを見つけた。それで彼らは恐れた。
36 Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը:
また,それを見ていた者たちは,悪霊たちに取りつかれていた人がどのようにしていやされたかを彼らに告げた。
37 Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին: Եւ նա նաւակ նստելով՝ վերադարձաւ:
周囲のゲラサ人たちの地方から来たすべての人々は,自分たちのもとから去るようにとイエスに求めた。非常に恐れていたからである。彼は舟に乗って戻って行った。
38 Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի: Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց.
しかし悪霊たちが出て行ったその人は,一緒に行かせてくれるようイエスに懇願した。しかしイエスはこう言って彼を去らせた。
39 «Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»: Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն:
「あなたの家に帰り,神があなたのためにどんな大きな事柄をしてくださったかを知らせなさい」。 彼は立ち去り,イエスが彼のためにどんな大きな事柄を行なったかを町全体で宣明した。
40 Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին:
イエスが戻ると,群衆は彼を喜んで迎えた。みんなが彼を待っていたからである。
41 Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր: Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի,
見よ,ヤイロスという名の者がやって来たが,この者は会堂長であった。イエスの足もとにひれ伏し,自分の家に入ってくれるよう懇願した。
42 որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր: Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր:
というのは,彼には十二歳のひとり娘がいたが,その娘が死にかけていたのである。しかしイエスが進んで行くと,群衆が彼に押し迫った。
43 Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել,
十二年間も血の流出をわずらっている女がいた。さまざまな医者のために全財産を使い果たしたが,だれにも直してもらえなかった。
44 յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց:
この女が彼の後ろに近づき,その衣の房べりに触った。すると,すぐに彼女の血の流出は止まった。
45 Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»: Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»:
イエスは言った,「わたしに触ったのはだれか」 。 みんながそれを否定していると,ペトロや彼と共にいた者たちが言った,「師よ,群衆があなたに迫って押しているのに,『だれが触ったか』 と言われるのですか」。
46 Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»:
しかしイエスは言った,「だれかがわたしに触ったのだ。力が自分から出て行くのが分かったのだ」 。
47 Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց:
女は隠れられないのを見ると,おののきながらやって来て,彼の前にひれ伏し,すべての民の面前で,彼に触った理由と,自分がどのようにしてすぐにいやされたかを知らせた。
48 Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»:
彼は彼女に言った,「娘よ,元気を出しなさい。あなたの信仰があなたをよくならせた。平安のうちに行きなさい」 。
49 Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկն եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր դրան»:
彼がまだ話しているうちに,会堂長の家からある人が来て,会堂長に言った,「あなたの娘さんは亡くなりました。先生を煩わすには及びません」。
50 Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կ՚ապրի»:
しかし,イエスはそれを聞いて,会堂長に答えた,「恐れることはない。ただ信じなさい。そうすれば彼女はいやされる」 。
51 Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից:
その家にやって来ると,ペトロとヨハネとヤコブ,そして子供の父と母のほかは,だれも中に入ることを許さなかった。
52 Ամէնքը լալիս եւ ողբում էին նրա վրայ: Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»:
みんなが泣いたり,彼女のために嘆いたりしていた。しかし彼は言った,「泣かなくてもよい。彼女は死んだのではなく,眠っているのだ」 。
53 Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր:
人々は,彼女が死んでいるのを知っていたので,彼をばかにした。
54 Եւ ամենքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»:
しかし彼は,みんなを外に出し,彼女の手を取って,「子供よ,起きなさい!」と呼びかけた。
55 Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկը իսկոյն կանգնեց: Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան:
彼女の霊は戻り,彼女はすぐに起き上がった。彼は,彼女に何か食べる物を与えるようにと命じた。
56 Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր:
彼女の両親はびっくりした。しかし彼は,起きたことをだれにも告げないよう彼らに命じた。

< ՂՈԻԿԱՍ 8 >