< ԵԼՔ 37 >

1 Բեսելիէլը տապանակը կառուցեց կարծր փայտից. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն էր դրա բարձրութիւնը: Այն ներսից ու դրսից պատեց ոսկով,
And Beseleel made also the ark of setim wood: it was two cubits and a half in length, and a cubit and a half in breadth, and the height was of one cubit and a half: and he overlaid it with the purest gold within and without.
2 դրա վրայ շուրջանակի ոսկէ պսակ շինեց:
And he made to it a crown of gold round about,
3 Չորս ոսկէ օղակներ ձուլեց դրա չորս կողմերի համար. երկու օղակներ՝ մի կողմից, եւ երկու օղակներ՝ միւս կողմից: Դրանք հագցրեց լծակներին:
Casting four rings of gold at the four corners thereof: two rings in one side, and two in the other.
4 Լծակները շինեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով:
And he made bars of setim wood, which he overlaid with gold,
5 Լծակները տապանակի կողքերից մտցրին օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն այն:
And he put them into the rings that were at the sides of the ark to carry it.
6 Տապանակի կափարիչը պատրաստեցին մաքուր ոսկուց. երկուսուկէս կանգուն էր դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը:
He made also the propitiatory, that is, the oracle, of the purest gold, two cubits and a half in length, and a cubit and a half in breadth.
7 Կափարիչի երկու ծայրերի երկու քերովբէները պատրաստեց ոսկուց. կատարեալ մի գործ շինեց դրանք:
Two cherubims also of beaten gold, which he set on the two sides of the propitiatory:
8 Մի քերովբէն դրուած էր կափարիչի մի ծայրին, իսկ միւս քերովբէն՝ կափարիչի միւս ծայրին: Երկու քերովբէները միաձոյլ էին կափարիչի երկու ծայրերի հետ:
One cherub in the top of one side, and the other cherub in the top of the other side: two cherubims at the two ends of the propitiatory,
9 Քերովբէները դէպի վեր էին տարածել իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի էին անում կափարիչի վրայ: Կափարիչի վրայ քերովբէների դէմքերը իրար դէմ դիմաց էին:
Spreading their wings, and covering the propitiatory, and looking one towards the other, and towards it.
10 Առաջաւորութեան սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց: Դրա համար ոսկէ չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի, եւ երկուսը՝ միւս կողմի համար: Պատրաստեց նաեւ լծակներ, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը: Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով: Երկու կանգուն էր ս»ղանի »րկարութիւնը« մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
He made also the table of setim wood, in length two cubits, and in breadth one cubit, and in height it was a cubit and a half.
11 Այն պատեց մաքուր ոսկով եւ դրա համար շուրջանակի ոսկէ պսակներ պատրաստեց:
And he overlaid it with the finest gold, and he made to it a golden ledge round about.
12 Դրա վրայ շուրջանակի, մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ դրեց եւ դրա շրջանակի չորս կողմը ոսկէ պսակներ դրեց:
And to the ledge itself he made a polished crown of gold, of four fingers’ breadth, and upon the same another golden crown.
13 Սեղանի համար ոսկէ չորս օղակներ պատրաստեց եւ օղակներն ամրացրեց չորս անկիւններին,
And he cast four rings of gold, which he put in the four corners at each foot of the table,
14 որոնք նրա չորս ոտքերի վրայ էին՝ պսակի տակ: Օղակները լծակների համար իբրեւ ագոյց ծառայեցին, որպէսզի մարդիկ լծակներից բռնած բարձրացնեն սեղանը:
Over against the crown: and he put the bars into them, that the table might be carried.
15 Կարծր փայտից երկու լծակներ պատրաստեց, որպէսզի դրանցով բարձրացնեն սեղանը, եւ դրանք պատեց ոսկով:
And the bars also themselves he made of setim wood, and overlaid them with gold,
16 Մաքուր ոսկուց պատրաստեց սեղանի անօթները՝ դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի են մատուցում:
And the vessels for the divers uses of the table, dishes, bowls, and cups, and censers of pure gold, wherein the libations are to be offered.
