< ՂՈԻԿԱՍ 19 >

1 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր:
耶稣进了耶利哥,正经过的时候,
2 Եւ ահա մի մարդ, Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ,
有一个人名叫撒该,作税吏长,是个财主。
3 ուզում էր տեսնել, թէ ո՛վ է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր:
他要看看耶稣是怎样的人;只因人多,他的身量又矮,所以不得看见,
4 Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու:
就跑到前头,爬上桑树,要看耶稣,因为耶稣必从那里经过。
5 Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»:
耶稣到了那里,抬头一看,对他说:“撒该,快下来!今天我必住在你家里。”
6 Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ:
他就急忙下来,欢欢喜喜地接待耶稣。
7 Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին եւ ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու:
众人看见,都私下议论说:“他竟到罪人家里去住宿。”
8 Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, եւ եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»:
撒该站着对主说:“主啊,我把所有的一半给穷人;我若讹诈了谁,就还他四倍。”
9 Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է,
耶稣说:“今天救恩到了这家,因为他也是亚伯拉罕的子孙。
10 որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտռելու եւ փրկելու կորածին»:
人子来,为要寻找、拯救失丧的人。”
11 Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է:
众人正在听见这些话的时候,耶稣因为将近耶路撒冷,又因他们以为 神的国快要显出来,就另设一个比喻,说:
12 Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար:
“有一个贵胄往远方去,要得国回来,
13 Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»:
便叫了他的十个仆人来,交给他们十锭银子,说:‘你们去做生意,直等我回来。’
14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»:
他本国的人却恨他,打发使者随后去,说:‘我们不愿意这个人作我们的王。’
15 Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել:
他既得国回来,就吩咐叫那领银子的仆人来,要知道他们做生意赚了多少。
16 Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»:
头一个上来,说:‘主啊,你的一锭银子已经赚了十锭。’
17 Եւ տէրը նրան ասաց. «Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»:
主人说:‘好!良善的仆人,你既在最小的事上有忠心,可以有权柄管十座城。’
18 Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»:
第二个来,说:‘主啊,你的一锭银子已经赚了五锭。’
19 Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»:
主人说:‘你也可以管五座城。’
20 Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի.
又有一个来说:‘主啊,看哪,你的一锭银子在这里,我把它包在手巾里存着。
21 վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»:
我原是怕你,因为你是严厉的人;没有放下的,还要去拿,没有种下的,还要去收。’
22 Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել:
主人对他说:‘你这恶仆,我要凭你的口定你的罪。你既知道我是严厉的人,没有放下的,还要去拿,没有种下的,还要去收,
23 Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»:
为什么不把我的银子交给银行,等我来的时候,连本带利都可以要回来呢?’
24 Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի»:
就对旁边站着的人说:‘夺过他这一锭来,给那有十锭的。’
25 Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»:
他们说:‘主啊,他已经有十锭了。’
26 - Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի:
主人说:‘我告诉你们,凡有的,还要加给他;没有的,连他所有的也要夺过来。
27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»:
至于我那些仇敌,不要我作他们王的,把他们拉来,在我面前杀了吧!’”
28 Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար:
耶稣说完了这话,就在前面走,上耶路撒冷去。
29 Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին
将近伯法其和伯大尼,在一座山名叫橄榄山那里,就打发两个门徒,说:
30 եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք:
“你们往对面村子里去,进去的时候,必看见一匹驴驹拴在那里,是从来没有人骑过的,可以解开牵来。
31 Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»:
若有人问为什么解它,你们就说:‘主要用它。’”
32 Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար:
打发的人去了,所遇见的正如耶稣所说的。
33 Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»:
他们解驴驹的时候,主人问他们说:“解驴驹做什么?”
34 Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»:
他们说:“主要用它。”
35 Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին:
他们牵到耶稣那里,把自己的衣服搭在上面,扶着耶稣骑上。
36 Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ:
走的时候,众人把衣服铺在路上。
37 Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան:
将近耶路撒冷,正下橄榄山的时候,众门徒因所见过的一切异能,都欢乐起来,大声赞美 神,
38 Եւ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՜ւն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում»:
说: 奉主名来的王是应当称颂的! 在天上有和平; 在至高之处有荣光。
39 Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»:
众人中有几个法利赛人对耶稣说:“夫子,责备你的门徒吧!”
40 Նա պատասխանեց եւ ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ՚աղաղակեն»:
耶稣说:“我告诉你们,若是他们闭口不说,这些石头必要呼叫起来。”
41 Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց.
耶稣快到耶路撒冷,看见城,就为它哀哭,
42 «Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից.
说:“巴不得你在这日子知道关系你平安的事;无奈这事现在是隐藏的,叫你的眼看不出来。
43 որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից
因为日子将到,你的仇敌必筑起土垒,周围环绕你,四面困住你,
44 ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»:
并要扫灭你和你里头的儿女,连一块石头也不留在石头上,因你不知道眷顾你的时候。”
45 Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց
耶稣进了殿,赶出里头做买卖的人,
46 ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»:
对他们说:“经上说: 我的殿必作祷告的殿, 你们倒使它成为贼窝了。”
47 Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները եւ ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու,
耶稣天天在殿里教训人。祭司长和文士与百姓的尊长都想要杀他,
48 բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան:
但寻不出法子来,因为百姓都侧耳听他。

< ՂՈԻԿԱՍ 19 >