< رُوما 10 >

أَيُّهَا الإِخْوَةُ، إِنَّ رَغْبَةَ قَلْبِي وَتَضَرُّعِي إِلَى اللهِ لأَجْلِهِمْ، هُمَا أَنْ يَخْلُصُوا. ١ 1
Եղբայրնե՛ր, սիրտիս բաղձանքն է, նաեւ Աստուծոյ ուղղած աղերսանքս՝ Իսրայէլի համար, որ անոնք փրկուին:
فَإِنِّي أَشْهَدُ لَهُمْ أَنَّ عِنْدَهُمْ غَيْرَةً لِلهِ، وَلكِنَّهَا لَيْسَتْ عَلَى أَسَاسِ الْمَعْرِفَةِ. ٢ 2
Որովհետեւ ես անոնց համար կը վկայեմ թէ նախանձախնդրութիւն ունին Աստուծոյ հանդէպ, բայց ո՛չ թէ գիտակցութեամբ:
فَبِمَا أَنَّهُمْ جَهِلُوا بِرَّ اللهِ وَسَعَوْا إِلَى إِثْبَاتِ بِرِّهِمِ الذَّاتِيِّ، لَمْ يَخْضَعُوا لِلْبِرِّ الإِلهِيِّ. ٣ 3
Քանի որ՝ անգիտանալով Աստուծոյ արդարութիւնը եւ ջանալով հաստատել իրե՛նց արդարութիւնը՝ անոնք չհպատակեցան Աստուծոյ արդարութեան:
فَإِنَّ غَايَةَ الشَّرِيعَةِ هِيَ الْمَسِيحُ لِتَبْرِيرِ كُلِّ مَنْ يُؤْمِنُ. ٤ 4
Որովհետեւ Քրիստո՛ս է Օրէնքին վախճանը՝ ամէն հաւատացեալի արդարութեան համար:
فَقَدْ كَتَبَ مُوسَى عَنِ الْبِرِّ الآتِي مِنَ الشَّرِيعَةِ: «إِنَّ الإِنْسَانَ الَّذِي يَعْمَلُ بِهذِهِ الأُمُورِ، يَحْيَا بِها». ٥ 5
Արդարեւ Մովսէս Օրէնքէն եղող արդարութեան մասին կը գրէ. «Այն մարդը որ կը գործադրէ այդ բաները՝ պիտի ապրի անոնցմով»:
غَيْرَ أَنَّ الْبِرَّ الآتِيَ مِنَ الإِيمَانِ يَقُولُ هَذَا: «لا تَقُلْ فِي قَلْبِكَ: مَنْ يَصْعَدُ إِلَى السَّمَاوَاتِ؟» (أَيْ لِيُنْزِلَ الْمَسِيحَ)، ٦ 6
Բայց հաւատքէն եղող արդարութիւնը սա՛ կ՚ըսէ. «Մի՛ ըսեր սիրտիդ մէջ. “Ո՞վ պիտի բարձրանայ երկինքը”, (այսինքն՝ Քրիստոսը վար իջեցնելու, )
وَلا: «مَنْ يَنْزِلُ إِلَى الأَعْمَاقِ؟» أَيْ لِيُصْعِدَ الْمَسِيحَ مِنْ بَيْنِ الأَمْوَاتِ! (Abyssos g12) ٧ 7
կամ. “Ո՞վ պիտի իջնէ անդունդը” (այսինքն՝ Քրիստոսը մեռելներէն վեր հանելու)»: (Abyssos g12)
فَمَاذَا يَقُولُ إِذاً؟ إِنَّهُ يَقُولُ: «إِنَّ الْكَلِمَةَ قَرِيبَةٌ مِنْكَ. إِنَّهَا فِي فَمِكَ وَفِي قَلْبِكَ!» وَمَا هذِهِ الْكَلِمَةُ إِلّا كَلِمَةُ الإِيمَانِ الَّتِي نُبَشِّرُ بِها: ٨ 8
Հապա ի՞նչ կ՚ըսէ ան. «Խօսքը մօտ է քեզի, բերանիդ եւ սիրտիդ մէջ է». այսինքն հաւատքին խօսքը՝ որ մենք կը քարոզենք:
أَنَّكَ إِنِ اعْتَرَفْتَ بِفَمِكَ بِيَسُوعَ رَبّاً، وَآمَنْتَ فِي قَلْبِكَ بِأَنَّ اللهَ أَقَامَهُ مِنَ الأَمْوَاتِ، نِلْتَ الْخَلاصَ. ٩ 9
Որովհետեւ եթէ բերանովդ Տէր դաւանիս Յիսուսը, ու սիրտիդ մէջ հաւատաս թէ Աստուած մեռելներէն յարուցանեց զայն՝ պիտի փրկուիս.
فَإِنَّ الإِيمَانَ فِي القَلْبِ يُؤَدِّي إِلَى الْبِرِّ، وَالاعْتِرَافَ بِالْفَمِ يُؤَيِّدُ الْخَلاصَ، ١٠ 10
(որովհետեւ սիրտով կը հաւատայ մէկը՝ արդարանալու համար, ու բերանով կը դաւանի՝ փրկուելու համար: )
لأَنَّ الْكِتَابَ يَقُولُ: «كُلُّ مَنْ هُوَ مُؤْمِنٌ بِهِ، لَا يَخِيبُ». ١١ 11
Քանի որ Գիրքը կ՚ըսէ. «Ո՛վ որ անոր հաւատայ՝ ամօթահար պիտի չըլլայ»:
فَلا فَرْقَ بَيْنَ اليَهُودِيِّ وَالْيُونَانِيِّ، لأَنَّ لِلْجَمِيعِ رَبّاً وَاحِداً، غَنِيًّا تُجَاهَ كُلِّ مَنْ يَدْعُوهُ. ١٢ 12
Արդարեւ խտրութիւն չկայ Հրեային ու Յոյնին միջեւ, որովհետեւ բոլորին վրայ եղող նոյն Տէրը ճոխութեամբ կը հասնի բոլոր անոնց՝ որ զինք կը կանչեն:
«فَإِنَّ كُلَّ مَنْ يَدْعُو بِاسْمِ الرَّبِّ يَخْلُصُ». ١٣ 13
Քանի որ “ո՛վ որ Տէրոջ անունը կանչէ՝ պիտի փրկուի”:
وَلكِنْ، كَيْفَ يَدْعُونَ مَنْ لَمْ يُؤْمِنُوا بِهِ؟ وَكَيْفَ يُؤْمِنُونَ بِمَنْ لَمْ يَسْمَعُوا بِهِ؟ وَكَيْفَ يَسْمَعُونَ بِلا مُبَشِّرٍ؟ ١٤ 14
Ուրեմն ի՞նչպէս պիտի կանչեն զայն՝ որուն հաւատացած չեն. կամ ի՞նչպէս պիտի հաւատան անոր՝ որուն մասին լսած չեն. կամ ի՞նչպէս պիտի լսեն՝ առանց քարոզիչի:
وَكَيْفَ يُبَشِّرُ أَحَدٌ إِلّا إِذَا كَانَ قَدْ أُرْسِلَ؟ كَمَا قَدْ كُتِبَ: «مَا أَجْمَلَ أَقْدَامَ الْمُبَشِّرِينَ بِالْخَيْرَاتِ!» ١٥ 15
Կամ ի՞նչպէս պիտի քարոզեն՝ եթէ չղրկուին, ինչպէս գրուած է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը անոնց՝ որոնք խաղաղութիւն կ՚աւետեն, բարի բաներ կ՚աւետեն»:
وَلكِنْ، لَيْسَ كُلُّهُمْ أَطَاعُوا الإِنْجِيلَ. فَإِنَّ إِشَعْيَاءَ يَقُولُ: «يَا رَبُّ! مَنْ صَدَّقَ مَا أَسْمَعْنَاهُ إِيَّاهُ؟» ١٦ 16
Բայց բոլորը չհնազանդեցան աւետարանին, քանի որ Եսայի կ՚ըսէ. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին»:
إِذاً، الإِيمَانُ نَتِيجَةُ السَّمَاعِ، وَالسَّمَاعُ هُوَ مِنَ التَّبْشِيرِ بِكَلِمَةِ الْمَسِيحِ! ١٧ 17
Ուրեմն հաւատքը կու գայ լսելէն, ու լսելը՝ Աստուծոյ խօսքէն:
وَلكِنِّي أَقُولُ: أَمَا سَمِعُوا؟ بَلَى، فَإِنَّ الْمُبَشِّرِينَ «انْطَلَقَ صَوْتُهُمْ إِلَى الأَرْضِ كُلِّهَا، وَكَلامُهُمْ إِلَى أَقَاصِي الْعَالَمِ». ١٨ 18
Բայց կ՚ըսեմ. «Միթէ չլսեցի՞ն: Անկասկած. “Անոնց հնչիւնը գնաց ամբո՛ղջ երկիրը, եւ անոնց խօսքը՝ մինչեւ երկրագունդին ծայրերը”»:
وَأَعُودُ فَأَقُولُ: أَمَا فَهِمَ إِسْرَائِيلُ؟ إِنَّ مُوسَى، أَوَّلاً، يَقُولُ: «سَأُثِيرُ غَيْرَتَكُمْ بِمَنْ لَيْسُوا أُمَّةً، وَبِأُمَّةٍ بِلا فَهْمٍ سَوْفَ أُغْضِبُكُمْ!» ١٩ 19
Բայց կ՚ըսեմ. «Միթէ Իսրայէլ չգիտցա՞ւ»: Նախ Մովսէս կ՚ըսէ. «Ես պիտի գրգռեմ ձեր նախանձը անպիտան ազգով՝՝ մը, պիտի բարկացնեմ ձեզ անխելք ազգով մը»:
وَأَمَّا إِشَعْيَاءُ فَيَجْرُؤُ عَلَى الْقَوْلِ: «وَجَدَنِي الَّذِينَ لَمْ يَطْلُبُونِي وَصِرْتُ مُعْلَناً لِلَّذِينَ لَمْ يَبْحَثُوا عَنِّي». ٢٠ 20
Բայց Եսայի շատ յանդուգն է, ու կ՚ըսէ. «Ես գտնուեցայ անոնցմէ՝ որոնք չէին փնտռեր զիս, յայտնուեցայ անոնց՝ որոնք չէին հարցներ իմ մասիս»:
وَلَكِنَّهُ عَنْ إِسْرَائِيلَ يَقُولُ: «طُولَ النَّهَارِ مَدَدْتُ يَدَيَّ إِلَى شَعْبٍ عَاصٍ مُعَارِضٍ!» ٢١ 21
Սակայն Իսրայէլի համար կ՚ըսէ. «Ամբողջ օրը երկարեցի իմ ձեռքերս՝ չանսացող եւ հակաճառող ժողովուրդի մը»:

< رُوما 10 >