< ՂՈԻԿԱՍ 24 >

1 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք:
的第一天,天還很早,婦女們便攜帶預備下的香料,來到墳墓那裏,
2 Եւ քարը գերեզմանից գլորած գտան
見石頭已由墓穴滾開了。
3 ու ներս մտնելով՝ Տէր Յիսուսի մարմինը չգտան:
她們進去,不見了主耶穌的遺體。
4 Եւ մինչ նրանք զարմացած էին այդ բանի վրայ, ահա լուսաւոր զգեստներով երկու մարդիկ հասան նրանց մօտ:
她們正為此事疑慮的時候,忽然有兩個人,穿著耀目的衣服,站在她們身邊。
5 Եւ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսը գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում:
她們都害怕,把臉垂在地上,那兩個人對她們說:「妳們為什麼在死人中找活人呢﹖
6 Այստեղ չէ, այլ՝ յարեաւ: Յիշեցէ՛ք՝ ինչպէս խօսեց նա ձեզ հետ, երբ Գալիլիայում էր.
祂不在這裡了,祂已復活了。們應當記得:祂還在加利肋亞時,怎樣告訴過你們說:
7 ասում էր, թէ պէտք է, որ մարդու Որդին մեղաւոր մարդկանց ձեռքը մատնուի, խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնի»:
「人子必須被於罪人之手,被釘在十字架上,並在第三日復活。」
8 Եւ նրանք յիշեցին նրա խօսքերը:
她們遂想起了祂的話,
9 Եւ վերադարձան ու պատմեցին այս ամէնը Տասնմէկին եւ բոլոր միւսներին:
從墳墓那裏回去,把這一切事報告給那十一門徒及其餘的眾人,
10 Եւ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննան, Յակոբի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքեալներին:
她們是瑪利亞瑪達肋納及約安納和雅各伯的母親瑪利亞;其餘同她們一起的婦女,也把這些事報告給宗徒。
11 Բայց նրանց խօսքերը բարբաջանք թուացին աշակերտներին, եւ չէին հաւատում նրանց:
但婦女們的這些話,在他們看來,好像是無稽之談,不敢相信。
12 Սակայն Պետրոսը վեր կացաւ եւ վազեց դէպի գերեզման, նայեց ու տեսաւ, որ կտաւները միայն կային: Եւ գնաց՝ մտքում զարմացած, թէ ինչ էր եղել:
伯多祿起來,跑到墳墓那裏,屈身向裡窺看,只見有殮布,就走了,心裏驚異所發生的事。
13 Եւ ահա նոյն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գիւղ, որի անունը Էմմաւուս էր, եւ որը Երուսաղէմից հեռու էր մօտ տասնմէկ կիլոմետր:
就在那一天,他們中,有兩個人往一個村莊去,村名厄瑪烏,離耶路撒冷約六十「斯塔狄。」
14 Եւ նրանք միմեանց հետ խօսում էին կատարուած բոլոր անցուդարձերի մասին:
他們彼此講論所生的一切事。
15 Եւ մինչ նրանք խօսում էին ու վիճում, ինքը՝ Յիսուս մօտեցաւ ու գնում էր նրանց հետ:
正談話討論的時候,耶穌親自走近他們,與他們同行。
16 Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն:
他們的眼睛卻被阻止往了,以致認不出祂來
17 Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»:
耶穌對他們說:「你們走路,彼此談論的是些什麼事﹖」他們就站往,面帶愁容。
18 Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»:
一個名叫克羅帕的,回答祂說:「獨有你在耶路撒冷作客,不知道在那裡這幾天所發生的事嗎﹖」
19 Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ,
耶穌問他們說:「什麼事﹖」他們回答說:「就是有關納匝肋人耶穌的事。祂本是一位先知,在天主及眾百姓前,行事說話都權力。
20 եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան:
我們的司祭長及首領竟解送了祂,判了祂死罪,釘祂在十字架上。
21 Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին:
我們原指望祂就是那要拯救以色列的。可是─此外還有:這些事發生到今天已是第三天了。
22 Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել
我們中有幾個婦女驚嚇了我們;她們清早到了墳墓那裏,
23 եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է:
沒有看見祂的遺體,回來說她們見了天使顯現,天使說祂復活了。
24 Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան:
我們中也有幾個到過墳墓那裏,所遇見的事,如同婦女們所說的一樣,但是沒有看見祂。」
25 Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները:
耶穌於是對他們說:「唉! 無知的人哪! 為信先知們所說的一切話,你們的心竟是這般遲鈍!
26 Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»:
默西亞不是必須受這些苦難,才進入祂的光榮嗎﹖」
27 Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում:
祂於是從梅瑟及眾先知開始,把全部經書論及祂的話,都給他們解釋了。
28 Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ:
當他們臨近了m囡去的村莊時,耶穌裝作還要前行。
29 Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու:
他們強留祂說:「請同我們一起住下吧! 因為快到晚上,天已垂暮了。」 耶穌就進去,同他們住下。
30 Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տուեց նրանց:
當耶穌與他們坐下吃飯的時候,就拿起餅來,祝福了,擘開,遞給他們。
31 Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ:
他們的眼睛開了,這才認出耶穌來;但祂卻由他們眼前隱沒了。
32 Եւ նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»:
他們就彼此說:「當祂在路上與我們談話,給我們講解聖經的時候,我們的心不是火熱的嗎﹖」
33 Ապա անմիջապէս վեր կացան ու Երուսաղէմ վերադարձան եւ հաւաքուած գտան Տասնմէկին եւ նրանց հետ եղածներին,
他們遂即動身,返回耶路撒冷,遇見那十一門徒及同同他們一起的人,正聚在一起,
34 որոնք ասում էին, թէ՝ «Իսկապէս յարեաւ Տէրը եւ երեւաց Սիմոնին»:
彼此討論說:「主真復活了,並顯現給西滿了。」
35 Իսկ երկուսը պատմեցին այն, ինչ պատահել էր ճանապարհին, եւ թէ ինչպէ՛ս Յիսուս իրեն ճանաչել էր տուել նրանց՝ հաց կտրելու ժամանակ:
二人就把在路上的事,反在分餅時,怎樣認出了耶穌,述說了一遍。
36 Մինչ դեռեւս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ եւ ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, մի՛ վախեցէք»:
他們正談論這事的時候,耶穌立在他們中間,向他們說:「願你們平安! 」
37 Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում:
眾人害怕起來,想是見了鬼神。
38 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում.
耶穌向他們說:「你們為什麼恐懼﹖為什麼心裏起了疑惑﹖
39 տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետեւ նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ եւ տեսէ՛ք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք,
你們看看我的手,我的腳,分明是我自己。你們摸摸我,應該知道:鬼神是沒有肉軀和骨頭的,如同你們看我,卻是有的。」
40 ես ունեմ»:
說了這話,就把手和腳伸給他們看。
41 Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը:
他們由於歡喜,還是不敢信,只是驚訝;耶穌向他們說:「你們這裏有什麼吃的沒有﹖」
42 Եւ մինչ դեռեւս ուրախութիւնից չէին հաւատում եւ զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք»:
他們便給了祂一塊烤魚。
43 Եւ նրանք տուին նրան խորոված ձկան մի կտոր եւ մեղրախորիսխ:
祂便接過來,當他們面前吃了。
44 Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ մնացածները տուեց նրանց ու ասաց.
耶穌對他們說:「我以前還同你們在一起的時候,就對你們說過這話:諸凡梅瑟法律、先知並聖詠上指著我所記載的話,都必須應驗。」
45 «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ եւ սաղմոսներում»:
耶穌遂開啟他們的明悟,叫他們理解經書;
46 Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը:
又向他們說:「經上曾這樣記載:默西亞必須受苦,第三天要從死者中復活;
47 Եւ ասաց նրանց. «Այսպէս պէտք է չարչարուէր Քրիստոս, յարութիւն առնէր մեռելներից երրորդ օրը,
並且必須從耶路撒冷開始,因祂的名向萬邦宣講悔改,以得罪之赦。
48 եւ քարոզուէր նրա անունով ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն բոլոր ազգերի մէջ՝ Երուսաղէմից սկսած:
你們就是這些事的見證人。
49 Եւ այս բաների վկաներ էք դուք:
看,我要把我父所恩許的,遺發到你們身上;至於你們,你們應當留在這城中,直到佩帶上自高天而來的能力。」
50 Եւ ահա ես ուղարկում եմ Ձեզ իմ Հօր խոստումը, իսկ դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ որ երկնքից զօրութեամբ զգեստաւորուէք»:
耶穌領他們出去,直到伯達尼附近,就舉手降福了他們。
51 Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց:
正降福他們的時候,就他們,被提升天去了。
52 Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանուեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում:
他們叩拜了祂,皆大歡喜地返回了耶路撒冷,
53 Իսկ նրանք երկրպագեցին Յիսուսին եւ մեծ ուրախութեամբ վերադաձան Երուսաղէմ: Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն:
常在聖殿裏稱謝天主。

< ՂՈԻԿԱՍ 24 >