< ԵԼՔ 40 +

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
耶和华晓谕摩西说:
2 «Առաջին ամսի առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը,
“正月初一日,你要立起帐幕,
3 այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով:
把法柜安放在里面,用幔子将柜遮掩。
4 Ներս կը տանես սեղանը եւ դրա վրայ կը դասաւորես հացը: Ներս կը տանես աշտանակը, դրա վրայ կը դնես նրա ճրագամանները:
把桌子搬进去,摆设上面的物。把灯台搬进去,点其上的灯。
5 Կը տեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ: Վարագոյրի քօղը կ՚իջեցնես վկայութեան խորանի դռան վրայ:
把烧香的金坛安在法柜前,挂上帐幕的门帘。
6 Ողջակէզների զոհասեղանը կը դնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կ՚օծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է. դրանց չորս բոլորը կը սրբես:
把燔祭坛安在帐幕门前。
7 Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես:
把洗濯盆安在会幕和坛的中间,在盆里盛水。
8 Բակը շուրջանակի կ՚օծես եւ կ՚իջեցնես բակի դռան քօղը:
又在四围立院帷,把院子的门帘挂上。
9 Կ՚առնես օծութեան իւղը, կ՚օծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կը սրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ դրանք սրբութիւն կը լինեն:
用膏油把帐幕和其中所有的都抹上,使帐幕和一切器具成圣,就都成圣。
10 Կ՚օծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը:
又要抹燔祭坛和一切器具,使坛成圣,就都成为至圣。
11 Կը սրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կը լինի: Կ՚օծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կը սրբագործես այն:
要抹洗濯盆和盆座,使盆成圣。
12 Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կը լուանաս ջրով:
要使亚伦和他儿子到会幕门口来,用水洗身。
13 Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի:
要给亚伦穿上圣衣,又膏他,使他成圣,可以给我供祭司的职分;
14 Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ,
又要使他儿子来,给他们穿上内袍。
15 կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն: Նրանց քահանայական օծումը իր»նց ց»ղ»րի մէջ յաւիտ»նական թող լինի»:
怎样膏他们的父亲,也要照样膏他们,使他们给我供祭司的职分。他们世世代代凡受膏的,就永远当祭司的职任。”
16 Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց:
摩西这样行,都是照耶和华所吩咐他的。
17 Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց:
第二年正月初一日,帐幕就立起来。
18 Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները,
摩西立起帐幕,安上带卯的座,立上板,穿上闩,立起柱子。
19 տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ: Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
在帐幕以上搭罩棚,把罩棚的顶盖盖在其上,是照耶和华所吩咐他的。
20 Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից:
又把法版放在柜里,把杠穿在柜的两旁,把施恩座安在柜上。
21 Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
把柜抬进帐幕,挂上遮掩柜的幔子,把法柜遮掩了,是照耶和华所吩咐他的。
22 Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս:
又把桌子安在会幕内,在帐幕北边,在幔子外。
23 Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
在桌子上将饼陈设在耶和华面前,是照耶和华所吩咐他的。
24 Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ, սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից:
又把灯台安在会幕内,在帐幕南边,与桌子相对,
25 Ճրագամանները դրեց դրա վրայ, Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
在耶和华面前点灯,是照耶和华所吩咐他的。
26 Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դիմաց:
把金坛安在会幕内的幔子前,
27 Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
在坛上烧了馨香料做的香,是照耶和华所吩咐他的。
28 Նա կախեց խորանի դռան վարագոյրը:
又挂上帐幕的门帘。
29 Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
在会幕的帐幕门前,安设燔祭坛,把燔祭和素祭献在其上,是照耶和华所吩咐他的。
30 Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց,
把洗濯盆安在会幕和坛的中间,盆中盛水,以便洗濯。
31 որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը,
摩西和亚伦并亚伦的儿子在这盆里洗手洗脚。
32 երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու: Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
他们进会幕或就近坛的时候,便都洗濯,是照耶和华所吩咐他的。
33 Բակ կառուցեց խորանի ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը: Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը:
在帐幕和坛的四围立了院帷,把院子的门帘挂上。这样,摩西就完了工。
34 Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով:
当时,云彩遮盖会幕,耶和华的荣光就充满了帐幕。
35 Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով:
摩西不能进会幕;因为云彩停在其上,并且耶和华的荣光充满了帐幕。
36 Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,
每逢云彩从帐幕收上去,以色列人就起程前往;
37 իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար,
云彩若不收上去,他们就不起程,直等到云彩收上去。
38 որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները իսրայէլացիների առաջ դրա վրայ կրակ էր վառվում:
日间,耶和华的云彩是在帐幕以上;夜间,云中有火,在以色列全家的眼前。在他们所行的路上都是这样。

< ԵԼՔ 40 +