< ՅՈՎՀԱՆՆՈԻ 14 >

1 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ:
«Ձեր սիրտը թող չվրդովի. հաւատացէ՛ք Աստուծոյ, հաւատացէ՛ք նաեւ ինծի:
2 Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու.
Շատ բնակարաններ կան իմ Հօրս տան մէջ. եթէ այդպէս չըլլար, միթէ պիտի ըսէի՞ ձեզի թէ կ՚երթամ՝ որ տեղ պատրաստեմ ձեզի:
3 եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք:
Երբ երթամ եւ տեղ պատրաստեմ ձեզի, դարձեալ պիտի գամ ու քովս ընդունիմ ձեզ, որպէսզի ո՛ւր ես եմ՝ դո՛ւք ալ հոն ըլլաք:
4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»:
Գիտէք ո՛ւր կ՚երթամ, գիտէք նաեւ ճամբան»:
5 Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»:
Թովմաս ըսաւ անոր. «Տէ՛ր, չենք գիտեր ո՛ւր կ՚երթաս, եւ ի՞նչպէս կրնանք գիտնալ ճամբան»:
6 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով:
Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս եմ ճամբան, ճշմարտութիւնն ու կեանքը. ո՛չ մէկը կու գայ Հօրը քով՝ բայց միայն ինձմով:
7 Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»:
Եթէ ճանչնայիք զիս՝ պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս. եւ այժմէն իսկ կը ճանչնաք զայն, ու տեսած էք զայն»:
8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»:
Փիլիպպոս ըսաւ անոր. «Տէ՛ր, ցո՛յց տուր մեզի Հայրը, ու կը բաւէ մեզի»:
9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր:
Յիսուս ըսաւ անոր. «Ա՛յսքան ժամանակ ես ձեզի հետ եմ, եւ չճանչցա՞ր զիս, Փիլիպպո՛ս: Ա՛ն որ տեսաւ զիս՝ տեսաւ Հա՛յրը. դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Ցո՛յց տուր մեզի Հայրը”:
10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը:
Չե՞ս հաւատար թէ ես Հօրը մէջն եմ, ու Հայրը իմ մէջս է: Այն խօսքերը՝ որ կ՚ըսեմ ձեզի, ես ինձմէ չեմ ըսեր. հապա Հայրը՝ որ բնակած է իմ մէջս, անիկա՛ կ՚ընէ այդ գործերը:
11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ:
Հաւատացէ՛ք ինծի, թէ ես Հօրը մէջն եմ, ու Հայրը իմ մէջս է:
12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ:
Այլապէս՝ գոնէ գործերո՛ւն համար հաւատացէք ինծի: Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ կը հաւատայ ինծի, ի՛նք ալ պիտի ընէ այն գործերը՝ որ ես կ՚ընեմ, եւ անոնցմէ աւելի՛ մեծ գործեր պիտի ընէ, որովհետեւ ես կ՚երթամ Հօրս քով”:
13 Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով»:
Ի՛նչ որ խնդրէք իմ անունովս՝ պիտի ընեմ զայն, որպէսզի Հայրը փառաւորուի Որդիով:
Եթէ որեւէ բան խնդրէք իմ անունովս, պիտի ընեմ»:
15 «Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները.
«Եթէ կը սիրէք զիս՝ պահեցէ՛ք իմ պատուիրաններս:
16 եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. (aiōn g165)
Ես ալ պիտի թախանձեմ Հօրը, եւ ուրիշ Մխիթարիչ մը պիտի տայ ձեզի, որպէսզի յաւիտեան բնակի ձեզի հետ.- (aiōn g165)
17 Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի:
Ճշմարտութեան Հոգին, որ այս աշխարհը չի կրնար ընդունիլ, որովհետեւ չի տեսներ զայն ու չի ճանչնար զայն. բայց դուք կը ճանչնաք զայն, որովհետեւ կը բնակի ձեր քով եւ պիտի ըլլայ ձեր մէջ:
18 Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ:
Ձեզ որբ պիտի չթողում. պիտի գամ ձեզի:
19 Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու:
Քիչ մը ատենէն ետք աշխարհը ա՛լ պիտի չտեսնէ զիս. բայց դուք պիտի տեսնէք զիս, որովհետեւ ես կ՚ապրի՛մ, եւ դո՛ւք ալ պիտի ապրիք:
20 Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ:
Այն օրը պիտի գիտնաք թէ ես իմ Հօրս մէջ եմ, ու դուք՝ իմ մէջս, ես ալ՝ ձեր մէջ:
21 Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»:
Ա՛ն որ ունի իմ պատուիրաններս եւ կը պահէ զանոնք, անիկա՛ է զիս սիրողը: Ա՛ն որ կը սիրէ զիս՝ պիտի սիրուի իմ Հօրմէ՛ս. ու ես պիտի սիրեմ զայն, եւ զիս պիտի յայտնեմ անոր»:
22 Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»:
Յուդա (ոչ Իսկարիովտացին) ըսաւ անոր. «Տէ՛ր, ի՞նչպէս կ՚ըլլայ՝ որ դուն քեզ պիտի յայտնես մեզի, բայց ոչ՝ աշխարհին»:
23 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք:
Յիսուս պատասխանեց անոր. «Եթէ մէկը սիրէ զիս՝ պիտի պահէ իմ խօսքս, ու իմ Հայրս պիտի սիրէ զայն. եւ պիտի գանք անոր ու բնակինք անոր հետ:
24 Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց:
Ա՛ն որ չի սիրեր զիս՝ չի պահեր իմ խօսքերս: Այն խօսքը որ կը լսէք՝ իմս չէ, հապա Հօրս՝ որ ղրկեց զիս:
25 Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ:
Այս բաները խօսեցայ ձեզի, քանի դեռ կը մնամ ձեր քով:
26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»:
Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը պիտի ղրկէ իմ անունովս, անիկա՛ պիտի սորվեցնէ ձեզի ամէնը, եւ ինչ որ ըսի ձեզի՝ պիտի յիշեցնէ ձեզի:
27 «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք:
Խաղաղութիւն կը թողում ձեզի, ի՛մ խաղաղութիւնս կու տամ ձեզի. ես չեմ տար ձեզի ա՛յնպէս՝ ինչպէս աշխարհը կու տայ: Ձեր սիրտը թող չվրդովի ու չերկնչի:
28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես:
Լսեցիք թէ ըսի ձեզի. “Ես կ՚երթամ, բայց դարձեալ պիտի գամ ձեզի”: Եթէ սիրէիք զիս, պիտի ուրախանայիք՝ որ ես կ՚երթամ Հօրը քով, որովհետեւ իմ Հայրս ինձմէ մեծ է:
29 Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք:
Եւ այժմէն՝ դեռ չեղած՝ ըսի ձեզի, որպէսզի երբ ըլլայ՝ հաւատաք:
30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի:
Ա՛լ շատ պիտի չխօսիմ ձեզի հետ, որովհետեւ այս աշխարհի իշխանը կու գայ. բայց ո՛չ մէկ հեղինակութիւն ունի իմ վրաս:
31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:
Սակայն աշխարհը թող գիտնայ թէ ես կը սիրեմ Հայրը, եւ կ՚ընեմ ա՛յնպէս՝ ինչպէս Հայրը պատուիրեց ինծի: Ոտքի՛ ելէք, երթա՛նք ասկէ»:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 14 >