17 Ոսկուց պատրաստեց լոյսի միաձոյլ աշտանակը՝ բունն ու նրա երկու կողմերի ճիւղերը: Աշտանակի բնից բաժանւում էին ճիւղերը՝ երեքը մի կողմից, եւ երեքը միւս կողմից՝ իրար հաւասար: Ոսկուց պատրաստեց դրա բոլոր միաձոյլ, ընկուզաձեւ ծայրեր ունեցող լուսակալները, դրա ճրագակալները, որոնց վրայ ճրագամանն»րն »ն դրւում« »ւ աշտանակի »օթն»րորդ կանթ»ղը« որը բնի ամենավերին մասում է դրւում: Մաքուր ոսկուց պատրաստեց դրա վրայ գտնուող եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները: Քանդակազարդ արեց աշտանակը, բունն ու նրա ճիւղերը, նրա սկահակները: Գնդիկներն ու շուշանաձ»ւ ծաղիկն»րը միաձոյլ էին:
He made also the candlestick of beaten work of the finest gold. From the shaft whereof its branches, its cups, and bowls, and lilies came out:
18 Վեց ճիւղեր էին բաժանւում նրա երկու կողմերից. երեք ճիւղը՝ աշտանակի մի կողմից, եւ երեք ճիւղը՝ աշտանակի միւս կողմից:
Six on the two sides: three branches on one side, and three on the other.
19 Մի ճիւղն ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ, եւ միւս ճիւղն էլ ունէր գնդիկից ու շուշանաձեւ ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակ: Այսպէս բոլոր վեց ճիւղերը բաժանուած էին աշտանակի երկու կողմերից:
Three cups in manner of a nut on each branch, and bowls withal and lilies; and three cups of the fashion of a nut in another branch, and bowls withal and lilies. The work of the six branches that went out from the shaft of the candlestick was equal.
20 Աշտանակի բնի վրայ քանդակուած էին ընկուզաձեւ չորս սկահակներ իրենց գնդիկներով ու շուշանաձեւ ծաղիկներով:
And in the shaft itself were four cups after the manner of a nut, and bowls withal at every one, and lilies:
21 Երկու ճիւղերի տակ մէկական գնդիկ ու ծաղիկ՝ բնին ձուլուած: Այսպէս էին բնից բաժանուած վեց ճիւղերը:
And bowls under two branches in three places, which together make six branches going out from one shaft.
22 Դրանց գնդիկներն ու ծաղիկները միաձոյլ էին՝ բոլորը քանդակուած մի կտոր մաքուր ոսկուց:
So both the bowls, and the branches were of the same, all beaten work of the purest gold.
23 Դրա եօթը ճրագամանները, ունելիներն ու մոխրակալները մաքուր ոսկուց էին:
He made also the seven lamps with their snuffers, and the vessels where the snuffings were to be put out, of the purest gold.
24 Մի տաղանդ մաքուր ոսկուց պատրաստեց աշտանակն ու դրա բոլոր մասերը:
The candlestick with all the vessels thereof weighed a talent of gold.
25 Նա ոսկեպատ զոհասեղանը պատրաստեց կարծր փայտից: Այն քառակուսի էր. հինգ կանգուն էր երկարութիւնը, հինգ՚ կանգուն՝ լայնութիւնը, եւ երեք կանգուն՝ բարձրութիւնը: Դրա եղջիւրաւոր անկիւնները զոհասեղանի հետ միաձոյլ էին:
He made also the altar of incense of setim wood, being a cubit on every side foursquare, and in height two cubits: from the corners of which went out horns.
26 Մաքուր ոսկով պատեց այն, ինչպէս նաեւ դրա կափարիչը, բոլոր կողերն ու եղջիւրաւոր անկիւնները:
And he overlaid it with the purest gold, with its grate and the sides, and the horns.
27 Դրա չորս կողմերի համար պատրաստեց ոսկէ պսակներ, պսակների տակ, երկու կողմերին երկու ոսկէ օղակներ ամրացրեց, որպէսզի այն բարձրացնելիս լծակները մտցնեն այդ օղակների մէջ:
And he made to it a crown of gold round about, and two golden rings under the crown at each side, that the bars might be put into them, and the altar be carried.
28 Լծակները պատրաստեց կարծր փայտից եւ դրանք պատեց ոսկով:
And the bars themselves he made also of setim wood, and overlaid them with plates of gold.
29 Նա վարպետ իւղագործների՛ նման պատրաստեց օծութեան սուրբ իւղը եւ խնկերի համեմունքները:
He compounded also the oil for the ointment of sanctification, and incense of the purest spices, according to the work of a perfumer.

< ԵԼՔ 37 >