< ՂՈԻԿԱՍ 2 >

1 Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար:
當那些日子,凱撒奧古斯都有旨意下來,叫天下人民都報名上冊。
2 Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում:
這是居里扭作觜利亞巡撫的時候,頭一次行報名上冊的事。
3 Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում:
眾人各歸各城,報名上冊。
4 Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում,
約瑟也從加利利的拿撒勒城上猶太去,到了大衛的城,名叫伯利恆,因他本是大衛一族一家的人,
5 մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր:
要和他所聘之妻馬利亞一同報名上冊。那時馬利亞的身孕已經重了。
6 Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան,
他們在那裏的時候,馬利亞的產期到了,
7 եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար:
就生了頭胎的兒子,用布包起來,放在馬槽裏,因為客店裏沒有地方。
8 Եւ այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում:
在伯利恆之野地裏有牧羊的人,夜間按着更次看守羊群。
9 Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան:
有主的使者站在他們旁邊,主的榮光四面照着他們;牧羊的人就甚懼怕。
10 Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի.
那天使對他們說:「不要懼怕!我報給你們大喜的信息,是關乎萬民的;
11 որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է:
因今天在大衛的城裏,為你們生了救主,就是主基督。
12 Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»:
你們要看見一個嬰孩,包着布,臥在馬槽裏,那就是記號了。」
13 Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
忽然,有一大隊天兵同那天使讚美上帝說:
14 «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»:
在至高之處榮耀歸與上帝! 在地上平安歸與他所喜悅的人 !
15 Եւ երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիւներն ասացին միմեանց. «Եկէ՛ք գնանք մինչեւ Բեթղեհէմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տէրը մեզ ցոյց տուեց»:
眾天使離開他們,升天去了。牧羊的人彼此說:「我們往伯利恆去,看看所成的事,就是主所指示我們的。」
16 Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած մանկանը:
他們急忙去了,就尋見馬利亞和約瑟,又有那嬰孩臥在馬槽裏;
17 Եւ ճանաչեցին նրան այն խօսքից, որ իրենց ասուել էր մանկան մասին:
既然看見,就把天使論這孩子的話傳開了。
18 Եւ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրայ, որ հովիւները ասացին իրենց:
凡聽見的,就詫異牧羊之人對他們所說的話。
19 Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում:
馬利亞卻把這一切的事存在心裏,反覆思想。
20 Եւ հովիւները վերադարձան. փառաւորում եւ օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպէս իրենց պատմուել էր:
牧羊的人回去了,因所聽見所看見的一切事,正如天使向他們所說的,就歸榮耀與上帝,讚美他。
21 Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում:
滿了八天,就給孩子行割禮,與他起名叫耶穌;這就是沒有成胎以前,天使所起的名。
22 Երբոր նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար,
按摩西律法滿了潔淨的日子,他們帶着孩子上耶路撒冷去,要把他獻與主,(
23 ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»:
正如主的律法上所記:「凡頭生的男子必稱聖歸主。」)
24 Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ:
又要照主的律法上所說,或用一對斑鳩,或用兩隻雛鴿獻祭。
25 Արդ, Երուսաղէմում Սիմէոն անունով մի մարդ կար, եւ այդ մարդը արդար ու աստուածավախ էր եւ ակնկալում էր Իսրայէլի մխիթարութիւնը. եւ Սուրբ Հոգին էր նրա մէջ:
在耶路撒冷有一個人,名叫西面;這人又公義又虔誠,素常盼望以色列的安慰者來到,又有聖靈在他身上。
26 Եւ Սուրբ Հոգուց հրամայուած էր իրեն մահ չտեսնել, մինչեւ որ տեսնէր Տիրոջ Օծեալին:
他得了聖靈的啟示,知道自己未死以前,必看見主所立的基督。
27 Նա Հոգով առաջնորդուած՝ եկաւ տաճարը, եւ երբ ծնողները բերին Յիսուս մանկանը՝ նրա վրայ կատարելու ինչ որ օրէնքի սովորութեան համաձայն էր,
他受了聖靈的感動,進入聖殿,正遇見耶穌的父母抱着孩子進來,要照律法的規矩辦理。
28 Սիմէոնը նրան իր գիրկն առաւ, օրհնեց Աստծուն եւ ասաց.
西面就用手接過他來,稱頌上帝說:
主啊!如今可以照你的話, 釋放僕人安然去世;
因為我的眼睛已經看見你的救恩-
就是你在萬民面前所預備的:
是照亮外邦人的光, 又是你民以色列的榮耀。
33 Եւ նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խօսքերի համար, որ ասում էին նրա մասին:
孩子的父母因這論耶穌的話就希奇。
34 Սիմէոնը նրանց օրհնեց եւ ասաց նրա մօրը՝ Մարիամին. «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան:
西面給他們祝福,又對孩子的母親馬利亞說:「這孩子被立,是要叫以色列中許多人跌倒,許多人興起;又要作毀謗的話柄,叫許多人心裏的意念顯露出來;你自己的心也要被刀刺透。」
35 Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»:
36 Եւ այնտեղ կար մի մարգարէուհի՝ Աննա անունով՝ Փանուէլի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա տարիքով շատ առաջացած էր եւ ամուսնու հետ միայն եօթը տարի էր ապրել՝ սկսած իր կուսութիւնից:
又有女先知,名叫亞拿,是亞設支派法內力的女兒,年紀已經老邁,從作童女出嫁的時候,同丈夫住了七年就寡居了,
37 Նա մօտ ութսունչորս տարեկան մի այրի էր, որ չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն:
現在已經八十四歲,並不離開聖殿,禁食祈求,晝夜事奉上帝。
38 Սա եւս նոյն ժամին վեր կացաւ եկաւ, գոհութիւն էր մատուցում Տիրոջը եւ խօսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում:
正當那時,她進前來稱謝上帝,將孩子的事對一切盼望耶路撒冷得救贖的人講說。
39 Եւ երբ ամէն ինչ կատարեցին Տիրոջ Օրէնքի համաձայն, վերադարձան Գալիլիա, իրենց քաղաքը՝ Նազարէթ:
約瑟和馬利亞照主的律法辦完了一切的事,就回加利利,到自己的城拿撒勒去了。
40 Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին:
孩子漸漸長大,強健起來,充滿智慧,又有上帝的恩在他身上。
41 Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում:
每年到逾越節,他父母就上耶路撒冷去。
42 Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան:
當他十二歲的時候,他們按着節期的規矩上去。
43 Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան:
守滿了節期,他們回去,孩童耶穌仍舊在耶路撒冷。他的父母並不知道,
44 Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ:
以為他在同行的人中間,走了一天的路程,就在親族和熟識的人中找他,
45 Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար:
既找不着,就回耶路撒冷去找他。
46 Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս:
過了三天,就遇見他在殿裏,坐在教師中間,一面聽,一面問。
47 Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ:
凡聽見他的,都希奇他的聰明和他的應對。
48 Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»:
他父母看見就很希奇。他母親對他說:「我兒!為甚麼向我們這樣行呢?看哪,你父親和我傷心來找你!」
49 Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»:
耶穌說:「為甚麼找我呢?豈不知我應當以我父的事為念嗎 ?」
50 Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց:
他所說的這話,他們不明白。
51 Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում:
他就同他們下去,回到拿撒勒,並且順從他們。他母親把這一切的事都存在心裏。
52 Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ:
耶穌的智慧和身量,並上帝和人喜愛他的心,都一齊增長。

< ՂՈԻԿԱՍ 2 >