< ՅՈՎՀԱՆՆՈԻ 4 >

1 Երբ Յիսուս իմացաւ, որ փարիսեցիները լսել են, թէ ինքն աւելի շատ աշակերտներ է դարձնում եւ մկրտում, քան Յովհաննէսը
耶稣意识到,法利赛人已经发现,他收门徒和施洗的人数已经超过了约翰,
2 (թէպէտեւ ոչ թէ Յիսուս ինքն էր մկրտում, այլ՝ նրա աշակերտները),
(但进行施洗之人不是耶稣,而是他的门徒)
3 թողեց Հրէաստան երկիրը եւ վերստին եկաւ Գալիլիա:
于是他离开犹太,返回加利利。
4 Եւ անհրաժեշտ էր, որ նա անցնէր Սամարիայով:
途中需要经过撒玛利亚。
5 Նա գալիս է Սամարիայի մի քաղաքը, որի անունն էր Սիւքար, մօտիկ այն գիւղին, որ Յակոբը տուել էր իր որդուն՝ Յովսէփին:
随后他来到撒玛利亚一座名叫叙加的城邦,雅各送给他儿子约瑟的那块地就在这附近。
6 Եւ այնտեղ Յակոբի աղբիւրը կար: Եւ Յիսուս ճանապարհից յոգնած՝ նստեց աղբիւրի մօտ. կէսօր էր:
雅各的井也在这里。正午时分,耶稣因为旅途疲倦,就坐在井旁。
7 Սամարիայից մի կին է գալիս ջուր հանելու. Յիսուս նրան ասում է.
一个撒玛利亚妇人来此取水。耶稣对她说:“能不能给我点水喝。”
8 «Ինձ խմելու ջուր տուր» (քանի որ նրա աշակերտները գնացել էին քաղաք, որպէսզի ուտելիք գնեն):
当时他的门徒都去城里买食物去了。
9 Սամարացի կինը նրան ասում է. «Դու, որ հրեայ ես, ինչպէ՞ս ինձնից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ես ուզում» (որովհետեւ հրեաները սամարացիների հետ երբեք շփում չեն ունենում):
撒玛利亚妇人对耶稣说:“你是犹太人,怎能向我这个撒玛利亚妇人要水喝呢?”因为犹太人与撒玛利亚人完全没有往来。
10 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծու պարգեւները, եւ թէ ով է, որ քեզ ասում է՝ «Ինձ խմելու ջուր տուր», գուցէ ինքդ արդարեւ նրանից կ՚ուզէիր, եւ նա քեզ կենդանի ջուր կը տար»:
耶稣回答她:“但凡你意识到上帝的恩赐,知道是谁对你说‘能不能给我点水喝’,你一定会去求他了,他会赐给你生命之水。”
11 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, սակայն դու դոյլ իսկ չունես, եւ այս ջրհորը խորն է. ուրեմն դու որտեղի՞ց կ՚ունենաս կենդանի ջուր:
妇人说:“先生,你没有桶,井又深,又要到哪里获得生命之水呢?
12 Միթէ դու աւելի մե՞ծ մէկն ես, քան մեր հայրը՝ Յակոբը, որ այս ջրհորը մեզ տուել է եւ ինքն էլ խմել է սրանից. նաեւ՝ իր որդիներն ու իր հօտերը»:
我们的先父雅各把这口井留给我们,他自己,他的子孙和他的牲畜都曾喝过井中之水,难道你比他还伟大吗?”
13 Յիսուս նրան պատասխանեց եւ ասաց. «Ով որ այս ջրից խմի, նորից կը ծարաւի,
耶稣回答:“喝过这里的水,之后还是会感到口渴。
14 բայց ով որ խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, յաւիտեան չպիտի ծարաւի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մէջ կը լինի բխող ջրի աղբիւր յաւիտենական կեանքի համար»: (aiōn g165, aiōnios g166)
但如果喝了我给的水,就永远不会渴。我所赐的水会在他们的体内成为流淌的泉,让他们获得永恒。” (aiōn g165, aiōnios g166)
15 Կինը ասաց նրան. «Տէ՛ր, տո՛ւր ինձ այդ ջուրը, որպէսզի չծարաւեմ եւ այստեղ չգամ ջուր հանելու»:
妇人说:“先生,请赐我这样的水,让我不再口渴,无需再到这里打水!”
16 Յիսուս նրան ասաց. «Գնա՛, ամուսնուդ կանչի՛ր եւ արի՛ այստեղ»:
耶稣说:“去叫上你的丈夫,然后回到这里来。”
17 Կինը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Ամուսին չունեմ»: Յիսուս նրան ասաց. «Լա՛ւ ասացիր, թէ՝ ամուսին չունեմ,
妇人回答:“我没有丈夫。”耶稣说:“你说你没有丈夫,的确如此。
18 որովհետեւ հինգ մարդ ես փոխել եւ ում հետ, որ այժմ ապրում ես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր»:
你曾有五位丈夫,现在和你生活在一起的人并不是你的丈夫。你说的是事实!”
19 Կինը նրան ասաց. «Տէ՛ր, ինձ թւում է, թէ դու մարգարէ ես:
妇人说:“先生,现在我可以看出来,你是先知。
20 Մեր հայրերը այս լերան վրայ երկրպագութիւն արեցին, իսկ դուք ասում էք, թէ միայն Երուսաղէմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»:
我们的祖先在这个山上敬拜上帝,但你们却说,必须在耶路撒冷敬拜。和我讲讲这个吧。”
21 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հաւատա՛ ինձ, որ կը գայ ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրայ եւ ո՛չ էլ Երուսաղէմում կ՚երկրպագեն Հօրը:
耶稣回答:“相信我,你们膜拜天父的地点并非在这山上,也不在耶路撒冷。现在这个时刻将要来到。
22 Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետեւ փրկութիւնը հրեաներից է:
你们并不了解所膜拜的上帝,我们所膜拜的却是我们所知晓的上帝,因为救赎源自犹太人。
23 Բայց կը գայ ժամանակը, եւ արդէն իսկ եկել է, երբ ճշմարիտ երկրպագուները կ՚երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում:
这样的时刻正在到来——事实上已经来到。真正膜拜天父之人,会遵循真理、在精神中膜拜。因为天父寻找的就是这样膜拜他的人。
24 Հոգի է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»:
上帝就是灵,膜拜他的人必会在自己的灵中膜拜,遵循真理膜拜。”
25 Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչուածը, կը գայ. երբ նա գայ, մեզ ամէն ինչ կը պատմի»:
妇人说:“我知道(那被称为基督的)弥赛亚即将到来,他来是为了把一切都告诉我们。”
26 Յիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խօսում եմ քեզ հետ»:
耶稣说:“我是——现在与你说话的就是他。”
27 Եւ այդ խօսքի վրայ նրա աշակերտները եկան եւ զարմանում էին, որ նա խօսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թէ՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խօսում նրա հետ:
这时门徒们回来了,看到耶稣和一个妇人说话,他们感到很惊讶,但没有人问:“你在做什么?”或说:“你为什么与她说话?”
28 Կինը թողեց իր սափորը եւ քաղաք գնաց ու ասաց մարդկանց.
那妇人丢下自己的水罐,跑回城里,对众人说:
29 «Եկէք տեսէ՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդեօք նա՞ է Քրիստոսը»:
“快来看看这个人,他把我所做的一切都说出来,这人会是基督吗?”
30 Նրանք ելան քաղաքից եւ գալիս էին նրա մօտ:
于是众人纷纷出城,要去看看耶稣。
31 Եւ մինչ նրանք դեռ չէին եկել, աշակերտներն աղաչում էին նրան ու ասում. «Ռաբբի՛, հա՛ց կեր»:
与此同时,门徒对耶稣说:“拉比,吃点东西吧!”
32 Նա ասաց նրանց. «Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտէք»:
但耶稣说:“我有可以吃的东西,只是你们对此一无所知。”
33 Աշակերտները իրար մէջ ասում էին՝ արդեօք մէկը դրան ուտելու բա՞ն է բերել:
门徒们询问彼此:“有人拿东西给他吃了吗?”
