< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >

1 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ.
“告诉你们实话,如果一个人进羊圈没走门,而是用其他方式爬进去,那此人非贼即盗。
2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների:
从门进去的才是羊群的牧羊人。
3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում:
看门人给他开门,羊能听到他的声音,他呼唤着每一只羊的名字,把它们带出来。
4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը:
他把自己的羊领出来以后,走在前面,羊跟着他,因为认得他的声音。
5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»:
羊群决不跟随陌生人,因为不认得陌生人的声音,它们会从他们那里跑开。”
6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր:
对于耶稣所讲的这个比喻,大家并不理解它的含义。
7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը:
于是耶稣解释道:“说实话,我就是羊的门。
8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին:
在我之前进入的人非贼即盗,羊也不听从他们的。
9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի:
我就是门,如果有人穿我而入,就必定得救,还可以来去自由,可以找到自己需要的食物。
10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան:
贼来了,但他的目的是偷窃、杀害和毁坏。我来了,是为了让你们获得生命,更完整丰饶的生命。
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար:
我就是那善良的牧羊人,愿意为羊放弃自己的生命。
12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է.
拿着工钱照看羊群的,不是牧羊人,羊不是他自己的,一见狼来,他就会丢下羊逃跑,狼就能攻击羊群,把羊群驱散了。
13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում:
因为这人只是花钱雇来的工人,根本不在乎羊群。
14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից:
我就是那善良的牧羊人。我知道谁属于我,他们也认识我,
15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար:
就像天父认识我,我也认识天父一样。我愿意为羊放弃自己的生命。
16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
我还有其他的羊,但不在这个羊圈里,我必须把它们领来,它们将听到我的声音,聚成一群,只有一个牧羊人。
17 Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ:
天父爱我,因为我愿意舍弃生命,只为重获生命。
18 Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»:
没有人能夺走我的生命,我自己选择舍弃。我有权舍弃生命,也有权把它夺回,这是天父给我的命令。”
19 Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ:
听完这番话,犹太人再次分成了两派意见。
20 Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»:
很多人会说:“他是魔鬼附体,发疯了,为什么要听他的呢?”
21 Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»:
还有人说:“魔鬼附体之人不可能说出这样的话。魔鬼怎能让盲人重见光明?”
22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր:
在冬季的耶路撒冷,献殿节到了。
23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում:
耶稣走在圣殿的所罗门廊中。犹太人围着他,向他提问:
24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»:
“你还要让我们疑惑到什么时候?如果你是基督,就直接告诉我们吧!”
25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին:
耶稣对他们说:“我已经告诉你们了,你们却不相信。我以天父之名所显化的奇迹,已经证明了我是谁。
26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք.
只是你们不信,因为你们不是我的羊。
27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից.
我的羊能认出我的声音,我也认识他们,他们会追随我。
28 եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: (aiōn g165, aiōnios g166)
我赐给他们永生,他们永不灭亡,没有人能把他们从我手里夺去。 (aiōn g165, aiōnios g166)
29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել:
把他们赐给我的天父比任何人都伟大,也没有人能把他们从他手中夺去。
30 Ես եւ իմ Հայրը մի ենք»:
我与天父本为一体。”
31 Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն:
犹太人再次拿起石头要打他。
32 Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»:
耶稣对他们说:“我向你们展示从天父那里获得的善良行为,你们用石头砸我又是为何事?”
33 Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»:
犹太人回答:“我们打你不是因为善事,而是因为你说了忤逆上帝之语;你不过凡人一个,竟敢自称上帝。”
34 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»:
耶稣回答:“你们的律法上不是写着‘我说,你们是上帝’吗?
35 Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի),
他称那些人为‘上帝’,其实是上帝将道传授给他们,经文不能更改。
36 ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ:
天父特别选择了一人派到人间,你们却因为他说‘我是上帝之子’,就认为他忤逆上帝,这又是为什么?
37 Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք:
我若不做天父之事,那就不必信我。
38 Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»:
如果我正在做天父之事,你们即使是不相信我,但也应该相信这些事,因为这就是我所行之事的证据。这会让你们知道和理解天父与我同在,我与天父同在。”
39 Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ:
他们又想要逮捕耶稣,但他却逃脱了。
40 Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում:
耶稣穿过约旦河往回走,来到约翰开始施洗的地方,在这里住下。
41 Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»:
许多人都来到他那里,说:“约翰没有显化任何神迹,但约翰关于这个人的描述都成真了。”
42 Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:
很多人在那里相信了耶稣。

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >