< ԵԼՔ 10 >

1 Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին,
上主對梅瑟說:「你去見法朗,因為我已使他和他臣僕心硬,要在他們中顯我的這些奇蹟,
2 որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ Տէրը»:
好叫你將我怎樣戲弄了埃及人,在他們中行了什麼奇蹟,都講給你的子孫聽,使你們知道我是上主。」
3 Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ ասացին նրան. «Այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Մինչեւ ե՞րբ չես պատկառելու ինձնից: Արձակի՛ր իմ ժողովրդին, որպէսզի պաշտի ինձ:
於是梅瑟和亞郎去見法朗說:「上主,希伯來人的天主這樣說:你不肯在我前低頭要到幾時呢﹖放走我的百姓去崇拜我罷!
4 Եթէ չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին շատ մորեխ կը թափեմ քո սահմաններից ներս:
如果你再拒絕放走我的百姓,看,明天我要使蝗蟲進入你的境內。
5 Դրանք կը ծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը: Դրանք կը խժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ թողել է կարկուտը, կը խժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրայ ձեզ համար:
蝗蟲要遮蓋地面,甚至看不見地;蝗蟲要吃盡免於冰雹而給你們留下的一切,也要吃盡田野間給你們生長的一切樹木。
6 Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կը լցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրայ իրենց ծնուած օրից մինչեւ այսօր»: Եւ Մովսէսը դուրս եկաւ փարաւոնի մօտից:
你的宮殿,你的臣僕和所有埃及人的房屋都要充滿蝗蟲:這是你的祖宗和你祖宗的祖宗入世以來,直到今天所沒有見過的災禍。」梅瑟遂轉身離開法朗走了。
7 Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ: Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց տէր Աստծուն: Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»:
法朗的臣僕們向法朗說:「這人陷害我們要到幾時﹖釋放這些人去崇拜上主他們的天主罷! 埃及已經滅亡,你還不知道嗎﹖」
8 Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ: Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն: Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»:
梅瑟和亞郎被召到法朗那裏,法朗對他們說:「你們去崇拜上主你們的天主罷! 但那要去的是些什麼人﹖」
9 Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»:
梅瑟回答說:「我們要帶領少年老年同去,要帶領兒女,牛羊同去,因為我們要過上主的節日。」
10 Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի: Տէրը ձեզ հետ: Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում: Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ:
法朗向他們說:「如果我放走你們和你們的孩子,就讓上主同你們在一起罷! 顯然你們不懷好意!
11 Այդպէս չի լինի: Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»: Եւ նրանց վռնդեցին փարաւոնի մօտից:
絕對不成! 只是你們的男子可以去崇拜上主,這原是你們所要求的。」隨後把他們從法朗前趕走。
12 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ եւ պիտի խժռեն երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել են կարկտից»:
上主對梅瑟說:「你向埃及地伸開你的手,使蝗蟲來到埃及地,吃盡冰雹從地上所剩餘的一切植物。」
13 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ: Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն
梅瑟向埃及地伸開他的棍杖,上主就使東風在地上颳了一整天一整夜,到了早晨,東風吹來了蝗蟲。
14 ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս: Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ:
蝗蟲到了埃及國,落在埃及全境,那樣多法,確是空前絕後。
15 Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց: Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից: Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ:
蝗蟲遮蓋了地面,大地變黑。蝗蟲吃盡了冰雹所剩下的一切植物和一切果實,這樣埃及全國無論是樹上或是田野間的植物上,沒有留下半點青葉。
16 Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ:
法朗急速將梅瑟和亞郎召來,說:「我得罪了上主你們的天主,也得罪了你們。
17 Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»:
現今請你們寬赦我的罪罷! 只這一次! 求上主你們的天主,快叫這致命的災禍離開我。」
18 Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն:
梅瑟從法朗那裏出來,祈求了上主。
19 Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը: Եգիպտացիների ամբողջ երկրում մորեխ չմնաց:
上主就換了強烈的西風,將蝗蟲捲去,投入紅海,在埃及四境沒有留下一個蝗蟲。
20 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ նա չարձակեց իսրայէլացիներին:
上主又使法朗心硬,他仍不肯放走以色列子民。第九災、黑暗
21 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»:
上主對梅瑟說:「將你的手向天伸開,使黑暗降在埃及國。這黑暗似乎可以觸摸。」
22 Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ երեք օր խաւար, մէգ ու մութ եղաւ:
梅瑟向天伸開手,濃密的黑暗就降在埃及國,有三天之久。
23 Երեք օր եղբայրն իր եղբօրը չտեսաւ, երեք օր ոչ ոք իր անկողնուց վեր չելաւ, մինչդեռ բոլոր իսրայէլացիների բոլոր բնակավայրերում լոյս էր:
三天之內,人彼此不能看見,也不能離開自己的地方;但是以色列子民那邊,卻有光明照耀他們所住的地方。
24 Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք ձեզ հետ, բայց ձեր արջառն ու ոչխարը թողէ՛ք այստեղ»:
法郎召梅瑟笸亞郎來說:「你們去崇拜上主罷! 你們的孩子可與你們同去,只把牛羊留下! 」
25 Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ի՛նքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր տէր Աստծուն:
梅瑟回答說:「你本人應該給我們犧牲和全燔祭的祭品,叫我們獻於上主我們的天主。
26 Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր տէր Աստծուն դրանցից պիտի զոհ մատուցենք: Մինչեւ մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թէ ինչ պիտի զոհաբերենք մեր տէր Աստծուն»:
我們的牲畜也都要跟我們同去,連一個蹄子也不留下,因為我們要用這些來崇拜上主我們的天主;並且未到那裏之前,我們還不知道要用什麼崇拜上主。」
27 Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց արձակել նրանց:
上主又使法朗心硬,他仍不肯放走他們。
28 Փարաւոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից, զգո՛յշ եղիր, այլեւս չհամարձակուես իմ աչքին երեւալ, որովհետեւ այն օրը, որ երեւաս ինձ, կը սպանուես»:
法朗對梅瑟說:「離開我去罷! 你要小心,不要再見我面,因為你見我面的那一天,你必要死! 」
29 Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»:
梅瑟回答說:「就照你的話好了! 我再不見你的面。」

< ԵԼՔ 10 >