34 Յիսուս նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա՛, ով ինձ ուղարկել է, եւ կատարեմ նրա գործը:
耶稣告诉他们:“遵循派我来此之人的旨意,完成他的工作,这就是我的食物。
35 Չէ՞ որ դուք էք ասում, թէ չորս ամիս եւս կայ, որ հունձը գայ. ահա ես ձեզ ասում եմ. բարձրացրէ՛ք ձեր աչքերը եւ տեսէ՛ք արտերը, որ սպիտակել են եւ հասել հնձի համար:
你们不是说‘距离收获还有四个月’?我告诉你们,睁开眼睛看看四周!田里的庄稼已经熟了,可以收获了。
36 Եւ ով հնձում է, վարձ է ստանում ու յաւիտենական կեանքի համար պտուղ է կուտակում, որպէսզի սերմանողն ու հնձողը հաւասարապէս ցնծան: (aiōnios g166)
收获庄稼的人能获得工资,也可以为永生储存粮食,让撒种之人和收割之人都感到快乐。 (aiōnios g166)
37 Հէնց սրանով է ճշմարիտ այն խօսքը, թէ՝ ա՛յլ է սերմանողը եւ ա՛յլ՝ հնձողը:
俗话说‘你撒种,我收割’,的确如此。
38 Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, որի վրայ աշխատանք չէիք թափել. ուրիշներ աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մէջ մտաք»:
我派你们去收获的,并非是你们劳作的结果,别人劳苦工作,你们来收获他们工作的成果。”
39 Եւ սամարացիների այդ քաղաքից շատեր հաւատացին նրան այն կնոջ խօսքի համար, որ վկայեց, թէ՝ ինձ ասաց այն բոլորը, ինչ ես արել էի:
由于那名妇人见证说:“他把我所做的一切都说出来”,城里就有许多撒玛利亚人开始相信耶稣。
40 Իսկ երբ սամարացիները նրա մօտ եկան, աղաչում էին, որ իրենց մօտ մնայ. եւ նա այնտեղ մնաց երկու օր:
他们来到耶稣所在的地方,祈求能和他在一起,于是耶稣就在那里停留了两天。
41 Ուրիշ շատեր էլ նրան հաւատացին՝ իր խօսքի համար.
因耶稣所说的话,信他的人就更多了。
42 եւ կնոջն ասում էին. «Այսուհետեւ քո խօսքերի համար չէ, որ հաւատում ենք, որովհետեւ մենք ինքներս լսեցինք նրանից եւ գիտենք, թէ նա՛ է ճշմարտապէս Փրկիչն աշխարհի»:
他们对那妇人说:“现在我们相信他,不再是因为你所说的,而是因为我们亲自听见了,确认他就是这世界的救世主。”
43 Եւ երկու օր յետոյ նա ելաւ այնտեղից եւ գնաց Գալիլիա.
两天后,耶稣继续向加利利出发。
44 քանի որ Յիսուս ինքն իսկ վկայել էր, թէ մարգարէն իր գաւառում պատիւ չունի:
耶稣自己就曾说过:“先知在自己的家乡不受尊敬。”
45 Սակայն, երբ նա Գալիլիա եկաւ, գալիլիացիները նրան ընդունեցին, որովհետեւ նրանք եւս տեսել էին այն բոլոր նշանները, որ նա արեց Երուսաղէմում՝ տօնի ժամանակ, քանի որ նրանք էլ էին եկել տօնին:
但耶稣抵达加利利后,那里的人都很欢迎他,因为他们曾到耶路撒冷过逾越节,见过他所做的一切。
46 Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում:
耶稣又造访了加利利的迦拿,就是他把水变成酒的地方。那附近有一个叫做迦百农的城邦,一名皇家长官的儿子患上重病。
47 Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր:
他听说耶稣从犹太返回了加利利,就跑来求他去医治他的儿子,因为那孩子命不久矣。
48 Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»:
耶稣对大家说:“如果看不见神迹和奇迹,你们就是不肯相信我。”
49 Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»:
那位长官说:“主啊,趁我的孩子还没有死,求你去看看吧!”
50 Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»: Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց:
耶稣告诉他:“回家吧,你儿子的病好了!” 那人相信了耶稣对他说的话,就回家了。
51 Եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, թէ նրա տղան կենդանի է:
他在回家的路上遇到了仆人,仆人告诉他一个好消息:他的儿子活着,并且已经痊愈。
52 Նա հարցրեց նրանց, թէ ո՞ր ժամին ապաքինուեց: Նրան ասացին. «Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին ջերմը նրան թողեց»:
他询问孩子痊愈的时间。他们告诉他:“昨天下午一点钟,高烧就退了。”
53 Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց՝ քո որդին կենդանի է: Եւ հաւատաց ինքը, ու իր ամբողջ ընտանիքը:
这位父亲意识到,耶稣也是在那个时间告诉他“你儿子的病好了”,于是他自己和全家人都相信了耶稣。
54 Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս՝ Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ:
从犹太回到加利利后,这是耶稣所做的第二件神迹。

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 4 >