< ՅՈՎՀԱՆՆՈԻ 11 >

1 Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից:
有一个患病的人,名叫拉撒路,住在伯大尼,就是马利亚和她姊姊马大的村庄。
2 Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր:
这马利亚就是那用香膏抹主,又用头发擦他脚的;患病的拉撒路是她的兄弟。
3 Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»:
她姊妹两个就打发人去见耶稣,说:“主啊,你所爱的人病了。”
4 Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»:
耶稣听见,就说:“这病不至于死,乃是为 神的荣耀,叫 神的儿子因此得荣耀。”
5 Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին:
耶稣素来爱马大和她妹子并拉撒路。
6 Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր:
听见拉撒路病了,就在所居之地仍住了两天。
7 Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»:
然后对门徒说:“我们再往犹太去吧。”
8 Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»:
门徒说:“拉比,犹太人近来要拿石头打你,你还往那里去吗?”
9 Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է,
耶稣回答说:“白日不是有十二小时吗?人在白日走路,就不至跌倒,因为看见这世上的光。
10 իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»:
若在黑夜走路,就必跌倒,因为他没有光。”
11 Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»:
耶稣说了这话,随后对他们说:“我们的朋友拉撒路睡了,我去叫醒他。”
12 Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»:
门徒说:“主啊,他若睡了,就必好了。”
13 Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում:
耶稣这话是指着他死说的,他们却以为是说照常睡了。
14 Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ.
耶稣就明明地告诉他们说:“拉撒路死了。
15 բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»:
我没有在那里就欢喜,这是为你们的缘故,好叫你们相信。如今我们可以往他那里去吧。”
16 Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»:
多马,又称为低土马,就对那同作门徒的说:“我们也去和他同死吧。”
17 Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ:
耶稣到了,就知道拉撒路在坟墓里已经四天了。
18 Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր:
伯大尼离耶路撒冷不远,约有六里路。
19 Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար:
有好些犹太人来看马大和马利亚,要为她们的兄弟安慰她们。
20 Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր:
马大听见耶稣来了,就出去迎接他;马利亚却仍然坐在家里。
21 Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի.
马大对耶稣说:“主啊,你若早在这里,我兄弟必不死。
22 բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»:
就是现在,我也知道,你无论向 神求什么, 神也必赐给你。”
23 Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»:
耶稣说:“你兄弟必然复活。”
24 Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»:
马大说:“我知道在末日复活的时候,他必复活。”
25 Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի.
耶稣对她说:“复活在我,生命也在我。信我的人虽然死了,也必复活;
26 եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: (aiōn g165)
凡活着信我的人必永远不死。你信这话吗?” (aiōn g165)
27 Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»:
马大说:“主啊,是的,我信你是基督,是 神的儿子,就是那要临到世界的。”
28 Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»:
马大说了这话,就回去暗暗地叫她妹子马利亚,说:“夫子来了,叫你。”
29 Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ:
马利亚听见了,就急忙起来,到耶稣那里去。
30 Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել:
那时,耶稣还没有进村子,仍在马大迎接他的地方。
31 Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի:
那些同马利亚在家里安慰她的犹太人,见她急忙起来出去,就跟着她,以为她要往坟墓那里去哭。
32 Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»:
马利亚到了耶稣那里,看见他,就俯伏在他脚前,说:“主啊,你若早在这里,我兄弟必不死。”
33 Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց.
耶稣看见她哭,并看见与她同来的犹太人也哭,就心里悲叹,又甚忧愁,
34 «Ո՞ւր դրիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»:
便说:“你们把他安放在哪里?”他们回答说:“请主来看。”
35 Եւ Յիսուս արտասուեց:
耶稣哭了。
36 Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»:
犹太人就说:“你看他爱这人是何等恳切。”
37 Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»:
其中有人说:“他既然开了瞎子的眼睛,岂不能叫这人不死吗?”
38 Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած:
耶稣又心里悲叹,来到坟墓前;那坟墓是个洞,有一块石头挡着。
39 Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»:
耶稣说:“你们把石头挪开。”那死人的姊姊马大对他说:“主啊,他现在必是臭了,因为他死了已经四天了。”
40 Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»:
耶稣说:“我不是对你说过,你若信,就必看见 神的荣耀吗?”
41 Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր.
他们就把石头挪开。耶稣举目望天,说:“父啊,我感谢你,因为你已经听我。
42 եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»:
我也知道你常听我,但我说这话是为周围站着的众人,叫他们信是你差了我来。”
43 Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»:
说了这话,就大声呼叫说:“拉撒路出来!”
44 Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»:
那死人就出来了,手脚裹着布,脸上包着手巾。耶稣对他们说:“解开,叫他走!”
45 Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան:
那些来看马利亚的犹太人见了耶稣所做的事,就多有信他的;
46 Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց:
但其中也有去见法利赛人的,将耶稣所做的事告诉他们。
47 Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում:
祭司长和法利赛人聚集公会,说:“这人行好些神迹,我们怎么办呢?
48 Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»:
若这样由着他,人人都要信他,罗马人也要来夺我们的地土和我们的百姓。”
49 Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց.
内中有一个人,名叫该亚法,本年作大祭司,对他们说:“你们不知道什么。
50 «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»:
独不想一个人替百姓死,免得通国灭亡,就是你们的益处。”
51 Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար:
他这话不是出于自己,是因他本年作大祭司,所以预言耶稣将要替这一国死;
52 Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի:
也不但替这一国死,并要将 神四散的子民都聚集归一。
53 Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն:
从那日起,他们就商议要杀耶稣
54 Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում:
所以,耶稣不再显然行在犹太人中间,就离开那里往靠近旷野的地方去,到了一座城,名叫以法莲,就在那里和门徒同住。
55 Եւ հրեաների զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն:
犹太人的逾越节近了,有许多人从乡下上耶路撒冷去,要在节前洁净自己。
56 Յիսուսին փնտռում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»:
他们就寻找耶稣,站在殿里彼此说:“你们的意思如何,他不来过节吗?”
57 Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ, եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձ»րբակալ»ն:
那时,祭司长和法利赛人早已吩咐说,若有人知道耶稣在哪里,就要报明,好去拿他。

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 11 >