< ՂՈԻԿԱՍ 5 >

1 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին:
有一天,耶稣站在革尼撒勒湖边,众人簇拥着他,希望聆听上帝之道。
2 Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները դրանց միջից դուրս եկած՝ ուռկաններն էին լուանում:
耶稣看见两只船停在湖边,渔夫离开船去洗网了。
3 Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին:
他走上西门的那只船,请他撑船到离岸不远的水面,然后坐下,在船上教导众人。
4 Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»:
教导结束后,他对西门说:“把船划到水更深的地方,下网打鱼吧!”
5 Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կը գցենք»:
西门说:“老师,我们整夜劳苦工作却一无所获,不过我愿听从你,我会撒网。”
6 Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին:
西门撒网后捞上很多鱼,几乎将网撑裂。
7 Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան:
于是他叫来另外那只船上的同伴来帮忙,他们捞上来的鱼把两只船装满了,甚至压得船开始下沉。
8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներին ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ».
西门(彼得)看见这番情景,就跪在耶稣面前说:“主啊,你不能靠近我,因为我是个罪人。”
9 քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով.
因为他和身边其他人一样,完全被刚才捕捞上来的鱼数量惊住了。
10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»:
西庇太的儿子雅各和约翰是西门的打鱼同伴,他们也有同样的感觉。耶稣对西门说:“不要怕!从现在起,你就要成为收获人的渔夫了。”
11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին:
这几名渔夫把两只船靠上岸后,便放下一切跟随耶稣。
12 Եւ երբ նա հասաւ քաղաքներից մէկը, բորոտութեամբ պատած մի մարդ, Յիսուսին տեսնելով, երեսի վրայ ընկած՝ աղաչեց նրան եւ ասաց. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»:
有一次,耶稣来到一个城中,一名严重的麻风病人看到他,就伏倒将脸贴在地上,求他说:“主啊!如果你愿意,就治愈我。”
13 Նա մեկնեց իր ձեռքը, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը գնաց նրանից:
耶稣伸手触碰他,说:“我愿意,治愈吧!”于是这个人的麻风病立刻好了。
14 Յիսուս պատուիրեց նրան ոչ ոքի չասել, այլ՝ «Գնա՛, - ասաց, - դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ ընծայ տուր քո մաքրուելու համար, ինչպէս որ հրամայել էր Մովսէսը՝ ի վկայութիւն նրանց»:
耶稣嘱咐他:“不要告诉其他人,去给祭司看看,然后照着摩西所说的,为你的治愈进行献祭,向大家作证。”
15 Եւ նրա համբաւը աւելի ու աւելի էր տարածւում. եւ բազում ժողովուրդ էր հաւաքւում լսելու նրան ու իրենց հիւանդութիւնից բժշկուելու:
但关于耶稣的消息却传得越来越远,大量的民众来到这里聆听耶稣教导,希望他能治愈他们的疾病。
16 Իսկ նա խոյս էր տալիս դէպի ամայի տեղեր եւ աղօթքի էր կանգնում:
但耶稣却经常躲到安静的地方祷告。
17 Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր:
有一天,耶稣正在教导众人之时,人群中有法利赛人和宗教老师,他们来自加利利和犹太的乡村以及耶路撒冷。因为主的力量与耶稣同在,所以他可以治愈病患。
18 Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ:
几个人用床抬着一个瘫痪之人,想送他到耶稣跟前。
19 Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ:
但因为这里的人实在太多,无法挤进房间,于是他们爬上房顶,在屋瓦中挖了一个洞,将患者和垫子通过洞放了下来,正好落在人群中耶稣的面前。
20 Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»:
耶稣看出了他们对他的信任,于是说:“你们的罪被宽恕了。”
21 Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»:
于是宗教老师和法利赛人开始议论:“这人是谁?竟然会说如此亵渎上帝之语?除了上帝,谁能宽恕罪过?”
22 Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում.
耶稣知道他们正在讨论这个问题,于是对他们说:“你们为什么会想到这样的问题?
23 ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր:
说‘你的罪已被宽恕’容易,还是说‘站起来走吧’容易?
24 Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
我想要向你们证明的是,人子在人间也有宽恕罪过的权力。”然后他对瘫痪之人说:“我现在对你说,站起来,拿着你的垫子回家去吧。”
25 Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն:
那人立刻在众人面前站起来,拿起刚才躺着的垫子,赞美着上帝离开了。
26 Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն: Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»:
众人对眼前的一切感到震惊,在倍感敬畏之余也纷纷开始赞美上帝。他们说:“我们今天见证了令人惊讶的事情。”
27 Դրանից յետոյ, դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը մաքսատանը նստած՝ գործի վրայ էր: Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւից արի՛»:
稍后,耶稣离开了这个城镇,看见一位名叫利未的税吏坐在交税亭处,于是对他说:“跟随我吧!”
28 Եւ նա թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից:
于是利末站起来放下一切,决定跟随耶稣。
29 Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել:
利未在自己家中大摆宴席,客人中除了很多税吏,还有其他一些人。但法利赛人和宗教老师开始抱怨耶稣的门徒,说:
30 Փարիսեցիները եւ օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ ու ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»:
“你们为什么要跟税吏和那些罪人一起吃喝呢?”
31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին:
耶稣回答:“健康之人不需要医生,病患才需要。
32 Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»:
我来这里并非感召正道之人,而是要召唤罪人。”
33 Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտները ուտում են ու խմում»:
他们对耶稣说:“约翰的门徒经常禁食和祈祷,法利赛人的门徒也是,但你的门徒却大吃大喝。”
34 Եւ նա ասաց նրանց. «Միթէ կարո՞ղ էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է:
耶稣又问:“男傧相和新郎在一起时,怎么可以让男傧相禁食呢?
35 Կը գան օրեր, երբ որ փեսան նրանցից կը վերցուի, ապա այդ օրերին ծոմ կը պահեն»:
时间一到,新郎要离开大家了,那一刻他们就要禁食了。”
36 Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կը պատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ:
耶稣又讲了一个比喻:“没有人会从新衣服上撕下一块布,补在旧衣服上。如果这样,不但新衣服撕破了,新撕下来的布与旧衣服也不协调。
37 Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կը պայթեցնի. գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան:
没有人会把新酒装在旧皮袋中,否则新酒就会把皮袋胀破,不但酒漏掉了,皮袋也损坏了。
38 Այլ՝ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կը պահուեն:
人们总是把新酒放在新皮袋里。
39 Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը կ՚ուզենայ, որովհետեւ կ՚ասի, թէ՝ հինը աւելի լաւն է»:
人们喝了陈酿的酒,就不想喝新酒了,他们会说:‘陈酿的口味就是好。’”

< ՂՈԻԿԱՍ 5 >